• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Կիլիկյան Հայաստանի նշանավոր Հռոմկլա բերդաքաղաքը
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 11)
ՍԻՐՈՒՆՅԱՆ ՄԵԾԱՐԵՆՑ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 10)
…ԻՍԿ ԱՆՁՐԵՎԸ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐՆ ԷՐ ԾԵԾՈՒՄ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 9)
Ռուզան Հովասափյան. ԿԱՐՈՏՍ ԹՈՂ ՀԱԳԻԴ ՄՆԱ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 8)
ԶՈՒԽՐԱ ԵՐՎԱՆԴՅԱՆ. ՀՈՒՇԻ ՍԱՐՍՈՒՌՆԵՐ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 7)

«Եվ ես մնացի ինքս ինձ հետ` մեկուսացման սենյակում». Եղիշե Չարենց

Posted On 24 Փտր 2014
Comment: 0
Tag: «Եվ ես մնացի ինքս ինձ հետ` մեկուսացման սենյակում». Եղիշե Չարենց

1655878_716844741667498_110700902_n

Սկիզբը` «1926 թ. սեպտեմբերի 5-ի գիշերը, ժամը 12-ին, քրեական բավականին ծանր մի հանցանքի համար ես ձերբակալվեցի». Եղիշե Չարենց

— Դեպի ձա՜խ, — կարգադրեց միլիցիապետը, և մենք շուռ եկանք դեպի ձախ և մտանք Ուղղիչ Տան հիվանդանոցը, ուր ինձ հատկացվեց այսպես կոչված «մեկուսացման սենյակներից» մեկը: Միլիցիապետը գլուխ տվեց և հեռացավ, դուռը փակվեց — և ես մնացի ինքս ինձ հետ` մեկուսացման սենյակում: Դա մի փոքր սենյակ էր, ուր դրված կար մի երկաթյա մահճակալ և մի նստարան: Մի բան, որ ծայր աստիճանի ճնշող ազդեցություն է ունենում ինձ վրա — փոքրիկ սենյակներն են: Չգիտեմ ինչու, ես սիրում եմ սրահանման, կամ սարայանման սենյակներ` առանց կահավորության: Մի մահճակալ, մի նստարան, մի գրասեղան- այս է եղել իմ ամբողջ երազանքը կահավորության ասպարեզում: Այնպես որ այս տեսակետից ես այնքան էլ դժգոհելու իրավունք չունեի. — պակասում էր միայն գրասեղանը, այն էլ հույս ունեի մյուս օրը խնդրելու: Ապա այդ սենյակն ուներ մի այլ հարմարություն ևս, որը կիսով չափ բռնում էր նրա հիմնական պակասության, փոքրության, տեղը: Դա — ծայր աստիճանի բարձր առաստաղն էր, — մի բան, որ նույնպես պատճառում է ինձ անասելի բավականություն: Միլիցիապետի հեռանալուց հետո ես առաջին հերթին չափեցի սենյակի մեծությունը. — 8 քայլ երկարություն, 4 քայլ լայնություն: Հետո նայեցի լամպին — բարձր էր կախված: -Այնքան, որ նույնիսկ նստարանի վրա կանգնած ամենաբարձրահասակ մարդը չէր կարող հասնել: «Հարկավոր է լամպը մի փոքր իջեցնել, որպեսզի հնարավոր լինի պարապել» — մտածեցի ես, սակայն հետո իմացա, որ լամպը դիտմամբ է բարձր կախված. ո՞վ իմանա ի՜նչ կալանավորներ են ընկնում այս «մեկուսացման սենյակը». տրամադրության վատ ժամանակ կարող են իրենց վնասել… Մոռացա պատուհանը. — սենյակն ուներ մի բավականին մեծ պատուհան, որ նայում էր դեպի բակը: Չգիտեի՝ գիշերը կարելի է բանալ, թե ոչ: Եվ քանի որ նման տեղերում մարդ ավելի շուտ տրամադրվում է արգելված բաներ ենթադրել — որոշեցի, որ, երևի, արգելված է, և իմ պատուհանից բացվող տեսարանի ուսումնասիրության խնդիրը թողի հետևյալ օրվան, երբ հիմնովին կծանոթանամ Ուղղիչ Տան ներքին կանոնադրությանը:

— Ահա՛ և Ուղղիչ Տունը, — մտածեցի ես սենյակն ուսումնասիրելուց հետո, նստեցի մահճակալի վրա և սկսեցի նայել դիմացի պատին: Լուռ էր. ոչ մի ձայն: Ժամը կլիներ երեկոյան յոթը, և ես չգիտեի, թե ինչպե՜ս պիտի լուսացնեմ այդ անտանելի գիշերը: «Լավ, — մտածում էի ես, — ենթադրենք այս գիշեր մի կերպ լուսացրի — բա վա՞ղը, մյուս օ՞րը, և ո՞վ գիտե, թե քանի՜, քանի՜այսպիսի գիշերներ»: Ծանր, քարի նման, իջավ իմ կրծքին ու ճնշեց իմ սիրտը մարդուս ամենամեծ թշնամին աշխարհում -ձանձրույթը: Կարելի է ընտելանալ տխրությանը, անգամ սիրել տխրությունը, կարելի է սիրել անհուսությունը և թախիծը, — բայց ընտելանալ ձանձրույթին՝ դա նշանակում է ընտելանալ մահվան: «Իսկ, հետաքրքիր է, ի՞նչ է կատարվում այնտեղ — այն մյուս կորպուսներում, կամերաներում» — մտածեցի ես, զգալով, որ միտքս սկսում է արդեն ելք փնտրել մահացու ձանձրույթից: Ու բնազդով վեր կացա, մոտեցա պատուհանին, բաց արի պատուհանը: Եվ այն, ինչ բացվեց իմ աչքերի առաջ և հասավ իմ լսողությանը՝ թողեց ինձ վրա մի այնպիսի տպավորություն, ինչպիսի տպավորություն կարող է թողնել, ինչպես ենթադրվում է ընդհանրապես, անջուր անապատն ընկած բեդվինի վրա կանաչ օազիսը: Բաց պատուհանի միջից ես տեսա դիմացը մի շարք լուսավոր պատուհաններ և այդ պատուհաններից իմ ականջին հասան երգի, մանդոլինի, սրինգի, քամանչի և բարձր խոսակցության ու ծիծաղի ձայներ: Այդ բոլոր ձայների միջից ամենից հմայիչն էր սակայն քամանչի կրծքային, թավ ձայնը, որ քսվում էր սրտիս, ինչպես վիոլոնի քաղցրաթախիծ նվագ: Քամանչի ձայնը գալիս էր հենց դիմացի պատուհանից, առաջին հարկից,- իսկ մյուս ձայները — երկրորդ հարկից: Ինձ բավականին տարօրինակ և անհասկանալի թվաց այն, որ վերի հարկի պատուհաններից մի քանիսում լույսը կրկնակի վառ էր, քան մյուս պատուհաններինը: Ինչո՞վ բացատրել այդ: Եվ ապա՝ ինձ բավականին շփոթեցրեց և մի այլ հանգամանք. — երգի, մանդոլինի և սրինգի ձայները գալիս էին ոչ թե անմիջապես վերի պատուհաններից, այլ խորքից. պարզ էր, որ նվագում ու երգում էին ոչ թե հենց այդ պատուհաններն ունեցող կամերաներում, այլ ավելի դենը, ներսում: Այնինչ միանգամայն որոշ էր, որ քամանչա նվագում են ներքևի հարկի հենց այն կամերայում, որին պատկանում է դիմացի պատուհանը: Ես դեռ այս մտքերով էի զբաղված, երբ վերևում հանկարծ նվագն ու երգը դադարեց — և իմ ականջին հասավ… մի բուռն ծափահարություն… Միանգամայն պարզ էր, որ ծափահարում է ոչ թե մի կամերայի բնակչություն — ասենք մի 15 — 20 մարդ, այլ շատ ավելի հոծ, բազմամարդ հասարակություն: Այս բոլորն ինձ համար մութն էր դեռ, համարյա հանելուկ: Ես զանազան ենթադրություններ էի անում: Երևի հավաքվել ուրախանում են մի մեծ կամերայում, կամ միջանցքում, — մտածում էի ես, երբ հանկարծ ծափահարությունները դադարեցին և վերևի հարկում տիրեց մեռելային լռություն: Ներքևի հարկում միայն, դիմացի կամերայում, դեռ քաղցր լալիս էր իր արևելյան տխրությունը մանկահասակ աղջկա կրծքային ձայնով աներևույթ քամանչան – և ես զգում էի, որ չկա արդեն այն անտանելի ձանձրույթը, որը մի վայրկյան առաջ սպառնում էր ինձ խեղդել, որ նա արդեն փոխվել է իմ սրտում մի անուշ տխրության… Այդպիսի տխրություն է պատում մարդկային սրտին գարնանային առավոտները, երբ մարդ ելնում է դաշտ ու նայում դեպի հեռուները տանող ճանապարհներին: Եվ ոչ թե ծանր ու ճնշող, այլ թեթև ու հեշտ է այդ տխրությունը, որովհետև նրա միջով մարդ խորը, խորը ճաշակում է կյանքի անհունությունն ու անեզրությունը, զգում է, որ անսահման է կյանքը և կրում է իր մեջ դեռ անհուն ու անսպառ գանձեր ու կարելիություններ: Եվ թող պարադոքս չթվա, եթե ասեմ, որ ըստ էության խորը օպտիմիստական է այդ տխրությունը — այդպիսի՛ ահա խոր օպտիմիստական տխրությամբ է համակված և Բեթհովենի հերոսական երաժշտությունը, որն այնքան սիրում էր Վլադիմիր Իլյիչ Լենինը … Հենված իմ «մեկուսացման սենյակի» պատուհանի գոգին՝ ծարավ ալկոհոլիկի նման ես խմում էի դիմացի պատուհանից սուրացող քամանչի տխրությունը, երբ վերևի պատուհաններից կրկին լսվեց մի բուռն ծափահարություն և, միևնույն ժամանակ, բացվեց իմ սենյակի դուռը և ներս մտավ հիվանդանոցի ծառայողը:

— Թեյ ուզո՞ւմ եք, — ասաց նա մոտենալով և, ժպտալով, ավելացրեց. — Պատուհանը չի կարելի երեկոները բանալ. արգելված է:

— Ի՞նչ ծափահարություն է, — առանց այլևայլության, առանց պատուհանը փակելու, հարցրի ես նրան և ցույց տվի դիմացի պատուհանները,- և ինչո՞ւ է այնտեղ լույսն ավելի պայծառ, քան մյուս կամերաներում:

— Այնտեղ Ուղղիչ Տան կուլտբաժինն է, — պատասխանեց ծառայողը,- այսօր «կենդանի լրագիր» է:

Հիվանդանոցի ծառայողի այս խոսքերից հետո ինձ միանգամայն հասկանալի դարձան թե՛ երգը, թե՛ նվագը, թե՛ծափահարությունները և թե՛ դրանցից հետո տիրող երկար լռությունը:

— Իսկ ո՞վ է նվագում քամանչեն — այնտեղ, — ցույց տվի դիմացի պատուհանը:

— Մեր կալանավորներից է, Մնոն է — շատ լավ կնվագե, չէ՞…

— Շա՛տ լավ, ընկե՛ր, ավելի՛ քան լավ … Իսկ մինչև ե՞րբ կարելի է նվագել…

—  Մինչև երբ որ ուզեն — կուզեն թող մինչև լույս նվազեն…

— Թեյ չեմ ուզում, — ասացի ես ծառայողին, — ավելի լավ է թույլ տվեք, որ պատուհանը բաց մնա …

Եվ մենք գաղտնի համաձայնության եկանք, որ ես պատուհանը կիսաբաց կթողնեմ, բայց չեմ մոտենա ու չեմ կանգնի պատուհանի առջև: Հետո նա դուրս գնաց և դուռը ծածկեց:

— Այստեղ այնքան էլ մռայլ չէ, ինչպես մտածում էի ես, կամ ինչպես եղել է քեռի Դոստոևսկու «Մեռյալ տանը» — ասացի ես ինձ և, պառկելով մահճակալի վրա, սկսեցի լսել Մնոյի երաժշտությունը: Այդ երեկո — իմ Ուղղիչ Տուն մտնելուս առաջին երեկոն- ես երկար լսեցի այդ նվագը, և այդ նվագն ինձ համոզեց, որ դեռ չի վերջացել կյանքը, որ անսպառ է նա ու անհուն և կրում է իրմեջ անթիվ ու անսպառ բույրեր ու կարելիություններ:

—  Շնորհակալություն Մնոյին: Եվ այն հիվանդանոցային ծառայողին, որ բաց արեց իմ առջև վերևի հարկից եկող նվագի ու ծափահարությունների գաղտնիքը: «Այստեղ էլ մարդիկ են ապրում, ինչպես դուրսը, և, ինչպես երևում է, ունեն, ինչպես դուրսը, ապրելու և ուրախանալու բոլոր հնարավորությունները» — ասացի ինքս ինձ և պառկեցի քնելու:

Իսկ հետևյալ առավոտ ես արթնացա բավականին հանգիստ տրամադրությամբ — և այդ օրվանից իմ առջև սկսեց հետզհետե բացվել միանգամայն անծանոթ, աներևակայելի, իր յուրօրինակությամբ և անսպասելիությամբ համարյա զարմանալի մի աշխարհ…

 Եղիշե Չարենց «Երևանի ուղղիչ տնից»

About the Author
  • google-share
Previous Story

Կոմիտասին

Next Story

«Պարոն Գալիլեյը պատրաստ սպասում էր հարմար պահի, որ ինձնից խլեր մանկական երազներս և ինձ տաներ ճշմարտության ուղիներով». Անրի Վերնոյ

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ
  • ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ
  • ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»
  • ԽՈՆԱՐՀՈՒՄՍ, ՀԵՐՈՍԱՄԱՅՐ
  • ԼՈՒՍԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «Հայտնվել ենք բազում մարտահրավերների թիրախում, որը դատապարտված ենք հաղթահարել»
  • Կիլիկյան Հայաստանի նշանավոր Հռոմկլա բերդաքաղաքը
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 11)
  • ՍԻՐՈՒՆՅԱՆ ՄԵԾԱՐԵՆՑ
  • ՊԱՀՊԱՆԵՆՔ ԵՎ ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԱՅՐԵՆԻՆ
  • ԿԳՄՍՆ-ը պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն Հատիսի հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է օրենսդրությանը

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ

ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ

ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ
  • ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ
  • ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»
  • ԽՈՆԱՐՀՈՒՄՍ, ՀԵՐՈՍԱՄԱՅՐ
  • ԼՈՒՍԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «Հայտնվել ենք բազում մարտահրավերների թիրախում, որը դատապարտված ենք հաղթահարել»
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education food green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Պողոսյան Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ՝ Հանճարի և անճարի գուգահեռականներում գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան՝ «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com