• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
Հասմիկ Սարգսյան. ԽՈՇ – ԲԻԼԱԶԻԳ՝ ԿԱՐՆՈ ՊԱՐ
Սպարտակ Ղարաբաղցյան. ՄԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՇԵՂԲԸ
Վրեժ Սարուխանյան. ԱՆՉԱՓԵԼԻ ՀԱՅՐԵՆԻՔ
ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ
ՆԱԻՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ. «Մեր զավակները բերելու են ա՛յն ապագան, որի համար սերունդներ են սրբանում…»
Հասմիկ Սարգսյան. ԳԻՇԵՐՎԱՆ ՀԱՋՈՐԴ ԾԱԳՈՒՄՆ ԵՂԱՎ․․․
ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ. Հայաստանն այսօր … զինվորն է

ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Posted On 28 Հնվ 2022
Comment: 0

Գոռ Հարությունյանը ծնվել է Երևանում 1986 թ. հունիսի 6-ին: 2003-ին ավարտել է Երևանի Խաչատուր Սամուելյանի անվան թիվ 47 միջնակարգ դպրոցը: 2004-06 թթ. ծառայել է հայ-ռուսական սահմանապահ զորքերում: 2006-08 թթ/ սովորել է Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի մանկավարժական համալսարանի կրթամշակութային հիմնարկների կառավարում ֆակուլտետում: 2013-ին ավարտել է ԵՊՀ-ի հայ բանասիրության ֆակուլտետի բակալավրիատը: 2009/10 ուստարում ԵՊՀ Ուսանողական գիտական ընկերության կողմից ճանաչվել է ֆակուլտետի լավագույն ուսանող: 2011/12 ուստարում ֆակուլտետում կազմակերպված հեղինակային ստեղծագործության մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը: 2008-10 թթ. աշխատակցել է «Իրավունք de facto» («Իրատես de facto»), «Կանչ» թերթերին: 2011 թ., որպես երիտասարդ բանաստեղծ, ներկայացվել է Հայաստանի ռադիոյի «Գիրք ճանապարհի», «ԼյունՍե» ռադիոհաղորդումներով: Նրա բանաստեղծությունները տպագրվել են «Բանասեր», «Ժամանակի միտք», Ազգային գրադարանի «Հոգևոր հայրենիք» թերթերում, ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի «Երկունք» պարբերաթերթում, «Մեգապոլիս» ամսագրում, «Բագին» հանդեսում, «Մուգ կապույտ վառ կարմիր», «17 անուն» գրական տարեգրքերում: Հանդես է գալիս նաև հրապարակախոսական, գրականագիտական հոդվածներով: 2012 թ. հունիսից աշխատում է Հայաստանի ազգային գրադարանում որպես խմբագիր, «Հոգևոր հայրենիք» ամսաթերթի խմբագրական խորհրդի անդամ է: Վարում է նույն թերթի «Գրական էջ»-ը:

2015-ին ավատել է նույն բուհի բանասիրական ֆակուլտետի մագիստրատուրան: Վարել է նույն թերթի «Գրական էջը»: 2018/20 ուս. տարիներում հայոց լեզու և հայ գրականություն է դասավանդել «Երևակ» կրթահամալիրում: Հրատարակել է «Կոլապս», «Միջանկյալ զրույց» բանաստեղծական ժողովածուները: Այժմ հրատարակության է պատրաստում «Սիմվոլական» և «Համազարկո՜վ, կրա՛կ» բանաստեղծական ժողովածուները:



Ներկայացնում ենք Գոռ Հարությունյանի «Սիմվոլական» բանաստեղծությունների շարքը հատվածաբար…

Սիմվոլական
 
1
 
Մի քայլ առաջ
ու մի քայլ ետ՝
վիհ է, անդունդ ու ձոր,
աջակողմում մի արահետ՝
մուտքին երեք խնձոր…
 
Մի քայլ առաջ
ու մի քայլ ետ՝
փլված վեմ ու Տաճար,
փոշում կորած մի արահետ՝
խորքում կանգուն Կաճառ…
 
Մի քայլ առաջ
ու մի քայլ ետ՝
հավատամք է կորչում,
վերջանում է մի արահետ.
Գողգոթա են կոչում…
 
Մի քայլ առաջ
ու մի քայլ ետ՝
անհամբարձում գիշեր,
անհետացած մի արահետ
հարություն է հուշել…
 
Սիմվոլական
2
 
Արտասուքը և ծիծաղը
ճամփաբաժան չունեն,
մեկը՝ քաղցր, մյուսը՝ դառը,
նույն երակն ու հունն են…
 
Խառնվում են գորշ օրերում
արյուն, ծիծաղ, արցունք,
փուչ հուշեր են մեզ օրորում
ու մի մաշող հարցմունք…
 
Մեր ծննունդից մինչև վախճան
այս նույն միտքն է տանջում՝
(մենք հերոս ենք ու դավաճան),
ո՞վ է դատում մահճում…
 
Եվ դատողը ի՞նչ տեսք ունի,
մորուք ունի՞ արդյոք,
որ բազմել է իր անհունին՝
միտք է խորհում խելոք…
 
Իսկ չի երգո՞ւմ նա Անտունի,
որ ընթացքն է էսպես,
մեզ դատողը ի՞նչ տեսք ունի,
երազ ունի՞ տեսնես…
 
Սիմվոլական
3
 
Երեք Խորհուրդ ու Նշան
ժողովում են մեզ մի տեղ.
ժողովողն է աննշան՝
բթամիտ է, աչքը՝ նեղ…
 
Երեք Խորհուրդ ու Նշան
մեզ Տեսակ են խոստանում.
ժողովողը՝ նենգ, դաժան,
«պարզ» բաներ չի հասկանում…
 
Երեք Խորհուրդ ու Նշան
հիմներգում են երթը մեր.
ժողովողն ինքն է բաժան՝
չի դառնում Ծառա և Տեր…
 
Երեք Խորհուրդ ու Նշան
զինապարտ են հավերժին.
ժողովողն է անարժան՝
էլ ուխտ չունի, որ դրժի…
 
Երեք Խորհուրդ ու Նշան
դրոշմված են մեր ուղուն.
խաժամուժ են ու խուժան
ժողովողներն ամենուր…

About the Author
  • google-share
Previous Story

ՎԱՐՈՒԺԱՆ ԽԱՍՏՈՒՐ. Ինչ հե՜շտ մոռացանք ձեր արյունը, տղերք

Next Story

Հասմիկ Սարգսյան. ԼՈՒՅՍ ԱՂՈԹԱՐԱՆ

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»
  • Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով
  • Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
  • ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
  • Հասմիկ Սարգսյան. ԽՈՇ – ԲԻԼԱԶԻԳ՝ ԿԱՐՆՈ ՊԱՐ
  • Սպարտակ Ղարաբաղցյան. ՄԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՇԵՂԲԸ
  • «Եթե գան ու ձեզ ասեն, որ զոհվել եմ ես՝ չհավատաք…»
  • Վրեժ Սարուխանյան. ԱՆՉԱՓԵԼԻ ՀԱՅՐԵՆԻՔ
  • ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»

Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով

Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»
  • Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով
  • Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
  • ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education food football green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ՝ Հանճարի և անճարի գուգահեռականներում գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան՝ «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com