• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Հայկ Սիրունյան. Հայաստան, քո անունը հնչում է որպես պղնձե անզգույշ արձագանք
ՀՐԱՆՏ ԹԱԹՈՍԻ ՍԻՄՖՈՆԻԱՆ …
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ
ԼՈՒ՛ՅՍՆ Է ԱՌԱՎԵԼ
Մենուա Հովհաննիսյանին և բոլոր սրբազան Ռազմիկներին
Թատրոնը նրա համար հոգևոր տաճար էր,որին վերաբերվում էր հավատացյալի երկյուղածությամբ,ներկայացում արարելը՝ ծիսակատարություն

Գայանե Փայտյան. ԽՆՁՈՐՆԵՐԸ

Posted On 20 Օգս 2022
Comment: 0
Tag: Գայանե Փայտյան

Ոչ կոնֆետի քաղցրը սիրեցի, ոչ էլ մրգի թթուն։ Նոր եմ իմացել, որ ռուսները միայն նավթի կռիվ են տալիս, իրենց մրգերը լեզու առած ետևներից վազում են, որ համոզեն՝ իրենցից լավ օղի կլինի, որ տատիկների սամագոնը թույն է, բայց նրանք ոչ դրա հավեսն ունեն, ոչ էլ ժամանակը, նրանց ազատ ժամանակը շաբաթ ֊ կիրակին է, երկուշաբթին էլ մի կերպ օգնում է, որ օյաղանան։ Սրանք, կարծես թե մտքերս կռահեցին, ու ինձ սուսացնելու համար’ խնձորից մի քիչ մեծ, բայց ձմերուկից փոքր, մարզական կեցվածքով ու առողջությամբ «Անտոնովկա» անունով երեք տոպրակ խնձոր նվիրեցին…Ոնց որ ասեին’ առ, տեսնենք ինչ ես անելու։

Ես էլ հարբեցողներից բեթար ժամանակ չունեմ, 

դե, իբր, աշխատանքի եմ, հո չեմ կարող գործս թողնել, կոմպոտ անել, համ էլ իմ մանկության թաղում պտտվող’ մեծ, անբռնակ լվացքի ացինկովի ամենամեծ մրոտ տազից չունեմ, որ օջախ անեմ, մեջն էլ քսանհինգ հատ երեք կգ֊ոց բանկեքը դասավորեմ, քլքլթալեն եփի մինչև ուշ գիշեր, էդ ընթացքում էլ կռո Հայկուշը իր բանկան հանելու մկրատի նման գործիքը բերի, որ խորոված «կուկուրուզ» ուտի, մայրս չվստահի, մի կողմ դնի ու իր իմացած շորով եռացող ջրի մեջից դեղին փակիչը ձեռքի տակ հարմարեցնելով, հանի ու դնի նախօրոք պատրաստած փափուկ շորին ու սկսի «զակատը» այնքան զգույշ պտտացնել, ու քար լռության մեջ երբ մի չրթոց լսի, վախենալով այդ բանկի վզից կարմիր թել կապի, որ հենց բացի, երեխեքին չթողի, որ դրան ձեռք տան։ Հիմա ինչ բանկա, ինչ վախ, ամեն ինչ այնքան սիրուն է, որ քիչ է մնում ներսի ու դրսի քիմիան միանգամից կուլ տաս։ Ճապոնացիք մարդկանց թողել, ռոբոտ են սարքում, իբր մա՞րդ է մնացել, մնաց ռոբոտը, լրիվ ռոբոտ են էլի, որ ռոբոտ չլինեն, իրենց երիկամը չեն ծախի, որ այֆոն առնեն, բա մարդու ու մեխանիզմի տարբերությունն ո՞ւր մնաց։ Ի՞նչ էի ասում, հա, ասում էի ինձ մոտ լրիվ հերթով է, կամ կմեռնեմ, կամ էլ թոշակի կանցնեմ, հենց թոշակի անցնեմ կանաչ մեծ ֊ մեծ հատիկներով կոմպոտ կխմեմ։ Թոշակս լրիվ ծախսելու եմ էկոլոգիապես մաքուր քիմիաների վրա։
Մեկը կա, էն որ պատերազմի լուրը դրանով հաղորդել էին, հիմա էդ մեծ խողովակը դրած բերանին թաղամասով մեկ գոռում է՝ էկոլոգիապես մաքուր սնունդ։
Ուղեղներդ լավ մաքրեք, նոր մտածեք անարատ սննդի մասին։
Անարատ ոչինչ չկա։
Հլա մոտեցիր կովին ու հարցրու ինչ է արածում, տես ոնց կբառաչի, կհասկացնի, որ հեռու գնացեք, էդ խոսափողն էլ հեռու տարեք, կարո՞ղ է գիտեք խոտ եմ արածում։ Գերմանացի տեսած մեր տատերը դեռ այն ժամանակ էին բողոքում, որ անարատ բան չկա, նրանցից հիմա ով մնացել է, լեզուն կապ է ընկնում, վռազում է, թե երբ է գնալու էն աշխարհը, որ պատմի, պատմի չպրծնի։ Քառասունն ու տարին մի օրվա պես անցնի, ու տարու օրն էլ հարևանների մոտ գլուխ գովա, որ իր պատվին տղերքը ճոխ սեղան գցեցին, իր վրա էլ մի լավ, իրեն սազական, եվրո քար դրեցին։
Լավ, էս խնձորներն ի՞նչ անեմ։
Ալլան էսա կգա, էլ կոնֆետ չեմ դնի, խնձոր կդնեմ, կոնֆետ ուտելու ձևից նյարդայնանում եմ, ինչ է ուզում ասի, չեմ հասկանում, թողնո՞ւմ է , որ կողմնորոշվեմ, կապ չունի կոնֆետը մեծ է, թե փոքր, ծայրից մի փոքր կծում է, մնացածն էլ ես եմ գցում սեղանը հավաքելուց։
Ասում էր՝ մորաքույրս առանձնատանն է ապրում, ուզեմ֊ չուզեմ խնձորը պիտի կլպելով հյուրասիրեմ…
Խնձորի միջուկը շատ համով էր, փաստորեն նրանց սիրտն էլ է բան ասող, ուզում են արտահայտվել, չեն կարողանում, մտքերը կենտրոնում տեղավորվում է, թանձրանում։ Երեք կիլո խնձորից մնաց երեքուկես կիլո միջուկ ու կլեպ։ Հերս գար տեսներ ու ասեր՝ էկոնոմիան այդպես էլ չսովորեցիր, աղջիկ ջան։ Կարոտեի հորս ու գնայի նրա փայտե դռնով մանկությունից ծիկրակեի։ Գնայի ցախից վերք դարձած ու սպիացած հորս մեջքը տեսնեի։ Հետո հայացքս գցեի նեղլիկ ուսերին ու զարմանայի, որ մոր ու եղբոր հոգսը ոնց է զգույշ տեղավորել, որ հանկարծ չընկնի, որ ուրիշները չնկատեն։
Բաքվի քեռին հորս հրավիրում է Բաքու՝ իր տուն։
Օրվա հացը մզվող վերնաշապիկով հայթայթող հայրս ուզում է տղամարդավարի գնա՝ գյուղի բերք ու բարիքով, որ քեռին լավ զգա իր շլյապա դնող կնոջ ու Ճապոնիաները ման եկած երկու աղջիկների մոտ։
Մի ամիս ձու չեն ուտում, տալիս են հարևաններին, որպեսզի փոխարենը գյուղի ամենամեծ ու կարմրաթուշ խնձորների հետ փոխանակեն։
Փոխանակում են, տեղավորում «Սովետական Հայաստան» թերթերի մեջ, Բրեժնևի նկարը վրան, իրարից հեռու դասավորում, որ Բրեժնևի մեդալները չքերի կողքի խնձորներին, ու հասնում Բաքու։
Հայրս մի շաբաթ մնում է, ոչ Բաքվից է բան հասկանում, ոչ էլ քեռու քաղքենի աղջիկներից։ Որտեղ նայում է՝ իր տարած առողջ խնձորներն են կծած, դես դեն գցած։ Նույնիսկ վերջին խնձորը մինչև վերջ չեն ուտում։
Հորս սրտին ցավ է տալիս, հիշում է, թե ոնց է ամառվա շոգին, քրտնած, դաշտի միջով վազել, որ մոր համար չորանոցը ջուր տանի, մի ծանոթ կին է տեսել, երեք խնձոր տվել, որ էդ շոգած, հևասպառ երեխան ուտի, հենց կինը թեքվել է, թաքուն փոքրիկ փոս է արել, մեջը պահել, որ ինքը հանկարծ չուտի, գնա ջրի, այնտեղ մի բոլ ջուր խմի, որ գա խնձորները հանի տանի տա մորը ու ասի՝ նանի առ կեր, մի տասը հատ տվեցին, ուտելով եկա, էսքանն էլ քո համար բերեցի…
Դե սրտին ցավ է տալիս, բայց ինչ է ասելու, նրանք քաղաքացի են, ինքը գյուղացի, հետն էլ՝ հյուր։
Հեր ջան, իմաստուն մարդ էիր, միամիտ էլ չգնացիր, գնացիր մտածված, ծրագրավորած։
Գնալուցդ առաջ դարձյալ մնացողների մասին էիր մտածում, ասում էիր՝ լավ հաց կտաք։ Գիշերներդ քիչ էր մնացել, գիշերվա կեսին նստել հաշվել ես, թե քո սարքած գինին ու օղին քանի տեղից են դնելու, ու ցավիդ մեջ ժպտացել ես՝ մարդիկ են, էլի, դժգոհ չմնան։
Չգիտեմ, չգիտեմ, միայն այն գիտեմ, որ քո մահն էլ քեզ խրատ չի լինի։
Եթե հրաշք կատարվի ու նորից գաս էս աշխարհ, էլի նույնն ես լինելու՝ քո նման։
 
ԳԱՅԱՆԵ ՓԱՅՏՅԱՆ
«Ծալված Ստվեր» 
About the Author
  • google-share
Previous Story

Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 26)

Next Story

Զուխրա Երվանդյան. ԻՄ ԳՈՒՆԱՎՈՐ ԵՐԱԶԸ

Related Posts

0

«Քո ուզածը մի բուռ առողջություն էր». Գայանե Փայտյան

Posted On 27 Հկտ 2022
, By Christina Abrahamyan
0

«Հենց առաջին փորձով պատրաստի հաղորդավար է՝ ինքնավստահ, հավատ ներշնչող ձայնով». ԳԱՅԱՆԵ ՓԱՅՏՅԱՆ

Posted On 27 Հկտ 2022
, By Christina Abrahamyan
0

Գրականության դարակներին ադամանդներ ու ուլունքներ շարերով դասավորած. ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

Posted On 22 Սպտ 2022
, By Christina Abrahamyan
0

Նոր գիրք՝ «Ասպրամ»

Posted On 24 Օգս 2022
, By Christina Abrahamyan

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • Հայկ Սիրունյան. Հայաստան, քո անունը հնչում է որպես պղնձե անզգույշ արձագանք
  • Զուխրա Երվանդյան. Քար լռության մեջ քար անտարբերության անզգա սառնություն կա
  • Օհաննա Էլոյան. «ԳՅՈՒՄՐՈՒ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»
  • ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. «Մենք պետք է ապրենք, որքան էլ երկնաքար ընկնի»
  • «ՀԱՐԱՏԵՎ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ԹՌՉՈՒՆ ԵՄ ԵՍ, ՈՒ ՄԻ ԹԵՎՍ ԽՐՎԱԾ Է ՆՐԱ ՄԵՋ…».ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ
  • ՀՐԱՆՏ ԹԱԹՈՍԻ ՍԻՄՖՈՆԻԱՆ …
  • Ինը թերլեմեզյանցի նկարիչ՝ «45 տարի անց» ցուցահանդեսում
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Հայկ Սիրունյան. Հայաստան, քո անունը հնչում է որպես պղնձե անզգույշ արձագանք

Զուխրա Երվանդյան. Քար լռության մեջ քար անտարբերության անզգա սառնություն կա

Օհաննա Էլոյան. «ԳՅՈՒՄՐՈՒ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • Հայկ Սիրունյան. Հայաստան, քո անունը հնչում է որպես պղնձե անզգույշ արձագանք
  • Զուխրա Երվանդյան. Քար լռության մեջ քար անտարբերության անզգա սառնություն կա
  • Օհաննա Էլոյան. «ԳՅՈՒՄՐՈՒ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»
  • ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. «Մենք պետք է ապրենք, որքան էլ երկնաքար ընկնի»
  • «ՀԱՐԱՏԵՎ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ԹՌՉՈՒՆ ԵՄ ԵՍ, ՈՒ ՄԻ ԹԵՎՍ ԽՐՎԱԾ Է ՆՐԱ ՄԵՋ…».ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հայկ Սիրունյան Հասմիկ Պողոսյան Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ Օհան Դուրյան հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Ashot Manukyan՝ Քաղաքագիտության էթնիկական երանգները գրառման
  • Ashot Manukyan՝ Աշոտ Մանուկյան գրառման
  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com