• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Հայկ Սիրունյան. Հայաստան, քո անունը հնչում է որպես պղնձե անզգույշ արձագանք
ՀՐԱՆՏ ԹԱԹՈՍԻ ՍԻՄՖՈՆԻԱՆ …
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ
ԼՈՒ՛ՅՍՆ Է ԱՌԱՎԵԼ
Մենուա Հովհաննիսյանին և բոլոր սրբազան Ռազմիկներին
Թատրոնը նրա համար հոգևոր տաճար էր,որին վերաբերվում էր հավատացյալի երկյուղածությամբ,ներկայացում արարելը՝ ծիսակատարություն

ԳԱՅԱՆԵ ՓԱՅՏՅԱՆ. Իմ մանկության ձյունը միշտ գիշերն էր գալիս ու շատ խոշոր փաթիլներով

Posted On 28 Դկտ 2021
Comment: 0
Tag: Գայանե Փայտյան
Իմ մանկության ձյունը միշտ գիշերն էր գալիս ու շատ խոշոր փաթիլներով։ Սենյակի մեծ պատուհանը բացեինք’ սպիտակ բամբակի քուլաների նման կնստեր պատուհանի լայն գոգին դրված փոքրիկ տոնածառի զարդարված ճյուղերին։ Այդ նուրբ ու խոշոր հեքիաթային փաթիլները չէին վախենա նույնիսկ մեր չուգունե հաստ պատերով ջեռուցման մարտկոցներից, որոնց վրա կարգավորիչ չկար, երկու փոքր սենյակները կուզեին եռման կսարքեին, կուզեին’ գոլ, մնում էր մենք կողմնորոշվեինք հագուստների որ խմբաքանակը հանենք կամ հագնենք։
Իսկ ապակեպատ մեր փոքրիկ քառակուսիներով պատշգամբում մենք էինք’ երեխաներս։ Եթե նկարեին այդ տեսարանը, հոլիվուդյան կինոֆիլմերի մի փոքր մասը կգեղեցկանար’ տոնածառի մի ճյուղից մյուսը գնացող փայլուն, ճռճռան թղթերով կոնֆետների քաղցր “ցոլքերի” շարանով… . Ձյունը պատուհանից այն կողմ մեղմ իջնում էր համընթաց մեր’ գիշերվա լույսերով շաղախված սպիտակ ձյանը նայող պսպղան սև աչուկներին ու թպրտացող սրտիկներին։ Հեքիաթային դեկորացիան լրացվում էր’ պատշգամբից դրսի վրա գտնվող թիթեղին մեր ձեռքերի նկարներով։ Թիթեղի վրա մնում էր մեր մատների հետքերը, իսկ պատշգամբի ներսում մեր մատներին’ իրար վրա թափված ձյունե կտրած եզրերով սպիտակ հատիկները…Այդ գիշերվա քունը լինում էր ամենափափուկը… Գիշերը կարծես դրսում լինեինք’ հաստ շերտով տաք” ձյան” մորս մատներով սարքած սպիտակ անկողնու մեջ։ ‌Առավոտյան քնաթաթախ մոտենում էի պատուհանին, ու մեր ներքևի հարևանի այգու ծառերը, որ միշտ խանգարում էին մորս լվացքի’ ձյունից ճերմակ երկար սավաններին, սիրուն պատժված էին, ծածկված ձյան շերտով, այնպես, որ բաց տեղ չէր երևում։ ‌Իսկ դպրոցի դաշտը, որն այդպես էլ չճանաչեց իր դպրոցին, քանի որ դպրոցը մի տեղում էր, ինքը մեր պատշգամբի դիմացը’ էլ տեղ չկար, պռնկե պռունկ լցված էր խոշոր փաթիլներով։ Մնում էր սպասել դպրոց գնացող իմ երկու քույրիկներին ու ու եղբորս, որ գան ու սահնակը վերցնեն։ Ես մի քիչ տզզամ, որ ինձ էլ տանեն իրենց հետ, տզզամ, որ մրսում եմ, բերեն տուն “գցեն” ու տզզալով պատուհանից իրենց նայեմ, թե ինչու եմ ես փոքր ու չունեմ իմ սեփական սահնակը…
 
Արձակագիր, “Արձակից ավելացած տողեր”-ի հեղինակ՝ ԳԱՅԱՆԵ ՓԱՅՏՅԱՆ
About the Author
  • google-share
Previous Story

Հրաչուհի Փալանդուզյան. ՀԱՐՑՈՒՄ ՄԻՋԱՆՑՔՈՒՄ

Next Story

Բոլորը գնում են, բացի պատերազմից

Related Posts

0

«Քո ուզածը մի բուռ առողջություն էր». Գայանե Փայտյան

Posted On 27 Հկտ 2022
, By Christina Abrahamyan
0

«Հենց առաջին փորձով պատրաստի հաղորդավար է՝ ինքնավստահ, հավատ ներշնչող ձայնով». ԳԱՅԱՆԵ ՓԱՅՏՅԱՆ

Posted On 27 Հկտ 2022
, By Christina Abrahamyan
0

Գրականության դարակներին ադամանդներ ու ուլունքներ շարերով դասավորած. ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

Posted On 22 Սպտ 2022
, By Christina Abrahamyan
0

Նոր գիրք՝ «Ասպրամ»

Posted On 24 Օգս 2022
, By Christina Abrahamyan

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • Հայկ Սիրունյան. Հայաստան, քո անունը հնչում է որպես պղնձե անզգույշ արձագանք
  • Զուխրա Երվանդյան. Քար լռության մեջ քար անտարբերության անզգա սառնություն կա
  • Օհաննա Էլոյան. «ԳՅՈՒՄՐՈՒ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»
  • ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. «Մենք պետք է ապրենք, որքան էլ երկնաքար ընկնի»
  • «ՀԱՐԱՏԵՎ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ԹՌՉՈՒՆ ԵՄ ԵՍ, ՈՒ ՄԻ ԹԵՎՍ ԽՐՎԱԾ Է ՆՐԱ ՄԵՋ…».ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ
  • ՀՐԱՆՏ ԹԱԹՈՍԻ ՍԻՄՖՈՆԻԱՆ …
  • Ինը թերլեմեզյանցի նկարիչ՝ «45 տարի անց» ցուցահանդեսում
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Հայկ Սիրունյան. Հայաստան, քո անունը հնչում է որպես պղնձե անզգույշ արձագանք

Զուխրա Երվանդյան. Քար լռության մեջ քար անտարբերության անզգա սառնություն կա

Օհաննա Էլոյան. «ԳՅՈՒՄՐՈՒ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • Հայկ Սիրունյան. Հայաստան, քո անունը հնչում է որպես պղնձե անզգույշ արձագանք
  • Զուխրա Երվանդյան. Քար լռության մեջ քար անտարբերության անզգա սառնություն կա
  • Օհաննա Էլոյան. «ԳՅՈՒՄՐՈՒ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»
  • ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. «Մենք պետք է ապրենք, որքան էլ երկնաքար ընկնի»
  • «ՀԱՐԱՏԵՎ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ԹՌՉՈՒՆ ԵՄ ԵՍ, ՈՒ ՄԻ ԹԵՎՍ ԽՐՎԱԾ Է ՆՐԱ ՄԵՋ…».ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հայկ Սիրունյան Հասմիկ Պողոսյան Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ Օհան Դուրյան հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Ashot Manukyan՝ Քաղաքագիտության էթնիկական երանգները գրառման
  • Ashot Manukyan՝ Աշոտ Մանուկյան գրառման
  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com