• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ
ԼՈՒ՛ՅՍՆ Է ԱՌԱՎԵԼ
Մենուա Հովհաննիսյանին և բոլոր սրբազան Ռազմիկներին
Թատրոնը նրա համար հոգևոր տաճար էր,որին վերաբերվում էր հավատացյալի երկյուղածությամբ,ներկայացում արարելը՝ ծիսակատարություն
ԵԹԵ ՍԵՐԸ ԱՆՈՒՆ ՈՒՆԵՆԱՐ, ԿԿՈՉՎԵՐ ԱՐԵՆ
Անկախությունը Հայաստա՛նն է՝ Արցախ աշխարհով

Բոլորը գնում են, բացի պատերազմից

Posted On 20 Հնվ 2022
Comment: 0
Tag: Հերմինե Ավագյան

-Դե արի ու ինձ բռնիր, դե՜…
Մարտունի. արևից վառվող, արևի պես տաք փողոցներ. այս քաղաքում արևը վաղուց է ապրում. եկել, հավանել, հաստատվել է: Փողոցների արևը հավաքելով՝ քայլում էինք ես ու հորեղբայրս:

Մի ժամանակ մանկությունս վազում էր Մարտունու փողոցներով, անցնում էր բոլոր թաղերով, կանչում ընկերներիս ու թափառում շենքից շենք, արևից կկոցած աչքերով նայում երկնքին ու արևի մեջ երազանքներ գտնում:
-Չե՜ս հասնի, չե՜ս հասնի, ես ավելի լավ եմ վազում,-ասում էր:
-Կհասնեմ։

 

-Ամի՛, ինձ համար Ամանորին տիկինիկ կառնե՞ս , էն աղջիկ տիկնիկից, որ փրկարարի շորերով է:
— Չէ՛, ուրիշ տիկնիկ կառնեմ, երբ փողս ստանամ:
-Բայց ես էն աղջիկ փրկարարն եմ ուզում:
-Ի՜….աղջիկ փրկարար չի լինում,սուտի-մուտի բաների հետևից մի ընկիր…
Հետո քայլում էինք դեպի տուն,նա ոտքերի ցավից էր տառապում, ես՝ երազանքի: Երկու դեպքում էլ պետք է փողը ստանար, որ հարցերը լուծեինք՝ նրան դեղ կհասներ,իսկ ինձ՝ երազանք, ու հետո էլի կշարունակենք քայլել՝ նա իր ցավազրկած ոտքերով, ես էլ՝ ցավից անտեղյակ իմ տիկնիկով…
Ծանոթ խանութի ցուցափեղկին նկատել էի <<փրկարար>> տիկնիկին, երևի սպասում էր, որ գան իրեն առնեն։ Ընկերուհիներ չուներ , մի հատ էր։ Ախր, որ արտադրել են չե՞ն մտածել, թե խանութի ցուցափեղկին մենակ ինչ է անելու։ Ո՞վ գիտե, գուցե ինքն էլ էր տխրում, որ մենակ է, այն էլ՝փրկարարի շորերով։
Տարիներ հետո, երբ հիշում էի տիկնիկին, մտածում էի՝ ինձանից լավ ո՞վ կհասկանար նրան, ես էլ քույր-եղբայր չունեի, եթե կուզեք ճիշտն ասեմ՝ ընկերներ էլ չունեի , որովհետեւ չէի ուզում ունենալ, որովհետև նրանք ամեն օր կանչում էին իրենց քույրերին, իրենց եղբայրներին, իրենց պապաներին, իրենց մամաներին։ Իսկ ես միայն վերջինին կարող էի կանչել։ Այ դրա համար էլ ուզում էի, որ էդ տիկնիկն իմը լիներ, որպեսզի փրկեր ինձ, չէ որ փրկարար է ու անպայման չէ, որ հրդեհից կամ ուրիշ նման բաներից փրկի, էնքա՜ն բան կա աշխարհում, որից արժե փրկվել ու էնքա՜ն բան կա, որ էդպես էլ չի փրկվում, որովհետեւ մեր ներսում է կործանվում, մեր ներսում է փլվում, վառվում, իսկ դա մեզանից բացի ո՞վ կարող է տեսնել։ Դրա համար ոչ ոք հրշեջ ծառայություն ու ոստիկանություն չի զանգում, որովհետեւ էդ ծուխը մեր ներսում է ու երբեք չի հանգչի…
Միայն մի հարց էր տանջում. երբ ես ու տիկնիկը հանդիպեինք, պիտի ասեի.
-Էն երկրում, որտեղ որ քեզ ստեղծել են, պատերազմ կա՞, թե մենակ իմ երկրում է։
Չգիտեմ, թե նա ինչ էր ասել , բայց ես քթիս տակ փսփսացել էի.
— Իմ երկրում հիմա տիկնիկ ստեղծելու ժամանակ չկա, իսկ քո երկրում կա, ուրեմն քո երկրում պատերազմ չկա, երանի քեզ։
Տիկնիկն այդպես էլ չպատասխանեց, որովհետեւ պատերազմից ու իմ երկրից տեղեկություն չուներ, որովհետև նրան արտադրող չինացին նրա համար օրորացային չէր երգել,չէր ասել,որ Սասունցի Դավիթը Թուր Կեծակի ու Քուռկիկ Ջալալի ուներ, չէր պատմել, որ Նոյը կանգնել է Արարատի գագաթին, շատ բան չէր ասել: Իմ երկրում տարիներով ստեղծվածը միայն պաշտպանելու համար է, պաշտպանելո՛ւ…
Ամսվա վերջին երազանքս ավելի էր թունդ դառնում, որովհետև ամին վերջապես փող կստանար։ Երազանքիցս բացի թունդ էր դառնում նաեւ ամիի ոտքերի ցավերը, որովհետեւ ցավազրկիչները վերջանում էին ։ Բայց ամին ամենալավ ամին էր, նա ցավերից չէր խոսում, միայն մի հարց էր տալիս.
-Աղջիկ փրկարարին ի՞նչ ես անելու։
-Խաղալու եմ, համ էլ ուզում եմ, որ նա ինձ փրկի։
-Ինչի՞ց, եթե ասես՝ ես կփրկեմ։
-Չէ,՜ դա մենակ ինքն է կարող, որովհետեւ իմ ներսում մի սենյակ եմ ազատել նրա համար, ուրիշ ոչ մեկին ներս չեմ թողնում, նրան եմ սպասում։
-Լա՛վ,կառնեմ։
Վերջին բառն աշխարհի ամենալավ բառն էր դառնում, ու սպասում էի, որ <<կառնեմ>>-ը գա, տեղ հասնի, չնայած, ո՞վ գիտե, գուցե նա պիտի գար ամիի ցավազրկիչների հետ միասին, բայց միասին չտեղավորվեցին ու ստիպված եղան միայն մեկին տեղափոխել…
Ես ու փրկարարը հանդիպեցինք Նոր տարում՝ 25 տարի առաջ.
-Բարև, փրկարա՛ր,-ասել էի
-Բարև։
-Կարո՞ղ ես էնպես փրկել, որ երբ բոլորը կանչեն իրենց քույրիկներին, եղբայրներին, պապաներին, ես էլ կանչելու բան ունենամ, թե չէ էսպես մի տեսակ տխուր է։ Թե չէ էսպես մի տեսակ մաման էլ է տխուր, ինձ թվում է՝ ինքն էլ է ուզում, որ էդ ամենից մենք ունենանք։
Այսօրվա պես հիշում եմ դեմքը:Փրկարարը լուռ էր։
-Իսկական չե՞ս։ Բա ինչու՞ ես փրկարարի շորեր հագել ու ձև բռնել խանութի ցուցափեղկին։
Չէր պատասխանել, մտածել էի՝ հաստատ իսկական չէ կամ էլ իսկական փրկարարներ չեն լինում:
Չէ՛, չի կարող պատահել, որ իսկական փրկարարներ չլինեն, թե չէ ո՞վ կփրկի աշխարհը…
Աչքերս փակում եմ, որ նորից հիշեմ տիկնիկիս ու նորից վազեմ: Ահա ես՝ տիկնիկս գրկած վազում եմ։ Ամին չի վազում, անկողնում պառկած է։ Ես ու տիկնիկն ենք վազում, մեզ բռնող չի կարող լինել, որովհետեւ մենք մեր խաղին ոչ մեկին չենք կանչել, որովհետեւ խաղի կեսում կարող է պատահի, որ մեկի քույրիկը, մեկի եղբայրը, մեկի պապան կանչեն ու նա գնա:
Ժամանակն ինձ հետ վազում է, բոլոր տիկնիկները, որ չեմ ունեցել, ինձ հետ վազում են, փողոցները վազում են, ամին ու ընկերներս վազում են, ամեն ինչ վազում է, մեկ էլ հանկարծ նկատում եմ, որ ճանապարհին սկսում եմ բոլորին մեկ-մեկ կորցնել։ Միայն պատերազմն է մինչեւ վերջ ինձ հետ վազում. բոլորը գնում են, բացի պատերազմից, պատերազմը գնալու միտք չունի, եթե անգամ ես կանգ առնեմ, նա, միևնույն է, վազելու է առաջ, նա բոլոր ժամանակների ամենալավ վազորդն է, որին ոչ ոք դեռ չի հաղթել…
Մարտունի.այսքան տարի հետո նորից արևից այրվող փողոցների մասին պիտի գրեմ։ Հա, արևից, որովհետեւ հրթիռները արև չեն դառնա, հրթիռների փոխարեն էլ արև կլինի. կլինի, չե՞ք հավատում, իսկ դուք գոնե մեկ անգամ վազե՞լ եք Մարտունու փողոցներով։
Ուզում եմ նորից գնալ խանութ, նորից գնել <<փրկարարին>>, բայց ուզում եմ, որ նա էս անգամ իրական լինի, իսկական Փրկարար: (Տեսաք, էս անգամ անունը մեծատառով գրեցի, որ հասկանա՝ ինքը հատուկ անուն է, ինքը կա, իրեն սպասող կա, հատկապես՝ Նոր տարում, հատկապես պատերազմից հետո, հատկապես դրսում խաղացող էն երեխաները, որ չեն ուզում, որ իրենց մոտ <<հայրիկ>> կանչեն)…
Ուզում եմ վերցնել աշխարհի ամենամեծ ցախավելն ու սրբել պատերազմի բոլոր բեկորներդ: Ես չեմ ամաչում, եթե էդպիսի ցախավել կա, տվեք ինձ, ես ուզում եմ սրբել փողոցները, որովհետեւ աշխարհի ամենապատվաբեր գործերից մեկը փողոց սրբելն է, քանի որ մաքուր փողոցներով բոլորը կարող են քայլել, իսկ կեղտոտ փողոցները մարդիկ շրջանցում են։ Չեմ ուզում շրջանցել ականներդ, ուզում եմ սրբել-տանել, ուզում եմ փրկել այն բոլոր փոքրիկներին, ովքեր քայլելու են քո փողոցներով ու տիկնիկներ են փնտրելու քո խանութներում. պարտադիր չէ, որ նրանց տիկնիկները փրկարարի շորերով լինեն, միայն թե լինեն, միայն թե մանկությունը փրկելու կարիք չունենա, միայն թե բոլորը մնան, գնացողը միայն պատերազմը լինի…

Հերմինե Ավագյան
2021թ

About the Author
  • google-share
Previous Story

ԳԱՅԱՆԵ ՓԱՅՏՅԱՆ. Իմ մանկության ձյունը միշտ գիշերն էր գալիս ու շատ խոշոր փաթիլներով

Next Story

ՍՊԱՐՏԱԿ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ. Հայ ուտելեն չկշտացա՞ք

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
  • «ՀԱՅԵՐԸ ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ. ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ» ԿԱՄ՝ ՀԱՅ ՀՈԳՈՒ ՑՈԼԱՆՔԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ
  • Զուխրա Երվանդյան. Չէ՛, էս սերնդի հասցեին թթու խոսք չասեք
  • ԼՈՒ՛ՅՍՆ Է ԱՌԱՎԵԼ
  • Հայաստան անվան մասին
  • Մենուա Հովհաննիսյանին և բոլոր սրբազան Ռազմիկներին

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)

Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)

Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
  • «ՀԱՅԵՐԸ ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ. ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ» ԿԱՄ՝ ՀԱՅ ՀՈԳՈՒ ՑՈԼԱՆՔԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կարինե Ավագյան Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Պողոսյան Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ Օհան Դուրյան հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Ashot Manukyan՝ Քաղաքագիտության էթնիկական երանգները գրառման
  • Ashot Manukyan՝ Աշոտ Մանուկյան գրառման
  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com