• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ԱՂԵՐՍ՝ ԳՐՎԱԾ ՏԵՂԵՐԻ ՎԱՆՔՈՒՄ ՊԱՏԱՐԱԳԻ ԸՆԹԱՑՔԻՆ
Պատերազմի մեջ ծաղիկներ են աճում…
«Պետք է իմանանք` ովքեր են եկել ՀՀ, ինչ ծանր պատմություններ ունեն, ինչքան վիշտ ունեն ու ինչքան իրավունք` ժամանակավոր կացարանից հրաժարվելու» («Բռնագաղթի մատյան» շարքից)
Նվիրում եմ Արամ Քոչարյանի հիշատակին
ՕՐԱԲԱՑԻ ԽՈՀԻ ՓՈԽԱՐԵՆ
Հայկ Սիրունյան. Հայաստան, քո անունը հնչում է որպես պղնձե անզգույշ արձագանք
ՀՐԱՆՏ ԹԱԹՈՍԻ ՍԻՄՖՈՆԻԱՆ …
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)

Այս տարի լրանում է հայ բեմի ականավոր վարպետ Վաղարշ Վաղարշյանի ծննդյան 120-ամյակը

Posted On 16 Հնվ 2014
Comment: 0
Tag: Այս տարի լրանում է հայ բեմի ականավոր վարպետ Վաղարշ Վաղարշյանի ծննդյան 120-ամյակը

1016157_1453183861576908_1571700008_nԱյս տարի լրանում է սովետահայ բեմի ականավոր վարպետ Վաղարշ Բոգդանի Վաղարշյանի   ծննդյան 120-ամյակը։

Արձակագիր Արազու խորհրդով իր Վաղարշակ անունը բարեհնչունության համար դարձրել է Վաղարշ, այս Վաղարշ-ից էլ նոր ազգանուն սարքել և ընդունել Վաղարշ Վաղարշյան գրական անուն

Վաղարշ Վաղարշյանը  ծնվել է 1894 թ. փետրվարի 14-ին, Շուշի քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի թեմական դպրոցում։
1907թ.-ին երկու դասընկերների հետ գնում է Թիֆլիս։ Ապագա դերասանին չի հաջողվում Ներսիսյան դպրոց ընդունվել, և դա փոխարնվում է առևտրական ուսումնարանով։
Ամո-Խարազյանի խումբը 1912թ.-ին ներկայացնում է պատանի թատերագրի հեղինակած առաջին՝ «Փող և տաղանդ» պիեսը։ Հեղինակը դիտում է այդ ներկայացումը Հովհաննես Թումանյանի և դերասան Կ.Գալֆայանի հետ միևնույն օթյակում նստած։ Նույն թվականին Մայսուրյանի, Միրաղյանի, Հասմիկի և այլոց հետ Վաղարշյանը հյուրախաղերի է մեկնում Գյանջա։ Աննշան է լինում նրա մասնակցությունն այդ ներկայացումներին (ավելի շատ հուշարար էր Վաղարշյանը, քան դերասան)։
1913թ.-ին Հովհաննես Թումանյանի հիմնադրած Կովկասյան հայ գրողների ընկերության առընթեր ստեղծվում է սկսնակ գրողների ընկերություն, որի անդամն է դառնում Վաղարշյանը։
Ապագա դերասանի կենսափորձը հարստացնում են նրա կյանքի հաջորդ դրվագները՝ ուսուցչություն հեռավոր Արդանուշի շրջանի Տանձուտ գյուղում, որ դրանից մի տարի չանցած, առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, թուրքական հարձակմանը ենթարկվեց, ապա նաև ծառայությունը Բաքվի նավթարդյունաբերողների խորհրդում։ Սակայն նրա ծառայությունը Բաքվում երկար չի տևում։
Բաքվում կազմակերպված մի թատերախմբի հետ նա մեկնում է հյուրախաղերի Հյուսիսային Կովկաս՝ Ղզլար, Ղուբա, Մոզդոկ, ապա Կրասնոդար, Ռոստով, Արմավիր և այլուր։ Շրջագայող այս և ուրիշ խմբերում Վաղարշյանն անում է դերասանական առաջին քայլերը՝ դրամաներ, մելոդրամաներ, կոմեդիաներ, վոդևիլներ, օպերետներ։ Եթե սկզբում երիտասարդ դերասանը խաղում է համեմատաբար աննշան դերեր, ապա հաջորդ տարին նրան վիճակվում է հանդես գալ խոշոր դերերով՝ Սեյրան, Օթարյան, Կրեչինսկի, Ֆերդինանդ։
Վաղարշյանի գործունեության առաջին շրջանը (1914-1923թթ.) Հյուսիսային Կովկասում որոշիչ եղավ Վաղարշյանի նաև քաղաքացիական նկարագրի ձևավորման համար, որը և հետագայում պայմանավորեց նրա արվեստի ուղղությունն ու բովանդակությունը։ Այդ տասնամյակում տեղի ունեցավ Հոկտեմբերյան Մեծ հեղափոխությունը, բռնկվեցին քաղաքացիական կռիվներ։ Երիտասարդ դերասանը հեղափոխական ժողովրդի հետ էր։
1923թ.-ից Վաղարշյանը հաստատվում է Երևանում, դառնում Առաջին պետական թատրոնի դերասան. սկսվում է նրա գործունեության հասուն շրջանը՝ ամեն ինչով տարբերվող նախորդից։ Ամենից առաջ՝ խաղացանկով։
Հյուսիսային Կովկասում առաջին դերասանի դիրքի և առաջնակարգ դերի սովոր Վաղարշյանը Առաջին պետական թատրոնում մերվում է ընդհանուր դերասաններին։ Այստեղ անցկացրած առաջին տասնամյակը նրա համար դառնում է ստեղծագործական կատարելության հասնելու տասնամյակ։ Ամենատարբեր բնույթի ու ծավալի չորս տասնյակից ավելի դերակատարությունները հղկում, փայլ են տալիս դերասանի տաղանդին, և նա դառնում է թատրոնի առաջին անուններից մեկը։[1] 1941-1949-ին եղել է Գաբրիել Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը։
Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրել է Բ.Ռոմանշովի «Հրե կամուրջ»-ը, Տիգրան Հախումյանի «Թշնամին» և Ալեքսանդր Ֆադեևի «Ջարդը» (1931-32), Մաքսիմ Գորկու «Դոստիգաև և ուրիշներ» (1934), «Վասա Ժելեզնովա» (1937) և այլ դրամաներ։
1944-ից դասախոսել է Երևանի թատերական ինստիտուտում։ Նկարահանվել է նաև կինոյում։
Առաջին դրամաները գրել է 1918-1920-ին («Ղողանջ», «Սուլթան Աբդուլ Համիդ», «Գագիկ Երկրորդ»)։ ԽՍՀՄ առաջին գումարման Գերագույն սովետի դեպուտատ է։ Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։ Մահացել է Մոսկվայում, աճյունը տեղափոխվել է Երևան։[2]
Խաղացած դերերը.

Լենին՝ Պոգոդինի «Հրացանավոր մարդը», 1938 թ.
Սուրեն՝ Շիրվանզադեի «Պատվի համար»
Գագիկ՝ Դերենիկ Դեմիրճյանի «Երկիր հայրենի»
Ասլան-ամի՝ Վ.Վաղարշյանի «Օղակում», 1930 թ.
Խլեստակով՝ Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր», 1925 թ.
Արբենին՝ Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես»
Պրոստոսով՝ Լև Տոլստոյի «Կենդանի դիակ», 1951 թ.
Համլետ, Ռուզենկրանց՝ Ուիլյամ Շեքսպիրի «Համլետ», 1942 թ.
Եգոր Բուլըչով՝ Մաքսիմ Գորկու «Եգոր Բուլըչով», 1933թ.
Ելիսատով՝ «Լյուբով Յարովայա»
Գուլյաչկին՝ «Մանդատ»
Տրանիո՝ «Կամակոր կնոջ սանձահարումը»
Բորոդին՝ «Ահը»
Ֆոն Շտուբե՝ «Բեկում», 1928 թ.
Բելոգուբով՝ «Արդյունավետ պաշտոն», 1929 թ.
Տիխըն՝ «Ամպրոպ»
Պոլեժաև՝ «Անհանգիստ ծերություն», 1938 թ.
Պրոտասով՝ «Արևի զավակները», 1953 թ.
Ֆիրս՝ «Բալենու այգին», 1951 թ.
Միրոն Գոռլով՝ «Ռազմաճակատ»
պաստոր Յուլիան՝ «Սերը լուսաբացին»
Տրուբնիկով՝ «Օտար ստվեր»
Հարրի Սմիթ՝ Կ.Սիմոնովի «Ռուսական հարց», 1947 թ.
Վ.Վաղարշյանի ստեղծագործությունների մատենագրություն[խմբագրել]

Օղակում, Երևան, Պետհրատ, 1935, 99 էջ։
Սասունցի Դավիթ, Երևան, Պետհրատ, 1938, 231 էջ։
Վանքաձոր, Երևան, Հայպետհրատ, 1946, 83 էջ։
Պիեսների ժողովածու, Երևան, Հայպետհրատ, 1954, 468 էջ։
Ընկերներս, բարեկամներս և ես, Երևան, Հայպետհրատ, 1959, 502 էջ։
Երկերի ժողովածու 2 հատորով, հատոր 1, Երևան, «Հայաստան», 1972, 375 էջ։
Երկերի ժողովածու 2 հատորով, հատոր 2, Երևան, «Հայաստան», 1975, 261 էջ։
Վ.Վաղարշյանի կատարած թարգմանությունները (ռուսերենից)[խմբագրել]

Ֆրիդրիխ Շիլլեր, Ընտիր երկեր (գրքի մեջ մտնող «Սեր և Խարդավանք» դրաման թարգմանել է Վ.Վաղարշյանը), Երևան, Հայպետհրատ, 1952, 916 էջ։

hy.wikipedia.org

About the Author
  • google-share
Previous Story

10 крылатых выражении Гарегина Нжде

Next Story

Լույս է տեսել Արևշատ Ավագյանի «Ինքնության գույնն ու իմաստը» գիրքը

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • ՕՐԸ՝ ԿՈՄԻՏԱՍՅԱՆ․․․
  • ՄԵՐ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ
  • ԿՅԱՆՔԸ ԴԱՐՁԵԼ Է ԿԱՀՔ, ԱՊՐԵԼԸ՝ ԱՊՐԱՆՔ
  • ՀՈՒՅՍԸ
  • ԱՂԵՐՍ՝ ԳՐՎԱԾ ՏԵՂԵՐԻ ՎԱՆՔՈՒՄ ՊԱՏԱՐԱԳԻ ԸՆԹԱՑՔԻՆ
  • Հերմինե Ավագյան. «Բաքուն առանձին անձերի չէ, որ դատում է, Բաքուն դատում է՝ Արցախի պետականությունը… Հայի պատիվը…»
  • «Мы — наши горы»
  • ԱՀ-ից բռնի տեղահանվածների ընտանիքներում բալիկներ են ծնվել, 31 ծնունդ Հայաստանում, որից 11-ը Երևանում
  • Վարդան Ոսկանյան. «Հասկանո՞ւմ եք՝ ի՞նչ արեց Արցախի հերոսական հայությունը»
  • Պատերազմի մեջ ծաղիկներ են աճում…

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

ՕՐԸ՝ ԿՈՄԻՏԱՍՅԱՆ․․․

ՄԵՐ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ

ԿՅԱՆՔԸ ԴԱՐՁԵԼ Է ԿԱՀՔ, ԱՊՐԵԼԸ՝ ԱՊՐԱՆՔ

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • ՕՐԸ՝ ԿՈՄԻՏԱՍՅԱՆ․․․
  • ՄԵՐ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ
  • ԿՅԱՆՔԸ ԴԱՐՁԵԼ Է ԿԱՀՔ, ԱՊՐԵԼԸ՝ ԱՊՐԱՆՔ
  • ՀՈՒՅՍԸ
  • ԱՂԵՐՍ՝ ԳՐՎԱԾ ՏԵՂԵՐԻ ՎԱՆՔՈՒՄ ՊԱՏԱՐԱԳԻ ԸՆԹԱՑՔԻՆ
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հայկ Սիրունյան Հասմիկ Պողոսյան Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ Օհան Դուրյան հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Ashot Manukyan՝ Քաղաքագիտության էթնիկական երանգները գրառման
  • Ashot Manukyan՝ Աշոտ Մանուկյան գրառման
  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com