• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
Հասմիկ Սարգսյան. ԽՈՇ – ԲԻԼԱԶԻԳ՝ ԿԱՐՆՈ ՊԱՐ
Սպարտակ Ղարաբաղցյան. ՄԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՇԵՂԲԸ
Վրեժ Սարուխանյան. ԱՆՉԱՓԵԼԻ ՀԱՅՐԵՆԻՔ
ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ
ՆԱԻՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ. «Մեր զավակները բերելու են ա՛յն ապագան, որի համար սերունդներ են սրբանում…»
Հասմիկ Սարգսյան. ԳԻՇԵՐՎԱՆ ՀԱՋՈՐԴ ԾԱԳՈՒՄՆ ԵՂԱՎ․․․
ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ. Հայաստանն այսօր … զինվորն է

«Այսօր արդեն գիտեմ, որ խմորեղեն պատրաստելը պարզապես առիթ էր մեր վերապրած յուրաքանչյուր օրը դարձնելու տոնական». Անրի Վերնոյ

Posted On 07 Ապր 2014
Comment: 0
Tag: Անրի Վերնոյ «Մայրիկ»

1796696_656881874379408_1448413066_n«Մենք համբերությամբ նորից սպասեցինք՝ լուռ, ընկճված այդ անհողդողդ բթության ցեմենտե պատի առջև». Անրի Վերնոյ

«Փախլավայի» օրը, անշուշտ, կիրակի, հարկավոր էր արթնանալ շատ վաղ և առնվազն մի ամբողջ կեսօր հատկացնել դրան։

Երբ խմորը պատրաստ է լինում, գունդ են անում, ալյուր ցանում վրան, որ չկպչի սեղանին։ Գրտնակում են և հնարավորին չափ բարակ բացում։ Այնուհետև գրտնակին փոխարինում են ձեռքերը։ Մայրիկս, երկու մորաքույրերս, հայրս շուրջանակի նստում էին մաքուր սփռոցի առջև, բացված խմորը առնում էին ձեռքերի մեջ և սկսում էին քաշքշել, ընդ որում սկսում էին մեջտեղից, մատների զգույշ շարժումներով հասցնում էին մինչև եզրերը։ Եվ խմորը աչքիդ առաջ բարակում էր, մակերեսը մեծանում, ծավալվում էր, հաստությունից բան չէր մնում։ Եթե հանկարծ մեկնումեկի անզգույշ շարժումից խմորի թերթը ծակվում էր, տեղիք էր տալիս մյուսի ուրախ բողոքին, և այդ մյուսը նույնպես իր հերթին էր ընկնում այդ միևնույն հանցանքի մեջ։ Կարևորը կրկնությունից խույս տալն էր։

Այս գործողության համար անհրաժեշտ էր հմտություն, ճկունություն, թեթևություն, բաներ, որոնք կախարդում էին ինձ։ Հիշողությանս խորքից, ինչպես նկարահանված ինչ-որ պարի դանդաղեցրած կադրեր, ես վերստին տեսնում եմ այդ մատները, որոնք շոյում էին խմորը, հպվում, շոշափում, երբ որևէ կոշտության էին հանդիպում, իսկ իրանները խմորի փափկությամբ ծալվում էին, թեքվում մերթ թեթև, մերթ քմայքոտ։

Այսօր արդեն գիտեմ, որ խմորեղեն պատրաստելը պարզապես առիթ էր մեր վերապրած յուրաքանչյուր օրը դարձնելու տոնական, և այդ անասելի դյութիչ ընտանեկան պարը պարում էին միասին լինելու երջանկությունից։

Խմորի գունդն այժմ իր չափից տասնապատիկ մեծացած, վեր ածված թափանցիկ ալյուրաթերթի, դրված էր պղնձե կլայեկված սինու վրա։ Այդ առատորեն յուղված թերթիկը, որ ծածկվում էր ծեծված ընկույզի շերտով՝ վրան շաքար ու դարչին, կազմում էր ապագա բուրգի առաջին հարկը։ Հետո վերցնում էին խմորի նոր գունդ նոր թերթիկի համար։

Անշուշտ, ոչ հազար թերթիկ, բայց մոտ հիսուն թերթիկ շարում էին իրար վրա, յուրաքանչյուր թերթիկի վրա նորից ու նորից փռելով կարագի, ընկույզի, դարչինի շերտը, և սինին բերնեբերան լցվում էր։

Մի մեծ դանակ, փայտյա քանոնի ուղեկցությամբ փափուկ խրվում էր խմորի մեջ և խմորը բաժանում փոքրիկ, հավասար շեղանկյունների։

Երբ վարդագունած, ոսկեզօծ, կսկուծ սինին դուրս էր գալիս ջեռոցից, վրան լցնում էին եռացրած շաքարաջուր։

Մեր փոքրիկ ընտանիքը, խոնարհված այդ «ձեռակերտ» գլուխգործոցի վրա, չէր դիմանում համտես անելու ցանկությանը, որպեսզի համոզվի, թե հաջող է ստացվել։ Շեղանկյունիների վերածված ամբողջ սինու միայն եզրամասերում էին մնում մի քանի քառորդ կամ կես շեղանկյուն կտորներ։ Այդ կիսատ կտորները սահմանված էին համտեսի համար։ Միայն ես էի բացառություն կազմում, ինձ սկզբից ևեթ տալիս էին մի լրիվ շեղանկյուն։ Եվ ամեն մեկս տալիս էինք մեր բարձր գնահատականը։

Իսկ եթե որևէ մեկս քննադատական խոսք ասեր, պատասխանում էին.

– Համբերի մինչև երեկո, շաքարաջուրը դեռ իր գործը չի տեսել։

Եվ շաքարաջուրը աշխատում էր մինչև երեկո։ Թափանցում էր դանդաղ, մտնում էր բոլոր ճեղքերը, ներծծվում յուրաքանչյուր թերթիկի մեջ և սառչում յուրաքանչյուր կտորի չորս բոլորը։ Այս արքայական քաղցրավենին մատուցելու պահին ավելացնում էին բարձրագույն պսակը։

Մի լայն, կլայեկված, ոչ խոր ափսեի մեջ, ամեն առավոտ համբերությամբ հավաքվում էր կաթի երեսին բռնած սերը և դրվում էր գիշերվա զովին։ Օրերի ընթացքում սերը թանձրանում էր, հետո դանակով կտրում էին փախլավայի շեղանկյունիների չափով։

Եվ մեր «հիսունթերթանին», պսակված կաթնասերի գլխարկով, տիրականորեն բազմում էր ափսեներում։

Անհայրենիք, վզի կապը կորցրած անտեր շների նման կծկվում էինք այդ փոքրիկ երջանկությունների շուրջբոլորը, որպեսզի համարձակ դիմագրավեինք մի նոր աշխարհի և անորոշ վաղվա անձկությանը։

* * *

Ահա իմ կարծիքով այս էր, որ հայրս այդ երեկո ուզում էր բացատրել մեր բարի հացթուխին։ Բայց նրա բառապաշարը, որ սահմանափակված էր լոկ «pardon», «s’il vous plaît» և «merci beaucoup»-ով, մեր նրբահամ «հազարաթերթիկը» վեր էր ածում շաքարաջրած, անհրապույր խառնուրդի։ Մեզնից հրաժարվող մեր լեզուները շուտով մատնվեցին լռության, և սպիտակ հագուստով հացթուխը նորից սկսեց խմորը հունցել իր ձևով։

Երբ եփվելու ժամանակը լրացավ, մեր սինին հանվեց փռից. սքանչելի էր։ Ուժեղ կրակից ազդրամիսը պատվել էր մուգ կեղևով, թաքցնելով ներսի վարդագույնը։ Կարտոֆիլը կարմրել էր, պոմիդորներն ու դդմիկները տապակվել էին։

Մեր հացթուխը լսել անգամ չուզեց կրակի գնի մասին։ Նա հրաժարվեց փող ընդունել և հասկացնել տվեց, թե իր փռում հաճույքով կընդունի մեր առաջիկա «փախլավան»։

Հորս լեզուն հանկարծ բացվեց։

– Merci beaucoup… merci!

 Անրի Վերնոյ «Մայրիկ» 

About the Author
  • google-share
Previous Story

« Մենք համբերությամբ նորից սպասեցինք՝ լուռ, ընկճված այդ անհողդողդ բթության ցեմենտե պատի առջև». Անրի Վերնոյ

Next Story

«Իմ երեք մայրերը, երեքն էլ շաղախված միևնույն սիրուց». Անրի Վերնոյ

Related Posts

0

«Գիշերային այդ փոքրիկ արյունախումների մի ամբողջ հորդա էր ներխուժել մեր անկողինները». Անրի Վերնոյ

Posted On 16 Ապր 2014
, By Christina Abrahamyan
0

«Իմ երեք մայրերը, երեքն էլ շաղախված միևնույն սիրուց». Անրի Վերնոյ

Posted On 11 Ապր 2014
, By Christina Abrahamyan
0

«Մաքրությունը բուրմունք ունի». Անրի Վերնոյ

Posted On 19 Մրտ 2014
, By Christina Abrahamyan
0

«Մնջախաղի դերասանի նման հայրս շարժուձևով բառեր էր քանդակում». Անրի Վերնոյ

Posted On 11 Մրտ 2014
, By Christina Abrahamyan

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»
  • Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով
  • Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
  • ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
  • Հասմիկ Սարգսյան. ԽՈՇ – ԲԻԼԱԶԻԳ՝ ԿԱՐՆՈ ՊԱՐ
  • Սպարտակ Ղարաբաղցյան. ՄԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՇԵՂԲԸ
  • «Եթե գան ու ձեզ ասեն, որ զոհվել եմ ես՝ չհավատաք…»
  • Վրեժ Սարուխանյան. ԱՆՉԱՓԵԼԻ ՀԱՅՐԵՆԻՔ
  • ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»

Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով

Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»
  • Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով
  • Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
  • ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education food football green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ՝ Հանճարի և անճարի գուգահեռականներում գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան՝ «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com