«Գանձերի քարանձավը» դեռ իր բոլոր գաղտնիքները չի բացել

Անդրկովկասի ամենամեծ քարանձավը գտնվում է Արցախի Հադրութի շրջանի Ազոխ և Դրախտիկ գյուղերի արանքում։ Ճիշտ է, Ազոխ կոչվող այդ քարանձավի մասին հիշատակել են հին պատմիչները, բայց նրա գաղտնիքները դարեր շարունակ անհայտ էին մնում։ Եղիշեի պատմությունից իմանում ենք, որ Վարդանանց պատերա...