• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
Հասմիկ Սարգսյան. ԽՈՇ – ԲԻԼԱԶԻԳ՝ ԿԱՐՆՈ ՊԱՐ
Սպարտակ Ղարաբաղցյան. ՄԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՇԵՂԲԸ
Վրեժ Սարուխանյան. ԱՆՉԱՓԵԼԻ ՀԱՅՐԵՆԻՔ
ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ
ՆԱԻՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ. «Մեր զավակները բերելու են ա՛յն ապագան, որի համար սերունդներ են սրբանում…»
Հասմիկ Սարգսյան. ԳԻՇԵՐՎԱՆ ՀԱՋՈՐԴ ԾԱԳՈՒՄՆ ԵՂԱՎ․․․
ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ. Հայաստանն այսօր … զինվորն է

«Գանձերի քարանձավը» դեռ իր բոլոր գաղտնիքները չի բացել

Posted On 03 Նյմ 2013
Comment: 0
Tag: «Գանձերի քարանձավը», Ազոխի քարանձավ

1392926_1426646274230667_1114475875_nԱնդրկովկասի ամենամեծ քարանձավը գտնվում է Արցախի Հադրութի շրջանի Ազոխ և Դրախտիկ գյուղերի արանքում։ Ճիշտ է, Ազոխ կոչվող այդ քարանձավի մասին հիշատակել են հին պատմիչները, բայց նրա գաղտնիքները դարեր շարունակ անհայտ էին մնում։ Եղիշեի պատմությունից իմանում ենք, որ Վարդանանց պատերազմի ժամանակ այստեղ պատսպարվել են «հայ տիկնայք ու երեխաներ»։ Թաթար-մոնղոլական արշավանքների մռայլ տարիներին Ամարասի վանականները Ազոխի քարանձավին են պահ տվել հոգևոր մշակույթի արժեքավոր շատ գանձեր։ Ռուս-պարսկական առաջին պատերազմի տարիներին տակտիկական նկատառումներով այս քարայրում են թաքնվել Դիզակի քաջ կամավորականները և այստեղից թիկունքային շեշտակի հարված հասցրել թշնամուն։ Սակայն բոլոր դեպքերում էլ խորհրդավոր քարանձավը մնացել է առեղծված։                                                   1970-ական թվականներին հնագետներին հաջողվեց առաջին անգամ «զբոսնել» քարայրի հավերժական մթության դատապարտված ընդարձակ «պալատներում» ու ստորգետնյա «տնտեսություններում», բնական «պատկերասրահներում» ու յուրօրինակ գաղտնարաններում։ Առաջին անգամ այստեղ հայտնաբերվեց  նախամարդու «խոհանոցը», հին քարե դարի մարդու գանգի կափարիչը, այդ ժամանակվա բուսական և կենդանական աշխարհի բրածո մնացորդներ, նախամարդու արվեստի հետքեր, ընդարձակ սրահներից մեկում հայտնաբերվել են նախամարդու տարբեր տեսակի աշխատանքի գործիքներ, կայծքարի պրիմիտիվ սղոցներ և քերիչներ, որոնք պատրաստվել են նեանդերթալյան մարդու ձեռքերով և օգտագործվել են որսի ժամանակ, ինչպես նաև կենցաղում։ Առաջին անգամ այստեղ հայտնաբերվեցին 300 հազար տարվա վաղեմություն ունեցող քարե գործիքների մնացորդներ, որոնք, ամենայն հավանականությամբ, պատկանել են սինանտրոպին։ Սա անառարկելի ապացույցն է այն բանի, որ Հայկական Լեռնաշխարհը եղել է նախամարդու ձևավորման վայրերից մեկը: Այս բոլորը գիտական նշանակություն ունեցող նյութեր են, որ ուսումնասիրվում, մշակվում ու ներկայացվում են գիտական աշխարհին։

                                                                                                        

       Սկզբում, արևմտյան անցքով դեռ 10 մետր չգնացած, «ճանապարհը» միանգամից նեղանում է, ստիպում առաջ շարժվել սողալով։ Հսկա, շրջանաձև սրահը, որի լայնությունը 25 մետր է, բարձրությունը՝ 2,5, իսկ կենտրոնական մասում՝ 10 մետր, ունի խորդուբորդ հատակ։ Երևում է, որ ոչ վաղ անցյալում այստեղ գիշատիչ կենդանիների ոհմակ է ելք ու մուտք արել։ Պատերն անհարթ են, ասես կծկված օձերից են շարված։ Սյունաձև ստալակտիտներն ու ստալագմիտները սառցե վիթխարի լուլաների նման կախված են ծայրամասերից։ Շատ հետաքրքիր ու արտակարգ գեղեցիկ է այն ստալակտիտը, որ 10 մետր երկարությամբ ձգվում է հորիզոնական ուղղությամբ։ Արտակարգ գեղեցիկ է ստալակտիտների ծայրերից դանդաղ հոսող «արցունքների սիմֆոնիան»։ Այս սրահի տարբեր մասերից սկիզբ են առնում, կամ գուցե այստեղ են վերջանում, չորս անցքեր։ Դրանցից միայն մեկը՝ դեպի արևելք գնացող, բարձրանում է, իսկ մնացածները իջնում։ Դեպի արևելք, 45 աստիճան թեքությամբ բարձրացող ուղին է`«փողային անցքը»։ Մոտավորապես 17—20 մետր բարձրության վրա կա մի ժայռ։ Այստեղ վերջանում է փողանցքի առաջին աստիճանը և 75 աստիճան թեքությամբ սկսվում է նրա երկրորդ աստիճանը։ Ճանապարհը խիստ ուղղահայաց է։ Միջին նորմայից ավելի գեր մարդիկ այստեղ արդեն, ինչպես ասում են, անելիք չունեն։ Դրա համար էլ գոյություն ունի առաջին պալատը, որ քարե դարում երևի կոչվել է «գեր մարդկանց պալատ»։ Երկրորդ սրահում, որը ավելի քան 150 քառակուսի մետր տարածություն ունի, անթիվ-անհամար չղջիկներն են, որոնք կախված են բավականին ընդարձակ սրահի առաստաղին։ Կովկասում չղջիկների այս «շուկան» եզակի երևույթ է։ Ի պատիվ չղջիկների, երկրորդ այս սրահը անվանվել է «չղջիկների պալատ»։ «Չղջիկների պալատը» դարձյալ բաղկացած է առանձին բազմապիսի ստալակտիտներից։ Բնության անկրկնելի այս հրաշալի ստեղծագործությունների պատմության ակունքները գնում-կորչում են հարյուր միլիոնավոր տարիների խորքերը։ Այն առաջացել է աստիճանաբար, ջրի զորավոր ուժի ներգործության շնորհիվ։ «Չղջիկների պալատ»-ին հաջորդող ճանապարհն ուղիղ է: Ըստ երևույթին, ճանապարհի այս հատվածում մարդու ձեռքը ժամանակին իր գործը կատարել է։ 25 մետր անցնելուց հետո մեր առաջ կա մեկ ուրիշ սրահ։ Շթաքարերով քմահաճորեն զարդարված կամարների անֆիլադան բավականին բարձր է։ Վիթխարի պալատի հատակը ունի զառիթափ վայրէջքներ, խճճված անցքեր, աստիճաններ, պատերի երկայնքով փորված փոսեր, կրակատեղեր և պատին կպած հողե նստատեղեր։ Հատակը համեմատաբար թաց է, տեղ-տեղ կան փոքրիկ լճակներ, ուղղահայաց անցքեր, գետնից վեր բարձրացող սրածայր ստալագմիտներ։ Պատերը նման են մեղրաթերթերի։ Այստեղ գտնվել են կավից պատրաստված տարբեր տեսակի իրեր, հղկված քարեր, կենդանիների հարյուրավոր ոսկրեր։ Ամենաուշագրավը ծղոտե անցուղին է։ Պետք է ենթադրել, որ հին ժամանակներում, մարդիկ ստորգետնյա այս լաբիրինթոսը մտնելիս, իրենց ետևից ծղոտ են շաղ տվել, որ ետդարձին չմոլորվեն։Բանից պարզվում է, որ քարայրի առաջին բնակիչները բավական բազմազան են եղել։ Նրանց խոհանոցային մնացորդների մեջ գիտնականները հաշվել են մեծ քանակությամբ կենդանիներ, որոնց ցեղատեսակները այժմ գոյություն չունեն։ Աշելյան նախանեանդերթալցիների խնջույքասեղանին էին դրվում այնպիսի խորտիկներ, ինչպիսիք են քարանձավային արջերը, որոնք իրենց չափերով ներկայիս արջերին գերազանցում էին գրեթե երկու անգամ, երեք մետրանոց եղջյուրներ ունեցող եղջերուներ, ռնգեղջյուրներ, վայրի ձիեր և բազմազան ավելի փոքր նախուտեստներ՝ գայլեր, աղվեսներ, վայրի կատուներ… Համարյա բոլոր ոսկորները ջարդոտված են, իսկ խոշորների վրա երևում են գործիքների հետքեր, նախնադարյան գուրմանները հենց այդ ժամանակաշրջանում պարզեցին,որ ոսկրուղեղը սննդարար ուտելիք է։Այս սրահի անկյուններում տեղ–տեղ պահպանվել են որոշ կենդանիների և բույսերի գծային կոպիտ նկարների հետքեր, որոնք, անշուշտ, նախամարդու մտքի և ձեռքի աշխատանքներն են։ Անունների պայմանական հանգամանքներից ելնելով, այս սրահը հետազոտողների կողմից «աշխատանքի պալատ» է անվանվել։ «Աշխատանքի պալատից» տարբեր ուղղություններով բազմաթիվ անցքեր են երևում։Մայրուղուց մի քանի արահետներ են սկիզբ առնում, որոնք հասցնում են մի փոքր, բայց անսպասելի սրահ, որի տարածությունը կլինի հազիվ 30 քառակուսի մետր, իսկ բարձրությունը` 4—5 մետր։ Ի տարբերություն մյուսների, սա հարթ է, չոր, կաթոցներ գրեթե չկան, ունի միայն մի մուտք և ամենից գլխավորը` մարդու աշխատանքի հետքերը այստեղ շատ են զգացվում։ Շատ հավանական է, որ այս մենաստանը գաղտնարան կամ թերևս պահեստ եղած լինի։ Այդտեղից ճանապարհը թեքվում է հարավ–արևմուտք, որով մոտավորապես երեսուն մետր գետնուղին վերջանում է քարայրի հարավային անցքով։ Այստեղ, անցքի բերանի մոտ, 7 մետր խորության վրա մուրճի ու բրիչի օգնությամբ բնագետները և հնէաբանները հայտնաբերեցին մուստերյան մարդու՝ նեանդերթալցու ներքին ծնոտի մի խոշոր բեկոր, որը իր մեծությամբ ու ատամների դասավորությամբ տարբերվում է ժամանակակից մարդու ծնոտից։ Մանրազնին քննությունը ցույց տվեց, որ ծնոտի վրա պահպանվել են ինչպես իմաստության կոչվող, այնպես էլ երկու ուրիշ ատամների մասեր։Ազոխի քարանձավի առաջին տիրոջ ծնոտի հայտնաբերումը գիտնականների կարծիքով, գիտական մեծ նշանակություն ունեցող փաստ է։ Մինչև այժմ այդ նախամարդու մնացորդները հայտնաբերվել են միայն երկրագնդի չորս վայրերում, ընդ որում, բոլորն էլ մեր հայրենիքի սահմաններից դուրս։ Արցախի պատմական Դիզակ գավառում հայտնաբերված նեանդերթալցու ծնոտը գիտական գրականության մեջ ստացել է 5-րդ համարը, իսկ Անդրկովկասում երկրորդը՝ Թեշիկթաշից հետո։ Մեր նախապատմական դիզակեցին, որն ապրել է սրանից մոտ 100-ից 50 հազար տարի առաջ, կարճ ժամանակում այնպիսի մասսայականության ձեռք բերեց, որ նրանով սկսեցին հետաքրքրվել որոշ գիտնականներ, որոնք նրան տվեցին ազոխաբնակ անունը։ Նկարագրված ստորգետնյա 4 սրահներից բացի վերջերս հայտնաբերվել են երկու խոշոր սրահներ։ Այդ խորհրդավոր քարանձավի ստորգետնյա ուղիների երկարությունը ոչ լրիվ տվյալներով անցնում է 300 մետրից։ Քարանձավում հայտնաբերված են 43 տարբեր տեսակի կենդանիների ավելի քան 20 հազար ոսկորներ, ինչպես նաև ավելի քան 6000 քարե գործիք ու պիտույք։ Քարանձավում հայտնաբերվել է նաև միջնադարյան քարակերտ շինության մնացորդներ։ 1973թ. քարայրից 3 կմ հարավ-արևելք, Մեծ-թաղլարցի մարշալ Ա. Խանփերյանցի (Ս. Խուդյակով) անվան խաղողագործական Ուրաշեն կոչվող հանդամասում, 80 մետր խորության վրա հիդրոշինարարները հայտնաբերել են քարայրից սկիզբ առնող ստորգետնյա բավական մեծ գետ։

«Գանձերի քարանձավը» դեռ իր բոլոր գաղտնիքները չի բացել։ Քարե այդ խոշոր բնակավայրը, որ 100 հազար տարիների պատմություն ունի, դեռ նոր բացահյտումների կարիք ունի։

Նյութը` Սիրանույշ Առաքելյանի

About the Author
  • google-share
Previous Story

Քարանձավն առաջացել է աստիճանաբար, ջրի զորավոր ուժի ներգործության շնորհիվ

Next Story

Քարանձավն իր անունը ստացել է առյուծի մագիլից, որն հայտնաբերվել է հանգուցյալի գլխի տակ

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • Թեհրանի «Արտակ Մանուկյան» թանգարանում տեղի ունեցավ «Մատենադարանի ղաջարական արվեստի նմուշները» գիրք-ալբոմի շնորհանդեսը
  • ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «Ես չգիտեմ՝ նախախնամությունն ինչու է ինձ հայ ծնել, բայց համոզմունքս է, որ այդ «որոշումը» չի եղել «քմահաճորեն», այլ՝ նպատակային»
  • Թախծոտ ու վշտացած «Դոն Ժուանի» անկրկնելի Սգանարելը…
  • ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»
  • Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով
  • Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
  • ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
  • Հասմիկ Սարգսյան. ԽՈՇ – ԲԻԼԱԶԻԳ՝ ԿԱՐՆՈ ՊԱՐ
  • Սպարտակ Ղարաբաղցյան. ՄԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՇԵՂԲԸ

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Թեհրանի «Արտակ Մանուկյան» թանգարանում տեղի ունեցավ «Մատենադարանի ղաջարական արվեստի նմուշները» գիրք-ալբոմի շնորհանդեսը

ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «Ես չգիտեմ՝ նախախնամությունն ինչու է ինձ հայ ծնել, բայց համոզմունքս է, որ այդ «որոշումը» չի եղել «քմահաճորեն», այլ՝ նպատակային»

Թախծոտ ու վշտացած «Դոն Ժուանի» անկրկնելի Սգանարելը…

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • Թեհրանի «Արտակ Մանուկյան» թանգարանում տեղի ունեցավ «Մատենադարանի ղաջարական արվեստի նմուշները» գիրք-ալբոմի շնորհանդեսը
  • ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «Ես չգիտեմ՝ նախախնամությունն ինչու է ինձ հայ ծնել, բայց համոզմունքս է, որ այդ «որոշումը» չի եղել «քմահաճորեն», այլ՝ նպատակային»
  • Թախծոտ ու վշտացած «Դոն Ժուանի» անկրկնելի Սգանարելը…
  • ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»
  • Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education food football green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ՝ Հանճարի և անճարի գուգահեռականներում գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան՝ «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com