• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Կիլիկյան Հայաստանի նշանավոր Հռոմկլա բերդաքաղաքը
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 11)
ՍԻՐՈՒՆՅԱՆ ՄԵԾԱՐԵՆՑ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 10)
…ԻՍԿ ԱՆՁՐԵՎԸ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐՆ ԷՐ ԾԵԾՈՒՄ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 9)
Ռուզան Հովասափյան. ԿԱՐՈՏՍ ԹՈՂ ՀԱԳԻԴ ՄՆԱ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 8)
ԶՈՒԽՐԱ ԵՐՎԱՆԴՅԱՆ. ՀՈՒՇԻ ՍԱՐՍՈՒՌՆԵՐ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 7)

Posted On 16 Ապր 2014
Comment: 0

Երկրագնդի այս մասում, ուր շարժումը առավելագույնի է հասել, ուր շենքերը միտում են դիպչել երկնքին` մարդկային այս խառնարանում դեգերում է հայաստանցի մի Հարցական: Հարցականը թող հատուկ անուն դառնա, քանզի այն հայալեզու մտավորականի ամենաբնորոշ գոյավիճակն է այսօր:

***
Հարցականի հայեցի ականջները` ականորսի հատկություն ձեռք բերած, արձագանքում են միայն հասկանալիին: Թեպետ Լոս Անջելեսը լեզվախառնարան է, իսպաներենը իր տակն է առել Բրոդվեյը: Եվ ոչ միայն փողոցն Է խոսում, այլև սփռվում է մեքսիկական երգը, և ահագին երկնաքերներ ոչինչ անել չեն կարող իրենց անգլոսաքսոն հզորությամբ: Թվում է, ահա, ուր որ է, իսպաներենը պիտի ձայն տա վերին հարկերից, իսպաներենի արանքում, գոնե Բրոդվեյում, անգլերենն է ալիք տալիս… Չինարենն է տեղատվության և մակընթացության մեջ… Ու այս լեզվախառնարանում երբեմն-երբեմն հայերենի փսփսոցն է Հարցականի լսողությանը հասնում. մի տեղ` փոքր-ինչ բարձր, մի տեղ` որբավարի… Արևմտահայերենն ու պարսկահայի երկարաձգվող ձայնավորը, բաքվեցու ռուսերենը և, վերջապես, երևանցու խոսքը… Հայաստանցու խոտոր, պարտադրված անգլերենի կողքին հայերենը նրա տնավարի զրույցն է, հոգու հանգիստը: Բայց խոսողների քայլքը երկչոտ չէ… Երևանի «խառոշ» տղերքն են, որ Հայաստանի մի պատառն են բերել Բրոդվեյ: Ամեն ինչից երևում է, որ նրանցից և ոչ մեկը հոմլեզ չի դառնալու, մուրացկանություն չի անելու: Կարելի է կանխատեսել, որ նրանցից ոմանք մեծ բիզնեսով կզբաղվեն, կմտնեն քաղաքականության ոլորտը, որտեղ աշխարհի բախտն է ուղղություն ստանում, որի մեջ է իրենց հայրենիքը, ավելի հասարակ` ծննդավայրը, և չեն մոռանա նրա մասին:
Նոր հայաստանցիների ճամփան ավելի կարճ է, քան առաջին գաղթականների, որոնք փախչում էին օսմանյան սրից, և երկար ժամանակ էր պետք, որ դուրս գային իրենց արյունոտ շապիկի միջից, կազմեին համայնք և հավաքվեին եկեղեցու շուրջը: Նորերը 88-ի շունչն են կրում: Սկիզբն ուրիշ է, ժամանակը` ուրիշ: Ճամփան` մի այլ բանի համար: Նրանք գալիս էին նվաճված քաղաքակրթության կենտրոնը, և նրանց փախստական անվանելը մեղք է: Նրանք ինչ-որ բանով նման էին Ամերիկայի առաջին պիոներներին, որոնք ոսկու և ազատության համար էին գալիս, իսկ մերոնք, ավա՜ղ, թերևս` բարեկեցության: Երևույթը բնական է, հասկանալի. ճապոնացին է այստեղ գալիս, և՛ գերմանացին, և՛ ֆրանսիացին: Եվ ազգային ամբիոնից դատափետելը կենսահաստատ բանականությունից դուրս է: Իհարկե, եթե չլիներ մի հանգամանք: Այդ հանգամանքի մասին երկմտանքը ես` Հարցականս, կառաջաբանեմ մի, ինձ համար բանաձևանման, մտքով: Հրեան քանդվում է արտաքնապես՝ ներսում պահպանելով իր անիմանալի ազգային խորհուրդը, հայը` պահպանելով իր արտաքինը, քանդվում է ներսից: Իսկ ներսում գտնվում է իր նախագոյը, որը իր պապերն են և իր երեխաները, թոռներն ու ծոռները, մեծ հաշվով` իսկական ինքը: Եվ միայն Մեծ Մարմնով կարելի է մտնել նեղ դռան միջով անվերջանելիություն: Լոս Անջելեսը, այս աղմկոտ փողոցները, այս առարկայական լիու­թյունը ևս կվերջանան, երկնքի չափերով` շատ շուտ, և պետք կլինի այստեղից ևս մեկնել լույսի տիրույթ… Բրոդվեյի ոսկերչական խանութների փայլի տակ մեծամասամբ հայեր են: Հուսով ենք, որ մամոնան կուլ չի տա նրանց: Քանզի գերեզմանը, միևնույն է, փայլ չունի, և Աստծո մոտ ասեղի անցքով անցնելու հարկ չի լինի:
Հայությունը տակավին պահպանած հայերը և, հատկապես, նոր հայաստանցիները դեռ երկար ժամանակ պիտի կարոտախտից տառապեն, բնական է… Նրանց մի բան է մնում` դեպի Հայաստան ճանապարհը (ես չեմ հանդգնում ասել անիրական բառը` վերադարձ) հեշտ լինի և Հայաստան ասելու և կարոտելու փոխարեն հայություն ասեն և կարոտեն իրար: Ահա այստեղ է, որ ես ինձ մխիթարում եմ ապագայի հարցով և ինքս ինձ, մի քիչ խեղճացած, մի քիչ ուտոպիայով տարված, նեղ վիճակից դուրս պրծնելու ճիգերով երկբայում եմ` «Ծովից ծով Հայաստա՞ն, թե՞ օվկիանոսից օվկիանոս Հայություն»: Եվ ձեզ եմ ներկայացնում այս լավատեսական երկմտանքը, քանզի ուրիշ ելք չունեմ, ես` ոչ քաղաքական գործիչս, Հարցականս, որ իմ նախնիներից շատերի նման, հայկական տառապանքի ծուղակն եմ ընկել և միջոցներ եմ փնտրում դուրս պրծնելու համար: Եվ որ այսօր հետապնդում եմ պարանոյա դարձած ցանկությունս, քանզի դա է միայն մնում իմ ուտոպիայի համար. հայը չպետք է քանդվի իր ներսում:

Աղասի ԱՅՎԱԶՅԱՆ

Աղբյուրը՝ ` Ստեղծենք Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը՝ իբրև հայ հոգևոր երգի տաճար ֆեյսբուկյան էջ
About the Author
  • google-share
Previous Story

ԾՈՎԻՑ ԾՈՎ ՀԱՅԱՍՏԱ՞Ն, ԹԵ՞ ՕՎԿԻԱՆՈՍԻՑ ՕՎԿԻԱՆՈՍ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ

Next Story

Վերածննդի դարաշրջանի հանճարը` Լեոնարդո դա Վինչին հայերեն գաղտնագրեր է թողել

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ
  • ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ
  • ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»
  • ԽՈՆԱՐՀՈՒՄՍ, ՀԵՐՈՍԱՄԱՅՐ
  • ԼՈՒՍԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «Հայտնվել ենք բազում մարտահրավերների թիրախում, որը դատապարտված ենք հաղթահարել»
  • Կիլիկյան Հայաստանի նշանավոր Հռոմկլա բերդաքաղաքը
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 11)
  • ՍԻՐՈՒՆՅԱՆ ՄԵԾԱՐԵՆՑ
  • ՊԱՀՊԱՆԵՆՔ ԵՎ ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԱՅՐԵՆԻՆ
  • ԿԳՄՍՆ-ը պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն Հատիսի հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է օրենսդրությանը

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ

ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ

ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ
  • ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ
  • ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»
  • ԽՈՆԱՐՀՈՒՄՍ, ՀԵՐՈՍԱՄԱՅՐ
  • ԼՈՒՍԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «Հայտնվել ենք բազում մարտահրավերների թիրախում, որը դատապարտված ենք հաղթահարել»
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education food green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Պողոսյան Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ՝ Հանճարի և անճարի գուգահեռականներում գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան՝ «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com