• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՈՎ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 5)
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 4)
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 3)
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 2)
Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
Հասմիկ Սարգսյան. ԽՈՇ – ԲԻԼԱԶԻԳ՝ ԿԱՐՆՈ ՊԱՐ
Սպարտակ Ղարաբաղցյան. ՄԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՇԵՂԲԸ

«Վեհ իդեալների ձգտողը չի կարող համեստ մնալ, հեզ ու խոնարհ ապրել». Զապել Եսայանի նամակը դստերը

Posted On 01 Նյմ 2013
Comment: 0
Tag: Զապել Եսայան, Սկյուտար, Փարիզ

yesayanՍոֆի Եսայանին

1914, մարտի 20, Սկյուտար

Շատ սիրելի աղջիկս,

Դու արդեն փոքրիկ օրիորդ ես հիմա: Դարձել ես տասնչորս տարեկան, իսկ դա քեզ համար ունի հատուկ նշանակություն, քանի որ այս տարի ավարտելու ես տարրական կրթությունդ[1]:

            Սիրելի Սոֆի, որքա՜ն կուզենայի լինել քո մոտ, Փարիզում, և գրկելով շնորհավորել ծննդյանդ տարեդարձը: Բայց ես Բատիին[2] գրել եմ իմ ուշացման պատճառը, և քեզ կբացատրի, թե ինչու մի քանի շաբաթ հետո եմ գալու: Այդ հետաձգումը առավելապես քո օգտի համար է, թեև իմ աչքում ամենակարևորն այն է, որ հնարավորին չափ շուտ միանամ քեզ: Համենայն դեպս, լավ է այն, ինչ վերջանում է բարեհաջող: Ես ամեն ջանք գործադրում եմ, որպեսզի քո ապագան ապահովված լինի, և դու կարողանաս հետևել այն ասպարեզին, որ ընտրելու ես ըստ քո սեփական հակումների:

            Սիրելի աղջիկս, մենք շուտով միասին կլինենք, և կխոսենք այս ամենի մասին: Այնուամենայնիվ, ուզում եմ քեզ նախօրոք ասեմ, որ առաջին հերթին պետք է սարսափել միջակությունից, այսինքն` անգույն ու նվաստ դիրքից: Հայտնի մարդ դառնալ, անձնական արժանիքներ ցուցաբերել, բարձր նպատակի ծառայել – ահա սրանք պետք է լինեն քո ձգտումները: Ի՜նչ նշանակություն ունի երջանիկ կամ ապերջանիկ լինելը: Ամենադժբախտ մարդը նա է, ով վարում է միջակ ու անօգուտ կյանք, ներքուստ ափսոսալով, որ վրիպել է իր կոչումից: Մի՛ վախեցիր հավակնոտ թվալուց: Վեհ իդեալների ձգտողը չի կարող համեստ մնալ, հեզ ու խոնարհ ապրել: Հարկավոր է, որ հիմիկվանից որոնես քո ուղին, և այն գտնելուց հետո անշեղ քայլես դեպի նպատակակետը, ուշադրություն չդարձնելով այն խորհուրդներին, որոնցով «գործնական» մարդիկ կփորձեն խափանել ճանապարհդ:

            Դու խելացի ես, հոգով ու մարմնով առողջ: Եվ դու պատկանում ես մի ժողովրդի, որը քանակապես փոքր լինելով հանդերձ, մեծ է իր տառապանքներով, մաքառումներով, հույսերով: Դու կոչված ես մասնակցելու նրա պայքարին, նրա իղձերի իրականացման գործին: Քո ժողովրդի և քո ծագման բերումով դու կոչված ես մեծ դեր խաղալու քո երկրում, որտեղ հարկավոր է ոչ միայն աշխատել, այլև կազմակերպել կյանքը, նույնիսկ ստեղծել այն: Կարելի՞ է պատկերացնել դրանից ավելի հետաքրքրական ու գեղեցիկ ասպարեզ:

Фото

Սոֆի Եսայան

            Սիրելի Սոֆի, քո դպրոցական ընկերուհիները, անկասկած կընտրեն հարմարավետ ասպարեզներ: Եվ ճիշտ կանեն: Որովհետև նրանք ունեն միայն մեկ մտահոգություն. դառնալ լավ քաղաքացիներ, և հետևաբար` ընտանիքի լավ մայրեր: Այնինչ դու պարտավոր ես հայացքդ բարձրացնել ավելի վեր, պարտավոր ես միտքդ լարել` պիտանի և լայնարձակ մի գործողություն ընդգրկելու համար: Դու պետք է արժանի դառնաս քո ճակատագրին, որը վսեմ է և փառաշուք:

            Թե ինչ ճանապարհով ես հասնելու քո ճակատագրին, դա ինքդ պետք է որոշես: Բոլոր ճանապարհները էլ լավ են և «բոլոր ճանապարհները դեպի Հռոմ կտանեն», տվյալ դեպքում` դեպի գերագույն նպատակը: Ես հուսով եմ, որ քո ունակություների և կամքի մասին իմ կարծիքը ամենևին էլ չափազանցված չէ և համընկնում է քո ձգտումներին:

            Ես, մայրիկը և Հրանտը նորից ու նորից համբուրում ենք քեզ: Բոլորս էլ հուսով ենք, սիրելի Սոֆի, որ շուտով կհանդիպենք:

            Քեզ տեսնել տենչացող մայրդ`

         Զապել

Հ.Գ. Քու ծննդյան տարեդարձի առթիվ ուղարկում եմ մի նվեր, որը հաճելի անակնկալ կլինի: Բայց այն ձեռքդ կհասնի մի քանի օրից:


[1] Սոֆին ավարտելու էր Փարիզի ֆրանսիական պարտադիր ուսուցման նախակրթարանի չորրորդ դասարանը:

[2] Բադի է կոչվել Զապել Եսայանի փոքր քույրը` Մաթիլդը, որն ամուսնանալով ֆրանսիացու հետ, կրել է Քոկս ազգանունը:

About the Author
  • google-share
Previous Story

«Սիրում եմ քեզ իմ գանձ». Ռուբեն Սևակի նամակը կնոջը` Յանի Սևակին

Next Story

«Շնորհակալությամբ ստացա նամակդ և շուջուղը». Դեմիրճյանը` Թոթովենցին

Related Posts

0

«Ինչ արել եմ՝ արել եմ հօգուտ սիրելի ազգիս ու հայրենիքիս». Զապել Եսայան

Posted On 05 Փտր 2014
, By Christina Abrahamyan
0

Որոշ մարդիկ նրան համարել են գռեհիկ, տգետ եւ ժլատ, ուրիշներ՝ ամենաշատ սխալ հասկացված հանճար

Posted On 17 Հնվ 2014
, By Christina Abrahamyan

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • Հուլիսի 4-ը Հայաստանի ազգային գրադարանի օրն է
  • ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՈՎ
  • Անահիտ Վարդանանց. «ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐԻ ՁԵՌՔԵՐՆ ՈՒ ՈՏՔԵՐՆ Է…»
  • ՄԵԼԻՆԵ ԱՆՈՒՄՅԱՆ. «Իմ խնդիրն եմ համարում հայ հասարակությանը հիշեցնել Թուրքիայի իրական դեմքը, քանի որ նկատելի է զգոնության կորուստ»
  • «Քաղբյուրոյի թիվ մեկ վրձինը»
  • «ՍԹԱՐՄՈՒՍ» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ ԳԱԼԻՍ Է ՀԱՅԱՍՏԱՆ
  • Բացվել է Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը
  • Թեհրանի «Արտակ Մանուկյան» թանգարանում տեղի ունեցավ «Մատենադարանի ղաջարական արվեստի նմուշները» գիրք-ալբոմի շնորհանդեսը
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 5)
  • ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «Ես չգիտեմ՝ նախախնամությունն ինչու է ինձ հայ ծնել, բայց համոզմունքս է, որ այդ «որոշումը» չի եղել «քմահաճորեն», այլ՝ նպատակային»

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Հուլիսի 4-ը Հայաստանի ազգային գրադարանի օրն է

ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՈՎ

Անահիտ Վարդանանց. «ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐԻ ՁԵՌՔԵՐՆ ՈՒ ՈՏՔԵՐՆ Է...»

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • Հուլիսի 4-ը Հայաստանի ազգային գրադարանի օրն է
  • ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՈՎ
  • Անահիտ Վարդանանց. «ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐԻ ՁԵՌՔԵՐՆ ՈՒ ՈՏՔԵՐՆ Է…»
  • ՄԵԼԻՆԵ ԱՆՈՒՄՅԱՆ. «Իմ խնդիրն եմ համարում հայ հասարակությանը հիշեցնել Թուրքիայի իրական դեմքը, քանի որ նկատելի է զգոնության կորուստ»
  • «Քաղբյուրոյի թիվ մեկ վրձինը»
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education food football green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ՝ Հանճարի և անճարի գուգահեռականներում գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան՝ «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com