• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՈՎ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 5)
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 4)
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 3)
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 2)
Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
Հասմիկ Սարգսյան. ԽՈՇ – ԲԻԼԱԶԻԳ՝ ԿԱՐՆՈ ՊԱՐ
Սպարտակ Ղարաբաղցյան. ՄԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՇԵՂԲԸ

«Սիրում եմ քեզ իմ գանձ». Ռուբեն Սևակի նամակը կնոջը` Յանի Սևակին

Posted On 29 Հկտ 2013
Comment: 0
Tag: Ռուբեն Սևակի նամակը կնոջը` Յանի Սևակին

1384309_1424916207737007_1974200897_n Իմ սիրելի Յան Շնորհակալություն եմ հայտնում նամակի համար, բայց իրոք ինձ վիշտ պատճառեցիր քո անքնությամբ և անհանգիստ գիշերներով: Նոր ես մեկնել արձակուրդի` հանգստանալու և երիտասարդանալու համար: Քո կողմից մեծ երեխայություն է ձանձրանալու մասին մտածելը: Այնինչ չեմ կարող հավատալ, որ իրոք վատ ես զգում և նիհարում ես: Երեկ երեկոյան թատրոնում էի, յարուսում: Երեկ երեկոյան երազ տեսա (ես, որ երբեք չեմ երազում), ամբողջապես գեղեցկացել էիր, նրբացել, վարդագույն սիրուն այտեր ունեիր, ինչպես առաջ, գիշերօթիկում, հիշո՞ւմ ես … Կիրակի օրը, երեկոյան թատրոնում էի, յարուսում: Երկու բեմադրություն էին ներկայացնում. Բերնշտեյնի «Ռաֆալ»-ը և Շատրիանի «Աննա Ֆրից»-ը: Անչափ հիացած էի առաջինով, դա մի գլուխգործոց է, ինչպես նաև Բերնշտեյնի բոլոր բեմադրությունները: Ռեմին հրաշալի էր խաղում, բայց մի բան ինձ շատ վշտացրեց, նա իր կնոջ` Ջիլդայի հետ չէր խաղում (ինչպես առաջ, սիրո դերերում): Այնուհետև, հայկական երեկոյից հետո, այդ խեղճ Ջիլդան այլևս ծրագրում չերևաց: Եվ հետո, ամուսինը (կարծում եմ, գռեհիկի մեկն է) սիրո ընտիր տեսարաններ է սարքում դ՚ Ասիլվայի հետ (որը ամբողջապես գրավել է նրան շնորհիվ իր գեղեցիկ արդուզարդի): Ի՞նչ մտածի իսկական կինը: Զզվելի կյանք … Վաղը երեկոյան դարձյալ կգնամ թատրոն դիտելու Օկտավ Միրբոյի «Գործերը գործ են» ներկայացումը: Դարձյալ Ռեմին դ՚ Ասիլվայի հետ … Մամաս իր ջերմ բարևներն է ուղարկում և խնդրում է իր կողմից համբուրել քեզ … Բարի է. փոքրիկ մամա՜ն: Բայց եթե հնարավոր լիներ, շատ կուզենայի իմ կողմից մի անգամ համբուրել քեզ … Շաբաթ օրվանից մի սարսափելի վճիռ եմ կայացրել. կասեի նույնիկս` հերոսական … Չորս օր է ոչ մի գլանակ չեմ ծխել … Ներփակ կգտնես Տամատի բացիկը, որով շնորհակալություն է հայտնում մեր լուսանկարի համար (բալկոնից): Դեռ ավելին, նա հայերեն լեզվով մի երկար նամակ է գրել ասելու համար, որ եթե ուզում ենք Լոզանում մնալ, ցանկանում են վերադառնալ … Խե՜ղճ ծերուկ, համենայնդեպս տխրալի է … Լևոնի 24- ամյա մեծ եղբայրը (որդեգիր եղբայրը) 24 ժամվա ընթացքում մահացել է: Գրիր Լևոնին իսկույն (նաև ծնողներին և քրոջը) մի բացիկ կամ ցավակցական նամակ: Լ.Ազնավուրյանը, Մեդան, Ալեքսանդրիա, Եգիպտոս: Բացի սրանից ուղարկում եմ նաև մի բացիկ, որ հասել է քեզ քո մեկնելու նախորդ օրը: Ներիր ծուլությանս համար: Կա նաև կնքված գերմաներեն մի նամակ (հարսանեկան կամ ընտանեկան կամ ինչ-որ նման բան) չգիտեմ ումից և որը վաղուց բացել եմ: Այնուհետև ուղարկում եմ մեր փոքրիկ ապարատով նկարված լուսանկարների մի քանի նմուշ: Հույսով եմ, որ … զարմանալու ես … Գալով իմ ուտելուն, մսեղենի այս ողջ ռեժիմը շատ վատ անդրադարձավ ինձ վրա: Հիմա վերադարձել եմ իմ սիրելի պանրին: Երեկոյան միայն հաց ու կաթնամթերք եմ ուտում: Կարծում էի, որ հազար ու մի բան էլ կունենայի քեզ ասելու, բայց հենց նոր ստացած նամակը, որտեղ այնքան անհամբեր ես երևում, շտապեցնում է ինձ դեպի կայարանի դուռը … Սիրելի Յանի, իմ ամենասիրուն Յան, այստեղ գեղեցիկ գարուն է, գեղեցիկ երկինք կա, երեկոյան` հազարավոր աստղեր, օդի մեջ սեր կա, իսկ եթե դրա մասին երկար չեմ գրում, իմացիր միայն, որ շատ երկար եմ մտածում, շատ հաճախ, մեծ քնքշությամբ, ինչպես նաև մեծ անհամբերությամբ: Ա՜խ, սիրում եմ քեզ իմ գանձ, կուզենայի քեզ ունենալ, ունենալ, ունենալ, կուզենայի քեզ սիրել, սիրել … Ռուբեն

1384309_1424916207737007_1974200897_n Իմ սիրելի Յան Շնորհակալություն եմ հայտնում նամակի համար, բայց իրոք ինձ վիշտ պատճառեցիր քո անքնությամբ և անհանգիստ գիշերներով: Նոր ես մեկնել արձակուրդի` հանգստանալու և երիտասարդանալու համար: Քո կողմից մեծ երեխայություն է ձանձրանալու մասին մտածելը: Այնինչ չեմ կարող հավատալ, որ իրոք վատ ես զգում և նիհարում ես: Երեկ երեկոյան թատրոնում էի, յարուսում: Երեկ երեկոյան երազ տեսա (ես, որ երբեք չեմ երազում), ամբողջապես գեղեցկացել էիր, նրբացել, վարդագույն սիրուն այտեր ունեիր, ինչպես առաջ, գիշերօթիկում, հիշո՞ւմ ես … Կիրակի օրը, երեկոյան թատրոնում էի, յարուսում: Երկու բեմադրություն էին ներկայացնում. Բերնշտեյնի «Ռաֆալ»-ը և Շատրիանի «Աննա Ֆրից»-ը: Անչափ հիացած էի առաջինով, դա մի գլուխգործոց է, ինչպես նաև Բերնշտեյնի բոլոր բեմադրությունները: Ռեմին հրաշալի էր խաղում, բայց մի բան ինձ շատ վշտացրեց, նա իր կնոջ` Ջիլդայի հետ չէր խաղում (ինչպես առաջ, սիրո դերերում): Այնուհետև, հայկական երեկոյից հետո, այդ խեղճ Ջիլդան այլևս ծրագրում չերևաց: Եվ հետո, ամուսինը (կարծում եմ, գռեհիկի մեկն է) սիրո ընտիր տեսարաններ է սարքում դ՚ Ասիլվայի հետ (որը ամբողջապես գրավել է նրան շնորհիվ իր գեղեցիկ արդուզարդի): Ի՞նչ մտածի իսկական կինը: Զզվելի կյանք … Վաղը երեկոյան դարձյալ կգնամ թատրոն դիտելու Օկտավ Միրբոյի «Գործերը գործ են» ներկայացումը: Դարձյալ Ռեմին դ՚ Ասիլվայի հետ … Մամաս իր ջերմ բարևներն է ուղարկում և խնդրում է իր կողմից համբուրել քեզ … Բարի է. փոքրիկ մամա՜ն: Բայց եթե հնարավոր լիներ, շատ կուզենայի իմ կողմից մի անգամ համբուրել քեզ … Շաբաթ օրվանից մի սարսափելի վճիռ եմ կայացրել. կասեի նույնիկս` հերոսական … Չորս օր է ոչ մի գլանակ չեմ ծխել … Ներփակ կգտնես Տամատի բացիկը, որով շնորհակալություն է հայտնում մեր լուսանկարի համար (բալկոնից): Դեռ ավելին, նա հայերեն լեզվով մի երկար նամակ է գրել ասելու համար, որ եթե ուզում ենք Լոզանում մնալ, ցանկանում են վերադառնալ … Խե՜ղճ ծերուկ, համենայնդեպս տխրալի է … Լևոնի 24- ամյա մեծ եղբայրը (որդեգիր եղբայրը) 24 ժամվա ընթացքում մահացել է: Գրիր Լևոնին իսկույն (նաև ծնողներին և քրոջը) մի բացիկ կամ ցավակցական նամակ: Լ. Ազնավուրյանը, Մեդան, Ալեքսանդրիա, Եգիպտոս: Բացի սրանից ուղարկում եմ նաև մի բացիկ, որ հասել է քեզ քո մեկնելու նախորդ օրը: Ներիր ծուլությանս համար: Կա նաև կնքված գերմաներեն մի նամակ (հարսանեկան կամ ընտանեկան կամ ինչ-որ նման բան) չգիտեմ ումից և որը վաղուց բացել եմ: Այնուհետև ուղարկում եմ մեր փոքրիկ ապարատով նկարված լուսանկարների մի քանի նմուշ: Հույսով եմ, որ … զարմանալու ես … Գալով իմ ուտելուն, մսեղենի այս ողջ ռեժիմը շատ վատ անդրադարձավ ինձ վրա: Հիմա վերադարձել եմ իմ սիրելի պանրին: Երեկոյան միայն հաց ու կաթնամթերք եմ ուտում: Կարծում էի, որ հազար ու մի բան էլ կունենայի քեզ ասելու, բայց հենց նոր ստացած նամակը, որտեղ այնքան անհամբեր ես երևում, շտապեցնում է ինձ դեպի կայարանի դուռը … Սիրելի Յանի, իմ ամենասիրուն Յան, այստեղ գեղեցիկ գարուն է, գեղեցիկ երկինք կա, երեկոյան` հազարավոր աստղեր, օդի մեջ սեր կա, իսկ եթե դրա մասին երկար չեմ գրում, իմացիր միայն, որ շատ երկար եմ մտածում, շատ հաճախ, մեծ քնքշությամբ, ինչպես նաև մեծ անհամբերությամբ: Ա՜խ, սիրում եմ քեզ իմ գանձ, կուզենայի քեզ ունենալ, ունենալ, ունենալ, կուզենայի քեզ սիրել, սիրել …  

Ռուբեն

1384309_1424916207737007_1974200897_n Իմ սիրելի Յան Շնորհակալություն եմ հայտնում նամակի համար, բայց իրոք ինձ վիշտ պատճառեցիր քո անքնությամբ և անհանգիստ գիշերներով: Նոր ես մեկնել արձակուրդի` հանգստանալու և երիտասարդանալու համար: Քո կողմից մեծ երեխայություն է ձանձրանալու մասին մտածելը: Այնինչ չեմ կարող հավատալ, որ իրոք վատ ես զգում և նիհարում ես: Երեկ երեկոյան թատրոնում էի, յարուսում: Երեկ երեկոյան երազ տեսա (ես, որ երբեք չեմ երազում), ամբողջապես գեղեցկացել էիր, նրբացել, վարդագույն սիրուն այտեր ունեիր, ինչպես առաջ, գիշերօթիկում, հիշո՞ւմ ես … Կիրակի օրը, երեկոյան թատրոնում էի, յարուսում: Երկու բեմադրություն էին ներկայացնում. Բերնշտեյնի «Ռաֆալ»-ը և Շատրիանի «Աննա Ֆրից»-ը: Անչափ հիացած էի առաջինով, դա մի գլուխգործոց է, ինչպես նաև Բերնշտեյնի բոլոր բեմադրությունները: Ռեմին հրաշալի էր խաղում, բայց մի բան ինձ շատ վշտացրեց, նա իր կնոջ` Ջիլդայի հետ չէր խաղում (ինչպես առաջ, սիրո դերերում): Այնուհետև, հայկական երեկոյից հետո, այդ խեղճ Ջիլդան այլևս ծրագրում չերևաց: Եվ հետո, ամուսինը (կարծում եմ, գռեհիկի մեկն է) սիրո ընտիր տեսարաններ է սարքում դ՚ Ասիլվայի հետ (որը ամբողջապես գրավել է նրան շնորհիվ իր գեղեցիկ արդուզարդի): Ի՞նչ մտածի իսկական կինը: Զզվելի կյանք … Վաղը երեկոյան դարձյալ կգնամ թատրոն դիտելու Օկտավ Միրբոյի «Գործերը գործ են» ներկայացումը: Դարձյալ Ռեմին դ՚ Ասիլվայի հետ … Մամաս իր ջերմ բարևներն է ուղարկում և խնդրում է իր կողմից համբուրել քեզ … Բարի է. փոքրիկ մամա՜ն: Բայց եթե հնարավոր լիներ, շատ կուզենայի իմ կողմից մի անգամ համբուրել քեզ … Շաբաթ օրվանից մի սարսափելի վճիռ եմ կայացրել. կասեի նույնիկս` հերոսական … Չորս օր է ոչ մի գլանակ չեմ ծխել … Ներփակ կգտնես Տամատի բացիկը, որով շնորհակալություն է հայտնում մեր լուսանկարի համար (բալկոնից): Դեռ ավելին, նա հայերեն լեզվով մի երկար նամակ է գրել ասելու համար, որ եթե ուզում ենք Լոզանում մնալ, ցանկանում են վերադառնալ … Խե՜ղճ ծերուկ, համենայնդեպս տխրալի է … Լևոնի 24- ամյա մեծ եղբայրը (որդեգիր եղբայրը) 24 ժամվա ընթացքում մահացել է: Գրիր Լևոնին իսկույն (նաև ծնողներին և քրոջը) մի բացիկ կամ ցավակցական նամակ: Լ.Ազնավուրյանը, Մեդան, Ալեքսանդրիա, Եգիպտոս: Բացի սրանից ուղարկում եմ նաև մի բացիկ, որ հասել է քեզ քո մեկնելու նախորդ օրը: Ներիր ծուլությանս համար: Կա նաև կնքված գերմաներեն մի նամակ (հարսանեկան կամ ընտանեկան կամ ինչ-որ նման բան) չգիտեմ ումից և որը վաղուց բացել եմ: Այնուհետև ուղարկում եմ մեր փոքրիկ ապարատով նկարված լուսանկարների մի քանի նմուշ: Հույսով եմ, որ … զարմանալու ես … Գալով իմ ուտելուն, մսեղենի այս ողջ ռեժիմը շատ վատ անդրադարձավ ինձ վրա: Հիմա վերադարձել եմ իմ սիրելի պանրին: Երեկոյան միայն հաց ու կաթնամթերք եմ ուտում: Կարծում էի, որ հազար ու մի բան էլ կունենայի քեզ ասելու, բայց հենց նոր ստացած նամակը, որտեղ այնքան անհամբեր ես երևում, շտապեցնում է ինձ դեպի կայարանի դուռը … Սիրելի Յանի, իմ ամենասիրուն Յան, այստեղ գեղեցիկ գարուն է, գեղեցիկ երկինք կա, երեկոյան` հազարավոր աստղեր, օդի մեջ սեր կա, իսկ եթե դրա մասին երկար չեմ գրում, իմացիր միայն, որ շատ երկար եմ մտածում, շատ հաճախ, մեծ քնքշությամբ, ինչպես նաև մեծ անհամբերությամբ: Ա՜խ, սիրում եմ քեզ իմ գանձ, կուզենայի քեզ ունենալ, ունենալ, ունենալ, կուզենայի քեզ սիրել, սիրել … Ռուբեն

About the Author
  • google-share
Previous Story

«Արվեստն ադամանդ է, ով որ աղքատ է, չի կարող ունենալ այն». Վ. Տերյանի նամակը` Նվարդ Թումանյանին

Next Story

«Վեհ իդեալների ձգտողը չի կարող համեստ մնալ, հեզ ու խոնարհ ապրել». Զապել Եսայանի նամակը դստերը

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • Հուլիսի 4-ը Հայաստանի ազգային գրադարանի օրն է
  • ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՈՎ
  • Անահիտ Վարդանանց. «ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐԻ ՁԵՌՔԵՐՆ ՈՒ ՈՏՔԵՐՆ Է…»
  • ՄԵԼԻՆԵ ԱՆՈՒՄՅԱՆ. «Իմ խնդիրն եմ համարում հայ հասարակությանը հիշեցնել Թուրքիայի իրական դեմքը, քանի որ նկատելի է զգոնության կորուստ»
  • «Քաղբյուրոյի թիվ մեկ վրձինը»
  • «ՍԹԱՐՄՈՒՍ» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ ԳԱԼԻՍ Է ՀԱՅԱՍՏԱՆ
  • Բացվել է Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը
  • Թեհրանի «Արտակ Մանուկյան» թանգարանում տեղի ունեցավ «Մատենադարանի ղաջարական արվեստի նմուշները» գիրք-ալբոմի շնորհանդեսը
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 5)
  • ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «Ես չգիտեմ՝ նախախնամությունն ինչու է ինձ հայ ծնել, բայց համոզմունքս է, որ այդ «որոշումը» չի եղել «քմահաճորեն», այլ՝ նպատակային»

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Հուլիսի 4-ը Հայաստանի ազգային գրադարանի օրն է

ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՈՎ

Անահիտ Վարդանանց. «ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐԻ ՁԵՌՔԵՐՆ ՈՒ ՈՏՔԵՐՆ Է...»

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • Հուլիսի 4-ը Հայաստանի ազգային գրադարանի օրն է
  • ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՈՎ
  • Անահիտ Վարդանանց. «ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐԻ ՁԵՌՔԵՐՆ ՈՒ ՈՏՔԵՐՆ Է…»
  • ՄԵԼԻՆԵ ԱՆՈՒՄՅԱՆ. «Իմ խնդիրն եմ համարում հայ հասարակությանը հիշեցնել Թուրքիայի իրական դեմքը, քանի որ նկատելի է զգոնության կորուստ»
  • «Քաղբյուրոյի թիվ մեկ վրձինը»
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education food football green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ՝ Հանճարի և անճարի գուգահեռականներում գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան՝ «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com