• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՈՎ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 5)
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 4)
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 3)
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 2)
Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
Հասմիկ Սարգսյան. ԽՈՇ – ԲԻԼԱԶԻԳ՝ ԿԱՐՆՈ ՊԱՐ
Սպարտակ Ղարաբաղցյան. ՄԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՇԵՂԲԸ

Չարենցի երևանյան գարունը և Պուշկինի բոլդինյան աշունը

Posted On 18 Հկտ 2013
Comment: 0
Tag: Ալեքսանդր Պուշկին, Եղիշե Չարենց, Եղիշե Չարենցի թանգարան

9Աստծո ընտրյալներն ի վերուստ առանձնաշնորհյալներ են: Արարիչը կարծես դրոշմ է դնում նրանց ճակատին: Առեղծվածային երևույթ, որ «երկնային շնորհ» է կոչվում: Կան շատ մեծություններ, որոնց Չարենցը երբևէ չի հանդիպել, բայց տիեզերական անտես թելերով բանաստեղծի հոգին միակցվում է այն նվիրյալների մարտիրոսված հոգիներին, ովքեր լույս են արարել, անմահ ոգեղեն տաղեր երկնել: Միայն մեծերին է տրված հոգեկան մագնիսական դաշտ: Մեծերն իրար տեսնում ու զգում են հեռվից անգամ: Նրանք առնչվում են ոգեղեն հաղորդակցման միջոցով: Հոգիները լուռ զրուցում են: Տիեզերական ոլորտներում իշխում է ուժ, որ «ձգողություն» է կոչվում:
Հայոց հանճար Եղիշե Չարենցը և ռուսաց հանճար Ալեքսանդր Պուշկինը գալիս են տիեզերքի շերտերից` Տիրոջից օժտված տիեզերական մտքով:
Պուշկինը Չարենցի համար եղել է կատարելության չափանիշ:
Չարենցը Պուշկինին համարել է «բանաստեղծության հանճարի խորհրդանիշ», «համաշխարհային գրականության բանաստեղծական արև», «մարդկային հանճարի անհատակ օվկիանոս», «հանճարեղ լուսատու»: Եղել է Պուշկինի հսկա տաղանդի երկրպագուն: Չարենցն օրագրում գրառում է. «…Եվ սա՛ էլ է չափազանց հետաքրքիր, որ ռուսական կուլտուրայի մեջ գրական ապողոնյան հանճարի ներկայացուցիչը սերում է … Աֆրիկայից! »:
Պուշկինը պոետներից ամենապայծառն ու վսեմն էր` ըստ Չարենցի, ով ապշեցնում էր մտքի ու ոգու փայլատակումով:
Չարենցն իր երազած հանգիստը ձևակերպում է այսպես. «…Ամենից ավելի ես սիրում եմ կարդալ Պուշկինին: Երբ ես տխուր ու հոգնած եմ լինում և ուզում եմ վարձատրել ինձ մեծագույն հաճույքով – ես փակում եմ իմ տան դռները, պառկում — և սկսում եմ կարդալ Պուշկինը — ո՛ր գրվածքն ուզում է լինի…»:
1830-ին Պուշկինի ստեղծագործական գործունեությունը հասնում է հասունացման գագաթնակետին: Աշնանը բանաստեղծն ապրում է ստեղծագործական վերելք` Նիժնի Նովգորոդի Բոլդինո գյուղում: Այդ աշունը բեղմնավոր է եղել նրա համար: Աշնանային գույներով ու բույրերով արբած բանաստեղծը երեք ամսվա ընթացքում արարում է տարբեր ժանրերի շուրջ հիսուն երկ:
Չարենցի մեծագույն բաղձանքը` «Բոլդինյան աշուն» — այսինքն հոգևոր աշխարհի անդորր, դաշնություն, պոետական վերելքի վսեմ ժամեր ունենալն էր.
748350d6c0587e8591517220383a9945.0
Օ՜, Ալեքսանդր,-ո՛չ հռչակ, ո՛չ գանձ
Ես չեմ երազում օրերիս նաշում:
-Ախ, կյանքում եթե տրվեր ինձ հանկարծ
Մի «բոլդինյան աշուն»…

1933-ի գարունը (հատկապես` մայիս ամիսը) Չարենցի համար այն էր, ինչ Պուշկինի համար Բոլդինոյի աշունը: Չարենցն ապրում է հոգևոր վերածնունդ: Ոգեղեն հաղորդակցման միջոցով, աստվածատուր հզոր ուժով երկնում է անմահ գործեր: Արդյունքում ծնվում է վերջին հանճարեղ մատյանը` «Գիրք ճանապարհի»-ն: Միայն այս ժողովածուում զետեղված է բանաստեղծի` մայիսին գրած ու թարգմանած քսան բանաստեղծություն:
Չարենցյան մայիսը բացվում է խռովահույզ հոգեվիճակում: Գրական-գաղափարական-քաղաքական պայքարում Չարենցի դեմ հարձակումները նոր թափ են ստանում: Բանաստեղծը տառապում է ճակատագրի անխնա հարվածներից:
Մայիսի 4-ին Չարենցն ավարտում է «Մահվան տեսիլ» պոեմը: Նկարագրում է հայոց պատմության չարչարանաց ճանապարհի դժոխայնությունը: Պուշկինը, երբ ճանապարհորդել է Էրզրում, իր հետ վերցրել է Դանթեի «Դժոխքը»` իբրև ուղեցույց: Չարենցը, նույնպես, դարի մռայլ իրականությունը ներկայացնելու համար դիմում է «տիեզերական հանճարի» օգնությանը:
Մայիսի 8-ին Չարենցը գրում է երկու ակրոստիքոս` նվիրված ավագ դստերը` Արփենիկին:
Մայիսի 9-ին արարում է բոլոր ժամանակներում արդիական «Պատգամ» մեզոստիքոսը: Երկրորդ տառերի եզրատողերով կարդում ենք. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» գաղտնագիրը:
Չարենցի թարգմանական ժառանգությունը Պուշկինից այնքան էլ մեծ չէ, բայց արված է բարձր արվեստով: Չարենցը գործի է դնում հայոց լեզվի ոճական-արտահայտչական հարուստ պաշարը, հարազատ մնալով բնագրի ոգուն:
Չարենցի` երևանյան գարնան երկրորդ շրջանը սկսվում է մայիսի 17-ից: Պուշկինից թարգմանում է «Աշխատանք» բանաստեղծությունը, որով էլ ամփոփում է «Գիրք ճանապարհի»-ն:
«Ժամն ըղձական այդ հասավ, ավարտված է երկար աշխատանքը…»
Չարենցն իր տքնաջան աշխատանքը գնահատում է Պուշկինի այս ստեղծագործության չափանիշով:
Մայիսի 17-ին Գյոթեից թարգմանում է «Զգում եմ խնդուն` դասական հողով եմ կրկին ներշնչվել ես», «Անակրեոնի գերեզմանը» բանաստեղծությունները:
Մայիսի 17-20 թարգմանում է Գյոթեից «Թափառականի գիշերային երգը»` երեք տարբերակով:
Մայիսի 18-ին Չարենցը թարգմանում է Պուշկինից երկու բանաստեղծություն.
Որթատունկի աստվածն ուրախ
Թույլ է տալիս երեք բաժակ
Ըմպել քեֆին երեկոյան:
Նույն օրը` մայիսի 18-ին գրում է «Ակրոստիքոս»` ընծայականով Արփենիկ դստերը: Մի բացառիկ ներբող արևին, որով բացվում է բանաստեղծի վերջին մատյանը:
Առանձնապես բեղուն է եղել Չարենց թարգմանչի գրիչը մայիսի 21-ին: Թարգմանում է Գյոթեի «Վենետիկյան էպիգրամներ» շարքից մեկ էպիգրամ, «Մատռվակ», «Երգ և քանդակ» բանաստեղծությունները:
Մայիսի 23-ին Չարենցը գրում է «Հայնեին» երկը` 1933. V. 25» թվագրումով, որտեղ հավաստում է իր սերն ու հարգանքը` իրենից 100 տարի առաջ ծնված պոետի հանդեպ:
Բայց էլի` ուղին իմ դժվար է
Եվ նման է ուղուն քո վերին…
Մայիսի 30-ին գրում է «Խաչատուր Աբովյանի արձանին» քառատողը, որով էլ ավարտվում է չարենցյան գարունը:
Չարենցի ստեղծագործական ոգին մշտապես հետամուտ է եղել հանճարի և հոգու գաղտնիքներին, առեղծվածներին:
Գյոթեի խոսքերով` հանճարը բեղմնավոր ուժ է, որի շնորհիվ ծնվում են այնպիսի գործեր, որոնք կարող են երևալ Աստծո և բնության առաջ, և որոնք հենց այդ պատճառով իրենց ետևից հետք են թողնում և անմահ են…
Հանճարները հավետ կհառնեն իրենց վիթխարիությամբ: Չարենցը խորապես գիտակցել է նրանց` հավերժի ճամփորդ դառնալը:

Ո՜վ հանճարներ վիթխարի,-Դա՛նթ, Հոմերո՛ս, Ալեքսա՛նդր,-
Ձե՛րն էր արոտն երեկվա,-ձե՛րն է և հունձքը վաղվա:-

Եղիշե Չարենցի թանգարանի գիտաշխատող` Քնարիկ Թահիրյան

About the Author
  • google-share
Previous Story

«The painter was painting his last canvas but he himself did not know about it». Eduard Artsrunyan“Художник рисовал свое последнее полотно, сам не зная об этом”. Эдуард Арцрунян«Նկարիչն իր վերջին կտավն էր նկարում ու ինքն էլ չգիտեր այդ մասին». Էդուարդ Արծրունյան

Next Story

Իսահակյանի և Չարենցի առաջին հանդիպումը Վենետիկում (լուսանկար)

Related Posts

0

Սարյանի հետ միասին հավաքեցինք խաղողը, և ի՞նչ. չվերջացրած սկսում է անձրևախառն ձյուն, բուք

Posted On 09 Նյմ 2013
, By Christina Abrahamyan
0

Իսահակյանի և Չարենցի առաջին հանդիպումը Վենետիկում (լուսանկար)

Posted On 18 Հկտ 2013
, By Christina Abrahamyan

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • Հուլիսի 4-ը Հայաստանի ազգային գրադարանի օրն է
  • ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՈՎ
  • Անահիտ Վարդանանց. «ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐԻ ՁԵՌՔԵՐՆ ՈՒ ՈՏՔԵՐՆ Է…»
  • ՄԵԼԻՆԵ ԱՆՈՒՄՅԱՆ. «Իմ խնդիրն եմ համարում հայ հասարակությանը հիշեցնել Թուրքիայի իրական դեմքը, քանի որ նկատելի է զգոնության կորուստ»
  • «Քաղբյուրոյի թիվ մեկ վրձինը»
  • «ՍԹԱՐՄՈՒՍ» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ ԳԱԼԻՍ Է ՀԱՅԱՍՏԱՆ
  • Բացվել է Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը
  • Թեհրանի «Արտակ Մանուկյան» թանգարանում տեղի ունեցավ «Մատենադարանի ղաջարական արվեստի նմուշները» գիրք-ալբոմի շնորհանդեսը
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 5)
  • ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «Ես չգիտեմ՝ նախախնամությունն ինչու է ինձ հայ ծնել, բայց համոզմունքս է, որ այդ «որոշումը» չի եղել «քմահաճորեն», այլ՝ նպատակային»

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Հուլիսի 4-ը Հայաստանի ազգային գրադարանի օրն է

ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՈՎ

Անահիտ Վարդանանց. «ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐԻ ՁԵՌՔԵՐՆ ՈՒ ՈՏՔԵՐՆ Է...»

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • Հուլիսի 4-ը Հայաստանի ազգային գրադարանի օրն է
  • ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՈՎ
  • Անահիտ Վարդանանց. «ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐԻ ՁԵՌՔԵՐՆ ՈՒ ՈՏՔԵՐՆ Է…»
  • ՄԵԼԻՆԵ ԱՆՈՒՄՅԱՆ. «Իմ խնդիրն եմ համարում հայ հասարակությանը հիշեցնել Թուրքիայի իրական դեմքը, քանի որ նկատելի է զգոնության կորուստ»
  • «Քաղբյուրոյի թիվ մեկ վրձինը»
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education food football green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ՝ Հանճարի և անճարի գուգահեռականներում գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան՝ «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com