• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
Հասմիկ Սարգսյան. ԽՈՇ – ԲԻԼԱԶԻԳ՝ ԿԱՐՆՈ ՊԱՐ
Սպարտակ Ղարաբաղցյան. ՄԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՇԵՂԲԸ
Վրեժ Սարուխանյան. ԱՆՉԱՓԵԼԻ ՀԱՅՐԵՆԻՔ
ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ
ՆԱԻՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ. «Մեր զավակները բերելու են ա՛յն ապագան, որի համար սերունդներ են սրբանում…»
Հասմիկ Սարգսյան. ԳԻՇԵՐՎԱՆ ՀԱՋՈՐԴ ԾԱԳՈՒՄՆ ԵՂԱՎ․․․
ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ. Հայաստանն այսօր … զինվորն է

Հայ թատրոնի խիղճը. Գևորգ Չմշկյան

Posted On 19 Հկտ 2013
Comment: 0
Tag: Գևոր Չմշկյան, Հենրիկ Հովհաննիսյան, Մկրտիչ Էմին

1Նրա անձն ու կենսագրությունը նույնանում են «հայ թատրոնի գաղափարի հետ»: «Հիշատակարանը» համառոտագրումն է արևելահայ բեմի 60-70-ական թվականների պատմության և իմաստավորումը մի ամբողջ ուղղության: «Պեպոյի» հեղինակը դրեց ինձ վրա մեկ քաղցր լուծ, այն է` խոստովանել ճշմարտությունը», — այսպես է սկսում նա  և պատմում ձեռքը խղճին` շրջանցելով իր անձը:

Փնտրենք, ուրեմն, արտիստին իր և իր թատրոնի կենսագրության մեջ:

Գևորգ Չմշկյանը ծնվել է Թիֆլիսում 1837 թ. և վախճանվել 1915-ին Պետերբուրգում:

Հայրը` Հարություն Չմշկիկը, գաղթել է Մշո երկրից իր պապական տոհմի յոթ ընտանիքների հետ: «Նոքա գաղթել են միշտ դեպի հյուսիս, ինչպես ավանդված է եղել ամբողջ ազգատոհմին նորանց մեջ հեղինակություն ունեցող մեկ ծերունուց»: Հարությունը Թիֆլիսում եղել է Հովհաննես կաթողիկոսի «փոքրավորը», հետո ձեռնադրվել է քահանա: Խորհուրդ ունեցող առաջին խոսքերը, որ լսել է տղան, Ժամագրքից ու Նարեկից էին, նախնական գրագիտությունը` ս. Սարգիս եկեղեցու Հովհաննես սարկավագից: 1847 թվականից տղայի կրթությունը շարունակվել է Ներսիսյան դպրոցում, այնուհետև, ըստ տոհմական ավանդության` «դեպի Հյուսիս»: «Մոսկվա, Պետերբուրգ, — գրում է նա, — իմ երևակայության համար մի տեսակ ավանդական աշխարհ էր, ուր գիտությունը և կյանքը, ամեն տեսակ հաջողությունները պիտի թափվեին գլխիս…»:

Ճանապարհը տանում է Պետերբուրգի հայոց եկեղեցու  դուռը, այնտեղից Մոսկվա, Լազարյան ճեմարան: «Տեղ չկա, սիրելիս, տեղ չկա»,- պատասխանում է Մկրտիչ Էմինը:

1851թ., Չմշկյանն ընդունվել է Թիֆլիսի “Межевая школа” կոչվող հողաչափական ուսումնարանը, ուր սովորել է երեք ու կես տարի` չլսելով ոչ մի հայերեն բառ: «Իմ սերը դեպի թատրոնական բեմը, — ասում է նա, — առաջին անգամ ծագեց այդ ուսումնարանում, որտեղ ռուսաց ծննդյան օրերին աշակերտներս տալիս էինք ընտանեկան ներկայացումներ»: Խաղում են Օ. Անիսե-Բուրժուայի և Նիկոլայ Պոլևոյի պիեսները` “Школьный учитель” Ë “Дедушка русского флота” «Ես մեծ հաջողություն ունեցա», — ասում է` հիշելով երկու փոքր դեր` «մեկ խուլ հոգաբարձու» և «մի վախկոտ զինվորական»:

1854 թ. Չմշկյանը ծառայության է մտնում կովկասյան նահանգների հողաչափական վարչությունում և պաշտոնի բերումով շրջում այսրկովկասյան քաղաքներն ու գյուղերը: «Ես կատարյալ ուսումնական էի, — ասում է հեգնանքով: — Կարդում էի Բելինսկի և մի քանի ժամանակից հետո անցա դեպի Բոքլը, որից իմացա, որ ես սաստիկ կոսմոպոլիտ պիտի լինեմ, և հենց այդ ժամանակներում վրա հասավ Լյուիսի ռուսական թարգմանությունը…»:

Չմշկյանը թատրոն է մտնում արդեն կողմնորոշված` շոշափելով իր մտքում կառուցվող աշխարհի հիմքերն ու սյուները: Ուսումնասիրել էր Բելինսկու թատերական գեղագիտությունը, Ջորջ Լյուիսի «Կյանքի և ոգու հարցերը», թերևս նաև նրա դերասանական արվեստի տեսությունը, Բոքլի աշխարհագրական դետերմինիզմն ու սոցիոլոգիան: Պաշտոնի ու աշխատանքի բերումով նա լավ էր ուսումնասիրել հայ բնաշխարհի սոցիալ-էթնիկական միջավայրը: Դերասանի արվեստում Չմշկյանը ջանում էր գտնել անհատի սոցիալ- հոգեբանական և զգայական փորձը` ըստ Լյուիսի ինքնադարձ /ինտրոսպեկտիվ/ հայեցողության մեթոդի, ելնելով ոչ թե բեմական սովորություններից կամ ստեղծագործության պատրաստի ձևերից, այլ բեմական ռեալիզմի հիմնական սկզբունքից` դրության տիպականացում և անհատականացում: «Նա /դերասանը –Հ.Հ/, -գրում է Լյուիսը, — պետք է տիպական լինի: Նրա արտահայտությունները պետք է այնպիսին լինեն, որ ունենալով մեր մարդկային բնության համար համընդունելին ու ներհատուկը` միաժամանակ կրեն անձնավորող բնավորության անհատական դրոշմը…»:

շարունակելի

Հենրիկ Հովհաննիսյան

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ

«Հանդես»

About the Author
  • google-share
Previous Story

«Ինչումն էր այդ խստահայաց մարդու հմայքը». Արմեն Գուլակյան

Next Story

Հանճարի և անճարի գուգահեռականներում

Related Posts

0

«Ինչումն էր այդ խստահայաց մարդու հմայքը». Արմեն Գուլակյան

Posted On 18 Հկտ 2013
, By Christina Abrahamyan
0

The study is not a decree, but a question… Статья имеет формат интервью«Այս քննախոսությունը վճիռ չէ, այլ հարց…»

Posted On 17 Հկտ 2013
, By Christina Abrahamyan

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «Ես չգիտեմ՝ նախախնամությունն ինչու է ինձ հայ ծնել, բայց համոզմունքս է, որ այդ «որոշումը» չի եղել «քմահաճորեն», այլ՝ նպատակային»
  • Թախծոտ ու վշտացած «Դոն Ժուանի» անկրկնելի Սգանարելը…
  • ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»
  • Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով
  • Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
  • ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
  • Հասմիկ Սարգսյան. ԽՈՇ – ԲԻԼԱԶԻԳ՝ ԿԱՐՆՈ ՊԱՐ
  • Սպարտակ Ղարաբաղցյան. ՄԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՇԵՂԲԸ
  • «Եթե գան ու ձեզ ասեն, որ զոհվել եմ ես՝ չհավատաք…»

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «Ես չգիտեմ՝ նախախնամությունն ինչու է ինձ հայ ծնել, բայց համոզմունքս է, որ այդ «որոշումը» չի եղել «քմահաճորեն», այլ՝ նպատակային»

Թախծոտ ու վշտացած «Դոն Ժուանի» անկրկնելի Սգանարելը…

ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «Ես չգիտեմ՝ նախախնամությունն ինչու է ինձ հայ ծնել, բայց համոզմունքս է, որ այդ «որոշումը» չի եղել «քմահաճորեն», այլ՝ նպատակային»
  • Թախծոտ ու վշտացած «Դոն Ժուանի» անկրկնելի Սգանարելը…
  • ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»
  • Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով
  • Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education food football green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ՝ Հանճարի և անճարի գուգահեռականներում գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան՝ «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com