• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
Հասմիկ Սարգսյան. ԽՈՇ – ԲԻԼԱԶԻԳ՝ ԿԱՐՆՈ ՊԱՐ
Սպարտակ Ղարաբաղցյան. ՄԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՇԵՂԲԸ
Վրեժ Սարուխանյան. ԱՆՉԱՓԵԼԻ ՀԱՅՐԵՆԻՔ
ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ
ՆԱԻՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ. «Մեր զավակները բերելու են ա՛յն ապագան, որի համար սերունդներ են սրբանում…»
Հասմիկ Սարգսյան. ԳԻՇԵՐՎԱՆ ՀԱՋՈՐԴ ԾԱԳՈՒՄՆ ԵՂԱՎ․․․
ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ. Հայաստանն այսօր … զինվորն է

The study is not a decree, but a question… Статья имеет формат интервью«Այս քննախոսությունը վճիռ չէ, այլ հարց…»

Posted On 17 Հկտ 2013
Comment: 0
Tag: «Հանդես», «Ստանիսլավսկու «սիստեմը», Հենրիկ Հովհաննիսյան

Henrik-Hovhannissyan    Summary

The article is shaped in the form of interview. Doctor of Philology Lilit Arzumanyan presents the new book by associate member of Academy of Sciences of RA, professor, Henrik Hovhannisyan  The ‘’STANISLAVSKY SYSTEM’’ and PARADOX of ACTING. The publication of the book coincides with the 150 anniversary of the great master of theatrical arts Constantin Stanislavsky. During the interview the well-known theatre critic Henrik Hovhannisyan   considers some issues, mainly focuses on the background of the notion of behaviorism as principal propositions.

Доктор философии Лилит Арзуманян представляет новую книгу члена – корреспондента НАН РА, профессора Г. Ионнисяна “Система Станиславского и парадокс игры”. Henrik-Hovhannissyan   Издание книги совпало с 150-летним юбилеем великого мастера театрального искусства К. Станиславского. Во время интервью известный театровед Г. Ионнисян обсуждает стержневые задачи “Системы Станиславского”, в основном сосредоточившись на принципиальных осново положениях бихевиоризма.

Henrik-Hovhannissyan2013 թ. լույս տեսավ ՀՀԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր  «Հանդես»ի նոր գիրքը` «Ստանիսլավսկու սիստեմը և խաղի պարադոքսը» վերնագրով: Գրքի հրատարակությունը համընկել է թատերական գործչի` Ստանիսլավսկու 150- ամյա հոբելյանին, ինչը խորհրդանշական է` նկատի ունենալով այն չմարող հետաքրքրությունը նրա անվան շուրջը, որ դրսևորում է համաշխարհային թատերական մշակույթը առ այսօր: Ստորև ներկայացվող հարցազրույցը Հենրիկ Հովհաննիսյանի հետ, որ վարել է բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանը, նպատակ ունի ոչ միայն ներկայացնել բազմավաստակ թատերագետի շատ կողմերով ուշագրավ աշխատությունը, այլև մեկնաբանել և պարզաբանել որոշ խնդիրների մեկնակետային նշանակությունը` իբրև առաջնադրույթներ:

                                                                                                                                 «Հանդես»

«Այս  քննախոսությունը  վճիռ  չէ,  այլ  հարց…»

«Այս գիրքը սեղանիս է սկսած` ուսանողական շրջանից…». այսպես է սկսվում Հենրիկ Հովհաննիսյանի առայժմ վերջին` «Ստանիսլավսկու «սիստեմը» և խաղի պարադոքսը» գիրքը: Այսինքն` շրջանառության մեջ է մեր իրականության մեջ բացառիկ թատերագետ-տեսաբանի ևս մի աշխատությունը, որ «մշակվել է տարիների ընթացքում և հանգեցրել նոր հարցերի»: -Պ. Հովհաննիսյան, նախ շնորհավորում եմ Ձեզ  գրքի հրատարակման առիթով: Կարծում եմ՝ այս գիրքը Ձեր ամենամասնագիտական աշխատանքն է, գիտամեթոդաբանական արժեք ունի և պետք է դառնա մասնագետների սեղանի գիրքը: Եվ բնականաբար, այն բազմաթիվ հարցեր է առաջ քաշում, որոնք կարող են հետաքրքրել նաև շատերին, ու թերևս դա է պատճառը մեր այսօրվա զրույցի: Նախ ինչու՞ որոշեցիք անդրադառնալ Ստանիսլավսկու սիստեմին, արդյո՞ք Ձեզ չվախեցրեց տարիներ շարունակ մի տեսակ տեսություն ու հավատամք դարձած գիրքը վերընթերցելու գաղափարը: Փաստորեն Դուք ոչ միայն մանրամասն անդրադարձել եք սիստեմին, այլև սթափ ու քննական հայացքով քայլ առ քայլ վերլուծել այն, փորձելով բացել նրա «գաղտնիքները»` մեկնաբանել, համաձայնել կամ չհամաձայնել` միաժամանակ հիմնավորելով ու բացատրելով Ձեր առարկությունները:   -Հարցը շատ բնական է,  այնքանով բնական, որքանով ես դա նախատեսել եմ գրքիս առաջին իսկ էջում: Դպրոցական տարիքում, երբ մտածում էի ընդունվել թատերական ինստիտուտ, ձեռքիս էր Ստանիսլավսկու աշխատությունը, որ ճանկռում էի` մի բան հասկանալու համար: Ռուսերեն լավ չգիտեի ու տանջվում էի բառարանը ձեռքիս: Եվ ռուսերենը սովորեցի այդ գրքով: Երբ ընդունելության քննություններ էի հանձնում թատերական ինստիտուտում, դա 1954–ին էր, արդեն ծանոթ էի Ստանիսլավսկու «սիստեմին», և կասկած էր ընկել մեջս՝ արժե՞ արդյոք դերասան դառնալ: Բայց հաղթահարեցի կասկածս և որոշեցի՝ ինչքան լավ իմանամ այդ «ավետարանը», այնքան լավ կխաղամ: Բայց պարզվեց հակառակը: «Սիստեմն» ինձ մտքեր տվեց և սպանեց իմ մեջ խաղալու ցանկությունը: Դա նկատեց ուսուցիչս՝ Արմեն Գուլակյանը: «Քանի՞ անգամ ես կարդացել էս գիրքը», հարցրեց ու սկսեց թերթել: «Ամենակարևոր տեղերը գծել ես, — ասաց, -երեք գույնի մատիտ եմ տեսնում. աղել ու մաղել ես, ես քեզ ի՞նչ հարց տամ…»: Մի անգամ էլ, երբ բեմում փորձում էինք «Անհանգիստ ծերություն» պիեսը, և ես հեղափոխական ասպիրանտ Բոչարովի անհետաքրքիր դերն էի չարչարում ըստ «սիստեմի», Գուլակյանը կանգնեցրեց փորձը. «Հենրի, սիրելիս…»: Եթե ասում էր «սիրելիս», նշանակում էր՝ դժգոհ է: «Որ մտածելով ես գործում, լավ ես անում, -ասաց, -բայց կասկածելով մի՛ գործիր, կասկածներդ տանը թող. կասկածելով չի կարելի բեմ մտնել»: Այո՜, կասկած, որտեղ միտք, այնտեղ կասկած: Ես ինձ վրա էի կասկածում, ոչ «սիստեմի», և ջանում էի սիրել այդ ավետարանի վերածված համակարգը` որպես վերին ճշմարտություն, վերջնական ու սահմանային: Բայց սերը ե՞րբ է ջանք պահանջել այս աշխարհում: Եվ հետագայում միայն՝ 70-ական թվականների սկզբին, երբ գրում էի «Բեմական խոսքի պոետիկան» գիրքը, կասկածում էի արդեն ոչ ինձ, այլ «սիստեմի» վրա: Ես սկսեցի կարդալ դրան վերաբերող հնարավոր ամեն ինչ, և տարիների ընթացքում հասունացավ այն աշխատությունը, որի մասին խոսում ենք: Ի դեպ, «սիստեմ» բառը չակերտների մեջ է առել ինքը` Ստանիսլավսկին: Դա նշանակում է, որ խնդիրը լուծված չէ: շարունակելի «Հանդես»

About the Author
  • google-share
Next Story

Մի դիմանկարի պատմություն. Ալեքսանդր Գրիգորյան

Related Posts

0

Հայ թատրոնի խիղճը. Գևորգ Չմշկյան

Posted On 19 Հկտ 2013
, By Christina Abrahamyan
0

«Ինչումն էր այդ խստահայաց մարդու հմայքը». Արմեն Գուլակյան

Posted On 18 Հկտ 2013
, By Christina Abrahamyan

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»
  • Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով
  • Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
  • ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
  • Հասմիկ Սարգսյան. ԽՈՇ – ԲԻԼԱԶԻԳ՝ ԿԱՐՆՈ ՊԱՐ
  • Սպարտակ Ղարաբաղցյան. ՄԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՇԵՂԲԸ
  • «Եթե գան ու ձեզ ասեն, որ զոհվել եմ ես՝ չհավատաք…»
  • Վրեժ Սարուխանյան. ԱՆՉԱՓԵԼԻ ՀԱՅՐԵՆԻՔ
  • ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»

Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով

Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»
  • Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով
  • Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
  • ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education food football green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ՝ Հանճարի և անճարի գուգահեռականներում գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան՝ «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com