• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՈՎ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 5)
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 4)
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 3)
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 2)
Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
Հասմիկ Սարգսյան. ԽՈՇ – ԲԻԼԱԶԻԳ՝ ԿԱՐՆՈ ՊԱՐ
Սպարտակ Ղարաբաղցյան. ՄԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՇԵՂԲԸ

«Համլետ»-ի չարչարանքի շաբաթը Թիֆլիսում

Posted On 28 Հկտ 2013
Comment: 0
Tag: Համլետ, Հովհաննես Թումանյան «Քննադատություն և հրապարակախոսություն, Նամակներ», Շեքսպիր

Վերջին օրերս Թիֆլիսի արքունական թատրոնում երկու անգամ իրար ետևից ներկայացրին Շեքսպիրի «Համլետը», հայերեն` պ. Ամո Խարազյանը, ռուսերեն` պ. Դայլսկին: Մինչդեռ հայերեն ներկայացման ծանր տպավորության տակ մտածում էի հայ դերասանի և նրա խմբի ապիկարության մասին, վրա հասավ անուն հանած ռուս դերասանը – պ. Դայլսկին իր խղճալի թագավորով, իր տիկնիկ թագուհով, իր մուժիկ Պոլոնիուսով, իր անկենդան Օֆելիայով, իր փետի կտոր Լայերտով, վերջապես իր խոհարարուհի ու լվացարարուհի պալատական նաժիշտներովճ ի մեծ մխիթարություն հայոց խմբի: Եվ էսպես համերաշխ էս երկու խումբը Քրիստոսի չարչարանքի նախընթաց շաբաթը շինեցին Համլետի չարչարանքի շաբաթ: Մեջները եթե մի երջանիկ բացառություն կար, էդ հայ Պոլոնիուսն էր (պ.Միրաղյանը) միայն: Ես կարծում եմ ոչ հոր եղեռնական մահը, որ մոր շուտափույթ ամուսնությունը, ոչ հորեղբոր ազգապիղծ  վարմունքը, ոչ Օֆելիայի թեթևամտությունը, ոչ Պոլոմիուսի պալատական նենգավորությունը, ոչինչ, ոչինչ էնքան վիրավորական չպետք է լինեն դժբախտ Համլետի` էն առաջին ինտելիգենտի հոգու ազնվության, արքայազնի վեհության, փիլիսոփայի խորության, հանճարեղ նրբամտության ու վշտի ծանրության համար, որքան հայ դերասանի անճաշակ լալկանությունը, վախկոտ հայացքները դես ու դեն, անմիտ վազվզելը պատից պատ, անտեղի աղաղակներն ու լաց ու կոծը կամ ռուս դերասանի հիստերիկ հեկեկոցներն ու հրհռոցները, հիվանդագին գալարումները, անդադար ծամածռությունները ու գոռում գոչումները: Եվ ավելի ևս զարմանում եք, երբ մարդիկ էդ բոլորն անում են միաժամանակ արտասանելով Համլետի էս խոսքերը, որ ուղղում է դերասաններին. «…Արտասանի՛ր թեթև և ազատ: Բայց եթե որոտաս, ինչպես մեր դերասաններից շատերը, ապա ավելի ուրախ կլինեի, որ մունետիկներն արտասանեին իմ տողերը: Չափից ավելի օդը մի սղոցիր քո ձեռքով այսպես… այլ թո՛ղ շարժումները չափավորլինեն, որովհետև կրքերի ամենասաստիկ հեղեղի, փոթորկի, և այսպես ասենք, ալեկոծման ժամանակ, դու պետք է պահես բավական ինքնիշխանություն, որ այդ բոլորին մի տեսակ փափկություն տա: Օ՛, դա հոգիս տանջում է, երբ տեսնում եմ միհաղթանդամ մարդ, գլուխը կեղծամով ծածկած, պատառոտում է կիրքը և մաս մաս անում ստոր ամբոխի ականջները… Իսկխուժանը առհասարակ ընդունակ չի մի բան հասկանալու, եթե ոչ անբացատրելի մնջակատակներ և գոռում գոչում…» («Համլետ», թարգմ. Մասեհյանի, 102): Մի՞թե էնքան հեռու են էդ մարդկանց ականջները բերանից, որ իրենց ասածը չեն լսում: Եվ խաղում են ոչ թե դրամայիամբողջությունը, ոչ թե նրա մտքերը, այլ նրա բառերը, առանձին-առանձին բառերը, որ, Համլետի ասածի նման, թեևտգետներին ծիծաղ է պատճառում, բայց խոր վշտացնում է հասկացողներին: Դերասանը արտասանում է էն կտորը, ուր իր մեջխորտակված Համլետը իր վերջին ապավենը, իր սերը — Օֆելիային ղրկում է կուսանոց. ասում է՝ «Մտի՛ր կուսանոց»… և իսկույնկուսանոց բառի հետ վազում է դեպի Օֆելիան, իր սև վերարկվով նրան փաթաթում, իբրև թե կույս շինեց (Դայլսկի), կամ մի տեղսրի անուն եղավ թե չէ, սուրն են դուրս քաշում, թեև Համլետը իսկի սուրը չի սիրում և ինքն իրեն ասում է՝ «թո՛ղ խոսքերի մեջլինի սուրը, Համլետ», ծիծաղ բառին են հանդիպում թե չէ, ծիծաղում են, ում մասին ուզում է ասած լինի… Երկուսն էլ խոսք ու մին արած թագուհու տեղը բերել են մի ջահել աղջիկ նստեցրել ու առաջը կանգնել որոտում են. — «Քոհասակում արդեն արյունը սառած է լինում ու կիրքը հանգած…»: Երկու անճոռնի նկար են կախել. մինը — գեղեցիկը իբրևՀամլետի հայրն է, մյուսը — տգեղը, հորեղբայրը: Հայոց ներկայացմանը մեկի վրա են հարձակվում, որպես տգեղի, ռուսացներկայացմանը՝ մյուսի: Հոր ուրվականի մասին հենց իրենք են ասում, թե մորուքը թուխ էր, բայց ճերմակ մազեր էին փայլումմեջը, և ներկայացնում են մի կոշտ ճգնավորանման արարած մինչև ծնկները երկար, տափակ և ճերմակ մորուքով: Մի կույրճգնավոր կամ պառավ սալդաթ, բայց բնավ Արեսանման արքայի ուրվական, որ իր անօրինակ վշտով հանդիսավոր ու վեհորենանցնում է բեմի մթության մեջ: Եվ կարծես ավելի ևս իլյուզիան փչացնելու, հանդիսականներին համոզելու համար, որ նաուրվական չի, պ. Ամո Խարազյանը ետևից սրի մի հարված հասցրեց՝ շրխկացնելով «անխոցելի ստվերի» թիկունքին: Խոսքը մասնավորենք հայոց խմբի վրա: Հայերը չէին գրել թե ում թարգմանությունն են խաղում, բայց երևում էր, որ ռուսերենից արած մի թարգմանություն էր, և էն էլ անհաջող թարգմանություն: Ասում են` «ո՜րքան բարեծնունդ արարած է մարդը», փոխանակ ասելու «ազնիվ արարած»: Ռուսերեն благодарный բառն է, որ բարեծնունդ են թարգմանել, և անշուշտ Его благодарие-ն է պատճառը: Փոխանակ Էնեաս ասելու, ասում են Էննե, փոխանակ Պյուռոսի – Պրիրուս, փոխանակ` ի՞նչ կախարդի – սքանչելագործ, հին ասելու տեղ- ասում են առաջնակարգ, մահվան քնի մեջ – ասում են մեռյալ «…»: Դրա վրա ավելացրեք էս տեսակ հայերենը` «աչքներիս մոտով անցավ», խնջույքները լուրեր են տարածել. կամ էս արտասանությունը` «Ձեռդ թակավոռական հռամանը կատառեցինք» (Ռոզենկրաց): Եվ երևակայեցեք, որ էն էլ հաճախ կզկզում են, դերը չեն իմանում, կամ էնքան ցած ու անորոշ են ասում, որ հանդիսականներից ոմանք արդեն իրենց համար դեր են շինել միշտ կանչել դեպի բեմը — Բա՛րձր, բա՛րձր… Եվ եթե մեկը կա, որ հայ բեմից բարձր է խոսում, էն էլ հուշարարն է, որի ձայնը իսկի չպիտի լսվի: Ի լրումն ամենի, չեն իմանում, թե ո՛րտեղ են գտնվում և ի՛նչ են խաղում: Թագավորը կարծում է թե արքայական ծիրանին վրացու չուխա է, փեշերը հավաքում է գցում կռանն ու վազում, ծիրանին բռնող մանկլավիկը մնում է ետևից նայելիս: Պալատականները ներկայանում են թագավորին, որը գլխարկը վերցնում է, որը չէ, որը դռնովն է դուրս գնում, որը պատի միջովը (կուլիսի): Որտեղ թագավորը, թագուհին ու Պոլոնիսուսը գաղտնի խորհուրդ են անում և պալատականներից ոչ ոք չպիտի ներկա լինի, բոլորը տնկված են կողքներին, և մին էկ տեսնում եք իրենց գաղտնի խոսակցությունները վերջացնելուց հետո թագուհին կանչում է` «ո՞վ կա այդտեղ նախասենյակում, ներս եկեք …»: Վա՛հ, տնաշեններ, դրանից գոնե հասկացեք, որ ներսը չպիտի լինեք: Եվ ինչ զարմանք, որ էս տեսակ թագավորն ու թագուհին իրենց պալատականներով պալատից դուրս գնալիս էնպես վայրենի դուրս խուժեցին, որ պալատի տախտակն ու կտավե պատերի մի մասը հետները տարան: Եվ երանի իրենց ամբողջ թատրոնն էլ հետները տանեն, որովհետև էդ տեսակ թատրոն չի լինիլ և չպետք է լինի:
Հովհաննես Թումանյան «Քննադատություն և հրապարակախոսություն, նամակներ»

About the Author
  • google-share
Previous Story

Творчество Пикассо. Мартирос Сарьян

Next Story

Ամբոխի մեջ հանկարծ հայտնվեց սևահոն, սևակ, թեև պատանի, բայց մի բանաստեղծ

Related Posts

0

«Մեր գրական վարք ու բարքից». Հովհաննես Թումանյան

Posted On 25 Հնվ 2014
, By Christina Abrahamyan

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • Հուլիսի 4-ը Հայաստանի ազգային գրադարանի օրն է
  • ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՈՎ
  • Անահիտ Վարդանանց. «ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐԻ ՁԵՌՔԵՐՆ ՈՒ ՈՏՔԵՐՆ Է…»
  • ՄԵԼԻՆԵ ԱՆՈՒՄՅԱՆ. «Իմ խնդիրն եմ համարում հայ հասարակությանը հիշեցնել Թուրքիայի իրական դեմքը, քանի որ նկատելի է զգոնության կորուստ»
  • «Քաղբյուրոյի թիվ մեկ վրձինը»
  • «ՍԹԱՐՄՈՒՍ» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ ԳԱԼԻՍ Է ՀԱՅԱՍՏԱՆ
  • Բացվել է Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը
  • Թեհրանի «Արտակ Մանուկյան» թանգարանում տեղի ունեցավ «Մատենադարանի ղաջարական արվեստի նմուշները» գիրք-ալբոմի շնորհանդեսը
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 5)
  • ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «Ես չգիտեմ՝ նախախնամությունն ինչու է ինձ հայ ծնել, բայց համոզմունքս է, որ այդ «որոշումը» չի եղել «քմահաճորեն», այլ՝ նպատակային»

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Հուլիսի 4-ը Հայաստանի ազգային գրադարանի օրն է

ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՈՎ

Անահիտ Վարդանանց. «ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐԻ ՁԵՌՔԵՐՆ ՈՒ ՈՏՔԵՐՆ Է...»

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • Հուլիսի 4-ը Հայաստանի ազգային գրադարանի օրն է
  • ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՈՎ
  • Անահիտ Վարդանանց. «ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐԻ ՁԵՌՔԵՐՆ ՈՒ ՈՏՔԵՐՆ Է…»
  • ՄԵԼԻՆԵ ԱՆՈՒՄՅԱՆ. «Իմ խնդիրն եմ համարում հայ հասարակությանը հիշեցնել Թուրքիայի իրական դեմքը, քանի որ նկատելի է զգոնության կորուստ»
  • «Քաղբյուրոյի թիվ մեկ վրձինը»
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education food football green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ՝ Հանճարի և անճարի գուգահեռականներում գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան՝ «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com