• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
Հասմիկ Սարգսյան. ԽՈՇ – ԲԻԼԱԶԻԳ՝ ԿԱՐՆՈ ՊԱՐ
Սպարտակ Ղարաբաղցյան. ՄԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՇԵՂԲԸ
Վրեժ Սարուխանյան. ԱՆՉԱՓԵԼԻ ՀԱՅՐԵՆԻՔ
ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ
ՆԱԻՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ. «Մեր զավակները բերելու են ա՛յն ապագան, որի համար սերունդներ են սրբանում…»
Հասմիկ Սարգսյան. ԳԻՇԵՐՎԱՆ ՀԱՋՈՐԴ ԾԱԳՈՒՄՆ ԵՂԱՎ․․․
ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ. Հայաստանն այսօր … զինվորն է

Բառիմաստի փոփոխությունները ըստ Եղիշեի «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին» գրքի

Posted On 22 Հկտ 2013
Comment: 0
Tag: «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին» գիրք, գրաբար, լեզու

748px-Battle_of_AvarayrԳրաբարը ներկայանում է իբրև բարձր մշակման ենթարկված գրական լեզու: Լեզուն իր զարգացման գործընթացում օգտվում է ժողովրդի խոսակցական լեզվից, օտար լեզուներից, լեզվի հին շրջանի բառաշերտից. ձուլում է իր մեջ և հարստացնում է բառաֆոնդը` համապատասխան տվյալ շրջանի իր զարգացման միտումներին ու ոճաբանական պահանջներին: Ինչպես Վ. Առաքելյանն է նշում. «Բառապաշարի կանոնիկացման հետ կապված է իմաստաբանական կանոնիկացումը: Գրական լեզուն իր զարգացման ընթացքում ճշտում և սահմանաբացում է իմաստները` վերացնելով իմաստաբանական անորոշությունները»: Մեր հին լեզվի բառապաշարի գերակշռող մասը հարատևելով հարստացրել է մեր նոր գրական լեզուն և դարձել նրա բառապաշարի հիմնական բառաֆոնդի կորիզը: Բառի նախկին իմաստի և նոր իմաստի հարաբերությունները ցույց են տալիս բառիմաստի պատմական զարգացումը և նրա հետևանքները:

Իմաստափոխությունը պատմական երևույթ է և իրականանում է ժամանակի ընթացքում: Կան բառեր, որոնք պահպանել են իրենց հիմնական իմաստները, մի շարք բառեր գործածվում են նոր նշանակություններով, որոշ բազմիմաստ բառեր կորցրել են այս կամ այն երկրորդական նշանակությունը: Գրաբարյան բառերի մի մասը իմաստային տարբեր զարգացումներ է ունեցել միջին գրական հայերենում, արևմտահայ և արևելահայ գրական լեզուներում, մի քանի տասնյակ բառարաններում: Ժամանակակից հայերենի պատմական իմաստաբանության համար կարևոր նշանակություն ունեն գրաբարյան իմաստափոխությունները, որովհետև մեր լեզվի բառապաշարը հիմնականում գրական ժառանգությամբ գալիս է գրաբարից: Պրոֆեսոր Էդ. Աղայանը գրաբարից աշխարհաբարին անցած գրաբարյան և ժամանակակից իմաստների հարաբերակցությունը ամփոփում է հետևյալ կերպ.

  1. Բառի գրաբարյան բոլոր նշանակությունները պահպանվել են և կենսունակ են մեր գրական լեզվում:
  2. Բառի գրաբարյան իմաստների մեծագույն մասը պահպանվել է, բայց մեկ կամ մի քանի իմաստներ կա՛մ չեն պահպանվել, կա՛մ էլ մասնակի փոփոխությունների են ենթարկվել:
  3. Բառի բազմաթիվ իմաստները պահպանվել են, բայց ոչ առաջնային, նախնական ուղղակի իմաստը[1]:

Իմաստափոխության նշված երևույթները դրսևորվել են նաև Եղիշեի «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին» գրքից առանձնացված օրինակներում: Պրոֆեսոր Էդ. Աղայանը նշում է. «Գործածվելով այլ առարկայի /երևույթի և այլն/ համար բառը ձեռք է բերում դրա հասկացությունը. այսինքն ստանում է մի նոր իմաստ, ըստ որում այդ նոր իմաստը կարող է բառի արդեն ունեցած հասկացության ընդարձակումը լինել, կարող է բոլորովին նոր հասկացություն լինել, կարող է բառի ունեցած իմաստին զուգորդել, նրա հետ միաժամանակ գոյություն ունենալ, կարող է փոխարինել նրան և այլն»:



[1] Էդ. Աղայան, Ընդհանուր և հայկական բառագիտություն, Եր., 1984, էջ 76:

Ամբողջը` այստեղ

Հասմիկ Իսրայելյան

                                                                                                    «Հանդես» գիտական հոդվածների ժողովածու

About the Author
  • google-share
Previous Story

Раны Армении

Next Story

Валерий Брюсов против геноцида армян

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»
  • Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով
  • Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
  • ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education food football green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ՝ Հանճարի և անճարի գուգահեռականներում գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան՝ «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com