• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
Հասմիկ Սարգսյան. ԽՈՇ – ԲԻԼԱԶԻԳ՝ ԿԱՐՆՈ ՊԱՐ
Սպարտակ Ղարաբաղցյան. ՄԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՇԵՂԲԸ
Վրեժ Սարուխանյան. ԱՆՉԱՓԵԼԻ ՀԱՅՐԵՆԻՔ
ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ
ՆԱԻՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ. «Մեր զավակները բերելու են ա՛յն ապագան, որի համար սերունդներ են սրբանում…»
Հասմիկ Սարգսյան. ԳԻՇԵՐՎԱՆ ՀԱՋՈՐԴ ԾԱԳՈՒՄՆ ԵՂԱՎ․․․
ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ. Հայաստանն այսօր … զինվորն է

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան

Posted On 08 Նյմ 2013
Comment: 0
Tag: Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան

245684_1Թանգարանի պատմությունը

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը հիմնադրվել է 1963 թվականին Մինիստրների Խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանի նոյեմբերի 21-ի N 491 որոշմամբ, Նալբանդյան 23 /այժմ 21/ հասցեում, այն տանը, որտեղ կոմպոզիտորը ապրել է կյանքի վերջին տարիներին 1926-1928թթ: Բացվել է 1967թ-ի նոյեմբերի 25-ին: Այն Հայաստանում առաջին երաժշտական տուն-թանգարանն էր:

Հիմնադիրն է կոմպոզիտորի դուստր Մարինա Սպենդիարովան, իսկ հիմնադիր տնօրենը՝ կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը:

Այս շենքը կառուցվել է 1925 թվականին ճարտարապետ Ն. Բունիաթյանի նախագծով: Այն Խորհրդային Հայաստանի առաջին բնակելի շենքերից է: 1926թ-ին ճարտարապետ Ալ. Թամանյանի առաջարկությամբ շենքի կոմունալ բնակարաններից մի փոքրիկ սենյակ հատկացվում է Ալ. Սպենդիարյանին: Այժմ շենքը ընդգրկված է Երեւանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, որպես հանրապետական նշանակության հուշարձան: Տուն-թանգարանի հավաքածուն կազմում է 1317 թանգարանային առարկա, որի զգալի մասը նվիրել է Մարինա Սպենդիարովան: Այն ներառում է կոմպոզիտորի անձնական իրերը, փաստաթղթեր ու նամակներ, նոտաներ ու ձեռագրեր, որոնք տեղեկություն են տալիս Սպենդիարյանի կյանքի ու գործունեության մասին:  Դրանք ներկայացնում են նրա փոխհարաբերությունները 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի մշակույթի խոշորագույն գործիչների հետ. ռուս կոմպոզիտորներ Ն. Ա. Ռիմսկի-Կորսակով (Սպենդիարյանի ուսաուցիչը), Ա. Ս. Արենսկի, Ա. Կ. Գլազունով, Ց. Ա.  Կյուի, գրողներ Մ. Ա. Գորկի, Ա. Չեխով ու Լ. Ն. Տոլստոյ, հայ գրողներ Հովհ. Թումանյան ու Ալ. Ծատուրյան, կոմպոզիտորներ Ն. Տիգրանյան ու Ռ. Մելիքյան, ճարտարապետ Ալ. Թամանյան, նկարիչներ Վ. Սուրենյանց, Մ. Սարյան եւ այլոք:

Թանգարանի ցուցասրահները

Մշտական ցուցադրական տարածքը զբաղեցնող երկու սրահներից առաջինում ցուցադրված են Սպենդիարյանի կյանքի ու գործունեության Յալթյան, Մոսկովյան, Պետերբուրգյան, ինչպես նաեւ Երեւանյան ժամանակաշրջանին վերաբերվող նյութեր՝ լուսանկարներ, փաստաթղթեր, նամակներ, կերպարվեստի առարկաներ ու անձնական իրեր: Այս սրահում են անցկացվում

համերգները  /դահլիճը նախատեսված է 40-45 մարդու համար/: 2-րդ ցուցասրահում ցուցադրված են կոմպոզիտորի ստողծագործություններին վերաբերվող նյութեր եւ թանգարանային առարկաներ՝ ձեռագիր նոտաներ, «Ալմաստ» օպերայի պատմությանը վերաբերվող նյութեր, կերպարվեստի առարկաներ ու կոմպոզիտորի ընտանիքի անձնական իրեր: Այստեղ ցուցադրվում է 1933թ-ի հունվարի 20-ին «Ալմաստ» օպերայի Երեւանյան առաջին բեմադրության միակ պահպանված ազդագիրը: Համեստ կահավորմամբ աչքի ընկնող հուշասենյակը վերականգնված է այնպես ինչպես կոմպոզիտորի կենդանության օրոք: Այստեղ նրա C. BECHSTEIN դաշնամուրն է, որը նա տեղափոխել է Յալթայից, ջութակը, աշխատասեղանը, որի վրա մշտապես եղել են սիրելի կնոջ լուսանկարն ու մեկ կարմիր վարդ եւ այլ անձնական իրեր: Այցելուների ուշադրությունը գրավող ցուցանմուշներից է «Սպենդիարաֆոն» երաժշտական գործիքը, որը պատրաստել է կոմպոզիտորը իր կաշվե գոտուց եւ 12 բրոնզե զանգակներից /Պետերբուրգ 1900-ական թվականներ/: Այն օգտագործվել է «Երեք արմավենի» սինֆոնիկ պատկերում ազդարարելով քարավանի երթը: Հնչողությունը նման է զանգակներ երաժշտական գործիքին: Ռուս կոմպոզիտոր Ն. Ռիմսկի-Կորսակավը կատակով այն անվանել է «Սպենդիարաֆոն»: Սարյանի հեղինակած Սպենդիարյանի դիմանկարը վարպետը նկարել է 1967 թվականին կոմպոզիտորի դստեր Մարինա Սպենդիարովայի եւ տուն-թանգարանի տնօրեն Վլադիլեն Բալյանի խնդրանքով:

Տուն – թանգարանի կրթամշակութային գործունեությունը

Տուն-թանգարանն իրականացնում է մշակութային, գիտական, կրթական գործունեություն: Մեծ ուշադրություն է դարձվում կրթամշակութային միջոցառումներին, որոնք նպատակ ունեն երեխաներին կապել տուն-թանգարանի հետ, նրանց մեջ ձեւավորել ճաշակ բարձր արվեստի նկատմամբ: Թանգարանում կազմակերպվում են համերգներ, ցուցահանդեսներ, դասախոսություններ եւ ավանդական միջոցառումներ` §Ռոմանսի երեկոներ¦, §պատանի սպենդիարանականների երդում¦, §Մեկ օր Սպենդիարյանի տուն-թանգարանում¦ եւ այլն:

2010Ã. Փետրվարի 5-ին «Թանգարանը դպրոցում» կրթամշակութային ծրագր շրջանակներում տուն-թանգարանում տեղի ունեցավ միջոցառում Կոտայքի մարզի Ձորաղբյուրի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանցիների մասնակցությամբ: Այս ծրագրի նպատակն է դպրոցականներին կապել տուն-թանգարանի հետ և նրանց մեջ ձևավորել ճաշակ բարձր արվեստի նկատմամբ: Արվեստի դասի շրջանակներում սլայդերի, երաժշտության ունկնդրման, դասախոսության միջոցով 10-րդ դասարանցիներին ներկայացվեց Սպենդիարյանի կյանքն ու գործունեությունը, նրա «Երեք արմավենի» սիմֆոնիկ ստեղծագործությունը: Աշակերտներն իրենց տպավորություններն արտահայտեցին նկարների միջոցով: Տուն-թանգարանում տեղի ունեցավ այդ նկարների ցուցահանդեսը «Երեք արմավենի» խորագրով: Երեք լավագույն  աշխատանքները տուն-

թանգարանի տնօրինության կողմից արժանացան հատուկ մրցանակի: «Պատանի սպենդիարյանականների երդում» ավանդական միջոցառումը 13 տարվա պատմություն ունի. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի առաջին դասարանցիները կոմպոզիտորի հուշագրային սենյակում տալիս են իրենց երդումը` բարձր պահել կոմպոզիտորի անունն ու ավանդը այնուհետև պատանի սպենդիարականները նվագում են կոմպոզիտորի ստեղծագործությունները:

Սպենդիարյանի ծննդյան 138-ամյակին տուն-թանգարանի կազմակերպած միջոցառմանը մասնակցում էին կոմպոզիտորի անունը կրող երաժշտական դպրոցի, Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի, Տերնոպոլի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի, կոնսերվատորիայի կոլեկտիվները, մի շարք արվեստագետներ, մտավորականներ:
Օպերայի բակում` Սպենդիարյանի շիրիմի մոտ, հարգանքի տուրք մատուցելով կոմպոզիտորի հիշատակին` ներկաները խոսեցին Սպենդիարյանի թողած ժառանգության, նրա դերի ու նշանակության մասին:

spendiaryanmuseum.am

Նյութը` Սիրանույշ Առաքելյանի

About the Author
  • google-share
Next Story

Дом-музей Паруйра Севака

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»
  • Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով
  • Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
  • ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
  • Հասմիկ Սարգսյան. ԽՈՇ – ԲԻԼԱԶԻԳ՝ ԿԱՐՆՈ ՊԱՐ
  • Սպարտակ Ղարաբաղցյան. ՄԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՇԵՂԲԸ
  • «Եթե գան ու ձեզ ասեն, որ զոհվել եմ ես՝ չհավատաք…»
  • Վրեժ Սարուխանյան. ԱՆՉԱՓԵԼԻ ՀԱՅՐԵՆԻՔ
  • ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»

Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով

Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»
  • Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով
  • Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
  • ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education food football green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ՝ Հանճարի և անճարի գուգահեռականներում գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան՝ «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com