• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ
ԼՈՒ՛ՅՍՆ Է ԱՌԱՎԵԼ
Մենուա Հովհաննիսյանին և բոլոր սրբազան Ռազմիկներին
Թատրոնը նրա համար հոգևոր տաճար էր,որին վերաբերվում էր հավատացյալի երկյուղածությամբ,ներկայացում արարելը՝ ծիսակատարություն
ԵԹԵ ՍԵՐԸ ԱՆՈՒՆ ՈՒՆԵՆԱՐ, ԿԿՈՉՎԵՐ ԱՐԵՆ
Անկախությունը Հայաստա՛նն է՝ Արցախ աշխարհով

Քաղաքագիտության էթնիկական երանգները

Posted On 31 Հկտ 2022
Comment: 1
Tag: Աշոտ Մանուկյան, Արմենուհի Փալանդուզյան

Մանկավարժական գիտությունների թեկնածու Աշոտ Մանուկյանի «Էթնոքաղաքագիտության մշակութային ակունքները և կապը մանկավարժության հետ» գիրքը (Երևան, 2022թ.) մեր իրականության մեջ եզակի երևույթ է, նորույթ, որն այսօրվա համար ցավոտ շատ հարցերի պատասխան է տալիս, ցույց տալիս, որ մոլորակը փոթորկող բախումները, հակամարտությունները, հասարակությունները պառակտող քայքայիչ ազդեցությունները հնարավոր է կանխել դրանց ակունքները նաև էթնիկական առանձնահատկությունների լույսի ներքո քննելով և մարդկանց կրթելով:

Գիրքը, բացի որոշակի մատնանշումներից, նաև մտորումների տեղիք է տալիս: Քաղաքականության քանի՞ երանգ է աշխարհին հայտնի: Այժմ ամենաշատը լսում ենք աշխարհաքաղաքականության մասին՝ մեր ընկալումներում դա զուգորդելով  մոլորակի բնակեցված տարածքների նկատմամբ մարդկանց որոշակի խմբերի տիրապետության կամ պահանջների հետ: Բայց չէ՞ որ այդ 

տարածքներում մարդիկ են ապրում, որոնց միավորում են ազգային, մշակութային, սովորույթային, տարածքային, պատմական ընդհանրությունները, իսկ բաժանում են տարբերությունները:

Մեր դարում աշխարհաքաղաքագիտությունը բոլորի ուշադրության կենտրոնում է, սակայն քանի՞ գիտնական է արևերես հանում էթնոքաղաքագիտության նրբությունները, մոլորակում տեղի ունեցող քաղաքական գործընթացները քննում ազգային-էթնիկական ընկալումների և իրողությունների համատեքստում:  Ճիշտ է՝ աշխարհում հազարավոր ազգեր (ժողովուրդներ)  են հաշվվում, սակայն նրանց բախտը վճռող «մեծամեծերի» համար կարևորը մարդագլուխն է, այլ ոչ թե ազգային պատկանելությունը:

«Նոր աշխարհակարգում», պարզ երևում է, բոլորը պետք է մեկ արշինով չափվող, մեկ հրահանգի ենթարկվող լինեն, բազմազանությունը, ինքնատիպությունը, հազարամյակների խորքից եկած, բյուրեղացած ավանդույթներն ու հավատամքները համահարթեցման դարաշրջանի համար լոկ խոչընդոտ են: Իսկ քանի որ այդպես է, զարկ տանք աշխարհաքաղաքագիտությանն ու այդ նույն աշխարհում ջնջենք էթնիկ պատկանելության վերաբերյալ բոլոր ընկալումները: Ինքնության ճգնաժամը նույնպես, ըստ էության, գլոբալիստ կոչվողների զենքերից է:    

Ինչպես իր գրքում ցույց է տալիս Ա. Մանուկյանը, անհատները քաղաքագիտության դասեր են ստանում նաև բանահյուսության, երաժշտական ստեղծագործությունների, հոգևոր գրականության, կրոնական ու ազգային ավանդույթների միջոցով:

Անդրադառնալով Հայկի և Բելի մասին առասպելին, «Սասնա ծռեր» էպոսին, Արա Գեղեցիկի և Շամիրամի վերաբերյալ ավանդապատումներին, մեզ հասած բանահյուսական այլ ստեղծագործությունների, հեղինակն առանձնացնում է հայ հանրության համար ուսանելի համարվող, սերունդներին ավանդված քաղաքական որոշակի գաղափարներ:

«Հապեթոսյան Հայկի պատմությունը՝ որպես մշակութային երևույթ, քաղաքականության վերաբերյալ առաջին դասերից մեկն է հայ երեխայի համար: Այդ վիպերգի բովանդակությունը քաղաքագիտական տեսանկյունից առանձնանում է նրանով, որ Թորգոմի որդի Հայկը բռնությունից պաշտպանելու նպատակով հարազատ ընտանիքը տեղափոխում է նախնիների երկիր և իր կյանքի գնով պաշտպանում հարազատ էթնոհանրության ինքնորոշման իրավունքը: Բանահյուսության մեջ արտացոլված քաղաքական գիտակցության ուսումնասիրման տեսանկյունից կարևոր է այն իրողությունը, որ հայերի նախնի համարվող անձնավորությունը` Հայկ Նահապետը, չի զավթում այլ ժողովուրդների կենսատարածքը և իր ազատ ապրելու վայրի նկատմամբ իրավունքը վերահաստատում է ըստ ընտանեկան ժառանգական ավանդույթի։ Նմանօրինակ քաղաքական վարքագիծ նկատելի է նաև «Սասունցի Դավիթ» էպոսում, երբ Սանասարն ու Բաղդասարը դիմում են պապին` Գագիկ թագավորին, և նրանից խնդրում իրենց բնակության համար վայր հատկացնել հայկական թագավորության սահմաններում: Էթնոկերտվածքային առանձնահատկության առումով ուշագրավ է նաև էպիկական այն դրվագը, որ հայորդի երկվորյակները Բաղդադի բռնակալ խալիֆին սպանելուց հետո ոչ թե զավթում են նրա իշխանության տակ գտնվող աշխարհագրական տարածքը, այլ վերադառնում են իրենց Տուն» (էջ 31):

Մեզ ավանդել են ուրիշի կենսատարածքը չզավթել, ու մենք դրան հավատարիմ ենք մնացել, բայց նաև ավանդել են մերը պահպանել ամեն գնով, և սա է, որ չենք կարողացել: Այսօր, երբ մեր Հայոց (հայ էթնոսի) կենսատարածքը սեղմվել, մի բուռ է դարձել, և այդ մի բուռի վրա մեր բոլոր հարևաններն աչք ունեն և ատամ են սրում, հայ երեխան ու մեծահասակը պետք է գիտակցեն՝ մեր էթնիկական էության խորքերից մեզ ավանդվել է՝ Տունդ, ասել է թե հայրենիքդ պաշտպանիր ու պահպանիր զենքով, զորքով, գիտությամբ, մշակույթով, դիվանագիտությամբ, ամեն ինչով:  

Աշխարհում այսօր ընթացող իրադարձությունները ոչ միայն Երկրագնդի քարտեզը փոխելու միտում ունեն, այլև ամեն տեսակի քայքայիչ աղանդներ ու պղծություններ տարածելու հստակ ծրագիր: Իսկ ահա հազարամյակներ առաջ, ըստ հեղինակի, Արա գեղեցիկի կերպարով ցույց է տրվել. «Եթե Արա Գեղեցիկն ամուսնանար Շամիրամի հետ, ապա այդ կնոջ հետ դեպի Հայոց աշխարհ դուռ կբացվեր «բաբելոնյան» բարքերի ներխուժման համար: Ոչ պակաս կարևոր էր նաև այն, որ այդպիսով կերկրորդվեր հայազգի թագուհու իշխանությունը իր հարազատ երկրում: Այդ երևույթները քաղաքական նախադրյալներ կդառնային հայ հասարակության ուծացման գործընթացի համար» (էջ 32):

Իսկ երբ սա ենք դիտում այսօրվա իրողությունների լույսի ներքո, տեսնում ենք, թե ապականիչ «բաբելոնյան բարքերից» զերծ մնալու գաղափարը մեզ համար ինչքան հին ու միաժամանակ որքան արդիական է: Որ դա է մեր էությունը, և միայն այդ գաղափարին հավատարիմ մնալով կարող ենք այս արևի տակ մեր՝ հային հատուկ տեղն ունենալ ու զարգանալ:     

Ա. Մանուկյանի «Էթնոքաղաքագիտության մշակութային ակունքները և կապը մանկավարժության հետ» գիրքը, կարծում եմ, շատ արդիական է և բազմաթիվ ուշագրավ տեղեկություններ ու վերլուծություններ է պարունակում: Այն հնարավոր է ընթերցել նաև էլեկտրոնային տարբերակով, http://haygirk.nla.am/upload/1941-/etnoqaxaqagitutyan%20mshakut_2022.pdf հղումով: Նշեմ, որ ուշադրության արժանի են նաև հեղինակի «Բնազդ և ընտանիք» գիրքը (Երևան, 2017թ.), տարբեր լրատվամիջոցներում տարիների ընթացքում հրապարակած բազմաթիվ հոդվածները: Հենց միայն աշխարհի բազմաթիվ ժողովուրդների էպոսների և ավանդազրույցների որոշակի դրվագների (հեղինակի կողմից) համեմատություններն ու վերլուծությունները հետաքրքրվողներին  կարող են կլանել ու շատ բան սովորեցնել:  

       

Արմենուհի Փալանդուզյան

 

About the Author
  • google-share
Previous Story

«Քո ուզածը մի բուռ առողջություն էր». Գայանե Փայտյան

Next Story

Ընկավ՝ անկատար թողնելով Արցախի հետ կապված բազում երազանքներ ու նախագծեր. ՀՐԱՅՐ ԱՍՐՅԱՆ

Related Posts

1

Աշոտ Մանուկյան

Posted On 27 Հկտ 2022
, By Christina Abrahamyan

One Comment

  1. Ashot Manukyan 31.10.2022 at 15:53 Reply

    Զգացված եմ ուշադրության համար, մեծարգո բարեկամներ։ Շատ շնորհակալություն, մեր «Մագաղաթ»–ի աշխատակազմին։

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
  • «ՀԱՅԵՐԸ ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ. ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ» ԿԱՄ՝ ՀԱՅ ՀՈԳՈՒ ՑՈԼԱՆՔԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ
  • Զուխրա Երվանդյան. Չէ՛, էս սերնդի հասցեին թթու խոսք չասեք
  • ԼՈՒ՛ՅՍՆ Է ԱՌԱՎԵԼ
  • Հայաստան անվան մասին
  • Մենուա Հովհաննիսյանին և բոլոր սրբազան Ռազմիկներին

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)

Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)

Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
  • «ՀԱՅԵՐԸ ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ. ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ» ԿԱՄ՝ ՀԱՅ ՀՈԳՈՒ ՑՈԼԱՆՔԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կարինե Ավագյան Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Պողոսյան Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ Օհան Դուրյան հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Ashot Manukyan՝ Քաղաքագիտության էթնիկական երանգները գրառման
  • Ashot Manukyan՝ Աշոտ Մանուկյան գրառման
  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com