• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՀՐԱՆՏ ԹԱԹՈՍԻ ՍԻՄՖՈՆԻԱՆ …
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ
ԼՈՒ՛ՅՍՆ Է ԱՌԱՎԵԼ
Մենուա Հովհաննիսյանին և բոլոր սրբազան Ռազմիկներին
Թատրոնը նրա համար հոգևոր տաճար էր,որին վերաբերվում էր հավատացյալի երկյուղածությամբ,ներկայացում արարելը՝ ծիսակատարություն
ԵԹԵ ՍԵՐԸ ԱՆՈՒՆ ՈՒՆԵՆԱՐ, ԿԿՈՉՎԵՐ ԱՐԵՆ

Ցավալի լուր. Մահացել է լրագրող, խմբագիր, արձակագիր ՀՐԱՉՈՒՀԻ ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆԸ

Posted On 16 Օգս 2022
Comment: 0

Մահացել է լրագրող, խմբագիր, արձակագիր Հրաչուհի Փալանդուզյանը:

Հրաչուհի Փալանդուզյանը ծնվել է 1951թ.՝ Վարդենիսի շրջան մանկավարժական աշխատանքի գործուղված արևելագետ Արտաշես Փալանդուզյանի և աշխարհագրության ուսուցչուհի Սիրուշ Հարությունյանի ընտանիքում:

1969թ. ավարտել է Տավուշի մարզի (նախկին Շամշադինի շրջան) Բերդի թիվ 1 միջնակարգ դպրոցը, 1975-ին՝ Երևանի պետհամալսարանի բանասիրության ֆակուլտետի լրագրության բաժինը: Մասնագիտական աշխատանքն սկսել է շրջանային «Այգաբաց» թերթում (1976-77թթ.), ուր հեղինակել է ակնարկների և հրապարակախոսական հոդվածների բազմաթիվ շարքեր:

1977թ. ընդունվել է Հայկական ռադիոյի Սփյուռքի համար հաղորդումների խմբագրություն՝ վարելով Հայ դատին, Հայոց ցեղասպանությանը, Հայաստան-Սփյուռք 

կապերին, համազգային այլ հիմնահարցերի վերաբերյալ հարյուրավոր հաղորդումներ:

1992-94թ թ. ղեկավարել է «Հանրապետության ձայն» ռադիոգործակալության հասարակական-քաղաքական բաժինները՝ ուղիղ եթերում վարելով «Եթեր, ցպահանջ», «Տեսածիր», «Քաղաքական դիմանկար», «Արցախի ժամ» և այլ հանրաճանաչ հաղորդաշարեր:

1994թ. ռադիոյից հեռացել է և աշխատանքի անցել մամուլում («Առավոտ» օրաթերթ, «Բումերանգ» շաբաթաթերթ, «Երկիր» օրաթերթ): Այդ շրջանից հիշարժան են «Պաշտոնական պատասխան», «Օրվա խոհ», «Բարքեր», «Ազատ շնչառություն», «Ծանրության կենտրոն», «Կիսակայարան» հոդվածաշարերը և նշանավոր մտավորականների հետ բազմաթիվ հարցազրույցները:

1998թ. հրավիրվել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոն՝ որպես այդ կենտրոնի և «Հայացք Երևանից» հանդեսի խմբագիր: Մինչև 2005թ. աշխատակցելով կառույցին՝ գրել է տասնյակ հոդվածներ ու հարցազրույցներ, խմբագրել հայագիտական, քաղաքական, տնտեսագիտական, սոցիալական բնույթի մի շարք մենագրություններ, տարեգրքեր և «Տասնամյա հանրագումար» մեծածավալ ժողովածուն:

2004-2005թթ. գրել է «Քառակուսի գնդակ» քաղաքական վեպը, որը 2006թ. լույս է տեսել պետական աջակցությամբ և ներկայացվել գրականության և հրապարակախոսության ոլորտում 2007թ. պետական մրցանակի:

2005-2006թթ. աշխատել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունում՝ իբրև նախարարի խորհրդական: Այդ ընթացքում խմբագրել և համահեղինակել է «Հայաստանի մշակութային քաղաքականության ազգային զեկույցը»: 2006թ. խմբագրել է Գ. Մանասյանի «Խորհրդանշանների հանրագիտարանը», 2007-ին՝ Կարեն Երվանդյանի «Տարոնականություն» աշխատությունը, 2013-ին՝ Սրբուհի Լիսիցյանի «Հայկական հնագույն պարեր» մենագրությունը, 2014-ին՝ Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք» վեպը (թարգմանությունը՝ Արմենուհի Փալանդուզյանի):

2007-2013թթ. աշխատել է «Հայաստանի զրուցակից» երկլեզվյա շաբաթաթերթում՝ որպես հայերեն թողարկման խմբագիր: Համագործակցել է ԵՊՀ դասախոսների հիմնած «Ազգային գիտակցություն» ակումբի հետ (հոդվածները տպագրվել են «Անդրադարձ» շաբաթաթերթում և «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում):

2013-ին տպագրության է պատրաստել հոր՝ Արտաշես Փալանդուզյանի բանաստեղծությունների ժողովածուն, որն «Անքեն սիրտ» վերնագրով տպագրվել է «Լուսակն» հրատարակչությունում:

2013թ. Լեզվի պետական տեսչության և ԳԱԱ Լեզվի ինստիտուտի երաշխավորությամբ հրատարակվել է նրա «Գործածական բառացանկը»՝ 4000 օտարամուտ բառերի հայերեն համարժեքների, հատուկ անունների և մոտ 100 հապավման ներառմամբ: Գիրքը լույս է տեսել Սփյուռքի նախարարության դրամաշնորհով:

2014թ. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը տպագրել է Հ. Փալանդուզյանի «Հայեցի հայերեն» հոդվածաշարը՝ կազմված լեզվաոճական շուրջ 300 շտկումից:

2009-2014թթ. Հ.Փալանդուզյանի լրագրողական հետաքրքրություններն արտացոլվեցին «Լրագրության աստիճանները» գրքում, որը դեռևս անտիպ է: Տպագրության են սպասում նաև 2009-2016թթ. գրված «Ներգաղթ», «Պատգամավորի դուստրը», «Կեռան թագուհու ավետարանը», «Կին արարած», «Գիշերային հյուրը» և «Հարսնատես» վեպերը, ինչպես նաև 70-ից ավելի պատմվածքներն ու «Լրագրողի գանձատուփից» նովելաշարը՝ նվիրված հայ երևելի մտավորականների հետ հեղինակի հանդիպումներին: Դրանք պարբերաբար զետեղվում են Դիմագրքում և «Մագաղաթ.ամ» պատմաշակութային կայքում:

Ստեղծագործական կյանքում առանձնահատուկ տեղ ունի Հայոց ցեղասպանության թեման, ինչը բյուրեղացել է բազմաթիվ եղեռնապուրծ հայերի հետ հարցազրույցների, ինչպես նաև Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում վերծանած հարյուրավոր ձայնագրությունների շնորհիվ:

Հայոց մեծագույն ողբերգությանն ու պահանջատիրությանն են նվիրված «Հարսնատես» վեպը, «Նոյեմ հարսի դաշույնը», «Անդրանիկ զորավարի դիմանկարը», «Վայրի սեր», «Հին ձայնագրություն» և այլ պատմվածքներ:

Հեղինակի նախասիրություններից մեկն էլ ասույթներ գրելն է, դրանց թիվն անցնում է 6000-ից:

Մագաղաթ.am ցավակցում է Հրաչուհի Փալանդուզյանի  ընտանիքին, հարազատներին, ընկերներին: 

 

About the Author
  • google-share
Previous Story

Փաստեր, որ պետք է իմանալ Հայաստանի Սյունիքի մարզի մասին

Next Story

Գնաք խաղաղությամբ, ուսուցիչ

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • Օհաննա Էլոյան. «ԳՅՈՒՄՐՈՒ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»
  • ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. «Մենք պետք է ապրենք, որքան էլ երկնաքար ընկնի»
  • «ՀԱՐԱՏԵՎ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ԹՌՉՈՒՆ ԵՄ ԵՍ, ՈՒ ՄԻ ԹԵՎՍ ԽՐՎԱԾ Է ՆՐԱ ՄԵՋ…».ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ
  • ՀՐԱՆՏ ԹԱԹՈՍԻ ՍԻՄՖՈՆԻԱՆ …
  • Ինը թերլեմեզյանցի նկարիչ՝ «45 տարի անց» ցուցահանդեսում
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
  • «ՀԱՅԵՐԸ ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ. ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ» ԿԱՄ՝ ՀԱՅ ՀՈԳՈՒ ՑՈԼԱՆՔԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Օհաննա Էլոյան. «ԳՅՈՒՄՐՈՒ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»

ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. «Մենք պետք է ապրենք, որքան էլ երկնաքար ընկնի»

«ՀԱՐԱՏԵՎ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ԹՌՉՈՒՆ ԵՄ ԵՍ, ՈՒ ՄԻ ԹԵՎՍ ԽՐՎԱԾ Է ՆՐԱ ՄԵՋ...».ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • Օհաննա Էլոյան. «ԳՅՈՒՄՐՈՒ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»
  • ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. «Մենք պետք է ապրենք, որքան էլ երկնաքար ընկնի»
  • «ՀԱՐԱՏԵՎ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ԹՌՉՈՒՆ ԵՄ ԵՍ, ՈՒ ՄԻ ԹԵՎՍ ԽՐՎԱԾ Է ՆՐԱ ՄԵՋ…».ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ
  • ՀՐԱՆՏ ԹԱԹՈՍԻ ՍԻՄՖՈՆԻԱՆ …
  • Ինը թերլեմեզյանցի նկարիչ՝ «45 տարի անց» ցուցահանդեսում
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կարինե Ավագյան Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Պողոսյան Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ Օհան Դուրյան հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Ashot Manukyan՝ Քաղաքագիտության էթնիկական երանգները գրառման
  • Ashot Manukyan՝ Աշոտ Մանուկյան գրառման
  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com