• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Կիլիկյան Հայաստանի նշանավոր Հռոմկլա բերդաքաղաքը
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 11)
ՍԻՐՈՒՆՅԱՆ ՄԵԾԱՐԵՆՑ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 10)
…ԻՍԿ ԱՆՁՐԵՎԸ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐՆ ԷՐ ԾԵԾՈՒՄ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 9)
Ռուզան Հովասափյան. ԿԱՐՈՏՍ ԹՈՂ ՀԱԳԻԴ ՄՆԱ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 8)
ԶՈՒԽՐԱ ԵՐՎԱՆԴՅԱՆ. ՀՈՒՇԻ ՍԱՐՍՈՒՌՆԵՐ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 7)

ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ

Posted On 22 Հնս 2022
Comment: 0
Tag: Սամվել Խալաթյան

Գիտակցման առաջին կայծը ցլիկին ինքնաճանաչման բերեց, երբ տերը խոտ լցրեց առջևը, մի մասն էլ տարավ, գցեց մորաքրոջ աղջկա՝ երինջի դեմը: Թափթփվող խոտի հետքով, երբ հայացքը դեմ առավ երինջին, անծանոթ մի դող անցավ ցլիկի երակներով, երինջի կոնքերը, ազդրերը, նազանքով օրորվող, ճանճերին վանող պոչն ու փնջիկը արյունը տաքացրին ու անծանոթ դողը գոլ հորձանքով, ցավեցնելու չափ պրկեց մկանները: Ցլիկը, ակամա, ծառս ելավ ու մղվեց դեպի երինջը, բայց շղթան ցավեցրեց վիզը:        

 -Դե, դե,- սաստեց տերը,- քեզ խելոք պահի, քո փայը չի:         

Այդ օրվանից ցլիկի ուշքն ու միտքը երինջն էր: Հայացքը գնում, գամվում էր նրան ու պարանոցից, փորատակով դող-գրգիռը հորդում, լցվում էր ազդրամեջը, աշխարհը կարմրում էր 

աչքերը լցված արյունից, թոքերում կուտակված օդը դուրս էր ժայթքում բուղագոռով, գիտակցությունը մթագնում էր ու կարմրած աշխարհում կենտ մի երինջ էր երևում՝ անհաղթահարելիորեն կանչող, ձգող, կախարդող… Ա¯խ էդ շղթան, ատելի շղթան… 

Տիրոջ աչքից չէր վրիպել դա ու երինջին արդեն նրանից հեռու էր կապում:

Մի օր էլ, խոտն առջևը լցնելուց հետո, տերն ափով խփեց ցլիկի ուսին ու  աչքալուսանքի պես ասաց՝ էսօր քեզ կրտելու ենք…

Էդ գիշեր, երբ տանտերը դրկիցի հետ օղի էր խմում, բարձր- բարձր անհասկանալի բաներ էին խոսում, թե՝ հավի քարճիկից ու ցլի ամորձիներից համով բան չկա էս աշխարհումը, մինչև լույս ցավից մզզաց, չհասկանալով, թե ինչի՞ համար իրեն տապալեցին գետնին ու ի՞նչ սուր այրոց էր ազդրամիջում, որ հիմա վերք էր դարձել: 

… Հետագա օրերին աչքերի կարմիրը վերափոխվեց կաթնագույն մշուշի, ծույլ հանդարտություն ու անտարբերություն իջավ վրան: Ծամում էր անհավես ու աննպատակ ծմրում: Ուժը տեղն էր, բայց խելքահան անող գրգիռը չկար, ազդրամիջի վերքը, որ տանտիրոջ ու դրկիցի ձեռքի գործն էր, սպիանում էր: Մարագից դուրս չէին բերում ու տանտիրուհին էր արդեն խոտ գցում առջևը և նրա վերաբերմունքում արհամարհական մի բան կար՝ «Կե°ր, այ եզը, տիրոջդ պես մենակ բանելու ես ընդունակ»: Մեկ-մեկ մարագ էր գալիս նաև դրկիցը՝ տանտիրուհու հետ, անկյունում կիտված խոտերի վրա թավալ էին տալիս, զսպված ճիչ ու տնքոցով էին լցնում մարագը, իսկ դուրս գալուց դրկիցը ափով խփում էր ուսին ու հաղթած-տիրացածի լկտիությամբ ասում էր՝ «Բա՞, ախպերս, ցլին՝ ցլի փայ, եզին՝ եզի…»:         

Մի օր էլ, վերջապես, մարագ մտավ նաև տանտերը:        

 -Արի,- ձգեց շղթայից,- շատ մնացիր, մեր հերթը հասավ:         

Դաշտ գնացին: Լծին անսովոր էր, բայց ուսը դաղող ճիպոտը պահ չէր տալիս պարանոցը կաշկանդող սարքին չհարմարվելու, առաջ էր մղվում ճիպոտից փախչելու բնազդով:         

Դաշտը ձգվում էր մինչև ձորապռունկ ու կոր տալով տարածվում սարահարթի վրա: Ձորապռնկի մոտ աջ ուսը միշտ դաղվում էր ճիպոտից, ու ձախ թեքվելով գութանը քարշ տալը խրախուսվում էր՝ ձիգ տուր, այ եզը…         

Երկրո՞րդ, թե՞ երրորդ շրջանի ժամանակ, երբ ձորապռնկին չհասած վիզը ձգեց չափելու, թե երբ է ճիպոտը դաղելու աջ ուսը, հանկարծ, դաշտից դուրս նկատեց ծանոթ երինջին: Եզի կրծքում մի կարոտ մրմռաց, վիզը ձգեց ու փորձեց ծմրալով ձայն տալ, բայց շունչը դեմ առավ կոկորդում՝ տեսնելով, որ հաղթանդամ մի ցուլ ետևից ծառս է լինում երինջի վրա, իսկ սա, իբր չուզելով, մանրաքայլ առաջ գնաց ու խոնարհաբար կանգնեց՝  իբր արածում է: Ցուլը ծառս եղավ, առջևի ոտքերով սեղմեց երինջի մեջքն ու վայելքի բուղագոռը տարածվեց հանդով մեկ…  Շաչող ճիպոտի տված ցավը սրտի մեջ շամփրեց և ուշք չտալով տիրոջ գոռգոռոցին, ընթացքը կաշկանդող լծասարքին, ճիպոտի հարվածներին, մթագնած ու մոլար խոլացավ ձորապռունկ:        -Հո՛, հո՛, հո°շ՛.. քու տիրո¯ւ…,- ճչաց մաճից կառչած տերը, ու եզ ու լծասարք, մաճ ու մաճկալ ձորապռնկից սղղալով գահավիժեցին ձորը…        

Այդ երեկո, գյուղում, հանդ ու դաշտերից եկած մարդիկ խոսում էին, թե՝ Աբգարը, մարագում, կնկան բռնացրել ա դրկից Եղիշի հետ ու թասիբը չի տարել, եզո¯վ, գութանով գցվել է ձորը:      

 -Անասունն ու գութանը ափսոս էին,- ասել էր մեկը:      

 -Բայց հալալ ա տղի¯ն,- հիացել էր մյուսը:

ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ                                                     

 

About the Author
  • google-share
Previous Story

Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ

Next Story

Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 2)

Related Posts

0

Սամվել Խալաթյան. ԸՆԿԵՐԱԿԱՆ ԴԱՏ

Posted On 19 Հնս 2022
, By Christina Abrahamyan
0

ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. «Ներկայիս սերնդի առողջ ու ազգասեր շերտը պարտավո՛ր է երկիրն անվնաս դուրս բերել վտանգավոր այս շրջադարձից»

Posted On 12 Հնս 2022
, By Christina Abrahamyan

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • Գնաք խաղաղությամբ, ուսուցիչ
  • Ցավալի լուր. Մահացել է լրագրող, խմբագիր, արձակագիր ՀՐԱՉՈՒՀԻ ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆԸ
  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ
  • ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ
  • ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»
  • ԽՈՆԱՐՀՈՒՄՍ, ՀԵՐՈՍԱՄԱՅՐ
  • ԼՈՒՍԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «Հայտնվել ենք բազում մարտահրավերների թիրախում, որը դատապարտված ենք հաղթահարել»
  • Կիլիկյան Հայաստանի նշանավոր Հռոմկլա բերդաքաղաքը
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 11)
  • ՍԻՐՈՒՆՅԱՆ ՄԵԾԱՐԵՆՑ

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Գնաք խաղաղությամբ, ուսուցիչ

Ցավալի լուր. Մահացել է լրագրող, խմբագիր, արձակագիր ՀՐԱՉՈՒՀԻ ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • Գնաք խաղաղությամբ, ուսուցիչ
  • Ցավալի լուր. Մահացել է լրագրող, խմբագիր, արձակագիր ՀՐԱՉՈՒՀԻ ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆԸ
  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ
  • ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ
  • ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education food green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Պողոսյան Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ՝ Հանճարի և անճարի գուգահեռականներում գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան՝ «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com