• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ԱՂԵՐՍ՝ ԳՐՎԱԾ ՏԵՂԵՐԻ ՎԱՆՔՈՒՄ ՊԱՏԱՐԱԳԻ ԸՆԹԱՑՔԻՆ
Պատերազմի մեջ ծաղիկներ են աճում…
«Պետք է իմանանք` ովքեր են եկել ՀՀ, ինչ ծանր պատմություններ ունեն, ինչքան վիշտ ունեն ու ինչքան իրավունք` ժամանակավոր կացարանից հրաժարվելու» («Բռնագաղթի մատյան» շարքից)
Նվիրում եմ Արամ Քոչարյանի հիշատակին
ՕՐԱԲԱՑԻ ԽՈՀԻ ՓՈԽԱՐԵՆ
Հայկ Սիրունյան. Հայաստան, քո անունը հնչում է որպես պղնձե անզգույշ արձագանք
ՀՐԱՆՏ ԹԱԹՈՍԻ ՍԻՄՖՈՆԻԱՆ …
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)

ՆՈՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ. «Գրողի առաքելությունն է սովորեցնել ճշմարտության հետ առերեսվելու դժվարին արվեստը՝ երբեք չընկրկելու պայմանով»

Posted On 19 Օգս 2022
Comment: 0
Tag: Նոնա Պողոսյան

«Ժամանակը կերտողները» նախագծի շրջանակներում այսօր կզրուցենք բանաստեղծուհի Նոնա Պողոսյանի հետ:

—Ինչպե՞ս սկիզբ  առավ Ձեր ստեղծագործական ուղին:

—Դեռ փոքր էի, 10 տարեկան: Բանաստեղծություն գրեցի ուսուցչուհուս մասին: Մայրս կարդաց, քաջալերեց: Հետո դրան ավելացան ևս մի քանիսը և մորս հետ միասին որոշեցինք ուղարկել դրանք <Պիոներ-Կանչ> 

  թերթին: Շուտով պատասխան ստացանք, որտեղ առաջարկում էին դառնալ թերթի պատանի ստեղծագործողների <Շավիղ> ստուդիայի անդամ: Շատ բան սովորեցի  <Շավիղում>, մինչև դպրոցն ավարտելը հաճախեցի: Այն եղավ իմ գրական մկրտությունը:    

— Կպատմե՞ք Ձեր ստեղծագործական  ձեռքբերումների մասին:

—Դրանք շատ են: 8 բանաստեղծական ժողովածուներ, մրցանակներ, <Գրական վաստակի համար>  ՀԳՄ կողմից շնորված մեդալ, տարբեր լեզուներով թարգմանված, գրական տարբեր հավաքագրքերում  ընդգրկված գործեր, բազմաթիվ հեռուստա և ռադիո եթերներ: Մի խոսքով՝ հետաքրքիր ու բովանդակալից ճանապարհ…

— Ի՞նչ առաքելություն ունեք Դուք՝ որպես հայ և որպես մասնագետ:

—Գրողի առաքելությունը ոչ այլ ինչ է, քան իր ստեղծած  գրականությամբ մարդկանց իրական կյանքն ավելի գեղագիտորեն ու հետաքրքիր ցույց տալը, բայց և առանց զարդումների ու առանց <դիմահարդարման>…

Նաև՝ սովորեցնել ճշմարտության հետ առերեսվելու դժվարին արվեստը՝ երբեք չընկրկելու պայմանով…

— «Կրթված կանայք հասարակության համար գանձ են»,-ասել է Մխիթար Գոշը: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս միտքը:

—Կրթված կանայք նախ՝ կրթված մայրեր են, կրթված զավակներ, կրթված սերունդ, կրթված քաղաքացի,կրթված հասարակություն և ապագային ճիշտ հայացքով նայող երկիր…

Կրթված կինն ի վերջո քո երկրի ողնաշարն է…

— Ինչ է տալիս մեզ՝ հայերիս, գերմանացի գիտնական Հենրիխ Շլիմանի այն վկայությունը, թե. «Եվրոպայի դժբախտությունն այն էր, որ նա որպես քաղաքակրթական հիմք ընդունեց Հունաստանը, և ոչ Հայաստանը»:

Գուցե Շլիմանը չի սխալվել: Բայց ես  միշտ կողմնակից եմ <ներսհայացք> գցելու այն բացառիկ կարողությանը, որը շատ հաճախ բացակայում է մեզանում՝ դառնալով մերթ սխալ, մերթ՝ պարտություն, մերթ <կիսատ> ճանապարհ,  ի վերջո նաև՝ Ճակատագիր:

—
Ո՞րն է Ձեր գաղափարախոսությունը:

—Սերը, Սերը ու միմիայն Սերը: Նա է բոլոր լուծումների Բանալին, բոլոր անհաջողությունների Շտկումը, բոլոր պարտությունների Թոթափումը…

— Մերօրյա իրականությունն ինչպե՞ս է արտացոլվում Ձեր ստեղծագործություններում:  

—Զինվորական  լինելն ինձ  ավելի է մոտեցրել այն իրականությանը, որում ապրում է իմ Ժողովուրդը: Այն նաև իմ գրականությանը բերել է մի ուղղություն, որ Ռազմի պոեզիա է կոչվում: Թե′ քնարերգության մեջ, թե′ այստեղ ես ինձ հավասարապես ներդաշնակ եմ զգում ու կարծում եմ, որ ընթերցողին կարողանում եմ փոխանցել շատ նվիրական ու ճշմարիտ զգացողություններ:

—
Ի՞նչն է խանգարում մասնագիտական ունակությունները իրականացնելուն:  

—Ոչինչ, հավատացեք, որ ոչինչ: Եթե մարդը շատ է ինչ որ բան ուզում՝ ոչինչ և ոչ ոք չի կարող խանգարել: Իմ ողջ կյանքում ես բոլոր տեսակի խնդիրների լուծմանը հասել եմ միմիայն սեփական ջանքերի ու համառության միջոցով: Այդպես շատ ավելի ազնիվ է… Իսկ ամենակարևորը, որ  ինքնաբավ ես դառնում…

—
Ձեր վերաբերմունքն այսօրվա իրականությանն ինչպիսի՞ն է։

—Բարդ, ահավոր բարդ ու մարտահրավերներով լի: Ողջ երկրագունդն ասես <եռում  է>: Աշխարհաքաղաքական վերադասավորումների ջատագովները ոչնչի առջև չեն կանգնում… Ու դա սարսափելի է: Մանավանդ փոքր ազգերի համար: Մեզ լրջորեն  ուժեղանալ է պետք: Ու դա յուրաքանչյուրիս ազգանպաստ ներդրումը պիտի դառնա:

Ցավոք՝ շատ ենք փոխվել, աղավաղվել է նաև մեր ազգային դիմագիծը: Պետք է սկսել  նոր տողից ու մեծատառով…

—
Ինչպիսի՞ հայրենիք կցանկանայիք ավանդել գալիք սերունդներին:

—Հզոր, ուժեղ Հայրենիք, բարձր հասարակության բոլոր ցուցիչներով:  

Իսկ ամենակարևորը՝ ազգայինի խորին ընկալմամբ ու  գալիքի մարտահրավերներին դիմակայելու բոլոր <գործիքներով> …

 ՄԱԳԱՂԱԹՑԻ

About the Author
  • google-share
Previous Story

ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»

Next Story

ԼԵՎՈՆ ԼԱՃԻԿՅԱՆ. Կտավի ներկահոտը դեռ փոքրուց եղել ու շարունակում է մնալ իմ ամենասիրած բույրն աշխարհում

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • ՕՐԸ՝ ԿՈՄԻՏԱՍՅԱՆ․․․
  • ՄԵՐ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ
  • ԿՅԱՆՔԸ ԴԱՐՁԵԼ Է ԿԱՀՔ, ԱՊՐԵԼԸ՝ ԱՊՐԱՆՔ
  • ՀՈՒՅՍԸ
  • ԱՂԵՐՍ՝ ԳՐՎԱԾ ՏԵՂԵՐԻ ՎԱՆՔՈՒՄ ՊԱՏԱՐԱԳԻ ԸՆԹԱՑՔԻՆ
  • Հերմինե Ավագյան. «Բաքուն առանձին անձերի չէ, որ դատում է, Բաքուն դատում է՝ Արցախի պետականությունը… Հայի պատիվը…»
  • «Мы — наши горы»
  • ԱՀ-ից բռնի տեղահանվածների ընտանիքներում բալիկներ են ծնվել, 31 ծնունդ Հայաստանում, որից 11-ը Երևանում
  • Վարդան Ոսկանյան. «Հասկանո՞ւմ եք՝ ի՞նչ արեց Արցախի հերոսական հայությունը»
  • Պատերազմի մեջ ծաղիկներ են աճում…

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

ՕՐԸ՝ ԿՈՄԻՏԱՍՅԱՆ․․․

ՄԵՐ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ

ԿՅԱՆՔԸ ԴԱՐՁԵԼ Է ԿԱՀՔ, ԱՊՐԵԼԸ՝ ԱՊՐԱՆՔ

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • ՕՐԸ՝ ԿՈՄԻՏԱՍՅԱՆ․․․
  • ՄԵՐ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ
  • ԿՅԱՆՔԸ ԴԱՐՁԵԼ Է ԿԱՀՔ, ԱՊՐԵԼԸ՝ ԱՊՐԱՆՔ
  • ՀՈՒՅՍԸ
  • ԱՂԵՐՍ՝ ԳՐՎԱԾ ՏԵՂԵՐԻ ՎԱՆՔՈՒՄ ՊԱՏԱՐԱԳԻ ԸՆԹԱՑՔԻՆ
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հայկ Սիրունյան Հասմիկ Պողոսյան Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ Օհան Դուրյան հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Ashot Manukyan՝ Քաղաքագիտության էթնիկական երանգները գրառման
  • Ashot Manukyan՝ Աշոտ Մանուկյան գրառման
  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com