• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Կիլիկյան Հայաստանի նշանավոր Հռոմկլա բերդաքաղաքը
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 11)
ՍԻՐՈՒՆՅԱՆ ՄԵԾԱՐԵՆՑ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 10)
…ԻՍԿ ԱՆՁՐԵՎԸ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐՆ ԷՐ ԾԵԾՈՒՄ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 9)
Ռուզան Հովասափյան. ԿԱՐՈՏՍ ԹՈՂ ՀԱԳԻԴ ՄՆԱ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 8)
ԶՈՒԽՐԱ ԵՐՎԱՆԴՅԱՆ. ՀՈՒՇԻ ՍԱՐՍՈՒՌՆԵՐ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 7)

Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ

Posted On 12 Հնվ 2014
Comment: 1
Tag: Հեմինգուեյ. Աղասի Այվազյանի էսսեներից, Մայակովսկի, Ջեկ Լոնդոն

1530597_603606423042641_75450368_nԲարի մարդը կարծում է, թե ամբողջ շրջապատը բարի է: Ու զարմանում է, երբ հայտնաբերում է չարը նրանցից մեկի մեջ: Այդպես մինչև կյանքի վերջը, մեկիկ-մեկիկ հայտնաբերում է չարը: Ուժը ուժեղի համար բնական բան է, և ուժեղը նշանակություն չի տալիս ուժին, չի պրպտում, չի անջատում սովորականից: Քրեագետների ասելով` գողականների մեջ մի տարատեսակ կա, որ իրենք անվանում են` «հոգով գողական»: Սրանք գողություն չեն անում, բայց երկրպագում են գողականի կենսաբանությունը, նրանց ընդունակությունները, յուրօրինակ տաղանդը և կուռք են դարձնում նրանց տեսակը` ձգտելով ընդօրինակել նրանց որոշ հատկություններ: Կան նաև «ոգով ուժեղներ», որոնց, սակայն, իսկապես ուժեղ լինելու համար պակասում են շատ հատկություններ: Եվ նրանց մոտ առաջանում է բախում էության և հնարավորության միջև: Այդ բախումը հիմնական հարթակն էր, որի վրա իրենց կյանքն անցկացրին, թերևս` ողբերգական կյանքը, Մայակովսկին, Ջեկ Լոնդոնը և Հեմինգուեյը: Եվ Ամերիկան, և Վրաստանը պարարտ հող էին նման դրսևորման համար: Մայակովսկին կոտրեց բանաստեղծական տողը` առաջին հերթին այդ բախման պատճառով: Նրա կեցվածքը, նրա քայլվածքը, նրա կոպտությունը, նրա հեղափոխությունը միջոց էին թաքցնելու համար խեղճ ու ամաչկոտ տղամարդուն, որին տանել չէր կարող ինքը` «մեծ բղավանը»: Ամեն ինչի և ամեն ոքի հետ նա ներքուստ շշուկով ու պատկառանքով էր խոսում և գոռում էր աշխարհի ու Աստծու վրա: Անզոր ու երկչոտ էր մի կնոջ առջև ու հրամայում էր կանացի զանգվածներին:
Ջեկ Լոնդոնը և Հեմինգուեյը զբաղվեցին բռնցքամարտով. նրանք ուժեղ էի ուզում լինել, խիզախ ու կամային: Լոնդոնի կամքը նահանջում էր և նահանջում էր բոլորի կամքի առջև` մոր, քրոջ, սիրած կնոջ… Ուժն էր պայթում նրա յուրաքանչյուր տողից, և կամքն էր Աստվածը նրա: Եվ այդ չքնաղ արտահայտությունը կամքի ոչ թե կամքի դրսևորումն էր, այլ` կամքի ծարավը: Թերևս Հեմինգուեյից բացի` ոչ ոք այդքան չի զգացել կամքի գերակայությունը մարդկային լինելության մեջ, որքան ամաչկոտ ու նրբանկատ Ջեկը: Որպես նավաստի ծով էր դուրս գալիս, ոսկի որոնողների մեջ էր, և մեզանից ոչ ոք չգիտի նրա խեղճությունն ու տառապանքը այնտեղ: Մենք բոլորս վկա ենք նրա ցանկությանը լոկ, նրա տղամարդկային սահմանադրությանը:
Առյուծ էր որսում Հեմինգուեյը, Իսպանիայի բարիկադներն էր բարձրանում, կուրծքը դեմ էր անում եվրոպական որոմներին, ցուլ էր տապալում իմանալաբար կոռիդայում, բայց ոչ ոք իրենից բացի տեղյակ չէ նրա ներքին սահմանադրության և կարողությունների ընդհարմանը: Այդ ընդհարումն էր, թերևս, որ լուծվեց ինքնասպանությամբ: Ինքնասպանություն էր նաև Ջեկ Լոնդոնի հրաժեշտը աշխարհի իրականությանն ու ձգտումին: Պաշտոնապես գոնե` ինքնասպանություն էր Մայակովսկու հեռացումը: Եվ եթե չէր, ուրեմն կլիներ` միայն թե մի քանի տարի հետո: Նրանց բախումը շատ բաների բախումն էր բնության ստեղծած և մարդու ստեղծած աշխարհներում:

Աղասի Այվազյանի էսսեներից

Անի Փաշայանի ֆեյսբուկյան էջից

About the Author
  • google-share
Previous Story

«Ազգային գործիչը». Ալեքսանդր Շիրվանզադե

Next Story

«Միայն հանճարին է վիճակված ունենալու վերանայված ու սրբագրված մանկություն». Անրի Վերնոյ

One Comment

  1. Pingback: Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • Գնաք խաղաղությամբ, ուսուցիչ
  • Ցավալի լուր. Մահացել է լրագրող, խմբագիր, արձակագիր ՀՐԱՉՈՒՀԻ ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆԸ
  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ
  • ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ
  • ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»
  • ԽՈՆԱՐՀՈՒՄՍ, ՀԵՐՈՍԱՄԱՅՐ
  • ԼՈՒՍԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «Հայտնվել ենք բազում մարտահրավերների թիրախում, որը դատապարտված ենք հաղթահարել»
  • Կիլիկյան Հայաստանի նշանավոր Հռոմկլա բերդաքաղաքը
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 11)
  • ՍԻՐՈՒՆՅԱՆ ՄԵԾԱՐԵՆՑ

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Գնաք խաղաղությամբ, ուսուցիչ

Ցավալի լուր. Մահացել է լրագրող, խմբագիր, արձակագիր ՀՐԱՉՈՒՀԻ ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • Գնաք խաղաղությամբ, ուսուցիչ
  • Ցավալի լուր. Մահացել է լրագրող, խմբագիր, արձակագիր ՀՐԱՉՈՒՀԻ ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆԸ
  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ
  • ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ
  • ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education food green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Պողոսյան Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ՝ Հանճարի և անճարի գուգահեռականներում գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան՝ «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com