Previous Story
Ճի՛շտ և հարկավո՛ր ժամանակին

Այս օրերին մշակութային բազմաթիվ հիմնարկներ չեղարկեցին նախատեսված փառատոները, ներկայացումներն ու համերգները:
Ճիշտ որոշում էր: Բարոյական չէ հարյուրավոր զոհեր ունեցող, դեռևս չհուղարկավորած նահատակներ ունեցող երկրում, երբ ամեն վայրկյան կարող է վերսկսվել թշնամու հարձակումը, հանդեսներ կազմակերպել:
Սակայն, որոշներ, պատճառաբանելով, թե դա ժողովրդին ոգեղեն ուժ ներարկելու իրենց պարտքն է, նախապես պլանավորած միջոցառումները մտադիր չեն չեղարկել:
Հարգելի բարեկամներ, ամենալավ, ամենաբարի, ամենախիզախ գործերն անգամ պետք է կատարել ճիշտ և հարկավոր ժամանակին, այլապես դա կդառնա խրախճանք՝ ժանտախտի ժամանակ:
Ցանկանո՞ւմ եք ոգեղեն ուժ ներարկել մարդկանց՝ հայրենասիրական, ազգային ոգեղենությամբ հագեցած ձեր
բեմադրություններով մեկնեք Գորիս ու Ջերմուկ, սահմանամերձ մյուս բնակավայրեր, ուր ռմբակոծվելու ահն արհամարհած մարդիկ իրենց տունն ու հայրենիքի սահմանները չեն լքում: Բոլորովին այն կարծիքին չեմ, որ ռմբակոծության տակ հանդես գաք: Կրկնեմ՝ ճի՛շտ և հարկավո՛ր ժամանակին:
Սամվել Խալաթյան
դրամատուրգ, արձակագիր,
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ
դրամատուրգ, արձակագիր,
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ