• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Հայկ Սիրունյան. Հայաստան, քո անունը հնչում է որպես պղնձե անզգույշ արձագանք
ՀՐԱՆՏ ԹԱԹՈՍԻ ՍԻՄՖՈՆԻԱՆ …
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ
ԼՈՒ՛ՅՍՆ Է ԱՌԱՎԵԼ
Մենուա Հովհաննիսյանին և բոլոր սրբազան Ռազմիկներին
Թատրոնը նրա համար հոգևոր տաճար էր,որին վերաբերվում էր հավատացյալի երկյուղածությամբ,ներկայացում արարելը՝ ծիսակատարություն

ՀՐԱՆՏ ԹԱԹՈՍԻ ՍԻՄՖՈՆԻԱՆ …

Posted On 21 Ապր 2023
Comment: 0
Tag: Հրանտ Թադևոսյան, Վրեժ Սարուխանյան

Ճշմարիտ արվեստագետները աշխարհի հետ խոսելու աստվածային շնորհներ ունի… Երաժիշտը մեղեդիներով է խոսում, քանդակագործը՝ քարերեն, գրողը՝ խոսքով, նկարիչը՝ գույներով… Իվերջո՝ բոլորի ասելիքը նույնն է՝ բայց յուրովի․․․
Բնաշխարհիկ գեղանկարիչ Հրանտ Թադևոսյանը բնության հրաշք գույները ծիածանում է կտավին և խոսում ժամանակի հետ… Հետո իր կտավերը նվիրում է հավերժախոս Ժամանակին, և արդեն ամենատես Ժամանակն է խոսում իր հետ… Եվ անշուշտ՝ արվեստագետի ստեղծածը երկխոսություն է Ժամանակի հետ։
Հրանտ Թադևոսյանը հայրենապաշտ է այն աստիճան, որ բույրը զգալու համար՝ ծաղիկն արմատից չի պոկում: Ինչպես զավակն է մտնում մոր գիրկը՝ նա պառկում է հողին, շնչում ծաղկի նեկտարը, լսում հողի շնչառությունն ու մայրական ձայնը և որդիաբար փարվում նրան… Հենց հողի ձայնն է, որ նրա հողեղեն գույները դառնում է հրեղեն, ճախրանքի թևեր առնում: Նրա համար ամեն գույն ու երանգ իր արժեքն ու տեղն ունի:
-Վարպե՛տ, ոմանք կարծում են, որ քո կտավների լույսն ու բարությունը հիմնականում պայծառ գույներից են գալիս:
-Դա միամտություն է: Ես նույնչափ սևով էլ եմ նկարում, բայց դա մռայլության տպավորություն չի ստեղծում, որովհետև սևը, ինչպես և մյուսները, իրենց ճիշտ տեղում եմ դնում: Գաղտնիքը բնական ներդաշնակության մեջ է: Մեկը կարող է միայն վառվռուն գույների փունջ ստեղծել, բայց կտավը մռայլ տպավորություն թողնի: Վարպետությունը գունային ճիշտ համադրության և ներդաշնակության մեջ է: Նկարչի համար գույները խոսում են, երբեմն վիճում ու համառում, անգամ դիմադրում, հաշտվում, հրճվում, իսկ սխալ ընտրության դեպքում՝ մռայլվում, խռովում․․․ Գույնը հոգու աշխարհն է, զգացմունքների թևերը, ճախրանքը։ Գույնը կեղծել չի սիրում։ Իմ զավակներն են գույները և ինձ ծնողի պես են սիրում․․․
Բնությունը վարպետ Թաթոսի ներշնչարանն է, մուսան: Նա հայոց դասական նկարչության տոհմածառի մերօրյա վերընձյուղված ու շարունակվող ճյուղն է, իսկ արմատները սկսվում են հայ միջնադարյան մանրանկարչությունից։ Արագածի շնկշնկան հովերը, սարերի վեհությունն ու գետերի հունը քերող մռնչյունը, հավերժախոս քարերի երգը, կակաչների հարսախոնարհ քնքշանքը խառնվում են իրար, դառնում Հայկական սիմֆոնիա, որի հեղինակը Հրանտ Թաթոսն է…
Եթե աշխարհի բոլոր տաղանդավոր վրձնավարպետների նկարած արևածաղիկները մի տեղ հավաքենք, այդ թվում՝ Վան Գոգի աշխարհաճանաչ «Արևածաղիկները», անծանոթ հայը Թաթոսի արևածաղիկները անմիջապես կճանաչի արյան կանչով՝ քամուց թեքված է, թերթիկները խառնված, մոլորված, տագնապ կա տերևներին, հինավուրց անպատմելի մի թախիծ, որ հայն ունի… Թաթոսն արևածաղիկը անձնավորվել է, հայացրել…
Առաջին հայացքից «անմեղ» կտավներում նկատվում է անգամ կոնկրետ ժամանակը, եղելությունը, արհավիրքը, ցավը… Ահավասիք, 2016 թվականին նկարած ամպերը մթակնած խռովք ունեն, տագնապ, Ապրիլյան քառօրյայի կսկիծ․․․ Իսկ աշունը կիսվել է՝ ավելի շատ արնանման կարմիրն է, քան աշնանային բանաստեղծական դեղինը: Կիսված ու կիսատ աշուն է՝ Վարպետի ու բոլորիս թախծե մշուշով պատած:
Նրա կտավին հավերժ լուռումունջ ձկները բերանները բացել ու խոսում են ձկներեն, բայց մարդավարի․ ապշելիք է՝ զգացվում է, որ տագնապից են խոսում ձկները․․․ Հենց սա է նկարչի հանճարեղության գաղտնիքը՝ իրականության ու երևակայության համադրման բնականությունը։ Դիտելիս՝ ես հասկացա երեք անխոս ձկների խոսքը․․․
Մի՞թե հարկ կա բացատրելու 1993-ին արված կտավը՝ Մասիսից այն կողմում պոզահարման պատրաստ սև ցուլի ցանկությունը․․․ Մեկ այլ գունային խրատանի՝ պարզկա գիշերին երկնի կապույտին ճերմակ լիալուսին է՝ նրա դեմքը փակող մթնոտ փշածաղիկներով։ Բազմախոս է 1995-ին արված «Եղելություն» կտավը, ուր ուրվագծվում է լուսավոր և մութ ուժերի բախումը, լույսի ու ստվերի հավերժական հակադրությունն ու դրամատիկ երկընտրանքը, ինչը Շեքսպիրն աշխարհին ասել է Համլետյան մենախոսությամբ՝ «Լինե՞լ թե չլինել, այս է խնդիրը․․․»։ Իսկ նրանից շուրջ 500 տարի առաջ մեր հանճարեղ Նարեկացին է հայավարի գրել մարդկային հոգու երկվության մասին՝
․․․Եվ իմ ձեռքերին երկու ըմպանակ՝
Մեկը թույնով, մյուսը կաթով լեցուն․․․
Եվ բերան՝ երկակի բարբառ,
Մեկը եղկություն, մյուսը՝ խռովություն․․․
Իբրև պատասխան՝ Թաթոսն իր լավատեսությամբ վրձնում է՝ ԼԻնե՛լ․․․ Վարպետի բոլոր մայրամուտները արևագալով են լցված։ Նա հիշեցնում է, որ խաղաղ արևագալին ամենից կարոտով հայն է սպասում, որովհետև ամենից շատ նրա մայրամուտներն են արյունոտվել․․․
Բնանկարից ու ավանդական մյուս ժանրերից զատ Հրանտ Թադևոսյանը ստեղծագործում է նաև կոմպոզիցիոն թեմաներով։ Առաջին հայացքից դրանք առարկաների ու դետալների սոսկ ուրվապատկերներ են, գծերի ու վրձնահարվածների հորինվածք, բայց դրանց համադրումը դիտողին ստիպում է մտածել, որոնել և գտնել հեղինակի միտքն ու հոգեվիճակը։ Իսկ լավ որոնողը միշտ էլ գտնում է։
Հայոց գեղանկարչության սևահողում հայրենապաշտության և բարության իր ակոսը բացել է Հրանտ Թադևոսյանը, իր հոգու հունդերը շաղ տվել, և հունձքը առատ է, որի տերն արդեն ամենազոր ժամանակն է․․․ Իսկ մենք հպարտանանք, որ Հրանտ Թաթոսի ժամանակակիցն ենք․․․

 


Վրեժ Սարուխանյան

About the Author
  • google-share
Previous Story

Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)

Related Posts

0

«Հենց առաջին փորձով պատրաստի հաղորդավար է՝ ինքնավստահ, հավատ ներշնչող ձայնով». ԳԱՅԱՆԵ ՓԱՅՏՅԱՆ

Posted On 27 Հկտ 2022
, By Christina Abrahamyan
0

Վրեժ Սարուխանյան. «ԴԻՊՈՒԿԱՀԱՐԸ»

Posted On 16 Սպտ 2022
, By Christina Abrahamyan
0

Տաճարն օծվեց հայավարի

Posted On 04 Սպտ 2022
, By Christina Abrahamyan
0

Մեր անմոռանալի Հրաչը-75

Posted On 03 Սպտ 2022
, By Christina Abrahamyan

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • Հայկ Սիրունյան. Հայաստան, քո անունը հնչում է որպես պղնձե անզգույշ արձագանք
  • Զուխրա Երվանդյան. Քար լռության մեջ քար անտարբերության անզգա սառնություն կա
  • Օհաննա Էլոյան. «ԳՅՈՒՄՐՈՒ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»
  • ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. «Մենք պետք է ապրենք, որքան էլ երկնաքար ընկնի»
  • «ՀԱՐԱՏԵՎ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ԹՌՉՈՒՆ ԵՄ ԵՍ, ՈՒ ՄԻ ԹԵՎՍ ԽՐՎԱԾ Է ՆՐԱ ՄԵՋ…».ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ
  • ՀՐԱՆՏ ԹԱԹՈՍԻ ՍԻՄՖՈՆԻԱՆ …
  • Ինը թերլեմեզյանցի նկարիչ՝ «45 տարի անց» ցուցահանդեսում
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Հայկ Սիրունյան. Հայաստան, քո անունը հնչում է որպես պղնձե անզգույշ արձագանք

Զուխրա Երվանդյան. Քար լռության մեջ քար անտարբերության անզգա սառնություն կա

Օհաննա Էլոյան. «ԳՅՈՒՄՐՈՒ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • Հայկ Սիրունյան. Հայաստան, քո անունը հնչում է որպես պղնձե անզգույշ արձագանք
  • Զուխրա Երվանդյան. Քար լռության մեջ քար անտարբերության անզգա սառնություն կա
  • Օհաննա Էլոյան. «ԳՅՈՒՄՐՈՒ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»
  • ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. «Մենք պետք է ապրենք, որքան էլ երկնաքար ընկնի»
  • «ՀԱՐԱՏԵՎ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ԹՌՉՈՒՆ ԵՄ ԵՍ, ՈՒ ՄԻ ԹԵՎՍ ԽՐՎԱԾ Է ՆՐԱ ՄԵՋ…».ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հայկ Սիրունյան Հասմիկ Պողոսյան Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ Օհան Դուրյան հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Ashot Manukyan՝ Քաղաքագիտության էթնիկական երանգները գրառման
  • Ashot Manukyan՝ Աշոտ Մանուկյան գրառման
  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com