• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ԱՂԵՐՍ՝ ԳՐՎԱԾ ՏԵՂԵՐԻ ՎԱՆՔՈՒՄ ՊԱՏԱՐԱԳԻ ԸՆԹԱՑՔԻՆ
Պատերազմի մեջ ծաղիկներ են աճում…
«Պետք է իմանանք` ովքեր են եկել ՀՀ, ինչ ծանր պատմություններ ունեն, ինչքան վիշտ ունեն ու ինչքան իրավունք` ժամանակավոր կացարանից հրաժարվելու» («Բռնագաղթի մատյան» շարքից)
Նվիրում եմ Արամ Քոչարյանի հիշատակին
ՕՐԱԲԱՑԻ ԽՈՀԻ ՓՈԽԱՐԵՆ
Հայկ Սիրունյան. Հայաստան, քո անունը հնչում է որպես պղնձե անզգույշ արձագանք
ՀՐԱՆՏ ԹԱԹՈՍԻ ՍԻՄՖՈՆԻԱՆ …
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)

ՀՈՒՅՍԸ

Posted On 21 Հկտ 2023
Comment: 0
Tag: Հուսիկ Հովակիմյան
Հորս ամենամեծ երազանքը տղա ունենալն էր: Երրորդ աղջիկ թոռան լույս աշխարհ գալուց հետո պապս խորը հառաչել էր՝ անունս գնաց կորավ… Պապիս մահվանից տարիներ հետո միայն ծնվեց մեր ՀՈՒՅՍԸ:
Ու մի լույս, մի հույս ճառագեց՝ Հովակիմյանների տանը որդի է ծնվել, ժառանգ…
«Հորս անունը չի կորի…», — բղավեց հայրս:
Երեխա էի: Այնքան էի նեղվում, որ պապիս անունը պիտի կրի իմ Լույս եղբայրը՝ ՀՈՒՍԻԿ:
Բայց անունն ու էությունն էր Հու՜յս, Լու՜յս. այնքա՜ն նրան բնորոշ…
Հրաշքով ծնվեց ու լույս բերեց մեր տուն, իր լուսավոր էությամբ դարձավ նաև ամենքի՝ ընկերների, հարազատների, ծանոթ-անծանոթի շողարձակող լուսատուն:
Անունը մնաց, օջախը …
Երկու դաժան պատերազմ տեսավ՝ Ապրիլյան քառօրյա և Արցախյան 44-օրյա: Միշտ մնաց նույն վեհը, խիզախն ու անպարտելին:
24 տարեկան, 24֊օրյա դժոխային պայքար, հունվարի 24 …
Հույսի, հավատի ու սպասումի խելագար 3 ամիս՝ հոկտեմբերի 21֊ից մինչև 21 թվականի հունվարի 21֊ը …
Մեր անգի՜ն Հույսը ծնվեց 1996 թվականի ապրիլի 23-ին:
Ծնվեց Աստծո հրաշքով.
շուրջ տասնչորս տարի էր անցել առաջնեկի ծնունդից: Հայրս արդեն համակերպվել էր երեք աղջիկ ունենալու «տխուր» ճակատագրի հետ: Չնայած՝ մեկ-մեկ ըմբոստանում էր, հետո հառաչում՝ դուք Եվայի ցեղ եք, է՜… գոնե Արևս տղա պիտի ծնվեր:
1995 թվական: Աշուն էր արդեն: Մեր խաղողի վազերից հավաքած քաղցրածոր պտուղներն էինք հանում տանիք: Ամեն մեկս մեր դերն ունեինք: Հայրս դույլը վեր էր բարձրացնում, Արևը կանգնում էր փայտե աստիճանի վրա, որ դույլը վեր ձգի, ես վերցնում էի դույլն ու հասցնում Աննային, որը որպես տան փոքր նստում էր տանիքում դրված մեծ քոթուկին: Տանիքի տակ մի մեծ թուղթ էր փռված: Աննան սիրո՜ւն, սիրուն շարում էր խաղողի ճութերը: Մեկ-մեկ պոկոտում էր քաղցր ողկույզները, մեկն ինձ տալիս, մեկն ինքն էր շտապ գցում բերանը: Հայրս, մեզ իմանալով, ներքևից գոռում էր անընդհատ՝ էդ ձմեռվա համար ա, հա՜…
Մեկ էլ լսվեց հորս ձայնը նորից.
— Մեռա ասելով էդ անտեր դռան վրա մի քիչ յուղ լցրեք:
Էդ լսելով հասկացանք, որ մեկը բակ մտավ:
— Հը՞…, — վրա տվեց հայրս:
Խեղճ մայրս ամոթխած կանգնած մնաց դռների արանքում.
— Հա՜…
Էդ «հան» ո՛չ ես հասկացա, ո՛չ էլ քույրերս: Հայրս հո լավ գիտեր. էդ հան լսելու համար սպասել էր տասնհինգ տարի, ինչպես ինքը կասեր՝ մի ամբողջ կյանք: Հորս խոշոր աչքերն այդպես շողուն չէի տեսել ու չտեսա էլ երբեք:
Չգիտեինք, որ մայրս հղի է: Նրանց գաղտնիքն էր: Էդ «հան» չլսելու դեպքում՝ հայրս որոշել էր մորս անմիջապես հիվանդանոց ուղարկել. մնում էր Գրիգորը չորրորդ աղջիկն ունենար:
Ու ծնվեց մեր կյանքի միակ լույսը՝ Հուսոն:
Երևի ուրիշ ուխտի համար էիր լույս աշխարհ եկել, լու՜յսս…
Իմ հզո՜ր կամավոր, իմ անգի՜ն եղբայր:
Այնքա՜ն լուսավոր էիր, այնքա՜ն լավը, որ երևի արժանի չէին քեզ, Հո՜ւսս…
Մենք մեր ապրած կյանքով չէին վաստակել քեզ նման թանկն ունենալու պատիվը, Հո՜ւսս…
Դու այնքա՜ն բարձր էիր քո շուրջն ապրող մահկանացուներից, այնքան տարբերվող, որ ոչ մեկս քեզ արժանի չէինք…
Ապրեցիր ընդամենը 24 տարի, բայց քո ապրած տարիների մեջ հասցրիր երջանկացնել ու քո անգին կյանքի գնով ապրեցնել բոլորին, լու՜յսս: Այնքան պայծառ էիր, Հու՛ս, այնքան սեր ու ջերմություն ունեիր, որ որոշեցիր այն երկնքից բաշխել, որ ամենքին բաժին հասնի, որ ամենքին քո մեծ սիրո շողը հասնի…
Հիմա էլ քո հպարտ, անվախ ու խրոխտ կեցվածքով, քո Լույս ճառագող ժպիտով ես գալիս երազներում մեր ու խոսում ապագայի, նոր անելիքների ու հաղթանակների մասին …
Գիտեմ, որ շատ կտխրեիր՝ մեզ այսպես տեսնելով, բայց հո դու լավ գիտես, որ առաց քեզ ոչինչ ենք…
Գիտեմ, որ պիտի ուժ գտնենք ու պայքարենք հանուն քո պահած հայրենիքի, հանուն քո փրկած մի բուռ հողի, հանուն արդարության հաստատման…
#Հույսս, ատում եմ հոկտեմբերի 21-ը….
Ու խենթացած շիրմաքարդ ենք ծաղիկներով զարդարում… խելագարվելու իրականություն… խելագարվել ենք…
 
Շուշան Հովակիմյան
About the Author
  • google-share
Previous Story

Հերմինե Ավագյան. «Բաքուն առանձին անձերի չէ, որ դատում է, Բաքուն դատում է՝ Արցախի պետականությունը… Հայի պատիվը…»

Next Story

ԿՅԱՆՔԸ ԴԱՐՁԵԼ Է ԿԱՀՔ, ԱՊՐԵԼԸ՝ ԱՊՐԱՆՔ

Related Posts

0

ՀԻՇԵ՛Ք, ԲԱԶԿԻ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԲՌՈՒՆՑՔԻ ՄԵՋ Է

Posted On 18 Սպտ 2022
, By Christina Abrahamyan

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • ՕՐԸ՝ ԿՈՄԻՏԱՍՅԱՆ․․․
  • ՄԵՐ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ
  • ԿՅԱՆՔԸ ԴԱՐՁԵԼ Է ԿԱՀՔ, ԱՊՐԵԼԸ՝ ԱՊՐԱՆՔ
  • ՀՈՒՅՍԸ
  • ԱՂԵՐՍ՝ ԳՐՎԱԾ ՏԵՂԵՐԻ ՎԱՆՔՈՒՄ ՊԱՏԱՐԱԳԻ ԸՆԹԱՑՔԻՆ
  • Հերմինե Ավագյան. «Բաքուն առանձին անձերի չէ, որ դատում է, Բաքուն դատում է՝ Արցախի պետականությունը… Հայի պատիվը…»
  • «Мы — наши горы»
  • ԱՀ-ից բռնի տեղահանվածների ընտանիքներում բալիկներ են ծնվել, 31 ծնունդ Հայաստանում, որից 11-ը Երևանում
  • Վարդան Ոսկանյան. «Հասկանո՞ւմ եք՝ ի՞նչ արեց Արցախի հերոսական հայությունը»
  • Պատերազմի մեջ ծաղիկներ են աճում…

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

ՕՐԸ՝ ԿՈՄԻՏԱՍՅԱՆ․․․

ՄԵՐ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ

ԿՅԱՆՔԸ ԴԱՐՁԵԼ Է ԿԱՀՔ, ԱՊՐԵԼԸ՝ ԱՊՐԱՆՔ

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • ՕՐԸ՝ ԿՈՄԻՏԱՍՅԱՆ․․․
  • ՄԵՐ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ
  • ԿՅԱՆՔԸ ԴԱՐՁԵԼ Է ԿԱՀՔ, ԱՊՐԵԼԸ՝ ԱՊՐԱՆՔ
  • ՀՈՒՅՍԸ
  • ԱՂԵՐՍ՝ ԳՐՎԱԾ ՏԵՂԵՐԻ ՎԱՆՔՈՒՄ ՊԱՏԱՐԱԳԻ ԸՆԹԱՑՔԻՆ
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հայկ Սիրունյան Հասմիկ Պողոսյան Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ Օհան Դուրյան հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Ashot Manukyan՝ Քաղաքագիտության էթնիկական երանգները գրառման
  • Ashot Manukyan՝ Աշոտ Մանուկյան գրառման
  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com