• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Կիլիկյան Հայաստանի նշանավոր Հռոմկլա բերդաքաղաքը
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 11)
ՍԻՐՈՒՆՅԱՆ ՄԵԾԱՐԵՆՑ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 10)
…ԻՍԿ ԱՆՁՐԵՎԸ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐՆ ԷՐ ԾԵԾՈՒՄ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 9)
Ռուզան Հովասափյան. ԿԱՐՈՏՍ ԹՈՂ ՀԱԳԻԴ ՄՆԱ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 8)
ԶՈՒԽՐԱ ԵՐՎԱՆԴՅԱՆ. ՀՈՒՇԻ ՍԱՐՍՈՒՌՆԵՐ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 7)

Հանճարի և անճարի գուգահեռականներում

Posted On 19 Հկտ 2013
Comment: 1
Tag: Գրետա Մեջլումյան, Խոհ աշխարհի վերջից առաջ

hqdefaultԽոհ աշխարհի վերջից առաջ

Արևմտյան կիսագնդի հնագույն քաղաքակրթություններից մեկը` մայաները, ապշեցրել են ժամանակաշրջաններն իրենց բարձր մշակույթով` ճարտարապետությամբ, գեղանկարչությամբ, քարակերտ շինություններով, մաթեմա­տիկայի և աստղագիտության մեջ զգալի հաջողություններով: Նրանք կարողացել են կանխագուշակել արևի և լուսնի խավարումները, ունեցել են արեգակնային ճշգրիտ օրացույց, որը համարվել է լավագույնն ու իր ճշգրտությամբ գերազանցել աշխարհի մյուս բոլոր օրացույցները:

Ահա, մայաների օրացույցի հիման վրա, դարիս մի շարք գիտնականներ և աստղագետներ հանկարծ ահազանգեցին ի լուր մարդկության, թե աշխարհի վերջը մոտեցել է: Ըստ հաշվարկների, 2012 թվականի դեկտեմբերի 21-22-ին երկրին պիտի բախվի հսկայական չափերի երկնային մի մարմին, որի անկման հզորությունն իր աղետալի հետևանքներով կործանարար կլինի մեր մոլորակի համար: Սակայն որոշ գիտնականներ հերքեցին, ոմանք լռեցին, առավել համարձակներն էլ ձեռնամուխ եղան տիեզերքի դեմ «հակադարձ» գործողությունների…

Առհասարակ, աշխարհի կործանման վերաբերյալ նման կարգի կանխատեսումներ և գուշակություններ հաճախ են արձանագրվում, և հատկապես այն ժամանակ, երբ որևէ դարագլուխ իր ավարտին է մոտենում և մեկնարկում նոր սկսվող իր հարյուրամյա փուլը: Ինչևէ …

Այսպիսի տեղեկատվությունները տեղիք են տալիս մտորելու:

Արդյո՞ք տիեզերքը, իր անչափելի չափումների մեջ, որպես Աստծո «բնակատեղի», չի գործում հավերժորեն կայուն, ներդաշնակ ու իմաստուն ամբողջականության մեջ: Արդյո՞ք աստղային գալակտիկաներն իրենց մոլորակային համակարգերով չեն համագործակցում միասնական կապի մեջ, փոխադարձ «ըմբռնումով», ամեն մեկն աշխատելով իր տարածքում, առանց մեկը մյուսին խանգարելու: Իցի՜վ թե, Արարիչն իր ստեղծած աշխարհները վերացնի, փոշի դարձնի: Ինչպե՞ս կարող է որևէ հանճար հանկարծ ջարդուփշուր անի իր իսկ ձեռքով կերտած տաճարներն ու արձանները:

Իհարկե, պատահում են դեպքեր, երբ վերևից երկրի վրա ընկնում են տարբեր մեծության երկնային քարեր կամ բեկորներ, բայց հազիվ թե դրանք վտանգ ներկայացնեն երկրագնդի համար: Նրանց խոյահարող հարվածը երկրի մակերևույթին պիտի ընդունել որպես Տիրոջ հերթական դաստիարակչական «ապտակ»` խելքի բերելու և զգաստացնելու ագահության ու դաժանության չափն անցած մարդկային հոտին:

Ըստ իս, մոլորակի վտանգը վերևի՛ց չի գալու:

Մոլորակին վտանգ է սպառնում ներքևից, ավելի ստույգ` իր ներսից:

Արևմտյան կիսագնդից շրջվենք հակառակ կողմն ու մտնենք արևելքի աշխարհ` մեկ ուրիշ հնագույն քաղաքակրթություն` Նեղոսի ափին հազարամյակներով հավերժացած եգիպտական բուրգերի թագավորությունը: «Ամեն ինչ ժամանակից է վախենում, իսկ ժամանակը` բուրգերից», — ասում է արևելյան ասացվածքը:

Ահա այս առասպելական բուրգերի պահապանը լուռ, խորհրդավոր ու հավերժ արթուն Սֆինքսն է, որի ակնդետ աչքից ոչինչ չի վրիպում: Դար ու դարեր, ճակատը տված անապատների հողմին, մտքով սուզված ժամանակի և տարածության անհունները, ունկը` Տիեզերքի ձայնին, քարե անշարժության մեջ` նա զգում է երկրի ու երկնքի բաբախող սրտի ռիթմը, հետևում շուրջը կատարվող իրադարձություններին, խելագար աշխարհի անցուդարձին … Եվ մի՞թե նրա սևեռուն հայացքը չի՛ զգուշացնում, չի՛ հուշում, մի՞թե նրա ներսից եկող չարագուշակ մի ձայն չի′ գուժում, որ աշխարհի կործանման խթան հաստատապես դառնում է մարդը:

Մոլորակի բախտի անիվը պտտում է ընդամենը կավից սերված «միկրոբը», որն ավա՜ղ, իր որկորի ագահ ու անկուշտ պահանջներով` ահազանգ է ու տագնապ ողջ Տիեզերքի համար:

Որկրամոլ դասի անկշտում արշավն իր շահույթներ կուտակելու տենդով, ավելի′ն ունենալու փափագով, ավերելով հող ու բնություն, խժռելով ահռելի տարածքներ և պատառոտելով երկրի սահմանները, ահագնացող մոլեգին մրցավազքով հասնում է արդեն ընդհուպ մինչև Տիեզերք, ա′յն ևս մաս-մաս անելու, իրար մեջ բաժանելու ու հոշոտելու…

«Աչքածակ» աչքը կշտացնելու համար, ի վերջո, Տիեզերքն էլ կդառնա կռվախնձոր ու ռազմական «կոճակների» թիրախ… Ու ամեն ինչ կվերջանա… Աստղերի կարկուտ կթափվի ոչ միայն հեգ մոլորակի ու անմեղ մարդկության հոտի գլխին, այլև ատոմային կրակը, ճեղքելով ու բռնկելով համայն Կաթնծիրը, իրար շաղախելով լույսն ու խավարը, առաջ բերելով Համաշխարհային Քաոս, ամենայն ինչ կվերադարձնի       «ի շրջանս յուր»` ազդարարելով աշխարհի վերջը: Աշխարհի վերջն ու Վերջի Սկիզբը:

Այն սկիզբը, երբ «ի սկզբանե էր բանն, ու բանն առ Աստված էր»…

Գրետա Մեջլումյան

«Հանդես»                                     

About the Author
  • google-share
Previous Story

Հայ թատրոնի խիղճը. Գևորգ Չմշկյան

Next Story

«Իմ սիստեմը բոլոր ազգերի համար է». Ստանիսլավսկի

Related Posts

0

Խոհ աշխարհի վերջից առաջ

Posted On 22 Հկտ 2013
, By Christina Abrahamyan

One Comment

  1. Pingback: ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • Գնաք խաղաղությամբ, ուսուցիչ
  • Ցավալի լուր. Մահացել է լրագրող, խմբագիր, արձակագիր ՀՐԱՉՈՒՀԻ ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆԸ
  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ
  • ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ
  • ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»
  • ԽՈՆԱՐՀՈՒՄՍ, ՀԵՐՈՍԱՄԱՅՐ
  • ԼՈՒՍԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «Հայտնվել ենք բազում մարտահրավերների թիրախում, որը դատապարտված ենք հաղթահարել»
  • Կիլիկյան Հայաստանի նշանավոր Հռոմկլա բերդաքաղաքը
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 11)
  • ՍԻՐՈՒՆՅԱՆ ՄԵԾԱՐԵՆՑ

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Գնաք խաղաղությամբ, ուսուցիչ

Ցավալի լուր. Մահացել է լրագրող, խմբագիր, արձակագիր ՀՐԱՉՈՒՀԻ ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • Գնաք խաղաղությամբ, ուսուցիչ
  • Ցավալի լուր. Մահացել է լրագրող, խմբագիր, արձակագիր ՀՐԱՉՈՒՀԻ ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆԸ
  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ
  • ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ
  • ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education food green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Պողոսյան Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ՝ Հանճարի և անճարի գուգահեռականներում գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան՝ «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com