• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՀՐԱՆՏ ԹԱԹՈՍԻ ՍԻՄՖՈՆԻԱՆ …
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ
ԼՈՒ՛ՅՍՆ Է ԱՌԱՎԵԼ
Մենուա Հովհաննիսյանին և բոլոր սրբազան Ռազմիկներին
Թատրոնը նրա համար հոգևոր տաճար էր,որին վերաբերվում էր հավատացյալի երկյուղածությամբ,ներկայացում արարելը՝ ծիսակատարություն
ԵԹԵ ՍԵՐԸ ԱՆՈՒՆ ՈՒՆԵՆԱՐ, ԿԿՈՉՎԵՐ ԱՐԵՆ

Հանդիպում Արամ Խաչատրյանի հետ իր տանը

Posted On 20 Հնվ 2014
Comment: 0
Tag: Արամ Խաչատրյան, Սուրեն Քոչարյան

1525693_628961230504806_1774974590_nՍկիզբը` «Մեր այդ շահեկան զրույցն ընդհատվեց, սկսվեց կոնյակով, կենացներով ու թառի նվագով մի քեֆ». Սուրեն Քոչարյան

Բայց վերադառնամ Խաչատրյանին: Տրամադրելով ինձ տարակուսանքիս դեմ՝ զանգահարեցի իր տունը: Կանացի ձայն, ռուսերեն՝ աղախինն էր կարծեմ: Խաչատրյանը գնացել է Վիլնյուս: Ե՞րբ կգա: Երկու օրից: Թեթեւացա մի տեսակ, բայց նաեւ մտահոգ: Եթե ասվեր՝ մի շաբաթից, կարող էի իրավունք տալ ինձ չսպասելու: Երկու օրից՝ պետք է սպասեմ խղճի հանգստության համար, կատարեմ հանձնարարությունը: Գնացքի տոմսը ետ տվի, դա էլ մի գլխացավանք էր: Երկու օր հետո հոգեբանորեն ավելի հեշտ եղավ զանգահարելը: Ինքն էր, բայց իր «ալո»-ի մեջ մի դժգոհ շեշտ հնչեց ականջիս: Շտապեցի ասել.

— Կներեք, որ անհանգստացնում եմ ձեզ, Արամ Իլյիչ: «Սովետական արվեստ» ամսագրից եմ, կուզեի ձեզ հանդիպել մի կարեւոր գործով:

— Ինչո՞ւ եք ուզում: Սայաթ-Նովա՞:

Այնքան անակնկալ էր կռահելը, որ բերանիցս ինքնիրեն դուրս թռավ ուղղակի.

— Այո, Արամ Իլյիչ:

— Ես Սայաթ-Նովայի մասին ոչինչ չգիտեմ, ախպեր, միայն մի քանի երգ, ուրիշ ոչինչ: Ես ի՞նչ կարող եմ ասել Սայաթ-Նովայի մասին…

Պաղ քրտինք ճակատիս: Զգացի, որ սխալ էր մոտեցումս:

— Բայց… ինչպե՞ս, Արամ Իլյիչ, ձեր մի երկու բառ խոսքն իսկ…

— Ի՞նչ խոսք: Ի՞նչ են ուզում ինձանից: Խնդրում են՝ հոբելյանական կոմիտեի նախագահ լինեմ, էս են ուզում, էն են ուզում, հիմի էլ՝ խոսք: Ես Սայաթ-Նովայի մասնագետ չեմ, ախպեր, ոչինչ չգիտեմ նրա մասին, ոչինչ:

Զգացի, որ իմ գլխին պայթեց, քավության նոխազ եմ դարձել: Հասկանում եմ, զբաղված մարդ է մեծ կոմպոզիտորը: Անհարմար էի զգում նույնիսկ, գրեթե մեղավորի նման, մանավանդ որեւէ զբաղված մարդու չխանգարելու իմ մտավախությամբ: Քիչ էր մնում նահանջեի: Բայց, ինչպես լինում է երբեմն, արգելքի հանդիպելն էլ ուժ տվեց ինձ: Կարծես բնազդով զգացի նրա բնավորության մեջ մի չգիտեմ ինչ էլ, եւ դա ինձ հուշեց չնահանջել: «Ինչպե՞ս թե ոչինչ,- վայրկենապես անցավ մտքովս: — Նա՞ չունի ասելիք Սայաթ-Նովայի մասին: Աշխարհահռչակ հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյա՞նը: Կկորզեմ նրանից՝ գեթ մի քանի միտք»:

— Լավ, Արամ Իլյիչ,- ասացի,- մի կողմ թողնենք Սայաթ-Նովային: Ես պարզապես մի հայ տղա եմ, շատ եմ սիրում մեծն Արամ Խաչատրյանի երաժշտությունը, իսկ Ջութակի կոնցերտը մանավանդ՝ վաղուց, երբ դեռ Կիպրոսում էի ապրում, առաջին լսելուց իսկ Երուսաղեմի ռադիոյից, երբ պատերազմի այդ օրերին այդ վառվռուն, այդ հանճարեղ Ջութակի կոնցերտն ինձ՝ պատանուս…

— Դուք հայրենադա՞րձ եք:

Ձայնի շեշտը փոխվել էր:

— Այո՛:- Այս անգամ արդեն ամուր դուրս եկավ իմ «այո»-ն:- Հատուկ մնացել եմ Մոսկվայում մի քանի օր էլ, ետ տվել գնացքի տոմսը, սպասել եմ, որ Ջութակի կոնցերտն ստեղծողը վերադառնա Վիլնյուսից: Շատ կուզեի տեսնել նրան: Չե՞ք կարող ինձ օգնել…

Ծիծաղեց հանկարծ, շեշտը՝ բարեհոգի:

— Որտե՞ղ եք հիմի:

— Գորկու փողոցում:

— Գիտե՞ք իմ տունը:

— Գիտեմ: Ձեր շենքի մոտից եմ խոսում, K-9 փոստից:

— Դե եկեք, բայց մի տասնհինգ-քսան րոպեով:

— Խնդրեմ, թեկուզ տասը րոպեով, Արամ Իլյիչ, շնորհակալ եմ:

Կոմպոզիտորների շենքում, չեմ հիշում ո՛ր հարկում էր, նրա բնակարանի դուռը ակնբախորեն տարբերվում էր մյուսներից, չգիտեմ՝ կաղնեփա՞յտ թե ինչ, փայլեցրած սրճագույն, վրան իր անունը ոսկեզօծ տառերով, շքեղ: Աղախինն ինձ առաջնորդեց ընդարձակ հյուրասենյակը, որի մեջտեղում երկար սեղան՝ կանաչ ծածկոցով, իսկ խորքում , լայն կամարով անջատված, ավելի փոքր մի սենյակ: Այնտեղ էր Խաչատրյանը, հաղթ տեսքով կանգնած մի բարձր գրակալի առաջ, որին ձախ արմունկը հենած՝ ռուսերեն խոսում էր հեռախոսով: Աջ ձեռքով ու խոշոր աչքերով ցույց տվեց այդ սենյակի խորքում ցածր կանաչ բազմոցը, լուռ շարժեցի գլուխս ի շնորհակալություն եւ նստեցի այնտեղ, մի սպիտակ բարձիկ կողքիս, որի վրա նկատեցի ասեղնագործված երկու տակտ «Գայանե» բալետի այն մեղեդուց, որը Երեւանի ռադիոն որպես ազդանշան է օգտագործում իր արտասահմանյան հաղորդումների համար: Ձախիս լուսամուտն էր, որի աջ կողմն այն գրակալը եւ ինքը դրան հենված, մյուս կողմը՝ դաշնամուր: Արդյոք ի՞նքն էլ, անցավ մտքովս, գրում է այդ գրակալի վրա՝ ոտքի կանգնած, ինչպես Մենդելեեւը կամ Հեմինգուեյը եւ ուրիշներ, հիշում եմ ընթերցումներից: Աջիս, պատին, մեծ գրապահարան, որի ապակիների ետեւում լուսանկարներ: Առջեւս ցածր սեղանիկի վրա իտալերեն խոշոր հաստ ալբոմ՝ «Սիքստինյան կապելլա»: Ձեռքս ակամա գնաց դեպի ալբոմը, բայց ետ քաշեցի:

— Բացե՛ք, բացե՛ք, նայեք,- ասաց հանկարծ Խաչատրյանը,- Հռոմից եմ բերել: Զբաղվեք, ես դեռ կարող է երկար խոսեմ:

Փառահեղ ալբոմ: Բայց հազիվ էի մի քանի թերթ նայել, վերջացավ նրա խոսակցությունը հեռախոսով, դարձավ ինձ.

— Ե՞րբ եք գնում Երեւան:

— Հենց որ տոմս ճարեմ,- ասացի,- վաղը, մյուս օր…

— Անմիջապես կգնաք Մարտիրոս Սարյանի մոտ եւ կասեք, որ ահա Կենտկոմ էի խոսում իր բնակարանի հարցով:

— Այսինքն, կներեք, ի՞նչ պետք է ասեմ կոնկրետ:

— Մոսկվայում հին բնակարան ունի Սարյանը, ուզում են վերցնել: Ես աշխատում եմ, որ չվերցնեն: Հենց ասեք իրեն՝ ձեր աչքի առաջ խոսում էի Կենտկոմ: Ասեք՝ լավ կլինի… Սայաթ-Նովայի մասի՞ն եք ուզում,- վրա բերեց անակնկալորեն:- Վերցրեք թուղթ ու մատիտ ու գրեք էնտեղ:

Ցույց տվեց գրակալը: Իսկույն վեր կացա ու գնացի կանգնեցի գրակալի առջեւ, ինքս ինձ ժպտալով՝ երեւի ճիշտ եմ կռահել, որ ինքն էլ այդպես կանգնած է գրում: Գրիչս ու ծոցատետրս էի հանում, ինքը «չէ՛, չէ՛» ասաց ու թափով մոտեցավ, մի քանի թերթ թուղթ դրեց գրակալին:

— Էսպես ազատ գրեք, լայն-լայն: Հասկանո՞ւմ եք, ես իհարկե սիրում եմ Սայաթ-Նովային, ո՞նց կարելի է չսիրել: Բայց որ գլուխս տանում են, թե… ու դուք էլ զանգ տվեցիք՝ Սայաթ-Նովա… Էս անտեր հեռախոսն էլ հոգիս հանում է, աշխատել չի լինում: Գնայի մի քանի ամիս նստեի Հայաստանում մի սարի գլխին, մարդ չխանգարեր…

— Ու ձեր աչքի առաջ լինեին Ջութակի կոնցերտի հզոր ձեւերն ու գույները՝ ոսկեշող արեւ, կապտալույս գագաթներ, գահավեժ անդունդներ, տիտանական պար բռնած ռիթմեր, նաեւ գունդ-գունդ ամպեր, մեծ հրճվանք ու լուսավոր թախիծ, մի ամբողջ ոգեղինացած բնություն, մի եռանդուն, գունագեղ, ապրող ու երազող աշխարհ…

Հանկարծ սենյակի մեջտեղում կանգ առած, խոշորակազմ, հաստաշուրթն, խոշոր կլոր աչքերը լուրջ, հոնքերն իրար եկած՝ ուղիղ նայում էր ինձ:

— Դուք էդպե՞ս եք հասկանում Ջութակի կոնցերտը:

— Հասկանալը՝ չգիտեմ, այդպիսի տպավորություն, զուգորդվող պատկերներ ու շատ ավելին՝ կայծկլտող մտքեր, ապրումներ սկզբից մինչեւ վերջ, երկրորդ մասում ավելի խորացած ու սրտահույզ, մի խոսքով՝ մեծ երաժշտության ձեւերն ու շունչը: Լրիվ հասկանալու համար, գուցե, չգիտեմ, երաժշտագիտական վերլուծությո՞ւն է պետք անպայման:

— Դուք հո երաժիշտ չե՞ք…

— Մասամբ: Հիմնականում՝ գրող: Երաժշտություն սիրել եմ մանկուց: Երգել եմ եկեղեցում: Կիպրոսի մեր հայկական կոլեջում տարրական երաժշտական կրթություն էլ եմ ստացել, նվագել եմ մեր դպրոցական նվագախմբում: Հայաստանում էլ երգել եմ պետական կապելլայում տասնմեկ տարի: Բայց ինձ երաժիշտ չեմ համարում, գրող եմ: Մեկ-մեկ՝ երաժշտության մասին էլ մի քիչ, երբ սիրտս ուզեց: Սիրում եմ հատկապես սիմֆոնիկ երաժշտություն:

— Это—да … ուրեմն էդպես,- գլուխը շարժեց կարծես գոհունակությամբ:

— Եթե թույլ կտաք, մի տպավորություն էլ ասեմ, Արամ Իլյիչ,- քաջալերվեցի նրա գլխի այդ հավանություն տվող շարժումից:- Ինձ համար շատ թանկ հիշատակ, այնքան տարի պահվել է մեջս, հիմա ուրախ եմ, որ ձեզ եմ հայտնում: Ձեր գործերից առաջինը Ջութակի կոնցերտն եմ լսել ռադիոյից, ասացի հեռախոսով, պատերազմի օրերին էր՝ Կիպրոսում: Այդ մի անգամ լսելս էր, բայց այնպես էր մտել սիրտս, որ չէի մոռանում, որոշ դրվագներ հաճախ երգում էի մտքումս: Եվ ահա երկրորդ անգամ լսեցի Հայաստանում եւ դարձյալ ռադիոյից, 1947-ին էր… Գաղտնիք չէ, երեւի գիտեք հայրենադարձներիս ծանր հոգեվիճակն այդ օրերին…

— Այո, հասկանում եմ…

— Մի երեկո, պայծառ լիալուսին էր, անցնում էի Երեւանի կենտրոնական հրապարակով, հանկարծ Ջութակի կոնցերտն սկսեց հնչել բարձրախոսից, գիտեք, այն ժամանակ ամեն կողմ բարձրախոսներ կային: Ուղղակի ցնցված՝ կանգ առա: Դա ոչ թե պարզ անակնկալ էր, այլ հրաշքի նման թվաց, կարծես հենց այդ էր ինձ պետք այդ պահին, թեպետ մտքովս էլ չէր անցնում, որ ինձ որեւէ բան է պետք: Բարձր էլ հնչում էր ամբողջ հրապարակով հենց սկզբից, եւ այդ տարիներին լուսավորված էլ չէր հրապարակը, այդ խիստ պայծառ լիալուսնի տակ գրեթե ամայի, դիմացս՝ Թամանյանի կերտած Կառավարական տունը, այն ժամանակ դեռ միակը այնտեղ: Երբ սկսվեց կոնցերտը, հանկարծ թվաց, թե երաժշտության դինամիկորեն կրկնվող ռիթմերին արձագանքում են դիմացս կամարակապ պատուհանների ռիթմիկորեն կրկնվող շարքերը, կենդանանում են, հնչում, մեծ երաժշտությունն ու մեծ ճարտարապետությունը միաձուլվում են հրաշալիորեն, իրար գտած հարազատների նման: Դա մի աննկարագրելի զգացողություն էր: Այդպես լսեցի ամբողջ կոնցերտը մեն-մենակ այնտեղ կանգնած, հայացքս ճարտարապետական կառույցին, որ ամբողջովին կենդանացել ու երաժշտության հետ միաձույլ հնչում էր իր բոլոր ձեւերի ու ռիթմերի ներդաշնակությամբ: Երաժշտության ու ճարտարապետության այդ միաձույլ հնչողությունը, ասես շոշափելիորեն նյութականացած ու ոգեղեն միաժամանակ, վիթխարիորեն բարձրանում, լցնում էր ամբողջ տարածությունը, եւ մի զարմանալի զգացողություն էլ այն, որ թեպետ լուսնի լույս էր, բայց ոսկեգույն էի ընկալում այդ միաձույլ հնչողությունը, որ լցնում էր իմ հոգին էլ…

Ու մեկեն լռեցի՝ մի քիչ պատանեկանի նման հնչած իմ այդ ոգեւորությունից ամաչելու զգացումով կարծես, մինչ նա լսել էր անշարժ կանգնած, եւ լուրջ-լուրջ նայող նրա աչքերում էլ զարմացածի նման մի ժպիտ էր երեւացել:

Կարպիս Սուրենյան

«Ազգ» օրաթերթ, 2006 թ.

About the Author
  • google-share
Previous Story

Իր սառն հեգնությամբ Րաֆֆին ավելի էր ազդում ինձ վրա, քան կատաղի հարձակումներով

Next Story

«Մեր Տունը». Հայրիկ Մուրադյան

Related Posts

0

«Մեր այդ շահեկան զրույցն ընդհատվեց, սկսվեց կոնյակով, կենացներով ու թառի նվագով մի քեֆ». Սուրեն Քոչարյան

Posted On 19 Հնվ 2014
, By Christina Abrahamyan
0

«Մշակույթով պիտի հաղթենք, մշակույթն է մեր ուժը, միասնությունն ու պատմությունը…». Լորիս Ճգնավորյան

Posted On 16 Հկտ 2013
, By Christina Abrahamyan

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • Օհաննա Էլոյան. «ԳՅՈՒՄՐՈՒ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»
  • ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. «Մենք պետք է ապրենք, որքան էլ երկնաքար ընկնի»
  • «ՀԱՐԱՏԵՎ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ԹՌՉՈՒՆ ԵՄ ԵՍ, ՈՒ ՄԻ ԹԵՎՍ ԽՐՎԱԾ Է ՆՐԱ ՄԵՋ…».ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ
  • ՀՐԱՆՏ ԹԱԹՈՍԻ ՍԻՄՖՈՆԻԱՆ …
  • Ինը թերլեմեզյանցի նկարիչ՝ «45 տարի անց» ցուցահանդեսում
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
  • «ՀԱՅԵՐԸ ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ. ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ» ԿԱՄ՝ ՀԱՅ ՀՈԳՈՒ ՑՈԼԱՆՔԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Օհաննա Էլոյան. «ԳՅՈՒՄՐՈՒ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»

ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. «Մենք պետք է ապրենք, որքան էլ երկնաքար ընկնի»

«ՀԱՐԱՏԵՎ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ԹՌՉՈՒՆ ԵՄ ԵՍ, ՈՒ ՄԻ ԹԵՎՍ ԽՐՎԱԾ Է ՆՐԱ ՄԵՋ...».ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • Օհաննա Էլոյան. «ԳՅՈՒՄՐՈՒ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»
  • ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. «Մենք պետք է ապրենք, որքան էլ երկնաքար ընկնի»
  • «ՀԱՐԱՏԵՎ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ԹՌՉՈՒՆ ԵՄ ԵՍ, ՈՒ ՄԻ ԹԵՎՍ ԽՐՎԱԾ Է ՆՐԱ ՄԵՋ…».ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ
  • ՀՐԱՆՏ ԹԱԹՈՍԻ ՍԻՄՖՈՆԻԱՆ …
  • Ինը թերլեմեզյանցի նկարիչ՝ «45 տարի անց» ցուցահանդեսում
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կարինե Ավագյան Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Պողոսյան Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ Օհան Դուրյան հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Ashot Manukyan՝ Քաղաքագիտության էթնիկական երանգները գրառման
  • Ashot Manukyan՝ Աշոտ Մանուկյան գրառման
  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com