• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Կիլիկյան Հայաստանի նշանավոր Հռոմկլա բերդաքաղաքը
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 11)
ՍԻՐՈՒՆՅԱՆ ՄԵԾԱՐԵՆՑ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 10)
…ԻՍԿ ԱՆՁՐԵՎԸ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐՆ ԷՐ ԾԵԾՈՒՄ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 9)
Ռուզան Հովասափյան. ԿԱՐՈՏՍ ԹՈՂ ՀԱԳԻԴ ՄՆԱ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 8)
ԶՈՒԽՐԱ ԵՐՎԱՆԴՅԱՆ. ՀՈՒՇԻ ՍԱՐՍՈՒՌՆԵՐ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 7)

«Հանդիպել ենք իսկական արվեստի ու արտիստի». արվեստաբան Հենրիկ Հովհաննիսյանը` Վարդան Պետրոսյանի մասին

Posted On 11 Նյմ 2013
Comment: 0
Tag: Հենրիկ Հովհաննիսյանը` Վարդան Պետրոսյանի մասին

76e4f33bcc96fa3582170bd4e2d2c691Հանդիսասրահը վաղուց չէր եղել այսպես բազմամարդ. պատերի երկայնքով ավելացված աթոռներ, մարդիկ դռների մոտ ոտքի վրա, դրսում կանգնածներ, և մթնոլորտը զվարթ ու լուրջ, որ արդեն անսովոր է մեզանում, այնքան անսովոր, որ դժվարանում ես բարձրաձայն ասել, թե հանդիպել ենք իսկական արվեստի ու արտիստի, և կարծիքներ ենք փոխանակում մի տեսակ զգույշ ու հարցական, ինքներս մեզ ստուգելով: Իսկ հավանությանակնրակները լուրջ են ևզուսպ, ինչպես լինում է ճշմարիտ արժեքները գնահատելիս: Չափազանցումները, ծաղիկներն ու համբույրները միշլ էլ նշան են որոշ կեղծիքի: Հիմա դա էլ չկա:

Ներկայացման վերջում ինձ մոտեցած լրագրողուհուն չկարողացա այն պատասխանը տալ, ինչին նա սպասում էր: Ասացի, որ մխիթարված եմ, ավելին` երջանիկ և նորից ու նորից համոզված, որ մի անարժեքություն ծաղրելը հազար անգամ հեշտ է, քան արժեքի մեկնությունը:

—                          Եվ դու չգնացի՞ր կուլիսներ, — հաջորդ օրբ ինձ ասաց Լևոն

Հախվերդյանը, — գնայիր, հայտնեիր հիացմունքդ:

—                          Չէի կարող, — ասացի:

Ես հանդիսատեսի վիճակում էի: Դերասանի անձը ինձ երևում էր անմատչելիորեն հեռու, անիրական տարածության մեջ: Վաղույց մառացված զգացում, որ վերջին  անգամ ունեցել էի 1982-ի «Աշնան արևին» և տպավորությունս ստուգելու համար դիտեցի ներկայացումը ևս յոթ անգամ: Հիմա էլ նույնն է: Երրորդ անգամ դիտելուց հետո տեսնում եմ, որ հիացումի խոսքերն այստեղ ուժ չունեն. երևույթը դիմանում է քննադատության, արժե քննել ու դատել, և դրա շուրջ մտածում եմ արդեն մեկ ամիս, որ շատ երկար է մի թատերախոսականի համար: Ես պիտի բռնե՞մ, վերջապես, դերասանի երակը, շոշափեմ ներքին ձևը: Դա սոսկ հոգեֆիզիկական մեքենայի կատարելությունը չէ, ոչ էլ պարզ վարպետություն: Անվիճելի է, անզեն աչքով տեսանելի բնական արտիստիզմը, բեմական հմայքը, պլաստիկական վճիռների բազմազանությունը, ուրվագծերի հստակությունն ու ճկունությունը, թեթևությունն ու ռիթմի հրաշալի զգացողությունը, և այս ամենի հետ` հավասարակշիռ, անտագնապ վիճակ, օտարման մի սահման, ներքին աչք` ինքն իրեն տեսնելու հազվադեպ շնորհ: Եվ կա առեղծվածայինը` արտիստի անձը ներզգայության (ինտուիցիա) իր որակով: Նրա արտաքին ձևերի խորքում տրոփում է մաքուր մի երակ, մի կենսազգացողություն, որ նրան պահում է իրականության ու արվեստի շփման սահմանագծում: Առօրյա կենսական նյութը նա շատ թեթև ու դյուրին վերածում է արվեստի իրականության, զարհուրելին ու եղկելին դարձնում ծիծաղելի, ասել է, թե իսկապես աշխարհը կատակերգություն  է խաղում, և հանդիսականին հասցնում է կատակերգական քավության  (կաթարսիս)` մի մակարդակի, երբ մարդն զգում է իրեն վեր այս աշխարհի տիրողներից, երբ ամենածիծաղալին էլ ի վերջո լրջացնում է մի պահ, մղում  խորհրդածությունների:

            Այս է ահա, որ ինձ դնում է հանդիսականի դրության մեջ և ստիպում հաշվի նստել այդ վիճակի ու սեփական զգացողության հետ և, այնուամենայնիվ, ստուգել զգացածի ճշմարտությունը:

Հենրիկ Հովհաննիսյան

About the Author
  • google-share
Previous Story

А ты своим не дорожила даром, ты искрами развеяла его, и крова не согрев ни одного, горела зря, не сохраняя жара. Сильва Капутикян

Next Story

«Իր խաղով նա նման է մի հանդուգն լարախաղացի, մոտենում է դերասանի մեյերխոլդյան տիպին, որն իսկապես չի եղել մեզանում ». Հենրիկ Հովհաննիսյանը` Վարդան Պետրոսյանի մասին

Related Posts

0

«Իր խաղով նա նման է մի հանդուգն լարախաղացի, մոտենում է դերասանի մեյերխոլդյան տիպին, որն իսկապես չի եղել մեզանում ». Հենրիկ Հովհաննիսյանը` Վարդան Պետրոսյանի մասին

Posted On 15 Նյմ 2013
, By Christina Abrahamyan

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ
  • ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ
  • ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»
  • ԽՈՆԱՐՀՈՒՄՍ, ՀԵՐՈՍԱՄԱՅՐ
  • ԼՈՒՍԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «Հայտնվել ենք բազում մարտահրավերների թիրախում, որը դատապարտված ենք հաղթահարել»
  • Կիլիկյան Հայաստանի նշանավոր Հռոմկլա բերդաքաղաքը
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 11)
  • ՍԻՐՈՒՆՅԱՆ ՄԵԾԱՐԵՆՑ
  • ՊԱՀՊԱՆԵՆՔ ԵՎ ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԱՅՐԵՆԻՆ
  • ԿԳՄՍՆ-ը պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն Հատիսի հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է օրենսդրությանը

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ

ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ

ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ
  • ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ
  • ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»
  • ԽՈՆԱՐՀՈՒՄՍ, ՀԵՐՈՍԱՄԱՅՐ
  • ԼՈՒՍԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «Հայտնվել ենք բազում մարտահրավերների թիրախում, որը դատապարտված ենք հաղթահարել»
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education food green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Պողոսյան Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ՝ Հանճարի և անճարի գուգահեռականներում գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան՝ «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com