• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Կիլիկյան Հայաստանի նշանավոր Հռոմկլա բերդաքաղաքը
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 11)
ՍԻՐՈՒՆՅԱՆ ՄԵԾԱՐԵՆՑ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 10)
…ԻՍԿ ԱՆՁՐԵՎԸ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐՆ ԷՐ ԾԵԾՈՒՄ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 9)
Ռուզան Հովասափյան. ԿԱՐՈՏՍ ԹՈՂ ՀԱԳԻԴ ՄՆԱ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 8)
ԶՈՒԽՐԱ ԵՐՎԱՆԴՅԱՆ. ՀՈՒՇԻ ՍԱՐՍՈՒՌՆԵՐ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 7)

Հայկական խազերի և եկեղեցական երգերի մասին

Posted On 21 Հկտ 2013
Comment: 0
Tag: Արթուր Շահնազարյան «Շարական խազագրեալ», Կոմիտաս, Հայկական խազեր

1157534_375214412609141_1294315527_n5-րդ դարում Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց գրերը: Մաշտոցի և Սահակ Պարթևի ջանքերով թարգմանվում է Սուրբ Գիրքը, եկեղեցական ծիսակարգը: Մաշտոցն ու Ս. Պարթևը երգեցողության հիմքում դնում են հայոց հին, ավանդական եղանակները, կարգավորում ձայնեղանակների համակարգը: Եկեղեցում Ավետարանն ընթերցվում էր հատուկ արվեստով` ասերգի ձևով, որը բխում էր գրաբարի շեշտադրությունից և հնչերանգից: Մ. Մաշտոցն ու Ս. Պարթևը հորինում էին ինքնուրույն երգեր: Մաշտոցի անունով պահպանվել է 129, Ս. Պարթևի անունով` շուրջ 60 շարական`իրենց եղանակներով

հանդերձ: 5-ից մինչև 10-րդ դարը նշանավոր երաժիշտ-փիլիսոփաների կողմից ստեղծվում են հարյուրավոր երգեր, մշակվում է երաժշտության տեսության և գեղագիտության հարուստ համակարգ: Ստեղծվում են երաժշտական զանազան ծիսամատյաններ: Երգերի եղանակների, երաժշտության գրանցման համար իբրև միջոց օգտագործվում է խազագրությունը: Խազերի կիրառման վկայություններ հանդիպում են 9-րդ դարից ի վեր, ինչը դեռևս չի նշանակում, թե 9-րդ դարից առաջ խազեր լինել չէին կարող: Խազագրությունը հետզհետե բարդացավ և ճոխացավ, աստիճանաբար խազավորվեցին ծիսամատյանները: Խազավորվեցին թե՛ ավանդական երգերը, թե՛ նոր ստեղծվածները: 12-րդ դարից սկսվում է խազագրության արվեստի նոր վերելքը, որն անկում է ապրում 15-րդ դարում: Անկման պատճառներն էին խազերի չափազանց բարդացումն ու հոծությունը, գաղտնի գիտություն համարվելն ու քչերին մատչելի լինելը, նաև քաղաքական ծանր կացությունը: Արդեն 17-18-րդ դարերում խազերը համարվում էին անընթեռնելի: Եկեղեցական երգերը փոխանցվում էին բանավոր: Այդ ամենը, ինչպես նաև որոշ հոգևորականների կամայականությունները պատճառ դարձան հոգևոր երգերի զգալի մասի աղավաղման: 19-րդ դարի վերջին մեր եկեղեցական երաժշտության մեջ խառնվել էին ավանդական ու խեղաթյուրված երգերը. հին շրջանում` ասորականը, հունականը, բյուզանդականը, նոր շրջանում` պարսկականը, արաբականը, ընդհանուր տաճկականը ձուլվել էին հայկականին, և պետք էր մի մարգարե, որ դարերի ավերակներից վերակերտեր հայ երաժշտությունը: Այդ մարդը Կոմիտասն էր… Կոմիտասը քսան տարուց ավելի ճգնեց հարյուրավոր ձեռագիր մատյանների վրա, գտավ հայոց հին խազերի բանալին և սկսեց կարդալ պարզ եղանակները: 1914թ. Կոմիտասը հրավիրվեց Փարիզ` այս անգամ միջազգային հանձնաժողովի առջև աշխարհին ներկայացնելու խազերի տեսությունը: Վերահաս հայկական ցեղասպանությունը ընդհատեց առաքյալի գործնական կյանքը: Կոմիտասի ձեռագրերի մի մասը ոչնչացավ, մի մասը սփռվեց աշխարհի տարբեր երկրներում: Այսօր Մաշտոցի անվան Մատենադարանում պահվում են մոտ 15 հազար գրչագիր մատյաններ: Երաժշտական ծիսական հարյուրավոր մատյաններ խազավորված են…և պահպանում են հայոց եկեղեցական դարավոր երաժշտությունը: Արթուր Շահնազարյան «Շարական խազագրեալ»

Աղբյուրը՝ Լուսինե Զաքարյան Lousine Zaqaryan ֆեյսբուկյան էջ

About the Author
  • google-share
Previous Story

Հրաչյա Ռուխիկյանի «Մեսրոպ Մաշտոց» դիմանկարը

Next Story

Մի վերհուշ Սոս Սարգսյանի մասին

Related Posts

0

Շատերը պնդում էին, թե հայ երգը եվրոպականի, թրքականի, քրդականի նմանողություն է

Posted On 16 Սպտ 2013
, By test

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ
  • ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ
  • ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»
  • ԽՈՆԱՐՀՈՒՄՍ, ՀԵՐՈՍԱՄԱՅՐ
  • ԼՈՒՍԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «Հայտնվել ենք բազում մարտահրավերների թիրախում, որը դատապարտված ենք հաղթահարել»
  • Կիլիկյան Հայաստանի նշանավոր Հռոմկլա բերդաքաղաքը
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 11)
  • ՍԻՐՈՒՆՅԱՆ ՄԵԾԱՐԵՆՑ
  • ՊԱՀՊԱՆԵՆՔ ԵՎ ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԱՅՐԵՆԻՆ
  • ԿԳՄՍՆ-ը պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն Հատիսի հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է օրենսդրությանը

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ

ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ

ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ
  • ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ
  • ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»
  • ԽՈՆԱՐՀՈՒՄՍ, ՀԵՐՈՍԱՄԱՅՐ
  • ԼՈՒՍԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «Հայտնվել ենք բազում մարտահրավերների թիրախում, որը դատապարտված ենք հաղթահարել»
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education food green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Պողոսյան Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ՝ Հանճարի և անճարի գուգահեռականներում գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան՝ «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com