• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ
ԼՈՒ՛ՅՍՆ Է ԱՌԱՎԵԼ
Մենուա Հովհաննիսյանին և բոլոր սրբազան Ռազմիկներին
Թատրոնը նրա համար հոգևոր տաճար էր,որին վերաբերվում էր հավատացյալի երկյուղածությամբ,ներկայացում արարելը՝ ծիսակատարություն
ԵԹԵ ՍԵՐԸ ԱՆՈՒՆ ՈՒՆԵՆԱՐ, ԿԿՈՉՎԵՐ ԱՐԵՆ
Անկախությունը Հայաստա՛նն է՝ Արցախ աշխարհով

«ՀԱՅԵՐԸ ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ. ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ» ԿԱՄ՝ ՀԱՅ ՀՈԳՈՒ ՑՈԼԱՆՔԸ

Posted On 16 Նյմ 2022
Comment: 0
Tag: Արա Գրիգորյան, Լուսինե Զաքարյան, Հասմիկ Պողոսյան, Հրայր Հրաչյան

… Ֆրանսիայում  ծնված և մեծացած ազգային երկու գործիչներ՝ Հրայր Հրաչյանը և Արա Գրիգորյանը Հայաստանը, հայ մշակույթն ու ինքնությունը իրենց հոգում կրել են միշտ և հանապազ: Եվ  Հայաստանին ու հայկական քաղաքակրթությանը ծառայելը  եղել է նրանց հավատամքը:

Սփյուռքում՝ Ֆրանսիայում տասնամյակներ շարունակ  իրենց       հայապահպան ու ազգանպաստ գործունեությունը ծավալող երկու հայորդիները ՝ Հրայր Հրաչյանն ու Արա 

Գրիգորյանը միասին սովորել են Մխիթարյան վարժարանում…Հետագայում Արա Գրիգորյանը դարձավ Հայ Դատի մարտիկ՝ իր նպաստը բերելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործին:  Իսկ Հրայր Հրաչյանը դարձավ ազգային-հասարակական, եկեղեցական գործիչ,  Հայ Լուսավորչական  եկեղեցու միաբան: Երկու նվիրյալներ, ովքեր զինվորն են  իրենց Հայրենքի՝ Հայաստանի:

Հրայր Հրաչյանն ու Արա Գրիգորյանը հեղինակել են մի  արժեքավոր աշխատություն՝   «Le dictionnaire biographique Armeniens d’ hier et  d’ aujourd’ hui»                  ( «Կենսագրական բառարան. Հայերը երեկ և այսօր») ։  Ընդգրկում է 3200 պատմական դեմքերի, մշակութային, ազգային գործիչների, քաղաքական գործիչների մասին տեղեկություններ: Այս աշխատությունն ունի ճանաչողական նշանակություն, որը օտարի համար բացահայտում է, թե ով է եղել Հայը, որտեղից է գալիս և ինչ հետագիծ ունի համաշխարհային քաղաքակրթության մեջ՝ սկսած Տիգրան Մեծի ժամանակներից, միջնադարյան մատենագիրներից մինչև Կիլիկյան Հայաստանի արքաներ ու թագուհիներ, մինչև ազգային-ազատագրական պայքարի գործիչներ, մշակույթի մեծանուն դեմքեր…Այս գիրքը հայ հոգու ցոլանքն է, ազգի կեսագրությունը:  Բառարանն առաջիկայում  նոր համալրված հրատարակություն կունենա, նոր անուններով և կընդգրկի նաև մոտ 200 այլազգիների, որոնք նվիրված են եղել հայ ժողովրդին։

Գիրքը մեր առջև բացվում է ֆրանսիացի պատմաբան, ցեղասպանագետ  Վենսան Դյուքլեղի առաջաբանով, որտեղ հանգամանորեն ներկայացնում է հայ ժողովրդի ոչ միայն համաշխարհային քաղաքակրթության մեջ ունեցած ավանդը, այլև մեր ազգի նշանավոր մարդկանց  ներդրումն  այն երկրներում, ուր  հայտնվել է հայը: Չի անտեսվել անգամ այն փաստը, որ Արցախի  մեր մշակութային ժառանգությունը ևս համաքրիստոնեական արժեք է , որն այսօր աշխարհի քաղաքակիրթ հատվածի հոգածության կարիքն ունի:

Ուշագրավ է ՀՀ Ազգային Արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի գնահատականը.

   «Հայկական կենսագրական բառարան ֆրանսերէնով. շատ ուրախալի մի նախաձեռնութիւն, որ ստանձել ու իրագործել են իմ բարեկամներ Հրայր Հրաչեանն ու Արա Գրիգորյանը: Ճիշտ է, այստեղ՝ Հայաստանում, ունենք այսպիսի բառարաններ ու հանրագիտարաններ, բայց այն հանգամանքը, որ այս աշխատանքը շարադրված է ոչ թե հայերէնով, այլ՝ ֆրանսէրենով, որ  շատ մօտ է ինձ, միայն ողջունելի է:

Այս ուսումնասիրութիւնը՝ պատրաստուած  հայոց պատմութեանը, հայ մշակոյթին եւ հայութեան այժմեական խնդիրներին քաջատեղեակ սփիւռքահայերի կողմից, պիտի նկատել կարեւոր ներդրում հայագիտութեան ասպարէզում:

Անտարակոյս, այն պիտի դառնայ առաջնակարգ եւ խիստ անհրաժեշտ գործիք ոչ միայն ֆրանսահայ մեր երիտասարդների , այլեւ լայն հասարակութեան համար: Կանաչ ճանապարհ եւ յաջողութեան մաղթանքներ այս Կենսագրական բառարանին իր կարեւոր առաքելութեան մէջ »:

Նշենք, որ սա Հրայր Հրաչյանի աշխատասիրությամբ լույս տեսած  առաջին գիրքը չէ: Առաջին հրատարակած գործը եղել է «100 և մեկ հայ  մշակույթի դեմքեր» ։   (100 et 1 figures de la culture armenienne) գիրքը:

Երկրորդ տպագրված աշխատանքը պարունակում է  պատմական և մշակութային դեմքեր ` « Armenie eternelle. Grandes figures» («Հավերժական Հայաստան. Մեծ դեմքեր» ) :

… Օրերս՝ սեպտեմբերի 26-ին  Երևանում` Լուսինե Զաքարյան տուն–թանգարանում կայացավ  գրքի շնորհանդեսը: Ներկա էր Լուսինե Զաքարյանի քույրը՝ տիկին Լյուդմիլան (Լենան) իր երկու դուստրերի՝ Իրինայի և Արուսյակի հետ։ Ներկա էին մեր մշակույթի և գիտության վաստակաշատ գործիչները՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրագիտության բաժնի վարիչ, գլխավոր ավանդապահ  Գևորգ Տեր-Վարդանյանը, «Հայաստանի Փոքրիկ երգիչներ»  երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանը, օպերային երգիչ ( բաս ) , ՀՀ Ժողովրդական  արտիստ Բարսեղ Թումանյանը, օպերային երգչուհի   ( սոպրանո), Օպերա ստուդիայի գեղարվեստական ղեկավար,  ՀՀ Ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը,  անվանի ցեղասպանագետ, բանագետ, բանահավաք Վերժինե Սվազլյանի դուստրը՝ պատմական գիտությունների թեկնածու, սփյուռքագետ Քնարիկ Ավագյանը , Բժշկության պատմության թանգարանի փոխտնօրեն Քնարիկ Կարասեֆերյանը, Երվանդ Քոչարի թանգարանից Լալա Քոչարը, «Սփյուռք» գիտա-հետազոտական  կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը, Հայաստանի Ազգային գրադարանի ներկայացուցիչ Անի Բանյանը, «Nouvelles dÿ Arme°nie Magazine» թերթի թղթակից Սեդա Մավյանը  …Ներկա էր  երաժիշտ, նվագարաններ ստեղծող  (այդ թվում ՝ «մանջութ» անունով գործիքը)  վարպետ Մանուկ Հարությունյանը…

Լուսինե Զաքարյանի տուն թանգարանի տնօերնը ՝ փիլիսոփայական գիտությունների դոկտրոր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բիոէթիկայի ամբիոնի Հայֆա Հայաստանյան մասնաճյուղի վարիչ տիկին Սուսաննա  Դավթյանը, ինչպես միշտ իր ողջույնի խոսքը սկսում է  Գրիգոր Նարեկացու «Մատյան»-ից  հատվածի արտասանությամբ: Այս անգամն էլ բացառություն չէր, որից հետո վարպետ Մանուկ Հարությունյանը իր ստեղծած գործիքով՝ մանջութով  կատարեց  Խրիմյան Հայրիկի «Գութանի երգը»,  միջնադարյան շարականներ: Ի դեպ, նա տարիներ առաջ դրանով  միջնադարյան տաղեր էր կատարել  այս հարկի տակ՝ Լուսինե Զաքարյանի Խորեն Պալյանի կենդանության օրոք։  

Ներկա  էին հյուրեր  Հայաստանից ու Սփյուռքից՝ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և այլ գաղթօջախներից…

Թանգարանի սրահը լեփ-լեցուն էր…Ու դեռ  որքան հյուրեր կային, որոնք մնացել էին դրսում.  տարածքը փոքր էր բոլորին տեղավորելու համար։

Հրայր Հրաչյանը  պատմեց, թե ինչքան ջանքերի ու փնտրտուքների արդյունքում է ծնվել այս գիրքը:

-Երկար տարիներ մտածում էի՝ ինչ-որ ձևով ամփոփել եւ մեկ հատորում ներկայացնել մեր մեծերի մասին կենսագրական տեղեկություններ։ Երբ  գիրքը լույս  տեսավ, մենք միջոցառումներ կազմակերպեցինք Ֆրանսիայում, որպեսզի գիրքը լայն տարածում գտնի ։ Նման աշխատություն լույս ընծայելու նպատակն է, որ հայի անունը հայտնվի աշխարհի մտավորականության անունների շարքերում եւ մշակույթի պատմության էջերում:Անդրադարձ կա նաև Հայոց ցեղասպանությանը, պատմական դեմքերին: Մենք այս գիրքը նորեն պիտի հրատարակենք, ուր տեղ պիտի գտնեն պատմական այն գործիչների անունները, ովքեր ցեղասպանության ժամանակ եղել են հայերիս կողքին, պաշտպանել են մեր իրավունքները,- նշում  է  հեղինակը:

Հրայր Հրաչյանը շարունակում է պատմության էջերից , մեր կենդանի կյանքից պեղել ու գտնել արժեքները… Իսկ առանց անցյալն արժևորելու չես ըմբռնի ներկան ու չի ուրվագծվի սերունդների ապագան: Սա ամենակարևոր դասն էր, որը ներկաներից յուրաքանչյուրը վերցրեց Հրայր Հրաչյան- Մտավորականից և բացահայտեց ազգային-եկեղեցական նվիրյալ գործչի կերպարը…

  Եվ իսկապես, նրա հետ հանդիպում-զրույցը պարզապես մի հերթական մշակութային իրադարձություն չէր թանգարանի համար։  

Լուսինե Զաքարյան տուն -թանգարանը այսպիսով դարձել է մի հոգևոր կամուրջ՝ Հայաստանն ու Սփյուռքը միավորելու, հայահավաք, ազգանպաստ  առաքելություն կատարելու համար:

Հարկ ենք համարում նշել, որ Հրայր Հրաչյանն այն գործիչներից է, ով անձամբ է առիթ ունեցել մոտիկից շփվելու Լուսինե Զաքարյան և Խորեն Պալյան զույգի հետ՝ հենց այստեղ՝ իրենց բնակարանում։ Եվ այս մասին Հրայր Հրաչյանը 2019-ին, երբ   բացվեց Լուսինե Զաքարյանի  տուն-թանգարանը,  Փարիզի  «Նոր Հառաջ» թերթում գրեց մի գեղեցիկ հուշ-հոդված՝ նաև Լուսինի և Խորենի տանը  կատարված լուսանկարով, որը պարուրված է թանկ մասունք դարձած հուշերով՝ կապված Լուսինե Զաքարյանի և Խորեն Պալյանի հետ: Սիրով ներկայացնում ենք նրա խոսքից մի պատառիկ.

«…1971 օգոստոսին էր, երբ առաջին անգամ այցելեցի Հայաստան: Սուսաննա Դավթեան, որուն հետ կը թղթակցեի վեց տարիէ ի վեր, ինծի առաջարկեց այցելել Լուսինէ Զաքարեան—Խորեն Պալեան ամոլին, զոր լաւ կը ճանչնար, քանի որ նշանաւոր զույգին ընկերակցող դաշնակահարուհին էր ինք: Եւ այդպէս է, որ առիթ ուեցայ անձամբ ծանօթանալու այդ համակրելի կնոջ, որուն չքնաղ ձայնը լսեր էի բազմաթիւ սկաւառակներէ:

Ահավասիկ, 48 տարի ետք Երեւանի մէջ կրկին  մուտք կը գործեմ այդ յարկաբաժինեն ներս, ուր անմոռանալի պահեր անցուցեր էի եւ որ, 2019-ի հունիսէն ի վեր փոխակերպուած է թանգարանի, որուն տնօրենուհին, ոչ այլ մեկն է, քան՝ Սուսաննա Դավթեանը…»:

Հայ մշակույթի երկու մեծերի հարկի տակ յուրօրինակ հանդիպում-երկխոսություն էր… Հրայր Հրաչյանի գրքի շնորհիվ սա հայ մարդու հանդիպումն էր իր անցյալի ու ներկայի հետ, որոնք քննելով ու վերաիմաստավորելով՝ մենք պետք է ըմբռնեք ապագան՝ Հայի անցնելիք ճանապարհը: Եվ մեր թիկունքին ունենալով հսկա քաղաքակրթական անցյալ՝ չհարատևելու իրավունք չունենք: 

ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ

 

Լուսանկարում փարիզաբնակ մտավորական Հրայր Հրաչյանն է՝ իր կնոջ՝ Հասմիկ Հրաչյանի հետ: Շատ տարիներ առաջ նա այցելել էր Հայաստան, և Սուսաննա Դավթյանը նրանց ուղեկցել էր Լուսինե Զաքարյանի և Խորեն Պալյանի տուն:

Հրայր Հրաչյանը՝ Լուսինե Զաքարյան տուն-թանգարանում

Հրայր Հրաչյանը Լուսինե Զաքարյան տուն-թանգարանի տնօերն Սուսաննա Դավթյանի հետ

About the Author
  • google-share
Previous Story

Զուխրա Երվանդյան. Չէ՛, էս սերնդի հասցեին թթու խոսք չասեք

Related Posts

0

ՆԱՀԱՊԵՏԻ ԿՏԱԿԸ՝ ՄԵԶ ԵՎ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ

Posted On 25 Հկտ 2022
, By Christina Abrahamyan
0

Մեր պատմության իրավատերը և հոգևոր դաշտի պահապանը

Posted On 12 Սպտ 2022
, By Christina Abrahamyan
0

ԽՈՆԱՐՀՈՒՄՍ, ՀԵՐՈՍԱՄԱՅՐ

Posted On 15 Հլս 2022
, By Christina Abrahamyan
0

Ֆրանց Վերֆել. «Մուսա լեռան 40 օրը» (Հարյուրամյա պատմության դասերը)

Posted On 24 Ապր 2022
, By Christina Abrahamyan

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
  • «ՀԱՅԵՐԸ ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ. ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ» ԿԱՄ՝ ՀԱՅ ՀՈԳՈՒ ՑՈԼԱՆՔԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ
  • Զուխրա Երվանդյան. Չէ՛, էս սերնդի հասցեին թթու խոսք չասեք
  • ԼՈՒ՛ՅՍՆ Է ԱՌԱՎԵԼ
  • Հայաստան անվան մասին
  • Մենուա Հովհաննիսյանին և բոլոր սրբազան Ռազմիկներին

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)

Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)

Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
  • «ՀԱՅԵՐԸ ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ. ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ» ԿԱՄ՝ ՀԱՅ ՀՈԳՈՒ ՑՈԼԱՆՔԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կարինե Ավագյան Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Պողոսյան Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ Օհան Դուրյան հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Ashot Manukyan՝ Քաղաքագիտության էթնիկական երանգները գրառման
  • Ashot Manukyan՝ Աշոտ Մանուկյան գրառման
  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com