• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Կիլիկյան Հայաստանի նշանավոր Հռոմկլա բերդաքաղաքը
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 11)
ՍԻՐՈՒՆՅԱՆ ՄԵԾԱՐԵՆՑ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 10)
…ԻՍԿ ԱՆՁՐԵՎԸ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐՆ ԷՐ ԾԵԾՈՒՄ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 9)
Ռուզան Հովասափյան. ԿԱՐՈՏՍ ԹՈՂ ՀԱԳԻԴ ՄՆԱ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 8)
ԶՈՒԽՐԱ ԵՐՎԱՆԴՅԱՆ. ՀՈՒՇԻ ՍԱՐՍՈՒՌՆԵՐ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 7)

Համաշխարհային կինոարվեստի հայ ասպետը. Ռուբեն Մամուլյան

Posted On 23 Մրտ 2014
Comment: 0
Tag: Արտաշես Արամ, Համաշխարհային կինոարվեստի հայ ասպետը. Ռուբեն Մամուլյան

 1378256_660910963976499_554613737_nԹիֆլիսցի երևելի բանկիր Զաքար Մամուլյանի Ռուբեն որդին թվում է պիտի նախընտրեր փափուկ, անխռով, երջանիկ կյանքի հեռանկարը: Բանկիր հայրը երազում էր որդուն ճարտարագետ տեսնել: Բայց ի վերուստ տրված խաչից չես փախչի, և Ռուբեն Մամուլյանը ընտրելու էր մի ճանապարհ, որն անվերջորեն անցնելու էր փշերի ու տատասկների միջով, ընտրելու էր թատրոնը և կինոն: Արտիստական գենը Ռուբենը ժառանգել էր մորից` դերասանուհի Վերգինե Մամուլյանից: Ի վերջո անսալով հեր հորդորներին, Ռուբեն Մամուլյանը ընդունվում է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Ուսումնառությունը` ուսումնառություն, բայց անհանգիստ պատանուն անվերջորեն ձգում էր թատրոնի և կինոյի առինքնող տեսիլքը: Դասեր Եվգենի Վախթանգովի մոտ: Բայց վրա է հասնում բոլշևիկյան հեղաշրջումը: Գլխավոր մագիստրալի վրա ավիրելու տենդով բռնված կարմիր կարաբինավորների խառնամբոխն էր: Մամուլյանը վերադառնում է Թիֆլիս: Աստեղային պահ, ճակատագրական քայլը դառնում է անխուսափ: 1919-ին Մամուլյանը մեկնում է Լոնդոն` անգլիացի սպայի հետ ամուսնացած քրոջ` Սվետլանայի մոտ: Եթե Լոնդոնում բնակվող քույր չունենար Մամուլյանը, կդիմե՞ր արդյոք նման վճռական քայլի: Ով գիտե: Փաստն այն է, որ ապագա ռեժիսորը հայտնվել էր բոլորովին ուրիշ մի իրականության մեջ, և… փորձությունների անվերջանալի շարան: Անգործության և անհուսության մղձավանջային օրեր: Հաղթական ու անխռով հոսում է Թեմզա գետը: Ղողանջում են 1923-ին Գալուստ Գյուլպենկյանի նվիրատվությամբ կառուցված հայկական Սուրբ Սարգիս եկեղեցու զանգերը, և Ռուբեն Մամուլյանը, աչքերը` գոց, տենդագին փնտրում է իր թատրոնը, իր կինոն: Եվ նորին մեծություն դիպվածը իր խաղաքարտերն է պարզում, հանդիպում վաղեմի ընկերոջ` Գրիգոր Մակարովի հետ: Ռեժիսորական առաջին քայլեր: Հաղթական ճիգով կորզված առաջին ձեռքբերումներ: Ժակ Էբերտոն Մամուլյանին առաջարկում է համագործակցել թատրոնի հսկաների` Լուի Ժուվեի և Ֆեոդոր Կոմիսարժևսկու հետ: Մամուլյանը մեկնում է Փարիզ` պայմանագիր կնքելու Էբերտոյի հետ, բայց Ջորջ Իսթմենից ստացած հեռագիրը խմբագրում է նրա առաջիկա ստեղծագործական բոլոր ծրագրերը: Անգլիան հասցրել էր ճանաչել Ռուբեն Մամուլյանին, և Իսթմենի Մամուլյանին առաջարկած վիթխարի հոնորարները այդ մասին են վկայում: 1923 թվական, Ռոչեսթր: Անդուլ որոնումների, ստեղծագործական գյուտերի և բացահայտումների ժամանակահատված: Մամուլյանը բեմադրում է հատվածներ հանրահայտ օպերաներից, իսկ 1925-ին ամբողջությամբ` Շառլ Գունոյի «Ֆաուստը»: Ռիթմի սուր զգացողությունը Մամուլյանին մղում էր կատարելության: Ռիթմի յուրահատուկ ընկալումը հետագայում պիտի վճռորոշ դառնար Մամուլյանի կինոնկարներում: 1925-ին քրոջ անժամանակ մահը ցնցում է հայազգի արվեստագետին: Ազգերի այդ ահարկու խառնարանում Մամուլյանը մենակ է մնում ճակատագրի դեմ: Եվ նրա բեմադրած «Քույր Բեատրիս» պիեսը անզիջում, ասպետական քայլ էր դաժան ճակատագրի դեմ: Բազում արվեստագետների համար փորձաքար դարձած Բրոդվեյը չէր կարող չձգել Մամուլյանին: Ի բնե առավելապաշտ հայը պիտի որ ձգտեր առավելագույնին: Դիպվածը դարձյալ բարեհաճ է գտնվում, Մամուլյանը առաջարկ է ստանում Բրոդվեյում բեմադրել Հարավային Ամերիկայի սևամորթների մասին պատմող «Պորգի» վեպը: Մամուլյանը զգում էր, որ ինքը տիտանական ճիգով պետք է կարողանա խախտել կարծրացած տաբուն և հրաժարվում է գրիմավորված սպիտակամորթ դերասանների ծառայություններից: Սևամորթ դերասանների հետ աշխատելիս, ռեժիսորը կիրառում էր «եղիր այն, ինչ որ ես» սկզբունքը: Այդպես պեղում են ճշմարտությունը, բացահայտում ողբերգության ակունքն ու արմատները: Դա ռասիզմի յուրօրինակ և խիզախ բացառում էր: Անգլիացի քննադատներին ափիբերան էր թողել այն հանգամանքը, թե օտարերկրացին ինչպես կարող է այդպիսի խորությամբ զգալ նեգրական ոգին: Արձագանքը պայթյունի էր նման, և խնդիրն այստեղ միայն նեգրական ոգին չէր, ռեժիսորն ինքն իր ոգին էր փորձում ազատագրել աստանդականի շղթաներից և աշխարհին ներկայանալ տիրոջ տիրական պահվածքով:

Նոր-նոր ձևավորվող կինոն նոր փուլ էր մտնում: Մեծ համրը փորձում էր խոսել և դա շատ էր նման մանկան առաջին թոթովանքի: Իսկ խոսքին իր հետ նոր չափումներ, նոր մտածողություն, նոր արտահայտչաձևեր էր բերելու: Հարկ էր, որ կառուցվեր ու կայանար շարժանկարի մի նոր մոդել: Պրոդյուսերները փնտրում էին այնպիսի դերասանների, որոնք կարողանային «համր» դերասաններին խոսել սովորեցնել: Պատկերի շարժման ռիթմին գալիս էր գումարվելու ձայնային ռիթմը: Մամուլյանն իր տարերքի մեջ էր, եկել էր տարիների փորձառությունն ու կուտակածը ծավալելու ժամանակը: «Paramount Pictures» ստուդիան դասավանդելու առաջարկով դիմում է Մամուլյանին, բայց Մամուլյանը նախընտրում է դառնալ նկարահանվող ֆիլմերից մեկի ռեժիսորը: Ասպետաբար ու խիզախորեն նետվել նորի ու անսովորի հորձանուտը: Մամուլյանն առաջինն էր, որ սառած, քարացած տաղավարներից կինոն դուրս բերեց փողոց, իրադարձությունները փորձեց դիտարկել խելահեղ ռիթմերի մեջ: Ահա Մամուլյանը Նյու-Յորքյան երկնաքերների տանիքին, երկաթուղային կայարանում, մետրոյում, Բրուքլինյան կամրջի վրա, ազնվական ու արտիստիկ, աջը հաղթականորեն պարզած, հրահանգներ է տալիս. «Ուշադրությո՛ւն, մոտո՛ր…»: Եվ նոր կինոն վիթխարի թռչունի պես թևերը թափահարելով, իմացության և գեղագիտության նոր տիրույթներ էր նվաճում: «Ծափահարություններ» ֆիլմը նոր կինոյի կատարյալ նմուշ էր: Նոր մեկնաբանություն, նոր հայացք, շունչ ու շնչառություն: 1930-ին Մամուլյանը նկարահանում է «Քաղաքային փողոցներ» նոր ֆիլմը: Համաշխարհային կինոմատոգրաֆում կադրի ետևում հնչում է ձայնը, և մարդու, մարդկային ներաշխարհը ելևեջում է ուրիշ մի հեռանկարի վրա: Սույն ֆիլմի հաջողությամբ Մամուլյանը նվաճում է այն, ինչը ամենաթանկն ու նվիրականն է ցանկացած արվեստագետի համար` ստեղծագործական ազատությունը: Հաջորդ երկու ֆիլմերը` «Դոկտոր Ջեքիլն ու միստր Հայդը» և «Սիրիր ինձ այս գիշեր», որոնցում Մամուլյանը հանդես է գալիս և՛ որպես պրոդյուսեր, և՛ որպես ռեժիսոր, վերջինիս տպավորիչ հաղթարշավի տարան աշխարհով մեկ: Այնուհետև «Երգ Երգոցը» և «Թագուհի Քրիստինան»` Գրետա Գարբոյի մասնակցությամբ: Ե՛վ «Երգ Երգոցի» գլխավոր դերակատարուհի Մառլեն Դիպտիխը, և՛ Գրետա Գարբոն իրենց համաշխարհային ճանաչման համար շատ չափով պարտական են Ռուբեն Մամուլյան հանճարեղ կինոռեժիսորին: Դիտրիխի մահվանից հետո պարզվեց, որ դերասանուհին իր էկրանային խաղացանկում ունեցել է այնպիսի դերեր, որոնք ժամանակին հանիրավի անտեսվել ու աննկատ են մնացել: Խոսքը վերաբերում էր Ռուբեն Մամուլյանի «Երգ Երգոց» ֆիլմին: Ռեժիսորը դերասանուհուն դուրս է քաշել նախկինում կերտած կերպարների հնաոճ տիրույթներից, դերասանուհու առաջ բացելով ուրիշ մի ամպլուայի դռներ, ընձեռելով նրան տաղանդի դրսևորման նոր հնարավորություններ: Պոլսում լույս ընծայվող «Քուլիս» գրական գեղարվեստական հանդեսում կարդում ենք. «Խորքին մեջ դերասան մը հաճախ տարբեր է իր մարմնավորած տիպարներեն: Եվ այդ պատճառով Մառլեն Դիտրիխ մեծապես երախտապարտ մնացած էր Ռուբեն Մամուլյանին, որ գիտցած էր իրեն վստահիլ ընդհակառակն` դերը միամիտ, անմեղ մանկամարդուհիի մը, որ զոհ կդառնա այր մարդոց քմայքին»: Վստահաբար կարելի է ասել, որ «Երգ Երգոց» ֆիլմը ամբողջովին ազնվական, ասպետական ոգու դրոշմն է կրում իր վրա: Ռեժիսորը կարողացել է ընդարձակել դասական մելոդրամայի տիրույթները, պատումը անելով սուր, հոգեբանական դրամայի դժվարանցանելի արահետներով: Մանկամարդ գեղջկուհին հայտնվում է մեծ քաղաքում, հանդիպում է քանդակագործի, ով և նրա հմայքով ու մաքրությամբ ներշնչված, կերտում է նրա մերկիրան արձանը: Ապա քանդակագործի և գեղջկուհու միջև` սեր, մտերմություն, և արձանի կերպարանքով հեռանում է «Երգ Երգոցը»: Սակայն հայտնվում է մեծահարուստ մի պարոն և կամենում է տեր դառնալ և՛ արձանին, և՛ բնորդուհուն: Քանդակագործը հայտնվում է անել փակուղու դեմ, և ահեղ զայրույթի, հուսալքումի ժամին իր իսկ ձեռքերով կործանում է իր ստեղծած արձանը ի ցույց և բողոք աշխարհի հզորների ցոփության ու շվայտության: Խզում: Բաժանում: Պարտադրյալ ամուսնություն, տրորված սեր, վերնախավի ցոփ ու անբարո ապրելակերպ: Ճակատագրի դաժան հարվածների դեմ մեն-մենակ մնացած բնորդուհին հալվող-մխացող-մարող մոմ է հիշեցնում: Բնորդուհուն մարմնավորած Մառլեն Դիտրիխը մամուլյանական կինոմոգության շնորհիվ հասել է ոգու և ոգեղենի բացառիկ արտահայտչականության: Իսկ «Քրիստինա Թագուհի» ֆիլմում ահա Քրիստինա-Դիտրիխը սահելով իջնում է անկողնուց ձեռքի ափերը քնքշորեն հպում է պահարանին, կանգ է առնում հայելու առջև, անսահման թախիծով պարուրված նրա ժպիտը: Նրա գունատ ձեռքերը ստվերի պես սահում է պատի, բազկաթոռի վրայով: Պատումը հասնում է լարումի ծայրակետին: Քրիստինան մոտենում, խոնարհվում, համբուրում է անկողինը: Քրիստինայի գունատ ձեռքերը սահում է սրբանկարի վրայով: Անտոնիոն` թագուհու սիրեցյալը, հարցնում է` ի՞նչ ես անում: Քրիստինան պատասխանում է. «Փորձում եմ հիշողությանս մեջ ներկել և պահել սենյակը: Այն սենյակը, որն իմ գալիք հուշերի մեջ շատ կարևոր է լինելու…»: Չհանդոգյա ուպանիշադի յոթերորդ պրապաթիկայի տասներեքերորդ քհանդայում ասված է. «արդարև հիշողությունն ավելին է, քան` եթերը: Ուստի, եթե շատերը նստած լինեն այստեղ ու հիշողություն չունենային, ոչինչ չէին լսի նրանք, ոչինչ չէին մտածի, ոչինչ չէին ունենա: Իսկ եթե ունենային հիշողություն, հիրավի կլսեին նրանք, կմտածեին, կիմանային: Արդարև հիշողության շնորհիվ ենք մենք ճանաչում մեր զավակներին… Հարգիր հիշողության խորհուրդը…»: Եվ մեծն Ռուբեն Մամուլյանի «Երգ Երգոց» ֆիլմը յուրօրինակ հարգանքի տուրք է ամենազոր հիշողության հանդեպ: Ֆիլմը նաև ազնվական պահվածք և ասպետական վճիռ է կյանքի անարդարություններին դիմակայելու ճանապարհին: 1938-ին իրանահայ «Ալիք» թերթի մարտյան համարում կարդում ենք. «Ռուբեն Մամուլյանի տպավորությունները Իտալիայից»: Իսկ հայտնի կինոքննադատ Նատալի Պիենկան «Pari suar» լրագրում իրազեկում է. «Մեծանուն բեմադրիչ Ռուբեն Մամուլյանը Մառլեն Դիտրիխի և Դինո Ռոսսիի հետ Ամերիկա է թիավարում…»: Երևելի կինոգործիչները նավարկության ողջ ընթացքում ինչի՞ մասին են զրուցել. կարոտի, սիրո, ներքին սեկրեցիայի գեղձերի, ատելության, ցավի, գեղեցկության, գուցե կենաց անարդարությունների, ահեղ փորձությունների դեմ մարդ էակի` խոցելիության և անզորության: Ով գիտե, գուշակություններ չանենք: Հաստատ է այն, որ նրանք բոլոր զրույցները կայացրել են վերին, ոգեղեն ոլորտներում և ստուգապես եղել են պարականոն:

Մտածողության մի նոր կետ, մշակույթի մի նոր հայեցակարգ էր ձևավորվում, համաշխարհային մշակութային թանձրուկը ծնունդ էր տալիս աշխարհընկալման մի նոր համակարգի, որը հետագայում շարժանկարի արվեստ պիտի կոչվեր, և Ռուբեն Մամուլյան հայը հաղթ ու անպարտելի կանգնած էր այդ նոր համակարգի ձևավորման ակունքներում. «Հիմա դառնանք այն քննադատներին,- գրում է Ռուբեն Մամուլյանը,- ովքեր շարժանկարում տեխնիկական միջոցների կիրառման պատճառով բացառում են շարժանկարի արվեստ լինելը: Հիշենք, որ մենք ապրում ենք մի դարում, ուր գիտությունը հզոր քայլերով առաջընթաց է ապրում: Գիտական վերածննդի յուրօրինակ ժամանակներ են: Կար մի ժամանակ, երբ գիտությունը հետևում էր արվեստագետների երազանքներին: Այսօր որքան էլ անհավատալի թվա, դերերը փոխված են, և արվեստագետն է, որ ակնդետ հետևում է գիտության դարակազմիկ գյուտերին: Շարժանկարը ճշմարտապես արդիական արվեստ է և ներկայացնում է աննախընթաց մի երևույթ մշակույթի պատմության մեջ: Գիտության հանճարի ամենաբարձր հաղթանակները ստեղծում են այն հուսալի հենքը, որին հենված, պատկերները շարժվում են, արվեստները` խոսում: Բոլոր նրանք, ովքեր շարժականը չեն ընդունում իբրև արվեստ իր կիրառած գիտական և մեխանիկական միջոցների պատճառով, մոռանում են, որ յուրաքանչյուր արվեստ ի վերջո իրականացվում է համապատասխան գործիքների միջոցով: Ի վերջո ի՞նչ են դաշնամուրը, կավը, ներկերը, հարիչը և մարմարը, եթե ոչ գործիքներ` երաժշտի, նկարչի և քանդակագործի համար: Նույն գործիքները չէի՞ն, որոնց շնորհիվ հանդես եկան Վագները, Գոյան, Ռոդենը և մեծ արվեստի մյուս վիթխարի երևույթները: Այդպես էլ շարժանկարի արվեստը օգտվում է գործիքներից` որևէ գեղարվեստական երկի ծնունդ տալու համար: Չեմ պնդում, թե շարժանկարի ցանկացած նմուշ արվեստի գործ է: Իսկ ով կարող է հաստատել, թե յուրաքանչյուր հրատարակված գիրք գրականություն է: Երբ ասում են, թե պաստառը (կինոնկարը) գեղարվեստ է, ես ուզում եմ ավելացնել` պաստառի լավագույն նմուշները: Ես հակված եմ մտածելու, որ արվեստ կարող է կոչվել այն, ինչը կարող է դառնալ և ոչ թե` այն, ինչը այժմ է: Կինոպաստառը կարող է հանդուրժել ամեն տեսակ քննադատություն, բայց ժամանակակից քննադատները մի տեսակ անհամբերությամբ ու կոպտությամբ են օգտվում քննադատության շնորհած ազատությունից, մոռանալով, որ շարժանկարը պատանի է և դեռ նոր պիտի ծաղկի»:

1934-ին «Pioner pictures» հոլիվուդյան փոքր ստուդիան սկսում է «Բեկի շարփ» ֆիլմի նկարահանումները (սա առաջին գունավոր ֆիլմն էր): Ֆիլմի ռեժիսոր Լոուել Շերմանը մահանում է նկարահանումներն սկսելուց երեք օր հետո և ստուդիան հրավիրում է Մամուլյանին: Ֆիլմը Թուրինի կինոփառատոնի ժամանակ արժանանում է հատուկ մրցանակի: Մամուլյանի հաջորդ ֆիլմը նույնպես աննկատ չի մնում: Կինոքննադատների մրցանակ, վենետիկյան կինոփառատոնի հատուկ մրցանակ:

1959-ին Մամուլյանը սկսում է «Կլեոպատրա» ֆիլմի նկարահանման աշխատանքները և գլխավոր դերի համար հրավիրում է Էլիզաբեթ Թեյլորին, սակայն կինոն, ավելի ստույգ կինոարտադրություն մտնում էր որակական ուրիշ մի փուլ: Դրամարկղային հարաբերությունը մղվում էր առաջին պլան: Էժանագին աչառու ցուցքը հավակնում էր գեղարվեստի գահաթոռին, և Ռուբեն Մամուլյանը` մեծ ռեժիսորը, ով իր ներքին հաստատուն օրենքներն ուներ, ձգտել ու ձգտելու էր բարձրագույն չափանիշների: Այդ ազնվարյուն կինոգործիչը այս ստեղծագործական ոգին չէր կարող չհակադրվել ժամանակի ֆինանսական մագնատներին: 1961-ին, հունվարին Մամուլյանը հրաժարական տվեց, սակայն կինոարենայից հեռացավ վստահ ու տիրական քայլերով: Հաղթանակա՛ծ: Համոզված լինելով, որ համաշխարհային կինոմատոգրաֆի իրեն վստահված էջերը ինքը գեղեցկացրել է անջնջելի զարդագրերով: Պատահական չէ, որ աշխարհահռչակ Ակիրա Կուրոսավան իր առաջին Օսկարն ստանալուց, ծունկ է իջել, համբուրել է Մամուլյանի աջը և ասել է. «Շնորհակալություն, Մաեստրո, ես կինո սովորել եմ Ձեզանից»:

Փորձենք ետ գնալ և բացել Ռուբեն Մամուլյանի ստեղծագործական ճանապարհին առնչվող ևս մի կարևոր էջ: 1933 թվական, դեկտեմբերի 10: Ֆրեզնոյի հայ համայնքը շքեղ ճաշկերույթ է կազմակերպում ճանաչված ու փառաբանված Ռուբեն Մամուլյանի և նրա ծնողների` Զաքար և Վերգինե Մամուլյանների պատվին: Հանդիսության ավարտին շնորհակալական խոսքով հանդես է գալիս ռեժիսորի մայրը. «Սիրելիներս, սիրելի ազգակիցներ, կփափագիմ, որ բոլոր հայ մայրերը իրենց զավակներուն ներշնչեն հայրենասիրական զգացումներ: Իսկ դուք, սիրելի պարմանիներ և օրիորդներ, որտեղ էլ որ լինեք, ինչ բարձր դիրքի և պատվի էլ արժանանաք, չթաքցնեք ձեր հայ լինելը: Հպարտացեք և հպարտ եղեք, սիրեցեք ձեր ազգը և բարձր պահեք նրա պատիվը… (Ապա տիրում է լռություն, տոհմիկ ու ազնվական հայուհին զգում է, որ շատ կարևոր մի բան մնում է չասված և իր խոսքը եզրափակում է Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությամբ)»:

Այսօր, այսքան տարի անց, դժվար չէ պատկերացնել, թե հայությամբ ու հայերենով լեցուն ամերիկյան այդ սրահում ինչ է կատարվել: Թե համազգային հուզմունքն ու հպարտությունը տիեզերական ինչ ելևէջներ են ունեցել: Չարե՛նց, Մամուլյա՛ն… Եղեռնի մղձավանջը նոր-նոր թոթափած, աստանդական ու հայրենազրկված հայ ցեղը փորձում էր շտկել իր կորված մեջքը, փորձում էր ատամները սեղմել, ցավի միջից ժպտալ և աշխարհին ներկայանալ իր հոգու ողջ շքեղությամբ, շռայլությամբ: Մամուլյա՛ն, Չարե՛նց… Չարե՛նց, Մամուլյա՛ն…

Հետո կինոբոհեմից հեռու, աշխարհիկ աղմուկներից անջրպետված մեծանուն կինոռեժիսորը գրեց և հրատարակեց «Աբիգեյլ» գիրքը: Գիրք մանուկների համար: Հետո իր հետագա կյանքի տասը տարիների ընթացքում ժամանակակից անգլերենի էր փոխադրում շեքսպիրյան «Համլետը»: Այդպես կարող են ապրել միայն աշխարհի մեծագույն խենթերը: Այդպես անհայտի ու հավերժության աչքերին ակնդետ կարող են նայել միայն մեծագույն արվեստագետները: Ասե՞նք, որ Ռուբեն Մամուլյանի անունը գրանցված է փառքի Բրոդվեյյան դահլիճում: Ասե՞նք, որ 1983-ին նրան շնորհվեց ամերիկյան կինոռեժիսորների գիլդայի գրիֆֆիտ մրցանակը` համաշխարհային կինոմատոգրաֆիայի ասպարեզում ունեցած մեծ ձեռքբերումների համար: Ասե՞նք, եթե ամենակարևորը ասված ու արծարծված է հենց նրա ֆիլմերում, և ճշմարիտ, անխամրելի փառքի վկայագրերը հենց այդ ֆիլմերն են:

Մեծանուն կինոռեժիսորի և ասպետի ոդիսականը տևեց 90 տարի: Վարագույրը իջավ 1987 թվականի դեկտեմբերի 5-ին: Բայց այն վիթխարի կինոարարումը, որի հեղինակը Մամուլյանն էր, զարմացնելու և հիշեցնելու է աշխարհ մտած յուրաքանչյուր սերնդի:

 

Արտաշես Արամ

«Նարցիս»

About the Author
  • google-share
Previous Story

«Եթե նույնիսկ իմ կյանքի ընթացքում ինձ չհաջողվի վերադարձնել մարմարները, ապա երբ էլ որ դրանք վերադառնան, ես նորից կծնվեմ». Մելինա Մերկուրի

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ
  • ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ
  • ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»
  • ԽՈՆԱՐՀՈՒՄՍ, ՀԵՐՈՍԱՄԱՅՐ
  • ԼՈՒՍԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «Հայտնվել ենք բազում մարտահրավերների թիրախում, որը դատապարտված ենք հաղթահարել»
  • Կիլիկյան Հայաստանի նշանավոր Հռոմկլա բերդաքաղաքը
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 11)
  • ՍԻՐՈՒՆՅԱՆ ՄԵԾԱՐԵՆՑ
  • ՊԱՀՊԱՆԵՆՔ ԵՎ ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԱՅՐԵՆԻՆ
  • ԿԳՄՍՆ-ը պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն Հատիսի հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է օրենսդրությանը

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ

ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ

ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ
  • ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ
  • ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»
  • ԽՈՆԱՐՀՈՒՄՍ, ՀԵՐՈՍԱՄԱՅՐ
  • ԼՈՒՍԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «Հայտնվել ենք բազում մարտահրավերների թիրախում, որը դատապարտված ենք հաղթահարել»
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education food green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Պողոսյան Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ՝ Հանճարի և անճարի գուգահեռականներում գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան՝ «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com