• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Կիլիկյան Հայաստանի նշանավոր Հռոմկլա բերդաքաղաքը
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 11)
ՍԻՐՈՒՆՅԱՆ ՄԵԾԱՐԵՆՑ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 10)
…ԻՍԿ ԱՆՁՐԵՎԸ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐՆ ԷՐ ԾԵԾՈՒՄ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 9)
Ռուզան Հովասափյան. ԿԱՐՈՏՍ ԹՈՂ ՀԱԳԻԴ ՄՆԱ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 8)
ԶՈՒԽՐԱ ԵՐՎԱՆԴՅԱՆ. ՀՈՒՇԻ ՍԱՐՍՈՒՌՆԵՐ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 7)

Համակ սեր առ երգ և Տեր

Posted On 23 Դկտ 2013
Comment: 0
Tag: Համակ սեր առ երգ և Տեր. Լուսինե Զաքարյան

996996_614341835300079_1795975686_nԼուսինեն չի երգում, Լուսինեն աղոթում է…
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Ինչքան ժամանակ է ՝ դու չկաս. չկա՞ս, ո՞վ ասաց: Ինչպե՞ս կարող ես չլինել: Պարզապես քեզ արթմնի չեմ տեսնում. քայլում եմ, խոսում, դու հետս ես, «զրուցում եմ», ձայնդ ականջիս մեջ է, քո կենդանի շունչը զգում եմ շուրջս, դու օդի, ջրի, լույսի պես ամենուր ես ՝ քո հաստատուն ներկայությամբ, քո բարի, հմայող ժպիտով, բոլորի նկատմամբ քո ներողամիտ, ամեն արարք արդարացնող, ամենքին օգտակար լինելու քո պատրաստակամությամբ: Մի՞թե որևէ ողջի մասին այդքան խոսվում է. մի՞թե ողջը այսքան ներկա է ծանոթ ու անծանոթ օջախներում… Պատարագի ընթացքում, երբ քո «բաժինը» ուրիշն է կատարում, միևնույն է,  ես քեզ եմ լսում …
…Վիճակդ սկսեց ծանրանալ. համարյա հակառակ քո կամքի (անշուշտ, ոչ առանց Խորենի համաձայնության) հեռագրեցի Արարքցյանին (շուրջ 15 տարի «քո» Բաբիկին), խնդրեցի շտապ ընդունելություն՝ քո օրհասական վիճակի մասին տեղեկացնելու, անհապաղ Միացյալ Նահանգներ բուժման ուղարկելու ակնկալիքով: Քո հարցը լուծեց կառավարությունը (շնորհակալ եմ), իսկ Խորենի ճանապարհածախսի կեսը հոգաց նախկին քաղաքապետ Արտաշես Գեղամյանը ՝ տեղի տալով Սիլվա Կապուտիկյանի հորդորներին: Մեկնեցիր, սակայն ինչ – ինչ հանգամանքներից նեղվեցիր, թե քո հյուրընկալները «не были в восторге от меня» ու վերադարձար ժամանակից շուտ ՝ չանսալով Խորենի ՝ այստեղից քեզ ուղղված բազում խնդրանքներին ու հանդիմանություններին, որ քննություններն ավարտվեն, կթռչի, կգա: Վերջին խոսակցության ժամանակ ասել էիր. «Դու ուզում ես արի, ես վերադառնում եմ»: Բուժումդ անավարտ ՝ վերադարձար: Խորենը կգար, ու ամեն ինչ կընկներ իր տեղը … Ի դեպ Խորենի մասին: Հիշո՞ւմ ես Միքայելյանի հիվանդանոցում (ո՞վ էր կարծում, որ վերջը մոտենում է) ասացի. «Լուսինե, Խորենին քարի պես սեփական մատներով պիտի քանդակես»: Համաձայնվեցիր: Քո նկատմամբ ունեցած մայր – հայրական, իսկական հարազատի հոգատարության շնորհիվ չէ՞ր, որ Խորենը չէր կարողանում հանդուրժել բաներ, որ ուղղակի գծով հարվածում էին առողջությանդ … Ու շատ հաճախ բարկանալով, երբեմն ՝ վիրավորվելով «նազդ տանում էր»: Տեղին է հիշել դեռևս 69 – ին ՝ Կապուտիկյանի 50 – ամյակի օրը, Պարույր Սևակի խոսքը ձեր կենացի առիթով. «Խորեն, ողջ լինես: Մենք, այսօր Լուսինե ունենալով , քեզ շատ ենք երախտապարտ. թե չէ Ախալցխայից Երևան տեղափոխված մի ռուսախոս աղջիկ որտեղի՞ց կարող էր այդպես խորապես հասկանալ և ըմբռնել հոգևոր երգի էությունը . նրա կատարումը սովորական չէ . Լուսինեն չի երգում, Լուսինեն աղոթում է» :
Լուսինե, սիրելիս, հիշել քեզ, մտորել քո մասին, «զրուցել քեզ հետ» և չանդրադառնալ այն մեծ մարդուն, համընդհանուր սիրո և հարգանքի արժանացած լուսահոգի Վեհափառին, անհնարին է:
Արի հիշենք երկու դրվագ :
Բոլորին քաջ հայտնի է, որ դու շատ էիր աղոթում . նույնիսկ կիրակի օրերին Էջմիածնից վերադառնալուց հետո, եկեղեցում երեք ժամ պատարագին մասնակցելուց հետո տուն էիր մտնում, հանգստանալու և կարգին սնվելու փոխարեն երբեմն աղոթքդ շարունակում էիր տանը և ոչ կարճ ՝ խախտելով ռեժիմդ, նորից ու նորից վտանգելով առանց այդ էլ խաթարված առողջությունդ: Այդ արարքդ Խորենին շատ անգամ հավասարակշռությունից հանում էր, զանգում էր ինձ, դժգոհում էր , ելք չէինք գտնում: Վերջապես որոշեցինք միասին Վեհափառի մոտ գնալ՝ հաստատ գիտենալով, որ նրա խոսքը կազդի քեզ վրա, քանի որ դու պաշտամունքի հասնող աղջկական սեր ու հարգանք և մեծագույն ակնածանք ունեիր նրա նկատմամբ:
Գնացինք քեզանից գաղտնի (դու մինչև վերջ էլ չիմացար այդ մասին): Վեհափառն ասաց, որ առաջիկա չորեքշաբթի քեզ հետ այցելենք քաղաքային վիլլա: Զանգեցի քեզ նախազգուշացնելու, անմիջապես հարցրեցիր, թե չլինի՞ որևէ բան եմ ասել իրեն: Մատներս խաչելով ՝ թույլ տվեցի փոքրիկ սուտ . «Ոչ, — ասացի , — միայն հարցրեց քո մասին, ուսերս թոթովեցի. հասկացավ, որ լավ չես: — Եւ նախահարձակ եղա, — ի՞նչ ասեի՝ լա՞վ ես, ես կարող էի ճիշտ բան ասել»:
Վեհափառը զրույցի ընթացքում բացատրեց աղոթքի էությունը, նաև, որ այն կարճ ու երկար լինելու հետ կապ չունի, որ կարևորը անկեղծ հավատով աղոթելն է: Նաև ասաց, որ պետք է աղոթքդ չափավորես, որ պետք է քո առողջությանը հետևես, քանի որ մի ողջ ժողովուրդ քո երեսին է նայում :
Ավելացրեց, որ առաջիկա օրերին պատարագիչը ինքն է լինելու. ծածուկ աղոթքը, որ միշտ նվիրել է իր ծնողներին, այս անգամ կնվիրի քեզ: Արցունքներդ գլոր – գլոր թափվում էին …
Վեհափառի խոսքը մոգական ուժ ունեցավ: Այս դեպքից «գոտեպնդվեցի», հենց շատ էիր շեղվում, սպառնում էի, թե Վեհափառին կտեղեկացնեմ և, կարծես, քեզ «հավաքում էիր»:
Նորից 4 –րդ բուժմիավորման հիվանդանոցում ենք՝ Նահանգները մեկնելուցդ երկու – երեք օր առաջ: Երեկոյան, ուշ ժամի Սիլվան զանգեց, թե առավոտյան Վեհափառը այցելելու է քեզ. ես գիտեի , թե դու այդ լուրը ինչպես կընդունես, թե ինչ ազդեցություն կթողնի քեզ վրա, ցանկացա կանխել անհանգտությունդ (խոսակցությունը քիչ զավեշտական ստացվեց, այդ պատճառով մեջ եմ բերում տառացի): Երբ Սիլվան ասաց, որ լսափողը փոխանցեմ քեզ , որպեսզի այդ հաճելի լուրը ինքը հաղորդի, ասացի .
— Գիտե՞ք, Սիլվա ջան, այդ մասին աշխարհում ընդհանուր լռություն է:
— Ի՞նչ լռություն, ա՛յ Նինա, ինչի՞ մասին ես ասում:
— Այդ հարցի վերաբերյալ աշխարհում խո՛ր լռություն է … մե՛ծ լռություն :
Դադար :
— Հա՛, հասկացա, չասե՞մ Վեհափառի այցելության մասին :
— Իհա՛րկե: Թե չէ անհանգիստ գիշեր կսպասվի …
— Այ թե շրջահայաց ես, հա՛ …
Առավոտյան, քո սովորության համաձայն, ծուլանում ես անկողնուցդ վեր կենալ: Ես շուրջդ աննկատ «կարգի եմ բերում»: Աչքիցդ չի վրիպում. զարմանում ես, թե ինչ եմ անում: Պատասխանում եմ, թե Սիլվան գալու է, գուցե Գեղամյանը հետը գա. կտեսնի անկարգ վիճակ, անհարմար է, օտար մարդ է: Շտապեցնում եմ քեզ, չես լսում, ստիպված ասում եմ Վեհափառի այցի մասին : Խառնվում ես իրար : Վեհափառը Ազատի հետ ներս է մտնում: Քեզ նվեր է բերել օնիքսից պատրաստված ափաչափ հայկական խաչ. ուրախացել ես , զգացվել ես . այլևս այն հիվանդը չես …
Իրենց ուղեկցեցի մինչև շքամուտք. հրաժեշտ տալիս համբուրեցի աջը. երկու ձեռքով ուսերս բռնեց ու ասաց. «Վարձքդ կատար, լավ գործ եք անում, ապրեք» : Անմոռաց օր : Ամեն անգամ արտերկրից վերադառնալիս ասում էիր, թե որևէ բեմից իմ շատ սիրած «Ու՞ր ես, Մա՛յր իմ» -ը երգելիս պատկերացնում ես, որ ես դահլիճում նստած եմ, և ինձ համար ես երգում … Աղոթք ու լույս՝ քո խնկելի հիշատակին …
Գիտեմ, հոգիդ հաշտ է ինձ հետ, ամեն բանի գեղեցիկն էիր սիրում. դագաղագործ Վարդգեսին խնդրեցի, Վ. Վիսոցկու օրինակով պատրաստեց քոնը. սպիտակ ատլաս, դարսերով : Խորենի ընտրած վարդագույն հագուստի մեջ քնած հրեշտակ էիր …
17 տարի համարյա ամեն հոկտեմբերի 7 – ի միասին էինք այցելում լուսահոգի Վեհամոր շիրիմին ( Սիրանույշ Պալճյան, Վազգեն Ա – ի մայրը ): 92 – ին չորս օր առաջ ոտքդ վնասեցիր . հիվանդանոցում էիր . ես մենակ այցելեցի: «Քննեցիր», թե քո անունից քանի և ինչ գույնի ծաղիկներ եմ դրել: 17 տարի … ի՞նչ իմանայինք, թե այդքան սիրածդ Վեհամոր տապանաքարից չորս շարք վերև դու ես «պառկելու»:
… Իր թափառ կյանքում մարդ ի՞նչ իմանա ՝
Չի՞ նստել, թախծել այդ քարի վրա …

ՆԻՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ՀԶՈՐ ՀԱՅՐԵՆԻՔ» , 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, 1998

(Լուսանկարում՝ Նինա Հարությունյան, Սիլվա Կապուտիկյան, Վերա Հակոբյան, Լուսինե Զաքարյան)

ՀԳ. Խորին շնորհակալություն ենք հայտնում Արեգ Հակոբյանին՝ Նինա Հարությունյանի թոռնիկին նրա երջանկահիշատակ տատիկի անգին գանձերը մեզ տրամադրելու համար:

Լուսինե Զաքարյան Lousine Zaqaryan

About the Author
  • google-share
Previous Story

«Հարատևող համազգացում». Հրանտ Մաթևոսյանը` Մարո Մարգարյանի մասին

Next Story

Մանկական հիշողություններ պ. Մկրտիչ Էմինի մասին

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ
  • ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ
  • ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»
  • ԽՈՆԱՐՀՈՒՄՍ, ՀԵՐՈՍԱՄԱՅՐ
  • ԼՈՒՍԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «Հայտնվել ենք բազում մարտահրավերների թիրախում, որը դատապարտված ենք հաղթահարել»
  • Կիլիկյան Հայաստանի նշանավոր Հռոմկլա բերդաքաղաքը
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 11)
  • ՍԻՐՈՒՆՅԱՆ ՄԵԾԱՐԵՆՑ
  • ՊԱՀՊԱՆԵՆՔ ԵՎ ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԱՅՐԵՆԻՆ
  • ԿԳՄՍՆ-ը պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն Հատիսի հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է օրենսդրությանը

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ

ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ

ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ
  • ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ
  • ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»
  • ԽՈՆԱՐՀՈՒՄՍ, ՀԵՐՈՍԱՄԱՅՐ
  • ԼՈՒՍԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «Հայտնվել ենք բազում մարտահրավերների թիրախում, որը դատապարտված ենք հաղթահարել»
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education food green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Պողոսյան Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ՝ Հանճարի և անճարի գուգահեռականներում գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան՝ «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com