• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Կիլիկյան Հայաստանի նշանավոր Հռոմկլա բերդաքաղաքը
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 11)
ՍԻՐՈՒՆՅԱՆ ՄԵԾԱՐԵՆՑ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 10)
…ԻՍԿ ԱՆՁՐԵՎԸ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐՆ ԷՐ ԾԵԾՈՒՄ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 9)
Ռուզան Հովասափյան. ԿԱՐՈՏՍ ԹՈՂ ՀԱԳԻԴ ՄՆԱ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 8)
ԶՈՒԽՐԱ ԵՐՎԱՆԴՅԱՆ. ՀՈՒՇԻ ՍԱՐՍՈՒՌՆԵՐ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 7)

Հագուստի խորհրդանշական դերը հայոց հավատալիքներում և ծեսերում

Posted On 15 Հնվ 2014
Comment: 0
Tag: Հագուստի խորհրդանշական դերը հայոց հավատալիքներում և ծեսերում

 1525733_420219988108583_474802420_nԱռարկային և երևույթներին մոգական զորություն և խորհրդանշանական իմաստ վերագրելու՝ հին հասարակություններին բնորոշ մտահայեցության արտահայտություններից էր հագուստի մասերին որոշակի խորհրդանշական դեր հատկացնելը: Հագուստը դառնում է ոչ միայն մարմինը ծածկող (պաշտպանող) միջոց, այլև նրա առանձին տարրեր, ընդհանրացվելով մարմնի՝ այն կրող մասի գործառույթին կամ նրան հատկացվող նշանակությանը, ձեռք են բերում սիմվոլիկ գծեր, օժտվում ծիսական-մոգական նշանակությամբ: Զանազան ծիսական արարողություններում տարբեր վերընկալումներով են հանդես գալիս շապիկը, վարտիքը, գոգնոցը, գոտին, գլխի հարդարանքը, ագանելիքը:

Որպես հագուստի կարևորագույն մաս հանդես եկող շապիկը դիտվում է իբրև միասնության, հարսանեկան շապիկը՝ ամուսնական կապի ամրապնդման խորհրդանիշ: Կենցաղային սովորույթներում շապիկը փոխարինում է անձին՝ նրանից փոխառելով բեղմնավորման ուժը, առողջությունը. որդեգրման ժամանակ կինը փեշը գցում է երեխայի վրա կամ նրան անցկացնում իր շապկի միջով՝ խորհրդանշական ձևով ծնելով մանկանը (շապիկը փոխարինում է արգանդին): Վատառողջ երեխային լավացնելու նպատակով շապիկը պատռում էին (խորհրդանշում է կնոջ արգանդից վերածնվելը) և գցում առողջ երեխայի տան կտուրով՝ հիվանդությունը նրան փոխանցելով կամ պատռված շապիկը թաղում էին տան պատի տակ (շապիկը փոխարինում է կենդանի մարդուն և թաղվում մարդ-զոհի փոխարեն): Փոխանցման (տարոսի) ընկալումն է նկատվում ամուսնական ծեսերի ժամանակ փեսայի և ընտրված մակարների շապիկների լվացումը միևնույն տաշտում: Նորածնին մնացական դարձնելու նպատակով յոթ տնից մուրալով հավաքված լաթերից բախտավոր համարվող ծնողների աղջկա ձեռքով կարված շապիկը հագցնում էին նորածնին (Հին Հռոմում ևս Նոր տարվա նախաշեմին ողորմություն մուրալը հայտնի միջոց էր ճակատագրի վրեժը կանխելու համար): Տղամարդու շապկի կրծքամասի ասեղնագործումը խորհրդանշում էր սիրտն անխոցելի դարձնելը, քաջության պահպանումը, կնոջը՝ սնող կրծքի պահպանումը, նորահարսի շապկի քղանցքի ասեղնագործումը չարխափան միջոց էր և ապահովելու էր բեղմնավորումը:
Շապկից բացի տիրոջ զորությունը ստանում էր շապկընկերը՝ վարտիքը (ոտաշոր, փոխան), որին վերագրվում էր պահպանիչ, ապաքինող հատկություն: Տղամարդկանց վարտիքի գոտեկապը (խոնջանակապ) արական ուժի կրողն էր և կիրառվում էր տղաբերքի հետ կապված սովորույթներում: Ծանր երկունքն արագացնելու նպատակով ամուսնու գոտեկապը ցույց էին տալիս ծնող կնոջը կամ կապում նրա մեջքին (կամ որովայնին): Հարբուխով հիվանդին խորհուրդ էին տալիս ամուսնու կամ կնոջ վարտիքը քաշել գլխին:
Գոգնոցը կապվում էր հարսնության հետ և խորհրդանշում էր կնոջը՝ կիրառվելով որդեծնության հետ կապված սովորույթներում, միաժամանակ պահպանակ էր: Ուխտագնացությունից հետո հղիացած կանանց մայրերը իրենց գոգնոցը խրում էին թոնրի ակը (վաղաժամ ծննդի կանխում), հանում էին երկունքը սկսվելիս (արգելքի հեռացում), նորածնին փաթաթում նույն գոգնոցի մեջ (թոնրով «զորացած» գոգնոցը պահպանելու էր մանկան կյանքը):
Գոտին նշանավորում էր սոցիալական դրությունը. (հարուստները կապում էին լայն, աղքատները՝ նեղ գոտի): Փոփոխությունների նախանշանակ է. փեսային գոտի նվիրելը նշանակում էր սոցիալական վիճակի փոփոխություն: Տղամարդու գոտին խորհրդանշում էր իշխանությունը, կնոջ գոտին՝ հարսնությունը, կուսությունը կամ սեռականությունը (այլ երկրներում մարմնավաճառներն իրավունք չունեին գոտի և քող կրելու). այն արձակելը կուսության զոհաբերումն էր: Հարսի գոտին կապելը (իրավունքը վերապահվում էր ամուսնուն կամ սկեսրայրին) ամուսնական կապի մեջ մտնելու առաջին քայլն է, արձակելը՝ արգելքի վերացումը (հնում`այլ տղամարդու կողմից կնոջ գոտին արձակելը նշանակում էր պատվազրկում, իրավունքների ոտնահարում): Աղերսվում էր պտղաբերական սովորույթների հետ. ուխտատեղիներում երեխա չունեցող կանանց արձակված գոտին անծանոթ տղամարդու կողմից կապելը խորհրդանշում էր բեղմնավորումը և հնում մայրանալու նպատակով արտամուսնական կապի մեջ մտնելու ծեսի վերապրուկն էր: Մոնղոլիայում կնոջ հետ մերձեցած տղամարդը նրան էր հանձնում իր գոտին. երեխա ծնվելու դեպքում կինը համարվում էր ամուսնացած և իրավունք էր ստանում նորածնին հոր անունով կոչելու: Միևնույն ժամանակ գոտին հմայիլ-պահպանակ էր. օղակելով մեջքը, մարմինը բաժանում էր վերին (արական սկիզբ) և ստորին հատվածների (իգական սկիզբ). նորապսակների գոտին կապելը ամբողջացնում էր մարմինը (արական և իգական սկիզբը)՝ իբրև մանրատիեզերք՝ հիմք դնելով արարչագործությանը: Հայերը ծիածանն անվանում էին «Արամազդի գոտի», հույները՝ Ծիր կաթինը՝ «Աֆրոդիտեի գոտի»:
Գլխի հարդարանքն ապահովելու էր տան բարեկեցությունը, ընտանիքի ամրությունը, կնոջ համար նաև սոցիալ-տարիքային ցուցիչ էր. գլխաշորը տարիքային հասունացման վկայականն էր: Աղջիկները մինչև 13-14 տարեկան գլխաբաց էին շրջում, որից հետո՝ գլխաշոր էին կրում, նշանվածներն այլևս իրավունք չունեին գլխաբաց լինելու: Քողը կուսության, ամոթխածության խորհրդանիշն էր (այն կրելը պարտադիր էր ողջ հարսանիքի ընթացքում, մինչև քառասունք), սահմանն էր աղջկա և կնոջ միջև (խախտելու իրավունքը միայն փեսացուինն էր), պահպանակ էր չար աչքից, պաշտպան՝ ամլության դեմ: Գլխարկը փոխարինում էր տիրոջը (Շիրակում գլխացավ ունեցողի գլխարկը տանում էին աղոթելու գրբացի մոտ, հարսանիքին բացակայող փեսացուին փոխարինում էր ձիու գլխին դրված նրա գլխարկը), զուգորդվում տղամարդկային արժանապատվության հետ, այն գցելը պատվազրկություն էր, հնում խորհրդանշում էր իշխանությունը (թագը, գլխարկը ուրիշին հանձնելը իշխանությունը զիջելն էր):
Ագանելիքը (կոշիկ, գուլպա) առնչվում էր պտղաբերական ծեսերի հետ (հարսի կոշիկի կամ գուլպայի մեջ ցորեն էին լցնում՝ իբրև տղաբերքի նշան), ուներ կապող-միացնող նշանակություն (խնամիները գուլպաներ էին փոխանակում), սեռական ուժի կրողն էր, (հավատում էին, որ ճանապարհ գնացողը ձախ գուլպան պիտի թարս հագնի, որպեսզի կինը հավատարիմ մնա), իշխանության խորհրդանիշն էր (եկեղեցում փեսան փորձում էր տրորել հարսնացուի ոտքը, արքաները երբեմն իշխաններից ոմանց թույլ էին տալիս մի ոտքին կարմիր կոշիկ հանգնել), բախտի խորհրդանիշ էր (հարսնացուի հետևից ծնողները հին (իբրև փորձություն անցած) կոշիկ էին նետում):

Նյութը պատրաստեց Կարինե Զիլֆիմյանը

Լուսինե Զաքարյան Lousine Zaqaryan ֆեյսբուկյան էջից

About the Author
  • google-share
Previous Story

Ամանորի` առատությունն ու հաջողությունն ապահովող ծիսական սովորույթներեն ու ծիսագուշակությունները հայոց մեջ

Next Story

Կրակի պաշտամունքը և տյառնընդառաջի կրակի խորհուրդը

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ
  • ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ
  • ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»
  • ԽՈՆԱՐՀՈՒՄՍ, ՀԵՐՈՍԱՄԱՅՐ
  • ԼՈՒՍԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «Հայտնվել ենք բազում մարտահրավերների թիրախում, որը դատապարտված ենք հաղթահարել»
  • Կիլիկյան Հայաստանի նշանավոր Հռոմկլա բերդաքաղաքը
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 11)
  • ՍԻՐՈՒՆՅԱՆ ՄԵԾԱՐԵՆՑ
  • ՊԱՀՊԱՆԵՆՔ ԵՎ ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԱՅՐԵՆԻՆ
  • ԿԳՄՍՆ-ը պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն Հատիսի հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է օրենսդրությանը

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ

ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ

ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ
  • ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ
  • ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»
  • ԽՈՆԱՐՀՈՒՄՍ, ՀԵՐՈՍԱՄԱՅՐ
  • ԼՈՒՍԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «Հայտնվել ենք բազում մարտահրավերների թիրախում, որը դատապարտված ենք հաղթահարել»
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education food green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Պողոսյան Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ՝ Հանճարի և անճարի գուգահեռականներում գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան՝ «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com