• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Կիլիկյան Հայաստանի նշանավոր Հռոմկլա բերդաքաղաքը
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 11)
ՍԻՐՈՒՆՅԱՆ ՄԵԾԱՐԵՆՑ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 10)
…ԻՍԿ ԱՆՁՐԵՎԸ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐՆ ԷՐ ԾԵԾՈՒՄ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 9)
Ռուզան Հովասափյան. ԿԱՐՈՏՍ ԹՈՂ ՀԱԳԻԴ ՄՆԱ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 8)
ԶՈՒԽՐԱ ԵՐՎԱՆԴՅԱՆ. ՀՈՒՇԻ ՍԱՐՍՈՒՌՆԵՐ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 7)

«Կրթյալ երիտասարդությունը» իբրև գեղեցիկ սեռի բռնաբարված իրավունքների պաշտպան». Րաֆֆի

Posted On 24 Հնվ 2014
Comment: 0
Tag: հոդվածներ», Րաֆֆի «Հրապարակախոսություններ, Րաֆֆիի. Ընտանիքի կերբերոսներ

1622113_1455718221323472_2135264123_nԸՆՏԱՆԻՔԻ ԿԵՐԲԵՐՈՍՆԵՐ

Հավասարության և ազատության Հարցը կանանց սեռի քանի դար առաջ սկսավ մշակվել քաղաքակիրթ ազգերի մեջ, և վերջապես ներկա դարու առաջին կիսաբաժնում նա իր լուծումն ստացավ նորանով, թե կինը մարդկային կյանքի մի անդամն է,ուրեմն և պիտի լինի բաժանորդ նորա իրավունքներին:

Բայց թե մինչև ո՛ր աստիճան իրագործվեցավ այդ հարցի վճիռը լուսավոր Եվրոպայի և Ամերիկայի մեջ, մենք թողնում եմք դորավրա խոսելը, միայն կասեմք մի քանի խոսք, թե որպիսի ընդունելություն գտավ նա հայերի կյանքում:

Արդարև, մի քանի եվրոպական քաղաքներում, որոնց թվումն է և Թիֆլիսը, հայերի ընտանեկան կյանքը նոր կերպարանք ստացավ:

Որպիսի՞:

Հայը դուրս բերավ հարեմի դարավոր բանտարկությունից յուր կինը, նա ձգեց նորա երեսից ծածկապահության քողը, նա թույլտվեց նորա լեզվին խոսել և մտածել օտարների հետ: Եվ սիրախնդիր տղամարդը, որո համար հայ կինը մի ծածկյալ գանձարան էր, պատիվ ունեցավ հանդիպել նորան թատրոններում, պարահանդեսներում, փողոցներում և ամենայն զբոսարաններում:

Բայց հին հարեմային դրության կուսակիցները դեռ ո՛չ բոլորովին անհետացած էին: Ամեն գերդաստանում մի ծերունի պապա,կամ մի պառավ մամա, սկսան խորթ աչքով նայել մի այդպիսի նոր երևույթի վերա: Նոքա բողոքեցին այդ ընտանեկանհեղափոխության դեմ, կոչելով նորան լրբություն, շռայլություն, անամոթություն, մի խոսքով, անբարոյական մոլություն:

«Կրթյալ երիտասարդությունը» իբրև գեղեցիկ սեռի բռնաբարված իրավունքների պաշտպան, հերքեց նոցա բողոքը, մի քանիփաստերով, թե դուք փտած մարդիկ եք, դուք կուրացել եք հնամոլության նախապաշարմունքներով, դուք մեղանչում եք հավասարության և ազատության սկզբի դեմ…

Կուսակցություններ կազմվեցան: Ընտանեկան պատերազմը սկսվեցավ: Այդ պատերազմը անխզելի կերպով շարունակվում է մինչև այսօր և գուցե ընդ երկար տևելու է ապագայում…

Բայց ո՞ր կողմին պետք է արդարության իրավունքը տալ:

Ո՛չ առաջինին և ո՛չ երկրորդին:

Երկուքն էլ ունեն յուրյանց սխալ կողմերը:

Արդարև, ծերունի պապայի, այդ գերդաստանի պատրիարքի, արթուն աչքը անդադար հսկում է յուր ընտանիքի վերա: Նա համարձակ մուտք չի տալիս սիրախնդիր երիտասարդին սողալ յուր գերդաստանի սրբարանում և կոկած, սերտած, օտար ազգի բառերով քաղցրախոսել, սեթևեթել յուր օրիորդ թոռնիկին, յուր մանկահասակ հարսի հետ, և խելքից հանել նորանց: Այդ պատճառով, երիտասարդը վշտանալով հեռանում է հայի գերդաստանից, նա այլևս չէ դառնում այնտեղ, որովհետև ծերունու հեքիաթները նորան դուր չէին գալիս, որովհետև նորա ընտանեկան շրջանի երևույթը համապատասխան չէր նորա նպատակներին, և ոչ գոհացուցիչ նորա կրքերին ու պահանջմունքներին…

Կրթյալ երիտասարդությունը պահանջում է հեռացնել, յուր կարծիքով, այդ ծերունի կերբերոսները. անհետացնել նոցա իշխանության բռնաբարությունը և կատարյալ ազատությունը ներս տանել հայ ընտանիքի մեջ:

Շատ լավ:

Մենք նպատակ չունեմք վիճել ազատության սկզբի դեմ: Միայն կրկնում ենք, թե մենք արդեն տվինք փոքր ի շատե ազատություն մեր կնիկներին, բաց արինք նորա առաջև հարեմի փակված դուռը, և թույլ տվինք նորան հրապարակ ելանել իբրև մարդ, իբրև մարդկային անհատական իրավունքների բաժանորդ:

Բայց կինը ինչո՞վ արդյունավորեց այդ առանձնաշնորհությունը:

Նա հանդիպեցավ մեր կյանքի ասպարեզում, ոչ իբրև մարդը, — գործունյա, աշխատավոր և կարեկից յուր տղամարդի հոգսերին, այլ որպես խրձիկ, կուկլա, զուգված, զարդարված մոդնի մագազինների պաճուճանքներով, և յուր դեմքը խարդախ ածարվեստական գեղերով…

Նա եղավ յուր տղամարդի համար մի նոր տանջանքի մեքենա, մի նոր հոգածության առարկա: Նա գերի արեց յուր տղամարդին, որ առաջ նորա վերա իշխում էր, որո ինքը առաջ ստրուկն էր:

Արևելյան կյանքի մեջ, ուր հայ կինը դեռ ապրում է նահապետական շրջանում, ուր նա (որպես ոմանք մտածում են…) դեռ ստրուկ է յուր տղամարդի և տան ծերունիի կամքին, կինը ոչ միայն անկեղծ մաքրությամբ պահպանում է յուր բարոյական սրբությունը, այլ նա բաժանորդ է լինում յուր տղամարդի հոգսերին, նորա զբաղմունքներին, նա յուր տղամարդի հետ լծորդաբար կրում է յուր վերա ընտանիքի ապրուստի պիտույքը հաղթահարելու հնարները:

Այնտեղ կինը կուկլա չէ, և ոչ կրթյալ երիտասարդության ցնորքների առարկա: Այնտեղ կինը ժիր և գործունյա տանտիկին է: Նա թխում է յուր զավակների համար հաց, եփում է նոցա համար կերակուր, լվանում է նոցա լվացքը, կարում է նոցա հագուստը: Նա օգնում է յուր տղամարդին նորա հողերի մշակության մեջ, կալսում է նորա կալը, մաքրում է նորա ցանքերը ավելորդ խոտաբույսերեն: Նա օտար մարդի հետ գործ չունի: Նա յուր սերը, յուր սիրտը նվիրած է յուր ամուսնուն:

Բայց մեր քաղաքի ազատություն վայելող աղջիկ-պարոնը խոհանոցը չի մտնում, որովհետև կերակուր եփելու համար խոհարարներ կային, նա հաց չէ թխում, որովհետև կռո-փռնչին միշտ պատրաստ էր այդ պաշտոնը կատարելու, նա հագուստ չէ կարում, որովհետև այդ դերձակների գործ է:

Ուրեմն ի՞նչ է շինում նա:

Գիշերները վարում է զվարճությունների մեջ, զարթնում է ժամը տասին, շատ անգամ տասներկուսին, մի երկու ժամ հարկավորեն նորան լվացվել, հագնվել և հայելվո առաջ երեսը կոկել: Այնուհետև նա դուրս է գալիս փողոց, մագազիններին այցելություն գործելու, բուլվարները չափելու, պատերի վերա աֆիշաներ կարդալու և սիրուն տղերանց նայելու…

Ահա կանանց ազատության հետևանքը մեր կյանքի մեջ:

Րաֆֆի «Հրապարակախոսություններ, հոդվածներ»

About the Author
  • google-share
Previous Story

Անդրանիկ Մանուկյանը հայաստանյան եզակի պետական գործիչներից է, որոնք նկարների հավաքչությամբ են զբաղվում

Next Story

Վաճառականությունը հայերի մեջ

Related Posts

0

Թուրքիա

Posted On 11 Մրտ 2014
, By Christina Abrahamyan
0

Վաճառականությունը հայերի մեջ

Posted On 24 Հնվ 2014
, By Christina Abrahamyan

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ
  • ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ
  • ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»
  • ԽՈՆԱՐՀՈՒՄՍ, ՀԵՐՈՍԱՄԱՅՐ
  • ԼՈՒՍԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «Հայտնվել ենք բազում մարտահրավերների թիրախում, որը դատապարտված ենք հաղթահարել»
  • Կիլիկյան Հայաստանի նշանավոր Հռոմկլա բերդաքաղաքը
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 11)
  • ՍԻՐՈՒՆՅԱՆ ՄԵԾԱՐԵՆՑ
  • ՊԱՀՊԱՆԵՆՔ ԵՎ ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԱՅՐԵՆԻՆ
  • ԿԳՄՍՆ-ը պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն Հատիսի հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է օրենսդրությանը

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ

ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ

ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ
  • ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ
  • ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»
  • ԽՈՆԱՐՀՈՒՄՍ, ՀԵՐՈՍԱՄԱՅՐ
  • ԼՈՒՍԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «Հայտնվել ենք բազում մարտահրավերների թիրախում, որը դատապարտված ենք հաղթահարել»
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education food green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Պողոսյան Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ՝ Հանճարի և անճարի գուգահեռականներում գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան՝ «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com