• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Կիլիկյան Հայաստանի նշանավոր Հռոմկլա բերդաքաղաքը
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 11)
ՍԻՐՈՒՆՅԱՆ ՄԵԾԱՐԵՆՑ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 10)
…ԻՍԿ ԱՆՁՐԵՎԸ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐՆ ԷՐ ԾԵԾՈՒՄ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 9)
Ռուզան Հովասափյան. ԿԱՐՈՏՍ ԹՈՂ ՀԱԳԻԴ ՄՆԱ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 8)
ԶՈՒԽՐԱ ԵՐՎԱՆԴՅԱՆ. ՀՈՒՇԻ ՍԱՐՍՈՒՌՆԵՐ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 7)

Կրակի պաշտամունքը և տյառնընդառաջի կրակի խորհուրդը

Posted On 14 Փտր 2014
Comment: 0
Tag: Կրակի պաշտամունքը և տյառնընդառաջի կրակի խորհուրդը

1625540_641368939264035_1478695380_nԿյանքի գոյատևման կարևոր պայմաններից մեկը դիտվելով՝ կրակը դասվել է պաշտելի առարկաների շարքում՝ հանգեցնելով նրա նկատմամբ երկյուղ ու ակնածանք տածելուն: Կրակի պաշտամունքը արևապաշտության մի ձևն էր: Կրապաշտական հավատալիքներից է ծագել օջախի (թոնրի) պաշտամունքը, որն իր մեջ կրում էր գերդաստանի ամբողջականության գաղափարը: Ունենալով հեթանոսական ծագում՝ կրակի պաշտամունքն, այնուամենայնիվ, տարրալուծվել է քրիստոնեական կրոնի մեջ՝ հանդես գալով մի շարք տոներում և ծիսական արարողություններում, ինչպես՝ Ծննդյան, Զատկի, և, մասնավորապես, Տյառնընդառաջի տոներին:
Վերջինի անունը գործածվում էր խոսակցական մի քանի տարբերակով՝ Տանդառեջ, Տերինազ, Տըրընդեզ, Դառդառանջ, Դոռոնջ, Դռնտառունչ… Չնայած տոնի՝ կրոնական ծագմամբ անվանը՝ այն, ինչպես նշվեց, եղել է կրակապաշտական տոն, կապվել կրակի ու արևի աստված Միհրի պաշտամունքի հետ և նշվել Միհրի անունը կրող փետրվար՝ մեհեկան ամսին: Տոնական հանդիսություներն ունեին հնագույն ավանդույթներ և առնչվում էին կրակի մաքրագործող զորության հանդեպ ունեցած հավատի հետ: Տյառնընդառաջին վառվող խարույկը կատարում էր գարնան ավետաբերի խորհրդանշական դերը. իր հետ բերում էր օդի բարեխառնություն, հունձքի առատություն, արտերի բերրիություն և ամուսինների օրհնություն: Տյառնընդառաջին կատարվող մոգական գործողությունների նպատակն էր երկրագործական, անասնապահական հաջողությունների և մարդկային պտղաբերության ապահովումը:
Տոնի հիմնական ծեսը խարույկ վառելն էր, որի համար օգտագործում էին հիմնականում ցրտենու ճյուղեր: Դրանք եկեղեցու բակ բերում էին նորապսակ երիտասարդները, և նրանք էլ վառում էին կրակը: Եկեղեցում վառվող խարույկը ողջ համայնքի ընթացիկ տարվա կյանքի նախագուշակը պիտի լիներ: Կրակի թեժացումով «այրում էին ձմեռը»: Կրակի ծխի ուղղությունը ցույց էր տալու տարվա առավել բերքառատ գոտին (կամ բոցի ու ծխի՝ դեպի արևելք ուղղվելը բերրիության, դեպի արևմուտք ուղղվելն՝ անբերրիության նախանշանն էր), իսկ ծխի և վեր նետվող մոխրի շարժման միջոցով գուշակում էին երիտասարդների սիրային ակնկալիքները: Կրակի բորբոքումը նորապսակների ձեռքով, կրակթռնուկները և միմյանց երեսին մոխիր քսելը սեռական մագիայի գործողությունն էր հանուն սերնդաճի: Հարսնացուի՝ երիցս կրակի վրայով թռչելը որդեծնությունն ապահովելու համար էր, ամուլ կանանց թոչելը՝ երեխա ունենալու, քառասունքը չլրացրած ծննդկաններինը՝ մաքրվելու: Մոր և մանկան պտույտը խարույկի շուրջը մատնանշում էր մոր բազմածնությունը, զավակի երկարակեցությունը: Չամուսնացած աղջկա թռչելու ժամանակ հագուստի ծայրի այրվելն այդ տարի նրա ամուսնանալու նշանն էր: Ընդհանրապես, հագուստից մի կտոր կամ մի թել, ինչպես նաև մազի ծայրն այրելը կապահովեր չար աչքից, օձի ու կարիճի խայթոցից, ունեցած հիվանդություններից (նույն նպատակով կանայք պտտվում էին խարույկի շուրջն՝ ասելով՝ «Ոչ քորոտիմ, ոչ բորոտիմ»): Կրակի մաքրագործող ուժին ենթարկվում էին հիվանդները, որոնց պտտում էին խարույկի շուրջ: Կրակի չարխափան զորությունը ներգործելու էր տան վրա, որի շուրջ պտույտներ էին գործում խարույկից վերցրած ամանով կրակով, անասուններին ու թռչուններին չարի ներգործությունից պաշտպանելու համար խանձողներ էին գցում գոմը, հավաբունը: Երեխաները, հավերին գրկած, կանգնում էին խարույկի շուրջը, որպեսզի դրանք, կրակի ուժով զորացած, պասի ընթացքում շատ ձու ածեն: Տյառնընդառաջի խարույկի կրակն իր հետ բերում էր օրհնություն, ուստի խարույկից վերցրած խանձողներով վառում էին տան ճրագները և օջախը, դրանցով գծում երդիկի շուրջը, խաչ քաշում դռների շրջանակին՝ չար ոգիներից պաշտպանվելու համար:
Կրակի պաշտամունքի հետ է առնչվել նաև մոխրի պաշտամունքը: Հնում մեհյանների մոխիրը չէր թափվում, այլ խնամքով հավաքվում էր մի տեղ: Տյառնընդառաջի մոխիրը ևս կարևորվում էր, և, ըստ պատկերացումների, օժտված էր բուժող և առատացնող զորությամբ: Ջրում լուծելով՝ այն խմեցնում էին հիվանդներին, ծննդկաններին՝ հեշտ ազատվելու նպատակով, քսում էին երեխաների դեմքին ու վզին՝ նորալուսնից չազդվելու և չհիվանդանալու համար: Ամռանը դողէրոցքով չհիվանդանալու համար մոխիրը թաթախում էին ձյան մեջ և ուտում, աղի հետ խառնելով՝ կերցնում էին անասուններին: Գարնանը մոխրից շաղ էին տալիս արտերում, որ մուկը ցանքսը չկտրի, ինչպես նաև հավաբնում, գոմում՝ կենդանիներին հիվանդություններից, ծառերի վրա՝ որդերից պաշտպանելու համար, միաժամանակ ապահովելու համար կաթնատվությունն ու ձվատվությունը, կենդանիների աճը: Շատերը ամեն անգամ հաց թխելիս Տյառնընդառաջի խարույկից պահած մոխրից մի պտղունց գցում էին թոնրի կրակի մեջ:
Կրակի պաշտամունքը զանազան ձևերով դրսևորվում էր նաև կենցաղում: Երդվում և անիծում էին կրակով ու թոնրով, թոնրի շուրջ պսակ ու կնունք կատարում (այն սուրբ էր համարվում յուրաքանչյուր ընտանիքի համար), մեռոնն առաջին հերթին կաթեցնում էին դրա մեջ, կրակը հանգցնում էին մոխրով ծածկելով, երկունքն արագացնելու համար կրակ էին ստեղծում՝ ավելը վառելով, որի վրայից կինը երեք անգամ պիտի անցներ:
Կային նաև նախապաշարումներ կրակի ու օջախի հետ կապված: Օջախին մեջքով շրջված չէին կանգնում, գիշերները կրակ դուրս չէին տալիս, կրակի ճարճատյունը չարախոսություն էր նախանշում, Տյառնընդառաջի ու Զատկի տոների օրը ծնված երեխան, ըստ պատկերացումների, չար և կրակոտ է լինում: Կար նաև կրակի պղծման հավատալիք:
Կրակը հայերի մեջ ընկալվել է իբրև կին: Ուստի և օջախի գաղափարի հետ սերտորեն կապվում էր կնոջ անունը:

Նյութը պատրաստեց Կարինե Զիլֆիմյանը

Լուսինե Զաքարյան Lousine Zaqaryan ֆեյսբուկյան էջից

About the Author
  • google-share
Previous Story

Հագուստի խորհրդանշական դերը հայոց հավատալիքներում և ծեսերում

Next Story

Սուրբ Սարգսի տոնակատարության խորհուրդը

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ
  • ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ
  • ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»
  • ԽՈՆԱՐՀՈՒՄՍ, ՀԵՐՈՍԱՄԱՅՐ
  • ԼՈՒՍԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «Հայտնվել ենք բազում մարտահրավերների թիրախում, որը դատապարտված ենք հաղթահարել»
  • Կիլիկյան Հայաստանի նշանավոր Հռոմկլա բերդաքաղաքը
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 11)
  • ՍԻՐՈՒՆՅԱՆ ՄԵԾԱՐԵՆՑ
  • ՊԱՀՊԱՆԵՆՔ ԵՎ ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԱՅՐԵՆԻՆ
  • ԿԳՄՍՆ-ը պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն Հատիսի հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է օրենսդրությանը

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ

ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ

ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ
  • ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ
  • ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»
  • ԽՈՆԱՐՀՈՒՄՍ, ՀԵՐՈՍԱՄԱՅՐ
  • ԼՈՒՍԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «Հայտնվել ենք բազում մարտահրավերների թիրախում, որը դատապարտված ենք հաղթահարել»
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education food green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Պողոսյան Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ՝ Հանճարի և անճարի գուգահեռականներում գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան՝ «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com