• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՀՐԱՆՏ ԹԱԹՈՍԻ ՍԻՄՖՈՆԻԱՆ …
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ
ԼՈՒ՛ՅՍՆ Է ԱՌԱՎԵԼ
Մենուա Հովհաննիսյանին և բոլոր սրբազան Ռազմիկներին
Թատրոնը նրա համար հոգևոր տաճար էր,որին վերաբերվում էր հավատացյալի երկյուղածությամբ,ներկայացում արարելը՝ ծիսակատարություն
ԵԹԵ ՍԵՐԸ ԱՆՈՒՆ ՈՒՆԵՆԱՐ, ԿԿՈՉՎԵՐ ԱՐԵՆ

Կովկասյան պարսիկներ (Թաթեր). անթեղված ինքնություն

Posted On 27 Փտր 2014
Comment: 0
Tag: Կովկասյան պարսիկներ (Թաթեր). անթեղված ինքնություն

1623574_648586475208948_1466141387_nՕրերս Բրյուսելում կայանալիք հարավ-կովկասյան հակամարտություններին նվիրված Եվրախորհրդարանի կազմակերպած քննարկմանը մասնակցելու են նաև թալիշ հասարակական-քաղաքական գործիչներ, որոնք, ըստ մի շարք կայքերում տեղ գտած լրատվության, բարձրացնելու են Թալիշստանի լիակատար անկախության հարցը՝ համարելով, որ Ադրբեջանական Հանրապետության կազմում ինքնավարության պահանջը թալիշ ժողովրդի համար այլևս ժամանակավրեպ է… Կասկածից վեր է, որ թալիշական շարժումը յուրահատուկ «շոգեքարշի» դեր կարող է կատարել Ադրբեջանում ապրող տեղաբնակ այլ ժողովուրդների ազգային-ազատագրական ընդվզումների համար:
Ադրբեջանի Հանրապետության էթնիկ կազմի իրանական շերտի մեջ մտնում են երեք ժողովուրդներ՝ թալիշներ, թաթեր և քրդեր, որոնցից հենց թաթերն են այն հիմնական ենթաշերտը, որը ձևավորում է այսպես կոչված «ադրբեջանական հանրույթ»-ի մարդաբանական հիմնական միջուկը։ Ընդհանրապես «թաթ»-ը պարսկերենին շատ մոտ լեզվով խոսող այս ժողովրդին թյուրքական տարրի տված արտանվանում (էկզոնիմ) է, որը, ունենալով քամահրական երանգ, տրվում էր նստակյաց, ոչ թյուրքական բնակչությանը եկվոր թյուրքերի կողմից։ «Թաթ» եզրը, որն առաջին անգամ հիշատակված է օրխոնյան տեքստերում և ապա ավելի ուշ շրջանում 11-րդ դարի թուրք բառարանագիր Մահմուդ Քաշղարու «Դիվան լուղաթ աթ-Թուրք» բառարանում, ոչ միայն Ադրբեջանում, այլև Իրանի հյուսիսային շրջաններում, արևելքում՝ Խորասան նահանգում, Դաղստանում և Ղրիմում բնակվող իրանական և ոչ իրանական ժողովուրդների անվանումն է:

Լուսանկար
Ադրբեջանում ապրող թաթերի համար այս անվանումն ունի առավելապես հավաքական նշանակություն, և կապված բնակության վայրերից` «թաթ» եզրին զուգահեռ հանդիպում ենք նաև այս ժողովրդի տարբեր տեղական ինքնանվանումների, մասնավորապես՝ Ապշերոնում՝ փարսեր, Խիզիի, Դիվիչիի, Սիազանի շրջաններում և սրանց հարակից բնակավայրերում` դաղլիներ, Լահիջում և Շամախիի այլ թաթաբնակ վայրերում՝ լոհիջոններ։ «Թաթ»-ը, որպես ինքնանվանում, կիրառվում է նաև Հարավային Դաղստանում։ Ըստ կրոնի՝ թաթերը բաժանվում են 3 խմբի՝

1. մահմեդական թաթեր,

2. քրիստոնյա թաթեր (հայտնի են հայ-թաթեր անվամբ), որոնք հայերի հետ միասին բռնի տեղահանվեցին,

3. հուդայական թաթեր (կոչվում են լեռնային հրեաներ կամ ջուհուրներ), որոնք հիմնականում բնակվում են Ադրբեջանի հյուսիսային սահմաններին և Դաղստանում:

Լուսանկար

Ադրբեջանի Հանրապետությունում թաթերը դեռևս մինչև 19-րդ դարավերջ և 20-րդ դարի կեսերը ամփոփ բնակեցնում էին ամբողջ Ապշերոնի թերակղզին և Բաքվի նահանգությունը, Շամախիի և Ղուբայի երկրամասերն ու Խիզիի շրջանը, ինչի մասին խոսում են թե՛ այս տարածքների տեղանվանական համակարգը, թե՛ ադրբեջաներենում առկա թաթական ենթաշերտը, թե՛ 19-րդ դարում այստեղ այցելած մասնագետների տեղեկությունները, ինչպես նաև ցարական և խորհրդային շրջանից պահպանված վիճակագրական տարբեր աղբյուրները։ Ընդ որում, այս տարածքներում բացառապես թյուքական տարր չի ապրել և ամբողջովին խիտ բնակեցված է եղել թաթերով:

Լուսանկար
Այսպես՝ Կազանի, ապա նաև Պետերբուրգի համալսարանների պրոֆեսոր Իլյա Բերեզինը 1850թ.-ին հրատարակած «Ճանապարհորդություն Դաղստանով և Անդրկովկասով» աշխատանքում, խոսելով Բաքվի նահանգության բնակչության մասին, գրում է. «Բաքվի նահանգը բնակեցված է մեծամասամբ շիական ուղղության մահմեդականներով։ Բաքվի միայն 6 գյուղեր են բնակեցված թյուրքական ցեղերով, մնացած բոլոր բնակավայրերում պարսիկներ են ապրում։ Քաղաքում, բացի ռուսական ծառայողներից, կան մինչև 200-ի հասնող հայկական տներ։ Բաքվի ամբողջ պարսկական բնակչությունը խոսում է հատուկ պարսկական բարբառով՝ թաթերենով, որը գործածվում է նաև Դաղստանի տարբեր վայրերում»: Ինչ վերաբերում է վիճակագրական տվյալներին, ապա ըստ «ԽՈՉՍՈջրՍՌռ ՍՈսպվՊՈՐՖ»-ի 1894թ. համարի՝ Ադրբեջանում ապրում էր 124.693 թաթ, որից հետո, այսպես կոչված, «ադրբեջանական հանրույթի» ձևավորմանը զուգահեռ, վիճակագրական տվյալներում տեսնում ենք թաթական բնակչության թվաքանակի շարունակական նվազում, որն ավելի մեծ թափ է ստանում խորհրդային, ապա նաև հետխորհրդային Ադրբեջանում։ Արդյունքում` ադրբեջանական վերջին մարդահամարը այստեղ գրանցել է ընդամենը 25.200 թաթերի, այն դեպքում, երբ միայն Լահիջում և մերձակա մի քանի բնակավայրերում 2005թ. ամերիկյան հետազոտողները արձանագրում են 15.000 թաթ։ Բորիս Միլլերը 1929թ. հրատարակած իր աշխատությունում («ՁՈՑօ, Ռւ ՐՈրրպսպվՌպ Ռ չՏՉՏՐօ») հենվելով տարածքային գործկոմների վիճակագրության վրա՝ գրանցում է 225 թաթական (մահմեդական) բնակավայր ամբողջ Ադրբեջանի տարածքում։ Եվ նրանց որևէ զանգվածային արտագաղթ Ադրբեջանի տարածքից պատմությանը հայտնի չէ և եթե գործի դնենք վիճակագրական հաշվարկի այն այլընտրանքային ձևերը (առնվազն 5 սերնդի աճ՝ սկսած 1894թ.-ից, ծնելիության բարձր մակարդակ), ապա այսօր Ադրբեջանի Հանրապետությունում ապրում է ըստ էության ավելի քան մեկ միլիոն ծագումով թաթ բնակիչ: Ի դեպ, թաթերի մեծ մասը, հարկադրանքի պայմաններում դառնալով ադրբեջանախոս, այնուամենայնիվ չի զրկվել իր ազգային ինքնագիտակցությունից:

Թաթերը համարվում են «անթեղված ինքնություն» կրող էթնոսներից, և տարածաշրջանային որոշակի զարգացումներ կարող են շիջել թաթերի «ինքնությունը»: Նույնիսկ չլինելով մայրենի լեզվի կրողներ, բազմաթիվ ադրբեջանախոս թաթեր պահպանում են իրենց էթնիկ ինքնագիտակցությունը։ Բորիս Միլլերը դեռևս 20-րդ դարի առաջին քառորդին նշում է, որ թաթերին թյուրքախոս է դարձնում դպրոցը։ Մյուս կողմից այստեղ առկա են պետական ձուլման քաղաքականության տարբեր մեխանիզմներ, որոնցից արժի հիշատակել պանթյուրքիստական գաղափարախոսության ազդեցությամբ ձևավորված ոչ թյուրքական ազգերի լեզուն քամահրանքի և ծաղր ու ծանակի առարկա դարձնելը։ Օրինակ` Ապշերոնում պատմում են ոմն պանթյուրքիստ Ահմեդ Քեմալի մասին, որը, 20-րդ դարի սկզբին դասավանդելով Բալախանում, ամեն կերպ իր աշակերտների մեջ քամահրանք էր սերմանում սեփական լեզվի հանդեպ: Եվ հենց նրա ազդեցությամբ տեղի ունեցավ Նարդարան և Բուզովնա բնակավայրերի թաթերի անցումը թաթական լեզվից թյուրքերենի։ Նույնը տեսնում ենք նաև քրդերի դեպքում։ Ըստ Բուկշպանի՝ Ադրբեջանում քրդերի լեզվի հանդեպ ծաղր ու ծանակը հասել էր այն աստիճանի, որ երկլեզվության փուլ ապրող մի քանի քրդական գյուղեր երդվում են այլևս չխոսել քրդերեն և անցնում են թյուրքախոսության:

Այսօր Ադրբեջանի Հանրապետությունում ամենախիտ բնակեցված բնակավայրը Լեռնային Շիրվանում (Իսմայլիի շրջան) գտնվող Լահիջն է, որի բնակչությունը, խոսելով թաթերեն և պահպանելով թաթական ինքնագիտակցությունը, կարող է որոշակի նախադրյալների դեպքում դառնալ համԼուսանկարաթաթական զարթոնքի օջախ:


ԱՐՏՅՈՄ ՏՈՆՈՅԱՆ
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի ասպիրանտ (թաթագետ)

hayzinvor.am

About the Author
  • google-share
Previous Story

ՀԻՔՍՈՍՆԵՐԻ ԱՐՇԱՎԱՆՔԸ (Ք. Ա. ՄՈՏ 1710Թ.) ՁԻ ԼԾԱԾ ՄԱՐՏԱԿԱՌՔԵՐՈՎ` ԴԵՊԻ ԵԳԻՊՏՈՍ

Next Story

Yerevan is 6000 years oldЕревану 6000 летԵրևանը 6000 հազար տարեկան է

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • Օհաննա Էլոյան. «ԳՅՈՒՄՐՈՒ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»
  • ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. «Մենք պետք է ապրենք, որքան էլ երկնաքար ընկնի»
  • «ՀԱՐԱՏԵՎ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ԹՌՉՈՒՆ ԵՄ ԵՍ, ՈՒ ՄԻ ԹԵՎՍ ԽՐՎԱԾ Է ՆՐԱ ՄԵՋ…».ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ
  • ՀՐԱՆՏ ԹԱԹՈՍԻ ՍԻՄՖՈՆԻԱՆ …
  • Ինը թերլեմեզյանցի նկարիչ՝ «45 տարի անց» ցուցահանդեսում
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
  • «ՀԱՅԵՐԸ ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ. ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ» ԿԱՄ՝ ՀԱՅ ՀՈԳՈՒ ՑՈԼԱՆՔԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Օհաննա Էլոյան. «ԳՅՈՒՄՐՈՒ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»

ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. «Մենք պետք է ապրենք, որքան էլ երկնաքար ընկնի»

«ՀԱՐԱՏԵՎ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ԹՌՉՈՒՆ ԵՄ ԵՍ, ՈՒ ՄԻ ԹԵՎՍ ԽՐՎԱԾ Է ՆՐԱ ՄԵՋ...».ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • Օհաննա Էլոյան. «ԳՅՈՒՄՐՈՒ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»
  • ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. «Մենք պետք է ապրենք, որքան էլ երկնաքար ընկնի»
  • «ՀԱՐԱՏԵՎ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ԹՌՉՈՒՆ ԵՄ ԵՍ, ՈՒ ՄԻ ԹԵՎՍ ԽՐՎԱԾ Է ՆՐԱ ՄԵՋ…».ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ
  • ՀՐԱՆՏ ԹԱԹՈՍԻ ՍԻՄՖՈՆԻԱՆ …
  • Ինը թերլեմեզյանցի նկարիչ՝ «45 տարի անց» ցուցահանդեսում
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կարինե Ավագյան Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Պողոսյան Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ Օհան Դուրյան հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Ashot Manukyan՝ Քաղաքագիտության էթնիկական երանգները գրառման
  • Ashot Manukyan՝ Աշոտ Մանուկյան գրառման
  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com