• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Կիլիկյան Հայաստանի նշանավոր Հռոմկլա բերդաքաղաքը
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 11)
ՍԻՐՈՒՆՅԱՆ ՄԵԾԱՐԵՆՑ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 10)
…ԻՍԿ ԱՆՁՐԵՎԸ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐՆ ԷՐ ԾԵԾՈՒՄ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 9)
Ռուզան Հովասափյան. ԿԱՐՈՏՍ ԹՈՂ ՀԱԳԻԴ ՄՆԱ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 8)
ԶՈՒԽՐԱ ԵՐՎԱՆԴՅԱՆ. ՀՈՒՇԻ ՍԱՐՍՈՒՌՆԵՐ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 7)

Խոսք, ավա՜ղ հիշատակի

Posted On 12 Ապր 2014
Comment: 0
Tag: Արտաշես Քալանթարյան, Պարույր Սեւակը

2Այս տարվա օրացույցի հունվարի 24-ի թերթիկի վրա կարդացի. «50 տարի առաջ ծնվեց Պարույր Սեւակը, սովետահայ բանաստեղծ»։ Ու հաջորդ տողին չանցնելով, մտածեցի, տեսնես հասցրե՞լ են նշել մահվան մասին։ Եւ, ազնիվ խոսք, զարմացա, նկատելով, որ գրված է, մեռ. 1971 թ.»:

Ինչպե՞ս թե։ Արդեն երեք տարի է դառնում, ինչ Պարույրը չկա՞։

Ինչպե՞ս չկա, երբ ամեն օր մեզ հետ է։ Ինչպե՞ս չկա, երբ ամենուրեք արտասանում են նրան, երբ ամենուրեք գրում նրա մասին, երբ ամենուրեք հիշում են նրան։

Ինչպե՞ս չկա Պարույր Սեւակը, երբ ամբողջ Միությունը եւ սփյուռքը նրա ծննդյան հիսնամյակն է նշում։

Այսինքն` լիներ էլ, չէր մասնակցի այդ հանդիսություններին։ Չէր սիրում հոբելյաններ ու նիստեր: Հիմա փախած կլիներ որեւէ տեղ՝ Չանախչիի իր տունը կամ Դիլիջան ու նոր խնդիրներ կմտածեր 21-րդ դարի հաշվիչ մեքենաների համար։

Չէր սիրում հոբելյաններ, չէր սիրում մեծ դահլիճներ, չէր սիրում բազմամարդ հանդիպումներ։

Շատ էր խուսափում։ Բայց որովհետեւ ստիպում էին, խնդրում, պահանջում էին, բայց որովհետեւ փափուկ սիրտ ուներ, մերժել չէր կարողանում, գնում էր՝ գոռգոռալով, անիծելով իրեն, իր բնավորությունը, իր գործը եւ ամեն հանդիպումից հետո հանդիսավոր երդվում, որ դա վերջինն էր։ Վերջ… մինչեւ նոր հանդիպում։

Ավելի հրապուրիչ, ավելի գրավիչ մարդ չկար… Որտեղ էլ լիներ, տաքանում էր շրջապատը:

Նրա կողքին հեշտ էր շնչելը, նրա կողքին մարդ մարդ էր զգում իրեն։ Ինչ տուն էլ մտներ՝ նվաճում էր։ Հինգ րոպե չանցած՝ պառավները «որդի ջան» էին ասում նրան, երեխաները նստում էին ծնկին ու համբուրում էին, տանտիրուհիները հանում էին բոլոր հոգեպահուստները, տղամարդիկ ժպտում էին հպարտ ու երջանիկ։

Ինչո՞ւ։ Ո՞վ իմանա։ Դե որ մարդ իմանա, ինքն էլ կաշխատի այդպես լինել, էլի:

Փխրուն սիրտ ուներ։ Աչքերը լցվում էին միանգամից, երբ ազնիվ ու բարի մի բան էր լսում, երբ գեղեցիկ մի բան էր տեսնում։ Չէր ամաչում, լաց էր լինում, հետո մեղավորի պես ծիծաղում էր իր լացի վրա եւ ձեռքերով էլ սրբում էր արցունքները։

Եւ անմիջապես էլ կրակ էր կտրում, երբ ականատես էր լինում անարդարության, անազնվության, ստորության։ Դառնում էր կոպիտ, դառնում էր վայրի ու հարձակվում էր անողոք, անզիջում, անսանձ։ Ու չէր հանգստանում, մինչեւ որ հակառակորդը թիակների վրա չընկներ կամ չփախչեր խուճապահար։ Տանել չէր կարողանում անտարբերությունն ու հաշտվողականությունն ընդհանրապես եւ առանձնապես, երբ խոսքը վերաբերում էր գրականությանն ու լեզվին։ Նրա համար սրբություն էր լեզուն եւ գրականությունը, զենք։ Նա իր ընդդիմախոսին բաց չէր թողնի ժամեր շարունակ, կպահեր մինչեւ առավոտ, մինչեւ որ հասկացներ նրան սխալը։ Նա նրան կոչնչացներ իր ապշեցուցիչ գիտելիքներով եւ ահավոր տրամաբանությամբ։ Ոչ ոք թերեւս նրա նման չգիտեր համաշխարհային պոեզիան եւ նրա ժամանակակից ալեբախումները։ Ոչ ոք նրա նման չէր կարող կռահել, թե գրականության մեջ ինչպիսի հոսանքներ են սկսվելու մի քանի տարի հետո։ Ոչ ոք չի կարող պարծենալ, թե գրական ազնիվ վեճի մեջ կարողացել է հաղթել նրան։

Հիմա, երբ կարդում ես Պարույր Սեւակի ստեղծագործությունների հատորները, զարմանում ես, թե նա երբ է հասցրել այդքան գրել։ Ախր նա ժամանակ չուներ։ Ախր նա բոլորովին ժամանակ չուներ։

Երբ գրողների միություն էր գալիս աշխատանքի, նստում էր սեղանի մոտ թե չէ, գրպանից բարակ ու երկար մի թուղթ էր հանում, իր մանրիկ ու սիրուն ձեռագրով գրված։ Ինչ-որ ցուցակ։ Նայում էր շուրջը, ժպտում էր պայծառ ու ամաչկոտ իր ժպիտով ու ասում.

— էսօրվա իմ անելիքը.

Ցուցակի առաջին կետում գրված էր լինում, որ պետհրատ պիտի զանգահարի իր գրքի համար։ Իսկ երկրորդ կետում՝ որ չպիտի մոռանա ստանալ աշխատավարձը։ Նա, սկսում էր երրորդ կետից։ Զանգահարում-միջնորդում էր, որ ինստիտուտ ընդունեն գյուղից եկած մի շատ լավ տղայի, որ աշխատանքի ընդունեն մի խեղճ կնոջ, որ չձգձգեն մի վաստակած մարդու կենսաթոշակի հարցը, որ տպագրեն մի տաղանդավոր պատանու, որ այսինչ գյուղում անպայման գրադարան բացեն, որ չնեղեն փայլուն, բայց մի քիչ կամակոր մի ուսուցչի, որ քննեն մի բանվորի նորարարական առաջարկը, որ անպայման գրախոսական տպագրեն սփյուռքում լույս տեսած մի գրքի մասին, որ…

Ու հասցնում էր ամեն ինչ եւ միայն երկու բան էր մոռանում. որ պետհրատ զանգահարի իր գրքի համար եւ անպայման ստանա իր աշխատավարձը…

Եւ դրա համար էլ այդ երկու կետը միշտ, առանց փոփոխության նրա նոր ցուցակների սկզբում էին լինում:

Իր հիմնական աշխատանքից, իր ստեղծագործություններից դուրս այդքան զբաղված ու այդքան ծանրաբեռնված, նա բարեխիղճ էր բծախնդրության աստիճանի, ճշտապահ էր ու իր խոսքի տերը: Եւ ինչպես գրականության մեջ, կյանքում էլ առատաձեռն էր, շռայլ ու հպարտ։

Նրան, բնականաբար, շատերն էին ճանաչում ու սիրում, շատերն էին ուզում լինել նրա կողքին, շատերն էին ուզում հյուրասիրել նրան: Եւ նա չէր խուսափում մարդկանցից։ Բայց հետո պարզվում էր, որ ինքն է վճարել բոլորի փոխարեն թաքուն: Մարդիկ նեղանում էին, բայց ինչպե՞ս նեղանաս Պարույրից, երբ նայում էր քեզ խորամանկ, քիչ ամաչկոտ ժպիտով, իսկ երբ շատ էին ճնշում, ծիծաղում ու ասում էր կատակով.

— Արա, դուք ո՞վ եք, է՛, որ ինձ հյուրասիրեք…

Չէ՛, անարդար բան է, որ նման մարդկանց մասին օրացույցում գրում են, թէ…

Նրանց ծննդյան թիվը միայն պետք է գրել:

 ԱՐՏԱՇԵՍ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ kalantarian.org

About the Author
  • google-share
Previous Story

Ամենայն Հայոց Հովհաննեսը

Next Story

Հուշեր Մոնթեի մասին

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ
  • ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ
  • ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»
  • ԽՈՆԱՐՀՈՒՄՍ, ՀԵՐՈՍԱՄԱՅՐ
  • ԼՈՒՍԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «Հայտնվել ենք բազում մարտահրավերների թիրախում, որը դատապարտված ենք հաղթահարել»
  • Կիլիկյան Հայաստանի նշանավոր Հռոմկլա բերդաքաղաքը
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 11)
  • ՍԻՐՈՒՆՅԱՆ ՄԵԾԱՐԵՆՑ
  • ՊԱՀՊԱՆԵՆՔ ԵՎ ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԱՅՐԵՆԻՆ
  • ԿԳՄՍՆ-ը պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն Հատիսի հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է օրենսդրությանը

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ

ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ

ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ
  • ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ
  • ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»
  • ԽՈՆԱՐՀՈՒՄՍ, ՀԵՐՈՍԱՄԱՅՐ
  • ԼՈՒՍԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «Հայտնվել ենք բազում մարտահրավերների թիրախում, որը դատապարտված ենք հաղթահարել»
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education food green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Պողոսյան Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ՝ Հանճարի և անճարի գուգահեռականներում գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան՝ «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com