• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Կիլիկյան Հայաստանի նշանավոր Հռոմկլա բերդաքաղաքը
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 11)
ՍԻՐՈՒՆՅԱՆ ՄԵԾԱՐԵՆՑ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 10)
…ԻՍԿ ԱՆՁՐԵՎԸ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐՆ ԷՐ ԾԵԾՈՒՄ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 9)
Ռուզան Հովասափյան. ԿԱՐՈՏՍ ԹՈՂ ՀԱԳԻԴ ՄՆԱ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 8)
ԶՈՒԽՐԱ ԵՐՎԱՆԴՅԱՆ. ՀՈՒՇԻ ՍԱՐՍՈՒՌՆԵՐ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 7)

«Լուսանկարը չի պահպանվել, բայց մնացել է հուշը այդ ջերմ հանդիպման». Վահրամ Փափազյան

Posted On 21 Հկտ 2013
Comment: 0
Tag: Ավ. Իսահակյան «Պանդուխտ որդին», Վահրամ Փափազյան, Ցոլակ Ամերիկյան

1Վահրամ Փափազյանը հյուրախաղերով Լենինականում էր. բեմադրվելու էր Օթելլոն: Եղբայրս ինձ էլ տարավ: Առաջին անգամ էի թատրոնում: Լենինականի Ձորի թաղում ապրած աղջնակ, որ հանկարծ հայտնվում է թատրոնում: Տպավորված էի:
Առաջին անգամ տեսա Փափազյանին, տեսա ու ցնցվեցի: Ինձ հատկապես զարմացրեց այն, որ նրան տեսա մեկ դռան մոտ` այն բացվելիս, և մեկ էլ բեմի առաջամասում: Ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ, թե քանի՞ քայլ է պետք անել դռան մոտից միանգամից բեմի սկզբնամասում հայտվելու համար…
…Փափազյանը մտքիցս դուրս չէր գալիս, նրան մի անգամ էլ տեսնելու միջոցներ էի փնտրում: Այդ մասին ասացի ռուսերենի ուսուցչուհուս` Թամարա Ալեքսանդրովնային, որը Ցոլակ Ամերիկյանի կինն էր: Ես նրա սիրելի աշակերտուհիներից էի: Եվ ընդհանրապես, լավ ասմունքում էի, ու ինձ գնահատում էին:
Թամարա Ալեքսանդրովնան լսեց ու ասաց.
_ Ցոլակին կասեմ:
Ավելի ուշ ինձ հաղորդեց նրա պատասխանը, թե ամեն մեկը չէ, որ կհամարձակվի անձամբ ծանոթանալ Փափազյանի հետ, բայց եթե Թամարայի աշակերտուհին շատ է ցանկանում, թող նշանակված օրը հյուրանոց գնա:
Որոշեցինք մի քանի աշակերտներով հյուրընկալվել Փափազյանին: Այստեղ ևս ինձ անակնկալ էր սպասում: Հյուրանոցում էլ առաջին անգամ էի, և փափուկ բազմոցները հմայել էին ինձ. ես համեստ կյանքով ապրող բանվորի ընտանիքում էի մեծանում, իսկ այժմ շքեղություն էր շուրջբոլորս:
Ցոլակ Ամերիկյանը Փափազյանի սենյակում էր: Մեզ լավ ընդունեցին: Փափազյանը մեկ առ մեկ հարցնում էր բոլորին, թե ինչով են զբաղվում: Նկատեցի, որ թեև բոլորս աղջիկներ ենք, բայց նա «մանչ» բառով էր դիմում: Ես ամաչում էի ու թաքնվել էի վերջում, քանի որ հանդիպման «մեղավորն էի»: Երկյուղ էի զգում, որ կարող է ինձ էլ տեսնել ու հարց ուղղել: Այդպես էլ եղավ: Փափազյանը մի փոքր շրջեց գլուխը և ինձ ցույց տալով հարցրեց.
_ Աս մանչը ի՞նչ կընե:
_ Կնոջս աշակերտուհին է և լավ արտասանում է,_ պատասխանեց Ամերիկյանը:
Փափազյանը հարցրեց, թե ի՞նչ կարող եմ արտասանել: Ընտրեցի Ավ. Իսահակյանի «Պանդուխտ որդին»: Երբ ավարտեցի, Ամերիկյանին դառնալով` ասաց.
_ Ցոլա՛կ, մի աս մանչի՛ն լսե: Ըսե՛, թող վերջին տողը նորեն ըսե:
Կրկնեցի, որից հետո դարձյալ Ամերիկյանին ասաց, թե դեռ չէր լսել, որ որևէ ասմունքող ճիշտ արտասաներ այդ տողը. «Տես, թե աս աղջիկը ինչպես կարտասանե»:
Հանդիպման ավարտին բարեհոգաբար հարցրեց, թե ինչ կցանկանանք: Մենք անզուգական դերասանի հետ նկարվել էինք ուզում: Ոչ միայն չմերժեց, այլև ցույց տվեց հոգու մեծությունը: Բանն այն էր, որ հյուրանոցից մինչ Կարախանի լուսանկարչատուն բավական մեծ տարածություն էր պետք անցնել: Եվ այդ մեծությունը չզլացավ, հագավ շորերն ու մեզ հետ դուրս եկավ: Հպարտությունը սրտներումս` լուսանկարվեցինք մեծն Փափազյանի հետ: Ցավում եմ, որ այսօր այդ լուսանկարը չի պահպանվել, բայց մնացել է հուշը այդ ջերմ հանդիպման իմ մանկության օրերից:

ԼԱՈՒՐԱ ՄԱԿԱՐՅԱՆ
Գյումրու Մարզային գրադարանի նախկին փոխտնօրեն
Հուշը գրի է առել Կարինե Զիլֆիմյանը

Լուսինե Զաքարյան Lousine Zaqaryan ֆեյսբուկյան էջից

About the Author
  • google-share
Previous Story

Մի վերհուշ Սոս Սարգսյանի մասին

Next Story

« Իմ արածի ու մանավանդ` չարածի մասին, որ կոչվում է կյանք …». Հենրիկ Մալյան

Related Posts

0

Հանկարծ լսեց անհայտությունից խոսող ձայնը, որ հրամայում էր ուտել այդ ոսկորները

Posted On 31 Հկտ 2013
, By Christina Abrahamyan
0

Ամբոխի մեջ հանկարծ հայտնվեց սևահոն, սևակ, թեև պատանի, բայց մի բանաստեղծ

Posted On 31 Հկտ 2013
, By Christina Abrahamyan

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ
  • ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ
  • ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»
  • ԽՈՆԱՐՀՈՒՄՍ, ՀԵՐՈՍԱՄԱՅՐ
  • ԼՈՒՍԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «Հայտնվել ենք բազում մարտահրավերների թիրախում, որը դատապարտված ենք հաղթահարել»
  • Կիլիկյան Հայաստանի նշանավոր Հռոմկլա բերդաքաղաքը
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 11)
  • ՍԻՐՈՒՆՅԱՆ ՄԵԾԱՐԵՆՑ
  • ՊԱՀՊԱՆԵՆՔ ԵՎ ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԱՅՐԵՆԻՆ
  • ԿԳՄՍՆ-ը պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն Հատիսի հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է օրենսդրությանը

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ

ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ

ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ
  • ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ
  • ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»
  • ԽՈՆԱՐՀՈՒՄՍ, ՀԵՐՈՍԱՄԱՅՐ
  • ԼՈՒՍԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «Հայտնվել ենք բազում մարտահրավերների թիրախում, որը դատապարտված ենք հաղթահարել»
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education food green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Պողոսյան Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ՝ Հանճարի և անճարի գուգահեռականներում գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան՝ «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com