• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Կիլիկյան Հայաստանի նշանավոր Հռոմկլա բերդաքաղաքը
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 11)
ՍԻՐՈՒՆՅԱՆ ՄԵԾԱՐԵՆՑ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 10)
…ԻՍԿ ԱՆՁՐԵՎԸ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐՆ ԷՐ ԾԵԾՈՒՄ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 9)
Ռուզան Հովասափյան. ԿԱՐՈՏՍ ԹՈՂ ՀԱԳԻԴ ՄՆԱ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 8)
ԶՈՒԽՐԱ ԵՐՎԱՆԴՅԱՆ. ՀՈՒՇԻ ՍԱՐՍՈՒՌՆԵՐ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 7)

«Իր խաղով նա նման է մի հանդուգն լարախաղացի, մոտենում է դերասանի մեյերխոլդյան տիպին, որն իսկապես չի եղել մեզանում ». Հենրիկ Հովհաննիսյանը` Վարդան Պետրոսյանի մասին

Posted On 15 Նյմ 2013
Comment: 0
Tag: Հենրիկ Հովհաննիսյանը` Վարդան Պետրոսյանի մասին

14

Սկիզբը`

«Հանդիպել ենք իսկական արվեստի ու արտիստի». արվեստաբան Հենրիկ Հովհաննիսյանը` Վարդան Պետրոսյանի մասին

 

—                          Մեր բեմում չի եղել դերասանական այս տեսակը, — ասում եմ ճեմասրահում դիմացս ելնող Սոս Սարգսյանին:

—                          Այո, — ասում է և տալիս ավելի բարձր մի գնահատական, որ չեմ հրապարակում` չհանդիպելու համար նախանձողի պատասխանին և անխորհուրդ վեճի:

Անմիջական գնահատականը վերաբերմունք է, որ չպիտի թաքցնենք, բայց գերադրական մակդիրներն այստեղ նույնքան անօգտակար կարող են լինել, որքան այն անլուրջ քննադատությունը, որ առաջին ներկայացումը դիմավորեց քաղաքական ամբոխավարության ճիգով, արվեստագիտությունից դուրս որակումներ տալով, արվեստից դուրս նպատակներ փնտրելով արվեստում: Միջավայրն, ըստ երևույթին, հետ է սովորել կամ սովոր չի եղել արվեստի ու արտիստի ներկայությանը, և այնքան բան է խեղաթյուրվել մեր կյանքում, որ մարդիկ կարող են իսկապես շփոթել, մոռանալ (եթե երբևէ իմացել են), որ բարոյահասարակական վճիռների ու գեղարվեստական երևույթների ճանապարհը նույնը չէ, անկախ նրանից, թե ինչ թեմաներ է շոշափում, կենսական ինչ նախատիպերից է ելնում արտիստը:

            Այո, ի՞նչ տրամադրությամբ է հայտնվում արտիստը, եթե համատեքստ չունի բեմից դուրս, ոչ այնքան հասարակական գիտակցության, որքան ճաշակի ու մտայնության մեջ:

Անհաջող պատկերացում է ստեղծում նաև հեռուստառեկլամը, որ կանգ է առել ոչ բնութագրական, կոպիտ ու մակերեսային պահերի վրա: Նկատի չի առնվել բեմական և էկրանային ձևերի անհամատեղելիությունը: Բեմ և տարածություն նախատեսող մանրամասները (դետալներ) էկրանում տարածություն և, հայտնի չէ` ինչի կարող են վարեծվել: Կարող է թվալ և թվում է, թե այս արտիստի բեմական հմայքը պակաս է: Բնավ: Միշտ էլ այդպես կթվա, եթե «կիկլոպյան» աչքի տակ առնես բեմում մշակված և հեռավորություն նախատեսող դիմախաղն ու պլաստիկան, կամ միկրոֆոնի ականջը գցես թատերային տոնը: Բեմական հմայքը, որով լավ օժտված է Վարդան Պետրոսյանը, շատ քիչ կապ ունի նրա լուսաէկրանային անդրադարձման հետ: Հեռուստաօբյեկտիվի աչքը մոտից և հանդիսականի աչքը սրահի միջինից մոտ կարգերից, հայտնի է, նույնը չեն անդրադարձնում, ուստի բեմի վարպետներից շատերի մասին չի կարելի դատել պատահական, լավ չմտածված շարժապատկերների հիման վրա: Այստեղ դերասանին ճիշտ տեսնելու խնդիր կա, այն է` ինչ հեռանկարային դիրքից (ռակուրս) պետք է դիտել նրան, և` ինչ է նախատեսում նրա տոնայնություն` միկրոֆո՞ն, թե՞ հանդիսասրահ: Սրանք տարբեր բաներ են աչքի ու ականջի համար, և թող հեռուստառեկլամը չշփոթեցնի: Կա, վերջապես, չտեսնողի ու անցորդի հետ խոսելու հնուց ի վեր ստուգված ձևը: Դա աֆիշն է և անշարժ լուսանկարը` շարժումի գաղափարը տվողը: Բայց դա հայտնվեց ամենավերջին օրերին:

Այսքանն, ահա, իր դեմ:

Իսկ ո՞վ է ինքը:

Թեթև, սլացիկ, դյուրաթեք և ամուր մի ուրվանկար բեմում, ֆրակավոր մի սատանա, էլեգանտ, հղկված մինչև մատների ծայրը, ազատության ու խաղային տարերքի մեջ իր ձևը չկորցնող և համակրելի բոլոր պահերին: Ներքին մի ծանրություն կշռաքարի նման պահում է լարվածքն ու հավասարակշռությունը, և հանդիսականի ուշադրությունը չի շեղվում մոտ երկու ժամ: Սա զարմանալի է իսկապես: Բացառիկ կենտրոնացում ունի և հանգիստ է, անտագնապ, հնչյունը մաքուր, ձայնը ճկուն, շշուկից և ֆալցետից մինչև դժոխային աղաղակ, այս ամենի հետ` ներքին աճող եռանդ, ինքնաստեղծվող ու չսպառվող մի ուժ, որտեղի՞ց այդ նիհար մարմնի մեջ. թվում է` շարժիչները միանում են մեկը մյուսի ետևից, և հնարավորությունների սահմանը չի երևում: Իր կենտրոնացումով ու ապակենտրոն (էքսցենտրիկ) խաղով նա նման է մի հանդուգն լարախաղացի, մոտենում է դերասանի մեյերխոլդյան տիպին, որն իսկապես չի եղել մեզանում: Հայացքը մեղմ է, հարցական ու մտերմության թույլ, երկդիմի ակնարկով հրավիրում է զրույցի: Բայց զգուշացեք, մեղմությունը կարող է փոխվել հեգնանքի, հանդգնության ու ամբարտավանության, այստեղից կասկածի, վախի, խեղճության, միամտության, տխրության ու շփոթմունքի, և մեկ էլ անսպասելի սատանայական հրճվանքի: Երբեմն թվում է, թե կորցնում է չափը, բայց ոչ կողմնորոշված է բոլոր պահերին, ոչ մի տրանս:

Հենրիկ Հովհաննիսյան

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ

About the Author
  • google-share
Previous Story

«Հանդիպել ենք իսկական արվեստի ու արտիստի». արվեստաբան Հենրիկ Հովհաննիսյանը` Վարդան Պետրոսյանի մասին

Next Story

«Ես որ խաչմերուկում էլ կանգնեմ, անմիջապես թատրոն կդառնա». Վարդան Աճեմյան

Related Posts

0

«Հանդիպել ենք իսկական արվեստի ու արտիստի». արվեստաբան Հենրիկ Հովհաննիսյանը` Վարդան Պետրոսյանի մասին

Posted On 11 Նյմ 2013
, By Christina Abrahamyan

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ
  • ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ
  • ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»
  • ԽՈՆԱՐՀՈՒՄՍ, ՀԵՐՈՍԱՄԱՅՐ
  • ԼՈՒՍԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «Հայտնվել ենք բազում մարտահրավերների թիրախում, որը դատապարտված ենք հաղթահարել»
  • Կիլիկյան Հայաստանի նշանավոր Հռոմկլա բերդաքաղաքը
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 11)
  • ՍԻՐՈՒՆՅԱՆ ՄԵԾԱՐԵՆՑ
  • ՊԱՀՊԱՆԵՆՔ ԵՎ ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԱՅՐԵՆԻՆ
  • ԿԳՄՍՆ-ը պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն Հատիսի հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է օրենսդրությանը

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ

ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ

ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ
  • ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ
  • ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»
  • ԽՈՆԱՐՀՈՒՄՍ, ՀԵՐՈՍԱՄԱՅՐ
  • ԼՈՒՍԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «Հայտնվել ենք բազում մարտահրավերների թիրախում, որը դատապարտված ենք հաղթահարել»
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education food green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Պողոսյան Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ՝ Հանճարի և անճարի գուգահեռականներում գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան՝ «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com