• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Կիլիկյան Հայաստանի նշանավոր Հռոմկլա բերդաքաղաքը
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 11)
ՍԻՐՈՒՆՅԱՆ ՄԵԾԱՐԵՆՑ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 10)
…ԻՍԿ ԱՆՁՐԵՎԸ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐՆ ԷՐ ԾԵԾՈՒՄ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 9)
Ռուզան Հովասափյան. ԿԱՐՈՏՍ ԹՈՂ ՀԱԳԻԴ ՄՆԱ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 8)
ԶՈՒԽՐԱ ԵՐՎԱՆԴՅԱՆ. ՀՈՒՇԻ ՍԱՐՍՈՒՌՆԵՐ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 7)

«Ես նայեցի նրան, և ինձ շատ նման թվաց եթովպացու` նիհար, գանգրահեր, մեծ այտոսկրերով». Պարույր Սևակ

Posted On 21 Հկտ 2013
Comment: 0
Tag: «Ավանգարդ», Յուննա Մորից, Պարույր Սևակ

21955 թվականի աշնանը գրականության ինստիտուտի միջանցքում, որտեղ այդ պահին բանաստեղծական ուժգին ժխոր էր տիրում, իրեն հատուկ քնարական հուզումնալից նրբերանգներով և հավակնությունների ահեղ ճակատամարտով, ավագ կուրսեցիներից ինչ-որ մեկն ինձ ասաց.
_ Տես, այ այնտեղ` լուսամուտի գոգին, նստած է հայ հանճարեղ բանաստեղծ Պարույր Սևակը: Նա անհատականություն է:
Ես նայեցի նրան, և ինձ շատ նման թվաց եթովպացու` նիհար, գանգրահեր, մեծ այտոսկրերով, աչքերում` սև բոց, և քիթը` լայն, կարծես անտեսանելի պատի դեմ առած կամ աշխարհի ամենամեծ պատուհանին կպած: Երբ դու տասնութ տարեկան ես, ապա քեզ համար տարեց մարդը նա է, ով երեսունից անց է: Երեկոյան այդ «տարեց եթովպացին» եկավ մեզ մոտ` հանրակացարան, և բոլոր շատ գեղեցիկ, և բոլոր շատ տգեղ աղջիկները սկսեցին խելքներին զոռ տալ, իմաստակել, եթերայնորեն ճախրել ու լույս արձակել, իսկ նա բոլորի հետ կատակում էր և նրանցից յուրաքանչյուրի հետ քնքուշ էր, անբռնազբոսիկ ու առանց կեցվածքի: Իր անսահման հմայքով նա գեղեցկացնում էր ամենաանգույն, տաղտուկ մթնլորտն անգամ: Իր ներքին տագնապները ոչ մեկի վզին չէր փաթաթում և յուրմով ոսկերանգ լույս էր թողնում: Նա սրտակցության այնպիսի շնորհ, հոգևոր գաղտնատեսություն, այնպիսի տաղանդ ուներ, որ այդ երեկո յուրաքանչյուրը, ով ներկա էր հանրակացարանի այդ սենյակում, կարող էր ասել. «Ինձ մոտ էր եկել Պարույրը»:
Պարույր Սևակը Ամուրի նետերով չէր խոցվում միայն այն ժամանակ, երբ լողում էր իր Պոեզիայի ծովում: Նա Պոետ էր` այդ բառի նախասկզբնական իմաստով… Նա մի ոգի էր և նա բոցավառում էր` իրենով իսկ ստեղծելով իր պոետիկական գալակտիկան: Մեր բարեկամությունը լի էր հույսերով ու տագնապներով, կատակներով ու միջանցիկ մոտիվներով, երբեք միմյանցից չէինք գանգատվում և ուրիշների լավն ու վատն էլ չէինք քննարկում: Ինչ-որ գերբնական նրբությունը, բնածին տակտն ու հոգու քնքշանքը այդ բռնկվող ու անհաշտ մարդու հատուկ տաղանդն էին: Իսկ նրա հմայքը, արտիստականությունը, կրակոտ խառնվածքը, պոեզիայով արբենալը, օրգանական իմաստությունն ու պարզատեսությունը, այս բոլորը մի՞թե հնարավոր է փոխանցել թարգմանությամբ` պատճենահանելով տները, տողերի չափերն ու քանակը: Երբ Պարույրն առաջին անգամ ինձ խնդրեց թարգմանել իր երեք բանաստեղծություններն ու բերեց դրանց տողացի թարգմանությունները, նա ասաց. «Ինձ թարգմանում են շատ միջին մակարդակով: Կարծես ես ապրել եմ շատ միջին դարերում, որպեսզի ինձ սիրեն շատ միջին քննդադատներն ու խմբագիրները: Բնագրում ամեն ինչ այլ կերպ է»:
… Ավելի թեթև ու հեշտ է սիրել բանաստեղծին, որն այլևս կենդանի չէ: Բայց Պ. Սևակն իր ողջ ստեղծագործական բախտով վաստակել է, որ իրեն սիրեն դժվար ու բարդ սիրով, որովհետև ինչպես բոլոր սքանչելի բանաստեղծները, նա դժվա՛ր է ու բարդ: Նրա պոեզիայի խորհրդանիշերը բազմիմաստ են, հուզական շերտերը` բազմապլան, ոճական փոթորիկները` յուրաքանչյուր քայլում, տրամադրությունները` ամենահակասական, հողը խարխլվում է, ինչպես մարդկային կյանքում, աշխարհն ու աշխարհայացքը միմյանց հետ ողբերգական գժտության մեջ են, բայց այս ամենը ամբողջության մեջ` Պ. Սևակի պոեզիայի ներդաշնակությունն է:

ՅՈՒՆՆԱ ՄՈՐԻՑ
(«Ավանգարդ», 1984թ.)

Լուսինե Զաքարյան (Lousine Zaqaryan) ֆեյսբուկյան էջից

About the Author
  • google-share
Previous Story

«Նրա գրական կյանքը սկսվեց գեղեցիկ հեքիաթի նման». Ակսել Բակունց

Next Story

Հրաչյա Ռուխիկյանի «Մեսրոպ Մաշտոց» դիմանկարը

Related Posts

0

Մեր մեծերը. Պարույր Սևակ

Posted On 17 Հնս 2022
, By Christina Abrahamyan
0

Համեստությունն ու աշխատասիրությունը Լուսինե Զաքարյանի արվեստի բնորոշ հատկություններն են

Posted On 17 Հնվ 2014
, By Christina Abrahamyan
0

Մեծ նկարչին պաշտում էր «հեռվից»

Posted On 03 Նյմ 2013
, By Christina Abrahamyan
0

Ապրեց անվերջ կորուստներով, ինչպես ճակատագրական բոլոր քառասունյոթ տարեկանները` Սևակը, Մինասը …

Posted On 03 Նյմ 2013
, By Christina Abrahamyan

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ
  • ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ
  • ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»
  • ԽՈՆԱՐՀՈՒՄՍ, ՀԵՐՈՍԱՄԱՅՐ
  • ԼՈՒՍԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «Հայտնվել ենք բազում մարտահրավերների թիրախում, որը դատապարտված ենք հաղթահարել»
  • Կիլիկյան Հայաստանի նշանավոր Հռոմկլա բերդաքաղաքը
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 11)
  • ՍԻՐՈՒՆՅԱՆ ՄԵԾԱՐԵՆՑ
  • ՊԱՀՊԱՆԵՆՔ ԵՎ ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԱՅՐԵՆԻՆ
  • ԿԳՄՍՆ-ը պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն Հատիսի հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է օրենսդրությանը

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ

ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ

ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ
  • ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ
  • ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»
  • ԽՈՆԱՐՀՈՒՄՍ, ՀԵՐՈՍԱՄԱՅՐ
  • ԼՈՒՍԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «Հայտնվել ենք բազում մարտահրավերների թիրախում, որը դատապարտված ենք հաղթահարել»
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education food green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Պողոսյան Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ՝ Հանճարի և անճարի գուգահեռականներում գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան՝ «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com