• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ԱՂԵՐՍ՝ ԳՐՎԱԾ ՏԵՂԵՐԻ ՎԱՆՔՈՒՄ ՊԱՏԱՐԱԳԻ ԸՆԹԱՑՔԻՆ
Պատերազմի մեջ ծաղիկներ են աճում…
«Պետք է իմանանք` ովքեր են եկել ՀՀ, ինչ ծանր պատմություններ ունեն, ինչքան վիշտ ունեն ու ինչքան իրավունք` ժամանակավոր կացարանից հրաժարվելու» («Բռնագաղթի մատյան» շարքից)
Նվիրում եմ Արամ Քոչարյանի հիշատակին
ՕՐԱԲԱՑԻ ԽՈՀԻ ՓՈԽԱՐԵՆ
Հայկ Սիրունյան. Հայաստան, քո անունը հնչում է որպես պղնձե անզգույշ արձագանք
ՀՐԱՆՏ ԹԱԹՈՍԻ ՍԻՄՖՈՆԻԱՆ …
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)

Դիտարկումներ և խոհեր Սարգիս Համալբաշյանի արվեստի շուրջ

Posted On 27 Հկտ 2013
Comment: 0
Tag: Անահիտ Կորյուն, ՍԱՐԳԻՍ ՀԱՄԱԼԲԱՇՅԱՆ

1419914_746635375362406_1695988502_nԵրբ Սարգիս Համալբաշյանին հարցրի, թե ինչպես կարելի է անվանել իր նկարչությունը, նա պատասխանեց` ֆիգուրատիվ նկարչություն, սակայն կարծում եմ, որ նման բնորոշումը նրա կտավների համար շատ ակադեմիական է, իսկ նրա արվեստը բնավ այդպիսին չէ: Գաբրիել Գարսիա Մարկեսն իր ինտերվյուներից մեկի ժամանակ ասել է`«Իմ ստեղծած գրականությունը ես անվանում եմ մոգական ռեալիզմ` դա հենց այնպես անվանում չէ, իրական զգացողություններ են և ես գրում եմ հենց այդ ամենի մասին: Նա հավելում է` «Այլապես ինչպես կարելի է բացատրել այն իրողությունը, որ տարիներ առաջ որոշեցի ծնողներիս անակնկալ այցելության գնալ` գիշերով ճանապարհ պիտի ընկնեի, որ առավոտյան տեղ հասնեի: Եվ ահա ճանապարհին աչքերս փակվում են և ավտովթարի եմ ենթարկվում, մի կերպ ողջ մնում: Երբ տեղ հասա մայրս ուրախության արցունքներն աչքերիս դիմավորեց ինձ պատմելով, որ ամբողջ գիշեր աչք չի փակել` մտածելով, որ շատ վատ բան է կատարվում ինձ հետ: Ահա սա է միստիկ ռեալիզմը եւ իմ բոլոր գործերը այս զգացողությունների վրա են հիմնված»: Չգիտեմ` ինչու` ինձ թվում է, որ մարկեսյան այս բնորոշումը հատկանշական է նաեւ Համալբաշյանի դեպքում. Սարգիսի իրականության մեջ չափից դուրս անցյալ եւ ապագա կա: Համալբաշյանի արվեստանոցում նկարակալներն անթիվ-անհամար են, կտավները անկանոն շարված են հատակին, իսկ գրքերն ու ալբոմները` սեղանին: Ռադիոընդունիչից հնչում է տարաբնույթ երաժշտություն` ջազ, ռոք, փոփ` դա այդքան էլ կարեւոր չէ, վերջապես լրատվության ժամ է ու խորհուրդ չէի տա այդ պահին խանգարել Սարգիսին: Նա քաջատեղյակ է ամեն ինչից եւ նրան հետաքրքրում է ամեն մի մանրուք: Ես` լրագրողս, բազմիցս եմ հարցաքննվել նկարչի կողմից, սակայն զարմանալին այն է, որ անձամբ ինքը` արվեստագետը, չի սիրում հարցերի պատասխանել, նա խոսում է այն ամենի մասին, ինչի մասին ցանկանում է: Վերջում էլ ավելացում է ` «Քեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները իմ կտավներում են»: Եվ իսկապես,կյանքում առկա բոլոր երեւույթների եւ իրադարձությունների նկատմամբ վերաբերմունքը առկա է Սարգիսի կտավներում: Ու այդ ամենն իսկապես վերաբերմունք է, մեկնաբանություն, սակայն ոչ` գնահատական: Հաճախ Սարգիսի նկարները տագնապ են առաջացնում` մի պահ չես հասկանում թե որտեղ ես գտնվում եւ հատկապես` ինչու,իսկ կարմիրն էլ ահագնացնում է խուճապի զգացողությունը: Բայց քիչ անց խուճապը հիացմունքի,հետո էլ թախիծի է վերածվում ու այդպես շարունակ…  Աշխարհից վերացած ինքնամփոփ այս մարդը քայլում է փողոցով ու ուշադրությամբ նայում չորս բոլորը: Նա տեսնում է այն, ինչը ես չեմ տեսնում. նա նկարիչ է: Հռոմ և Գյումրի, հասարակ գեղջուկներ ու արքունականներ, ծնունդ ավետող ու մահագույժ հրեշտակներ: Սարգիս Համալբաշյանի կտավներում ժամանակը կանգ է առել, կոնկրետ գործողության վայր գոյություն չունի. բոլորը միասին են, ամեն ինչ միատեղ է, իսկ միգուցե անտեսանելի աշխարհներն են նրա համար տեսանելի կամ էլ նա ամենակարող մարգարե- ճանապարհորդ է և հայտնվում է այնտեղ, ուր ցանկանում է: Համալբաշյանը նաեւ զարմանալիորեն պրագմատիկ, պրակտիկ մարդ է ու այդպիսին են նաեվ նրա կտավների հերոսները: Հաճախ իրական կյանքում առկա շատ երեւույթներ այնքան բացասական լիցքեր են ներառում իրենց մեջ, որ մենք ուղղակի չտեսնելու ենք տալիս, սակայն նա այդ ամենը տեսնում է, նրա կտավներում կողք-կողքի հաշտ ու խաղաղ գոյակցում են թշվառությունը ու թշվառության գեղեցկությունը, սերը նրա կտավներում պահ է մտել ամենաանսպասելի գողտրիկ անկյուններում և այն դրսևորվում է ամենաանհեթեթ իրավիճակներում: Այդպիսի մի հրաշալի օրինակ է « Թաղամաս Երեւանում» նկարաշարը, որը 50 փոքր կտավներից է բաղկացած: Այս գործը ես հիշում եմ 2006 թ. կայացած նրա անհատական ցուցահանդեսից: Սարգիս Համալբաշյանի պաշտելի Պիկասոն է ասել` ով տխուր է, նա անկեղծ է: Ու չնայած նկարչի կտավներում գույները հուժկու են ու պայթուցիկ, սակայն կարմիրի ու դեղինի գերակայությունը թախիծ է հաղորդում նկարներին: Արվեստագետը մեզ ուզում է մեկ անգամ ևս հիշեցնել, թե որքան վայրկենական ու հպանցիկ է կյանքը, ինչպես նաև մեր ներկայությունն այդ կյանքում: Ձմեռվա սառնամանիքին, թե ամառվա տապին, արվեստագետը միշտ ստեղծագործական բուռն ընթացքի մեջ է: Նա նման չէ մյուս նկարիչներին, ովքեր մի կտավի վրա են աշխատում: Նա միանգամից 10-15 նկար է սկսում ու չգիտի, թե երբ պիտի դրանք ավարտին հասցնի: Բայց ահա նկարների ավարտուն տեսքը միշտ էլ չափազանց տպավորիչ է:Վերջերս Համալբաշյանի արվեստանոցում բազմաթիվ նատյուրմորտների հանդիպեցի, զարմացա`չէ՞ որ, նա կոմպոզիցիայի վարպետ է: Պարզվեց, որ նատյուրմորտները միշտ էլ նախորդում են մեծակտավ ստեղծագործություններին:Համալբաշյանը խորամանկ արվեսստագետ է, նա կարողանում է իր արվեստի միջոցով մարդկանց հնազանդեցնել իրեն: Նա հրաշալիորեն տիրապետում է ոչ միայն գեղանկարչական հնարքներին, այլեւ ծանոթ է մարդու հոգեբանությանը` վառ գույները միշտ էլ իրենց խորը ներգործությունն են ունեցել ունեցել մարդկանց ենթագիտակցական շերտերում:  Համալբաշյանը նոր տեսակ ու որակներ ներմուծեց հայ գեղանկարչություն`15 տարի առաջ էր, երբ հաճելիորեն զարմացրեց արվեստասերներին , հետաքրքիր է` նա մտադիր չէ կրկին անգամ հեղափոխության ենթարկել իր արվեստային տարածքը: Արվեստում անակնկալները միշտ էլ ողջունելի են, իսկ Ձեզանից` Սարգիս Համալբաշյան, պարզապես պահանջում ենք… Անահիտ Կորյուն

About the Author
  • google-share
Previous Story

Խնկաբույր երգերի սոխակը

Next Story

That time it did not even enter my mind that Artsrunyan would become a dear and bosom friend of me. В то время никогда даже в голову не приходило бы, что Арцрунян станет очень дорогим и задушевным Человеком в моей жизниԱյն ժամանակ երբեք մտքովս չէր անցնի, որ Արծրունյանը դառնալու էր մի շատ թանկ ու հոգեհարազատ մարդ իմ կյանքում

Related Posts

0

Անդրանիկ Մանուկյանը հայաստանյան եզակի պետական գործիչներից է, որոնք նկարների հավաքչությամբ են զբաղվում

Posted On 23 Հնվ 2014
, By Christina Abrahamyan
0

«The painter was painting his last canvas but he himself did not know about it». Eduard Artsrunyan“Художник рисовал свое последнее полотно, сам не зная об этом”. Эдуард Арцрунян«Նկարիչն իր վերջին կտավն էր նկարում ու ինքն էլ չգիտեր այդ մասին». Էդուարդ Արծրունյան

Posted On 16 Հկտ 2013
, By Christina Abrahamyan

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • ՕՐԸ՝ ԿՈՄԻՏԱՍՅԱՆ․․․
  • ՄԵՐ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ
  • ԿՅԱՆՔԸ ԴԱՐՁԵԼ Է ԿԱՀՔ, ԱՊՐԵԼԸ՝ ԱՊՐԱՆՔ
  • ՀՈՒՅՍԸ
  • ԱՂԵՐՍ՝ ԳՐՎԱԾ ՏԵՂԵՐԻ ՎԱՆՔՈՒՄ ՊԱՏԱՐԱԳԻ ԸՆԹԱՑՔԻՆ
  • Հերմինե Ավագյան. «Բաքուն առանձին անձերի չէ, որ դատում է, Բաքուն դատում է՝ Արցախի պետականությունը… Հայի պատիվը…»
  • «Мы — наши горы»
  • ԱՀ-ից բռնի տեղահանվածների ընտանիքներում բալիկներ են ծնվել, 31 ծնունդ Հայաստանում, որից 11-ը Երևանում
  • Վարդան Ոսկանյան. «Հասկանո՞ւմ եք՝ ի՞նչ արեց Արցախի հերոսական հայությունը»
  • Պատերազմի մեջ ծաղիկներ են աճում…

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

ՕՐԸ՝ ԿՈՄԻՏԱՍՅԱՆ․․․

ՄԵՐ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ

ԿՅԱՆՔԸ ԴԱՐՁԵԼ Է ԿԱՀՔ, ԱՊՐԵԼԸ՝ ԱՊՐԱՆՔ

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • ՕՐԸ՝ ԿՈՄԻՏԱՍՅԱՆ․․․
  • ՄԵՐ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ
  • ԿՅԱՆՔԸ ԴԱՐՁԵԼ Է ԿԱՀՔ, ԱՊՐԵԼԸ՝ ԱՊՐԱՆՔ
  • ՀՈՒՅՍԸ
  • ԱՂԵՐՍ՝ ԳՐՎԱԾ ՏԵՂԵՐԻ ՎԱՆՔՈՒՄ ՊԱՏԱՐԱԳԻ ԸՆԹԱՑՔԻՆ
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հայկ Սիրունյան Հասմիկ Պողոսյան Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ Օհան Դուրյան հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Ashot Manukyan՝ Քաղաքագիտության էթնիկական երանգները գրառման
  • Ashot Manukyan՝ Աշոտ Մանուկյան գրառման
  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com