• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՀՐԱՆՏ ԹԱԹՈՍԻ ՍԻՄՖՈՆԻԱՆ …
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ
ԼՈՒ՛ՅՍՆ Է ԱՌԱՎԵԼ
Մենուա Հովհաննիսյանին և բոլոր սրբազան Ռազմիկներին
Թատրոնը նրա համար հոգևոր տաճար էր,որին վերաբերվում էր հավատացյալի երկյուղածությամբ,ներկայացում արարելը՝ ծիսակատարություն
ԵԹԵ ՍԵՐԸ ԱՆՈՒՆ ՈՒՆԵՆԱՐ, ԿԿՈՉՎԵՐ ԱՐԵՆ

ԳԱՅԱՆԵ ՓԱՅՏՅԱՆ. Առանց ամուսին կանանց նկատում են այնպես, ինչպես կնկատեն անտեր մնացած բերքատու ծառը

Posted On 10 Փտր 2022
Comment: 0
Tag: Գայանե Փայտյան
Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ
______________________________
 
Առանց ամուսին կանանց նկատում են այնպես, ինչպես կնկատեն անտեր մնացած բերքատու ծառը: Մայան էլ վառվեց Մարատի երկու` նեղ, հազիվ երևացող աչքերի կրակից: Երիտասարդ կնոջ պատասխանը սրտովն էր’ ծնողներն են իրեն օգնում, որ երկու երեխա մեծացնի: Մարատը եկավ գիշերվա կեսին: Փախցրեց Մայայի քունը, պատմեց իր մասին, ձեռքերը հպեց սուրճի բաժակին, հայացքը Մայայի վրա անարատ տեղ չթողեց, զննեց, քննեց ու գնաց քնելու: Մայան մեկ տարվա բաժանվածի փորձ ուներ ու տասը տարվա’ տղամարդու անտարբերության: Մեկ տարվա մեջ ահագին բան հասկացավ, երեխա ժամանակ եղբայրն էր այդպես անում, իր բաժին կոնֆետը պահում էր ու խլում Մայայի բաժինը: Մարատը լավ կին ուներ ու երբեք տեղերով չէր փոխի Մայայի հետ:
Շտաբը, որի ղեկավարը Մարատն էր, շատ խորթ թվաց Մայային, ցանկացավ հրաժարվել, բայց դուրս գալու թելը չկտրվեց, թելի ծայրը Լևոնի ձեռքում էր: Մի գնա, սպասիր իմ ձեռքով սուրճ պատրաստեմ, խմիր, հետո: Ինչ գրավչություն կար այդ հասարակ, համեստ ու պատկառելի հասակով տղամարդու մեջ, որ Մայան անմիջապես չհասկացավ, միայն որոշեց, թե վաղն ինչ հագուստով է գալու…
Լևոնը քիչ ու միչ պատմեց իր քիչ ու միչ ապրուստի մասին, հետո լռեց: Աղքատության դատարկ բեռը ծանր է լինում….
Իրենց մեջ կապ կար, ցեպի մի կտորն իր մոտ էր մի կտորը Լևոնի, բայց ցեպը չէր քաշվում, երկուսն էլ հագնված էին ու դա խանգարում էր:
Մայան մի շաբաթով երեխաներին հոր տուն էր ուղարկել, ու դրանից Մայայի աչքին պատի վրայի միակ բարակ ճեղքն ավելի է խորացել: Սուրճի բաժակը շրջեց բազմոցի մոտ դրված ապակյա փոքր սեղանին, փոքրացավ ու կուչ եկավ փոքրիկ բարձի վրա:
Զանգը ետ տվեց մառախուղի նման հայտնված թաց ու գորշ մտքերը…
-Մայա, արի գնանք Ծաղկաձոր:-
-Արի’ չգնանք Ծաղկաձոր, Լյովա,-Անսպասելի առաջարկից աշխուժանալով պատասխանեց Մայան:
-Ես լուրջ եմ ասում ու քեզ երկու ժամ ժամանակ:-
Մայան ժամից ավել մտածեց ու.վերջին քսան րոպեում իր սիրելի հարևանուհու դրդմամբ պայուսակի մեջ տեղավորեց մարզային հագուստը:
Նոր, սև ու փայլուն մեքենայի մոտ կանգնած տղամարդն անճանաչելի էր դարձել: Մեջքն ուղղվել էր, բոյը տեղն եկել: Ժպիտը չէր փոխվել, նույն բարի, լավ մարդկանց դեմքին նստեցրած ժպիտից էր:
Այնպիսի տպավորություն էր, որ որդու հարսանիքից մի քանի մեքենա ետ էր մնացել:
Մայան առանց զարմանքի նստեց բացած դռան մոտի առաջին նստարանին:
-Մայա, քեզ չէի ասում, բայց ես հող ունեի քաղաքի ամենաթանկ մասում, վաճառել եմ, մի հատ էլ խանութ եմ առել….
Երաժշտությունը խոսեցնում էր երկկողմանի լռությանը:
Բանալին հանձնող կինը Լևոնին հարազատի պես ընդունեց:
Սենյակը մեկն էր, մահճակալը’ երկուսի:
-Գնանք բար, տեսնենք մեզ ինչ կտան ուտելու.-
Սեղանին խմիչք էր’ երկու մեծ բակալներով: Հետո բերեցին բարակ շերտերով ապխտած միս ու պանիր…
Մայան խմեց առաջին գավաթի կեսը, հետո’ երկրորդը, հետո’ երրորդը, անասելի քաղցած էր, մեկ կտոր հացը խաբեց, հարբեց Մայան, հարբեց’ ու մաճառի նման հորդելով դուրս թափվեց: Շուրջը լիքը մայա էր’ լացող ու ծիծաղող, սիրող ու իրենից հեռու հրող, ներող ու արհամարհող, ինքն իրեն սիրող ու ինքն իրենից զզվող… Հարբեց’ կուշտ ու հարբեց’ սոված աշխարհից:
-Դու ոչինչ չկերար’ Մայա:-
-Ուզում եմ հանգստանալ, կուզես դու մնա, ես գնամ:-
Մայային թվում էր, թե իր բարձրակրունկ կոշիկները ոչ թե հարթ հատակի’ այլ իրար վրա անկանոն դասավորված փայտերի վրայով էին գնում:
Մոտեցավ համարին ու բացում էր դուռը, դուռը չէր բացվում, նորից էր պտտեցնում բանալին, մինչև մեջքի ետևում կանգնած Լյովան խռպոտ ու հոգատար ձայնով ասաց’ Մայա ջան, մեր համարը մի հարկ բարձր է:
Սթափվեց Մայան ու ոտքերը հերթականությամբ դնելով բարձրացավ սենյակ:
Տղամարդու կոշտ ձեռքը արձակում էր Մայայի գունատ վարդագույն կտորից կարված փոքրիկ կոճակները: Ես փրկվողը չեմ, գոնե հագուստս փրկվի’ բարձր ծիծաղի նոպայի տակ’ բարակ մատները օգնության հասան պատերազմում զենք տեսած կոշտ մատներին:
Մատներն իրար հանդիպեցին, շրթունքներն’ իրար…
-Դու կվերջանաս այս օրվա հետ, քեզնից, քո լավ տեսակ մարդուց կմնա մեր ճմռթված սավանը, որը եթե բացվի, կամաչեմ կարդալ,
իսկ հիմա, ինչ կուզես արա, և եկողն եմ ես, և հարբեցողը: Այսօր հեղեղ եմ , քեզ կտանեմ ու առանց քեզ ետ կգամ…
Լյովան իր մատներով կոճկեց արձակած կոճակներն ու ասաց’ Մայա, արի գնանք: Մայան սառեց տեղում, հետո վեր կացավ, ուղղեց իրենց տակի չբացված տեղաշորը, խեղճացած կանգնեց Լյովայի մոտ: Լյովան հագցրեց ձեռքում պահած վերարկուն, լուռ փաթաթվեց… Զարմացած դուռը երկու կողմից մնաց մենակ:
Ճանապարհին բառ չէին խոսում, լռությունը աղմկում էր փոքր երեխայի նման, որն ուզում է հորն ու մորը հաշտեցնել, բայց ձևը չգիտեր:
Պատշգամբներում մարդ չկար, միայն լուսինը տեսավ, որ Մայային մեքենայով.բերեցին…
 
“Ծալված Ստվեր” գրքից
 
Արձակագիր, “Արձակից ավելացած տողեր”-ի հեղինակ՝ ԳԱՅԱՆԵ ՓԱՅՏՅԱՆ
About the Author
  • google-share
Previous Story

ՍՊԱՐՏԱԿ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ. Հայ ուտելեն չկշտացա՞ք

Next Story

ՄԱՐԳԱՐԻՏ ԴԵՐԱՆՑ. ԱՊՈՒՐԻ ԳՈԼՈՐՇԻՆ

Related Posts

0

«Քո ուզածը մի բուռ առողջություն էր». Գայանե Փայտյան

Posted On 27 Հկտ 2022
, By Christina Abrahamyan
0

«Հենց առաջին փորձով պատրաստի հաղորդավար է՝ ինքնավստահ, հավատ ներշնչող ձայնով». ԳԱՅԱՆԵ ՓԱՅՏՅԱՆ

Posted On 27 Հկտ 2022
, By Christina Abrahamyan
0

Գրականության դարակներին ադամանդներ ու ուլունքներ շարերով դասավորած. ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

Posted On 22 Սպտ 2022
, By Christina Abrahamyan
0

Նոր գիրք՝ «Ասպրամ»

Posted On 24 Օգս 2022
, By Christina Abrahamyan

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • Օհաննա Էլոյան. «ԳՅՈՒՄՐՈՒ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»
  • ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. «Մենք պետք է ապրենք, որքան էլ երկնաքար ընկնի»
  • «ՀԱՐԱՏԵՎ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ԹՌՉՈՒՆ ԵՄ ԵՍ, ՈՒ ՄԻ ԹԵՎՍ ԽՐՎԱԾ Է ՆՐԱ ՄԵՋ…».ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ
  • ՀՐԱՆՏ ԹԱԹՈՍԻ ՍԻՄՖՈՆԻԱՆ …
  • Ինը թերլեմեզյանցի նկարիչ՝ «45 տարի անց» ցուցահանդեսում
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
  • «ՀԱՅԵՐԸ ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ. ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ» ԿԱՄ՝ ՀԱՅ ՀՈԳՈՒ ՑՈԼԱՆՔԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Օհաննա Էլոյան. «ԳՅՈՒՄՐՈՒ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»

ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. «Մենք պետք է ապրենք, որքան էլ երկնաքար ընկնի»

«ՀԱՐԱՏԵՎ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ԹՌՉՈՒՆ ԵՄ ԵՍ, ՈՒ ՄԻ ԹԵՎՍ ԽՐՎԱԾ Է ՆՐԱ ՄԵՋ...».ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • Օհաննա Էլոյան. «ԳՅՈՒՄՐՈՒ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»
  • ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. «Մենք պետք է ապրենք, որքան էլ երկնաքար ընկնի»
  • «ՀԱՐԱՏԵՎ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ԹՌՉՈՒՆ ԵՄ ԵՍ, ՈՒ ՄԻ ԹԵՎՍ ԽՐՎԱԾ Է ՆՐԱ ՄԵՋ…».ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ
  • ՀՐԱՆՏ ԹԱԹՈՍԻ ՍԻՄՖՈՆԻԱՆ …
  • Ինը թերլեմեզյանցի նկարիչ՝ «45 տարի անց» ցուցահանդեսում
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կարինե Ավագյան Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Պողոսյան Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ Օհան Դուրյան հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Ashot Manukyan՝ Քաղաքագիտության էթնիկական երանգները գրառման
  • Ashot Manukyan՝ Աշոտ Մանուկյան գրառման
  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com