• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Կիլիկյան Հայաստանի նշանավոր Հռոմկլա բերդաքաղաքը
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 11)
ՍԻՐՈՒՆՅԱՆ ՄԵԾԱՐԵՆՑ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 10)
…ԻՍԿ ԱՆՁՐԵՎԸ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐՆ ԷՐ ԾԵԾՈՒՄ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 9)
Ռուզան Հովասափյան. ԿԱՐՈՏՍ ԹՈՂ ՀԱԳԻԴ ՄՆԱ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 8)
ԶՈՒԽՐԱ ԵՐՎԱՆԴՅԱՆ. ՀՈՒՇԻ ՍԱՐՍՈՒՌՆԵՐ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 7)

Առաջին ծիրանենին

Posted On 23 Մրտ 2014
Comment: 0
Tag: Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ»

1922000_661349303932665_2106069882_n«Վերջերս միտքս կլանված է Հայաստանի ծիրանների բուրմունքով, որ թեև աշխատանոցիս մեջ չկան, բայց ես հոտոտում եմ իմ ուղեղով այնքան վստահ, որքան երբ մագլցում էի մեր այգու ծառերը։ Հիմա նրանք ծփում են գործերիս մեջ, որպես նուրբ գեղեցկության համեստ ծնողներ։ Նրանք հորիզոնի վրա լռությամբ պարող, մայր մտնող բազմաթիվ արևներ են և բացվող թերթերը ծաղիկների, որոնք պարում են տաք տերևների վրա, բնության մեծ հանդեսին նրա լուռ հիացմունքի ներքո… Ծիրանների բուրմունքը մեր դաշտերի… Ես հաճախ եմ նկարում մեր պարտեզները և վերստեղծում նրանց կանաչությունն ու կյանքը, կարո՞ղ է, արդյոք, մեկը մոռանալ այն հողը, որից ծագել է… Իմ գործերում ես ուղղակի ձգտում եմ արթնացնել մեր ժողովրդի բանահյուսությունը, մեր հայրենիքի ֆիզիկական գեղեցկությունը… Լինում են ժամանակներ, որ մտքումս միայն հայրենիքն է։ Կարո՞ղ են Ռուսաստանի և Չինաստանի լայնարձակությունները հասնել Արարատի հզոր գագաթին։ Արարատի ներկայությամբ կարելի է լսել չորոտացող որոտի ձայնը, զգալ երկրի շարժումը, երբ երկրաշարժ չկա։ Արարատը մեր բնության ուղեղն է։ Հայի հոգին նրա գագաթին է, և մենք պետք է հասկանանք այս, որպեսզի ձեռք բերենք հայ ծնված լինելու իրավունքը»։
Ոստանիկ Ադոյան՝ Արշիլ Գորկի

Զրույցն ասում է։ Մեծ ջրհեղեղից հետո, երբ ցամաքն սկսեց ուրվագծվել Մասիսի կատարից, Նոյը տապանի այս ունջը նայեց, այն ունջը նայեց, չգտավ հետը վերցրած ծիրանի կորիզը։ Տապանի ճեղքից էր ընկել թե ինչպես, ծիրանի կորիզը մնաց Մասիսի վրա, ծիլ տվեց և արմատակալելով դարձակ ծիրանենի։ Այդ ժամանակ Նոյն արդեն իջնում էր լեռան լանջերով և հազվադեպ էր ետ նայում։ Ուշադրություն գրավելու համար ծիրանենին ծաղկեց դեռ չտերևակալած։ Նոյը նկատեց, բայց ետ չդարձավ։

— Այս մեկն էլ թող լեռան կատարը ծաղկեցնի,— ասաց նա ու շարունակեց ճանապարհը։

Եվ քանի որ Մասիսի կատարն ավելի մոտ է Արևին, ծիրանի պտուղն արևի ճաճանչի, ոսկու փայլ առավ։

Այդ ժամանակվանից մինչև Հայկ Նահապետի հայր Թորգոմը Մասիսի վրա ձյուն չէր նստում։ Լեռան կատարին խշշացող աշխարհի միակ ծիրանուտից բուրումնավետ զեփյուռ էր փչում լանջերն ի վար։ Թորգոմազունները գոհունակությամբ էին վայելում շքեղաշուք ծիրանը։

Բայց մի անգամ հայոց ծառերի նահապետ սոսին Թորգոմի ականջին փսփսաց.

— Շուտով Մասիսի վրա ձյուն կնստի։

— Ձյո՞ւն, դա ի՞նչ բան է։

— Ձյունը սպիտակ փաթիլներ դարձած անձրև է, որ ցրտեցնում է չորս դին։

— Ինչ անեմ, թող գա էլ, գնա էլ։

— Չէ, անձրևի նման չէ, որ գա ու գնա, ձյունը կարող է ամիսներով նստել իր իջած տեղը։ Քանի ուշ չէ՝ փրկիր քո ծիրանի այգին։

Թորգոմն սկսեց ծիրանի կորիզներ տնկել Արարատյան դաշտում և Թորգոմատան մյուս կողմերում։ Եվ մինչ լեռան վրայի ծիրանենիները կցրտահարվեին, թորգոմազուններր քառասուն ծիրաննոց էին գցել Մասիսի շուրջբոլորը։

Այնուհետև ծիրանենիներն այստեղ այնքան շատացան, որ Հայոց աշխարհն անվանեցին Ծիրանի երկիր կամ Ծիրանի ծառ։

Բռնակալ Բելը, ասպատակելով մեր աշխարհը, հրամայել էր, որ իր զինվորները ճղակոտոր անեն հայոց ծիրանենիները, որն այդ հեռավոր ժամանակներում մեծագույն անարգանք էր համարվում հայոց հասցեին։ Եվ երբ Աղեղնավոր Հայկը հաղթում է Բելին, հայկազուններն իրենց նահապետի ուսերին գցում են ծիրանափառ մի պատմուճան ու ասում.

— Եվ թող այս հողի վրա միայն մեր ձայնը լսվի և հավերժական խշշան մեր ծիրանենիները։

Հետո ծիրանագույն–ծիրանին դարձավ հայոց արքունական հանդերձը։ Նույնիսկ օտարներն իրենց երազներում երկյուղում էին մեր ծիրանուց։ Դա հավաստում է Քերթողահայր Մովսես Խորենացին, հայտնելով, որ Մարաց Աժդահակ թագավորը երազում ընկել էր Հայկազանց երկիրը, ուր Արարատ լեռան վրա կանգնած ծիրանազգեստ մի կին էր երևում։

Հայ թագուհիներն էլ էին ծիրանավոր։ Եվ միայն։ Մնացածներին ծիրանի պատմուճան հագնել չէր ներվում։

Բայց ինչպե՞ս պատահեց, որ հայկական ծիրանն սկսեց հայտնվել աշխարհի այս ու այն կողմում։ Հայոց Տիգրան Մեծ թագավորի գահակալության ժամանակ հռոմեական զորավար Լուկուլլոսն իր բանակով Հայաստան էր խուժել և ուզում էր նվաճել երկիրը։ Մեր թվականությունից առաջ 68 թվականին տեղի ունեցավ Արածանիի նշանավոր ճակատամարտը, որտեղ հայերը Տիգրան Ծիրանակիրի գլխավորությամբ ջարդեցին Լուկուլլոսին ու նրա լեգեոնականներին։ Բայց հռոմեացիները ձեռնունայն չհեռացան Հայաստանից։ Լուկուլլոսի հրամանով նահանջող լեգեոնականները որպես ավար, իրենց գրպանները լցրին ծիրանի կորիզներով և հետները հասցրին Հռոմ։ Շատ չանցած Հռոմում ու նրա շրջակայքում մի քանի ծիրանուտներ կանաչեցին։ Այստեղից էլ ծիրանը տարածվեց մոտ ու հեռավոր երկրները, 18-րդ դարում էլ հասավ Ամերիկա։

Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ»

About the Author
  • google-share
Previous Story

Եգիպտոսի հայ թագուհիները

Next Story

Պարսկական զորամասերի պարտությունը Օձ բերդաքաղաքում 602 թ.

Related Posts

0

Ծառը չար մարդու շվաք չի անում

Posted On 09 Մրտ 2014
, By Christina Abrahamyan
0

Կախովի այգի Հայաստանում

Posted On 08 Մրտ 2014
, By Christina Abrahamyan

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ
  • ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ
  • ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»
  • ԽՈՆԱՐՀՈՒՄՍ, ՀԵՐՈՍԱՄԱՅՐ
  • ԼՈՒՍԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «Հայտնվել ենք բազում մարտահրավերների թիրախում, որը դատապարտված ենք հաղթահարել»
  • Կիլիկյան Հայաստանի նշանավոր Հռոմկլա բերդաքաղաքը
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 11)
  • ՍԻՐՈՒՆՅԱՆ ՄԵԾԱՐԵՆՑ
  • ՊԱՀՊԱՆԵՆՔ ԵՎ ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԱՅՐԵՆԻՆ
  • ԿԳՄՍՆ-ը պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն Հատիսի հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է օրենսդրությանը

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ

ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ

ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ
  • ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ
  • ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»
  • ԽՈՆԱՐՀՈՒՄՍ, ՀԵՐՈՍԱՄԱՅՐ
  • ԼՈՒՍԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «Հայտնվել ենք բազում մարտահրավերների թիրախում, որը դատապարտված ենք հաղթահարել»
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education food green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Պողոսյան Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ՝ Հանճարի և անճարի գուգահեռականներում գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան՝ «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com