• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ
ԼՈՒ՛ՅՍՆ Է ԱՌԱՎԵԼ
Մենուա Հովհաննիսյանին և բոլոր սրբազան Ռազմիկներին
Թատրոնը նրա համար հոգևոր տաճար էր,որին վերաբերվում էր հավատացյալի երկյուղածությամբ,ներկայացում արարելը՝ ծիսակատարություն
ԵԹԵ ՍԵՐԸ ԱՆՈՒՆ ՈՒՆԵՆԱՐ, ԿԿՈՉՎԵՐ ԱՐԵՆ
Անկախությունը Հայաստա՛նն է՝ Արցախ աշխարհով

Աշոտ Մանուկյան

Posted On 27 Հկտ 2022
Comment: 1
Tag: Աշոտ Մանուկյան

Աշոտ Լեկդարի Մանուկյան (հունիսի 9, 1961թ. Երևան), հայ իրականության մեջ առաջին անգամ ուսումնասիրել է քաղաքագիտության ակունքները, քաղաքական մանկավարժության, հոգեբանության և ընտանեկան արժեքների առնչությունները էթնիկական յուրահատկությունների հետ, գրել հոդվածներ և մենագրություններ, ծավալել մանկավարժական և հասարակական գործունեություն:

 Գիտական աստիճան

Մանկավարժական գիտությունների թեկնածուի աստիճան է ստացել 2020թ., «Ընտանեկան դաստիարակության հիմնահարցը հայ էթնոմանկավարժական մշակույթում» ատենախոսության հիման վրա:

Կրթություն և աշխատանքային գործունեություն

1978թ. ավարտել է Երևանի թիվ 133 միջնական

դպրոցը, 1983թ.՝ Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, 1995թ.՝ ԱՄՆ Հայկական համագումարի ՀԿ կենտրոնի «Կառավարման և առաջնորդության դասընթացները»: 2003թ. քաղաքացիական կրթության դասընթացների է մասնակցել ՀՀ ԿԳ նախարարությունում։ 2017-2019թթ. եղել է Խ. Աբովյանի անվան ՀՄՊՀ-ի մանկավարժության տեսության և պատմության ամբիոնի հայցորդ:

Ծառայել է խորհրդային բանակում, մանկվարժություն, հոգեբանություն, պատմություն և այլ առարկաներ է դասավանդել ՀՀ տարբեր դպրոցներում, քոլեջներում և բարձրագույն ուսհաստատություններում (Արշալույս, Կոշ, Ձորաղբյուր գյուղերի  միջնականգ դպրոցներ, Երևանի բուժքույր դաստիարակչուհիների քոլեջ, Երևանի դատական փորձագիտության և հոգեբանական ինստիտուտ, Երևանի պետական համալսարան, Երևանի բժշկական ինստիտուտ), աշխատել որպես «Ավանգարդ» թեթրի լրագրող, «Արին-Բերդ» կրթական հանդեսի տնօրեն:

Հասարակական գործունեություն է ծավալել որպես «Արին-Բերդ» բարեգործական միության, ապա նաև «Հասարակական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ, պայքարել է թմրամոլության դեմ: Խմբագրել է «Դիվանագիտություն և արտաքին հարաբերությունների մարմիններ» գիրքը («PL office» հրատ., 2002թ.):

Տիրապետում է հայերենին, ռուսերենին անգլերենին, ֆրանսերենին:

Գիտական հետաքրքրությունների շրջանակը

Անձի և հասարակության զարգացում, համաշխարհային դիցաբանություն, էպիկական ժառանգություն, էթնոմանկավարժական մշակույթ, երիտասարդության արժեհամակարգի ձևավորման ժամանակակից միտումներ, կրթության և դաստիարակության փիլիսոփայության հիմնահարցեր: 

Համեմատական վերլուծության ենթարկելով Մերձավոր Արևելքի, նարտական, սլավոնական, նորդական, բանահյուսություններում արտացոլված միջսեռային փոխհարաբերությունները, շրջանառության մեջ է մտցրել «Շամիրամի բարդույթ» հասկացությունը, որպես իգական ագրեսիվության տարատեսակ։

Անդրադարձել է արարատյան, իրանական, սլավոնական և այլ մշակույթներում արտացոլվող «Էդիպի բարդույթ» հոգեսոցիալական երևույթին, միջսերնդային երկխոսության հարցերին։

Հումանիստական մանկավարժական ուղղության հետևորդներից է։ Գտնում է, որ դաստիարակության միջոցով կարելի է հասնել միջանձնային, միջէթնիկական և համամարդկային փոխհարաբերությունների առողջացմանը։

 

Հրապարակումներ և մենագրություններ

Տարբեր լրատվամիջոցներում. «Սովորողների պատկերացումները ծխախոտի վերաբերյալ», «Դպրություն», 1994թ: «Ինչպես պայքարել թմրամոլության դեմ», «Հայաստանի Հանրապետություն», 1995թ.: «Մտածողության նմանություններ հնդեվրոպացիների բանահյուսությունում», «Մեծամոր», 1995թ.:  «Էդիպի բարդույթը արարատյան ավանդապատումներում», «Գիտություն», 1997թ.: «Էդիպի սոցիալական բարդույթը և տոտալիտարիզմը», «Ավանգարդ», 2001թ.: «Իրավունք, տեսություն, դպրոց», «Ավանգարդ», 2002թ., «Կրոն և դաստիարակություն», «Քրիստոնյա Հայաստան», 2002թ.: «Ահաբեկչության հոգեիրավական ուրվագծեր», «Առավոտ», 2002թ., «Շամիրամի բարդույթ», «Ավանգարդ», 2009թ.: «Իգական կանիբալիզմ», «Առավոտ», 2010թ.: «Միջսեռային փոխհարաբերությունների առանձնահատկությունները հյուսիս-արևմտյան Եվրոպայի ժողովուրդների ստեղծագործություններում», «Ավանգարդ», http://avangard.am/am/post/?page=news&cal_date=&news_id=13713#.Yf6A11WEZEZ

2009 թ․: 

Գիտական հանդեսներում. «Դաստիարակչական և ուսուցաբանական գաղափարների արտացոլումը ազգային էպոսում», «Մանկավարժական միտք», 2018թ.: «Ընտանեկան դաստիարակության գաղափարների արտացոլումը հոգևոր գրականության մեջ», «Հայագիտական հանդես», 2018թ.: «Ընտանեկան արժեբանություն» փորձնական դասընթացի ծրագիր, «Հայագիտական հանդես», 2018թ.: «Ընտանեկան դաստիարակության առանձնահատկությունները փոխակերպվող հասարակության մեջ», «Գիտական տեղեկագիր», 2018թ.: «Ընտանեկան արժեհամակարգային հարցերը «Սասուցի Դավիթ» էպոսում, «Մանկավարժական միտք», 2018թ.: «Էթնոմանկավարժական գաղափարների արտացոլումը Կոմիտաս վարդապետի մշակութային ժառանգության մեջ», «Պատմաբանասիրական հանդես», 2019թ.: «Ընտանեկան դաստիարակության գաղափարների արտացոլումը Ղ. Աղայանի մանկավարժական ժառանգության մեջ», «Հայ մանկավարժության երախտավորները ժամանակակից մանկավարժական մոտեցումների համաբնագրում», Հանրապետական գիտաժողովի զեկուցումների և գիտական հոդվածների ժողովածու, 2018թ.: «Գրիգոր Նարեկացու էթնոդաստիարակչական գաղափարները», Միջազգային գիտաժողովի նյութեր, «Դե ֆակտո պետությունները հետխորհրդային տարածաշրջանում, զարգացման ուղղությունները և հեռանկարները», ԳԿՄՆ, Մեսրոպ Մաշտոց համալսարան, Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս» հրատ., 2018թ.: «Հեռավար ուսուցման հարցերը կրթության արդի մարտահրավերների համատեքստում», «Մեդիատեխնոլոգիաները տարրական դպրոցի մանկավարժական գործընթացում», ուսումնամեթոդական ձեռնարկ մանկավարժների և ծնողների համար, 2020թ., (համահեղինակ՝ Գ. Հակոբյան): «Էթնոքաղաքագիտության էպիկական ակունքը և կապը մանկավարժության հետ» — Կովկասյան տարածաշրջանի արդի հիմնախնդիրները. «Հնարավորությունններ և մարտահրավերներ» միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու: Ստեփանակերտ, 2022թ․: «Էթնոկիրառական արվեստի դերն ընտանեկան դաստիարակության գործընթացում», Գյումրի, ՇՊՀ, «Գիտական տեղեկագիր», 2021թ. (համահեղինակ՝ Գ. Հակոբյան):

 

Մենագրություններ. «Բնազդ և ընտանիք», Երևան, «Լուսակն», 2017թ.:

«Էթնոքաղաքագիտության մշակութային ակունքները և կապը մանկավարծության հետ», Երևան, հեղ. հրատ., 2022թ.:

Ուսումնական ձեռնարկ՝ «Ընտանեկան դաստիարակությունը հայ էթնոմանկավարժական մշակույթում», Երևան, հեղ. հրատ., 2021թ.:

 

About the Author
  • google-share
Previous Story

Արվեստի ճանապարհը՝ անվերջանալի կամուրջ

Related Posts

1

Քաղաքագիտության էթնիկական երանգները

Posted On 31 Հկտ 2022
, By Christina Abrahamyan

One Comment

  1. Ashot Manukyan 31.10.2022 at 15:51 Reply

    Զգացված եմ ուշադրության համար, մեծարգո բարեկամներ։ Շատ շնորհակալություն, մեր «Մագաղաթ»–ի աշխատակազմին։

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
  • «ՀԱՅԵՐԸ ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ. ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ» ԿԱՄ՝ ՀԱՅ ՀՈԳՈՒ ՑՈԼԱՆՔԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ
  • Զուխրա Երվանդյան. Չէ՛, էս սերնդի հասցեին թթու խոսք չասեք
  • ԼՈՒ՛ՅՍՆ Է ԱՌԱՎԵԼ
  • Հայաստան անվան մասին
  • Մենուա Հովհաննիսյանին և բոլոր սրբազան Ռազմիկներին

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)

Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)

Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
  • «ՀԱՅԵՐԸ ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ. ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ» ԿԱՄ՝ ՀԱՅ ՀՈԳՈՒ ՑՈԼԱՆՔԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կարինե Ավագյան Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Պողոսյան Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ Օհան Դուրյան հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Ashot Manukyan՝ Քաղաքագիտության էթնիկական երանգները գրառման
  • Ashot Manukyan՝ Աշոտ Մանուկյան գրառման
  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com