• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Կիլիկյան Հայաստանի նշանավոր Հռոմկլա բերդաքաղաքը
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 11)
ՍԻՐՈՒՆՅԱՆ ՄԵԾԱՐԵՆՑ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 10)
…ԻՍԿ ԱՆՁՐԵՎԸ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐՆ ԷՐ ԾԵԾՈՒՄ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 9)
Ռուզան Հովասափյան. ԿԱՐՈՏՍ ԹՈՂ ՀԱԳԻԴ ՄՆԱ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 8)
ԶՈՒԽՐԱ ԵՐՎԱՆԴՅԱՆ. ՀՈՒՇԻ ՍԱՐՍՈՒՌՆԵՐ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 7)

Անդրանիկ Մանուկյանը հայաստանյան եզակի պետական գործիչներից է, որոնք նկարների հավաքչությամբ են զբաղվում

Posted On 23 Հնվ 2014
Comment: 0
Tag: 1979, Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան, Անդրանիկ Մանուկյան, Գեւորգ Եղիազարյան, Գրիգոր Աղասյան, Էդուարդ Արծրունյան, Էդուարդ Արծրունյան. «Սևանի կանայք», Էմիլ Գազազ»:, Հակոբ Հակոբյան, ՍԱՐԳԻՍ ՀԱՄԱԼԲԱՇՅԱՆ, Տարոն Մուրադյան

200800917Անդրանիկ Մանուկյանը հայաստանյան եզակի պետական գործիչներից է, որոնք նկարների հավաքչությամբ են զբաղվում: Հայաստանի ամենամեծ կոլեկցիոներն արդեն 30 տարի սիրով ու ոգեւորությամբ նկարներ է գնում` համալրելով իր հավաքածուն հայ, ռուս ու եվրոպացի նկարիչների ստեղծագործություններով: Սակայն նրա հավաստմամբ, իր գերագույն նպատակը ոչ միայն հայկական գեղանկարչության դասական նկարիչների կտավներով իր հավաքածուն հարստացնելն է, այլեւ աշխարհում նրանց արժանվույն ներկայացնելը: Անդրանիկ Մանուկյանի հավաքածուում ընդրկված է հայկական դասական կերպարվեստի ընդհանուր սպեկտրը, ինչպես նա է ասում`« Հովնաթանյաններից, Սուրենյանցից, Այվազովսկուց, Սարյանից, Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանից սկսած մինչեւ Էդուարդ Արծրունյան, Գրիգոր Աղասյան, Հակոբ Հակոբյան, Սարգիս Համալբաշյան, Տարոն Մուրադյան, Գեւորգ Եղիազարյան, Էմիլ Գազազ»:

Սկիզբ
Մանուկ հասակից շատ էի սիրում նկարչությունը, հաճախ էի թանգարաններ այցելում, հետաքրքրվում կերպարվեստի պատմությամբ: Նախասիրությունս ավելի ընդգծվեց, երբ տեղափոխվեցի Լենինգրադ` ուսանելու: Այնտեղ անընդհատ Էրմիտաժ, Ռուսական արվեստի թանգարան էի այցելում, ինձ միշտ էլ, այսօր եւս, հետաքրքրում է լավագույն նկարիչների ստեղծագործական գործունեությունն ու նրանց ստեղծած յուրաքանչյուր նկարի պատմությունը:

1978 թվականն էր, երբ մի ռուս ընտանիք ինձ առաջարկեց հայ նկարչի կտավ գնել: Պարզվեց, որ դա Գեւորգ Բաշինջաղյանի ամենահայտնի ու ամենալավ նկարներից էր, որը հեղինակը նվիրել էր Սավա Մորոզովին: Բնականաբար գնեցի կտավը, դա իմ առաջին ձեռքբերումն էր, իմ ապագա հավաքածուի անդրանիկ նկարը: Լենինգրադում սովորելու տարիներին գնեցի այնպիսի ռուս նկարիչների գործեր, ինչպիսիք էին Ռեպինը, Սուրիկովը, Տրապինովը, Կորովինը եւ այլք: Այն տարիներին այդպիսի հեղինակների գործերը շատ մատչելի գներով կարելի էր ձեռք բերել, իսկ այսօր դրանց գները վեց զրոյից են սկսվում: Ինչ վերաբերվում է հայ նկարիչներին` օրինակ` Մինասին, որը Լենինգրադում է սովորել, ես հենց այնտեղ նրա գործերը նույնիսկ 50 ռուբլով կարողացա ձեռք բերել:

Ամենամեծ հիասթափությունը
Իմ կյանքում շատ վատ պահեր, հիասթափություններ եմ ապրել, սակայն այս պատմությունը, որ պիտի պատմեմ, ամենատխուրներից է: Հանրահայտ Նեւսկու պողոտայում հնաոճ իրերի խանութ կար, որտեղ Այվազովսկու մի հրաշալի կտավ էր վաճառվում: Այն 1800 ռուբլի արժեր: Իմ ամենամեծ երազանքն այդ կտավն ունենալն էր: Ես օրեր շարունակ գումար էի տնտեսում ու ամեն օր մտնում տեսնելու` արդյո՞ք տեղում է նկարը, ինչպես նաեւ մեկ անգամ եւս խնդրելուՙ չվաճառել կտավը: Հիշում եմ` միշտ ասում էի, թե վաղը կբերեմ գումարը, հաջորդ անգամ էլ խանութ մտա ու տեսա` նկարը չկա, վաճառվել էր: Դա իմ կյանքում ապրած ամենամեծ հիասթափությունն էր` չնայած այն հանգամանքին, որ ես այսօր Այվազովսկի ունեմ իմ հավաքածուում:

Ներդրո՞ւմ, թե՞ հոգու կանչ
Անշուշտ, գեղանկարչությունը երկու տեսանկյունից կարելի է դիտարկել. նախասիրություն եւ ներդրում: Նկարների նկատմամբ իմ վերաբերմունքն ավելի շատ հոբբի է, նախասիրություն: Ես շատ-շատ եմ սիրում իմ նկարները, որոնք, կարծես երեխաներս լինեն: Կտավները հատուկ խնամքի եւ հոգատարության կարիք ունեն, դրանց համար հատուկ ջերմային ռեժիմ է պետք ապահովել: Եւ այդ ամենի մասին ես եմ հոգում: Ներդրումների առումով էլ կարող եմ ասել, որ այս ձեւն ամենաարդարացվածն է: Ես միշտ էլ մեր բիզնեսմեններին ասել եմ այդ մասին: Եթե ադամանդ գնելու դեպքում 10 տարի հետո հնարավոր է ամենաշատ 20 տոկոսի գնաճ, ապա նկարի դեպքում գինը տասնապատկվում է: Նշանակում է` գերշահույթ է ապահովվում: Իմ առաջին նկարը` Բաշինջաղյանի գործը, գնել եմ 600 ռուբլով, իսկ այսօր այդ նկարի գինը 300- 350 հազար դոլար է: Ինչպես տեսնում եք, 30 տարում 600 ռուբլին դարձավ 300 հազար դոլար: Այս ամենը` ներդրման առումով, սակայն անպայման ուզում եմ նշել, որ նկարներ ձեռք բերելն ինքնանպատակ չէ: Այս զբաղմունքը, նախ եւ առաջ, մարդկային որակների զարգացմանն է նպաստում, մարդու ներաշխարհն է հարստացնում: Լավ մեքենա , հսկա շենքեր ունենալը կամ շքեղ կոստյում կրելը բավական քիչ է մարդու համար: Պետք է սիրել արվեստը, գնահատել այն ստեղծողին, հնարավորության դեպքում նպաստել դրա զարգացմանը: Այդ ժամանակ միայն կարող ես հոգեպես հանգիստ ու բավարարված զգալ քեզ: Ցավոք սրտի, այսօր Հայաստանում այդպես չէ, բայց ժամանակին այդպես էր. բոլոր մեծահարուստները նպաստել են արվեստի զարգացմանը: Հիշենք թեկուզ Գյուլբենկյաններին եւ Մանթաշովին:
Фото
Մարտիրոս Սարյան. «Նատյուրմորտ դիմակով», 1913 թ.

Մեր լավագույն նկարիչների կտավները գնելը շատ քիչ է, մենք պետք է կարողանանք բարձրացնել, արժեւորել նրանց ստեղծած գործը: Այսօր այդ բիզնեսը գտնվում է հրեաների ձեռքին եւ առանց նրանց հետ համաձայնեցնելու, դժվար է որեւէ գործ միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներում վաճառել: Տարիներ առաջ որոշեցինք Սարյանին ներկայացնել «Սոդբիի» հանրահայտ աճուրդում, այդ ժամանակ նրա կտավները 30, 40, երբեմն 50 հազար դոլար արժեին: Մեր նպատակը ոչ թե գումար վաստակելն էր, այլ հայազգի լավագույն նկարչին միջազգային շուկայում ներկայացնելը, արժեւորելը: Եթե ինձ հարցնեն` Սարյա՞ն, թե՞ Պիկասսո, ապա, միանշանակ, ես նախապատվությունը կտամ Սարյանին: Պիկասսոն Պիկասսո է, բայց Սարյանի գույներն ինձ համար ուրիշ են: Ինչո՞ւ պետք է իսպանացու գործերը «Սոդբիում» մի քանի տասնյակ միլիոն դոլարներով վաճառվեն, իսկ Սարյանինը` ոչ: Եվ կանխավ պայմանավորվածություն ձեռք բերելով` մենք ինքներս ներկայացրինք Սարյանին եւ մենք էլ գնեցինք նրա նկարները` համապատասխան տոկոսներ վճարելով «Սոդբիին»: Այս կերպ մենք կարողացանք հետաքրքրություն առաջացնել Սարյանի գործերի նկատմամբ եւ, փառք Աստծո, նրա գործերն այսօր հասել են 1 մլն դոլարի սահմանագծին: Նույն կերպ հրեաները Կանդինսկու հեղինակությունը բարձացրին միջազգային շուկայում: 1880-ական թթ. Կանդինսկին Մյունխենում էր ապրում, եւ այդ ժամանակ հրեաները որոշեցին նրա նկարների գինը բարձրացնել միջազգային շուկայում: Ցուցահանդես-աճուրդ կազմակերպեցին եւ տեղում սակարկելով` մի քանի տասնյակ հազար ֆրանկի հասցրին նրա նկարների գինը: Նկարը վաճառվեց, երեկոյան Կանդինսկին գումարի ստացականը տիրոջը վերադարձրեց : Սակայն հաջորդ օրը ողջ լրատվամիջոցներով Կանդինսկու շատ թանկ վաճառված կտավի մասին էին խոսում: Այսօր նույն Կանդինսկու կտավները միլիոնավոր դոլարներ արժեն: Հրեաներն ամեն ինչ անում են իրենց նկարիչների համար, իսկ մենք` ոչ: Պետք է մտածենք եւ աշխատենք այդ ուղղությամբ:

Հաջորդը մեր դասականներն ու Մինասն են լինելու
Մենք պետք է ներկայանալի դարձնենք մեր արվեստը ողջ աշխարհում: Ստեփան Աղաջանյանը մեր ամենահրաշալի դասականներից է, ով ոչնչով չի զիջում Ռեպինին, սակայն վերջինիս ճանաչում են ողջ աշխարհում, սակայն Աղաջանյանը դուրս չեկավ հայ կերպարվեստի շրջանակներից: Նույնը կարելի է ասել Բաժբեուկ-Մելիքյանի, Առաքելյանի, Թերլեմեզյանի,Կոջոյանի Թադեւոսյանի, Սուրենյանցի եւ մյուս կլասիկների մասին: Այսօր մենք Ամերիկայում Էմիլ Գազազ ունենք, Ֆրանսիայում` Տարոն Մուրադյան, մեր կողքին` Սարգիս Համալբաշյան եւ Գեւորգ Եղիազարյան, չմոռանանք մեր հրաշալի Գայանե Խաչատրյանին, ով մեծ հետաքրքրություն է առաջացրել դրսում: Եւ հիմա իմ նպատակն է «Սոդբիում» հայկական ողջ դասական գեղանկարչությունը ներկայացնել` Հովնաթանյաններից մինչեւ Էմիլ Գազազ: Աճուրդը կազմակերպելու համար 200 նկար է պահանջվում, որոնք իմ հավաքածուից պետք է ցուցադրեմ: Անկեղծ ասած, ինձ համար դժվար է իմ նկարներից բաժանվելը, բացի այդ ահռելի ֆինանսական ներդրում է հարկավոր կատարել, սակայն այս մտահղացումն իրագործվելու է: Բացի այդ, առաջիկայում մտադիր եմ Մինասի ցուցահանդեսը կազմակերպել Մոնակոյի պալատում: Գաղափարն իրականություն կդառնա առաջիկայում:
Հայ լավագույն նկարիչների ստեղծագործությունների հայրենիքը Հայաստանն է
Ես նկարներ եմ ձեռք բերում ոչ միայն Հայաստանից, այլեւ աշխարհի բոլոր անկյուններից: Նստած համակարգչի առջեւ` ինտերնետով հետեւում եմ աճուրդներում կատարվող իրադարձություններին, այս կերպ համալրում եմ իմ հավաքածուն նոր կտավներով: Արդեն մի քանի ամիս է, ինչ բանակցությունների մեջ եմ Նյու Յորքում գտնվող նկարավաճառների հետ: Վաճառքում` Բաշինջաղյանի «Արարատ», «Սեւան» կտավներն են, որոնք Հայաստան պիտի վերադարձնեմ: Շատերը բիզնեսի նպատակով լավագույն գործերը արտասահման են տանում, իսկ ես հակառակը` փորձում եմ դրանք ետ բերել: Մինասի ու Սարյանի տասնյակ գործեր եմ վերադարձրել Հայաստան, Մյունխենից` Սուրենյանցի, Փարիզից` Մախոխյանի, Ժերանյանի, Ջիվանյանի, Գառզուի եւ Ժանսեմի : Իհարկե, ես Արշիլ Գորկի չունեմ: Շատ կուզենայի նրա կտավներն ունենալ` այսօր միջազգային շուկայում Գորկի չի վաճառվում: Եթե միայն Արշիլ Գորկու «Նկարիչն ու իր մայրը» կտավն ունենայի, ամենահարուստ ու ամենաերջանիկ մարդն ինձ կհամարեի: Դա իմ ամենամեծ ձեռքբերումը կլիներ:
Հայկական արվեստի ուժը
Պետությունն իր մշակույթով ու արվեստով է ներկայանալի: Ճիշտ է, Հայաստանը փոքր երկիր է, զիջում է իր բնական ռեսուրսներով, սակայն դրա փոխարեն ահռելի մարդկային ռեսուրսներ ունի: Համոզված եմ, որ առաջիկայում կօգտագործվի մեր մտավոր ներուժը, եւ մեր արվեստը արժանվույն կգնահատվի Հայաստանում, առավել եւս` արտասահմանում: Ինձ համար մեծ ուրախություն է, որ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը մեծ սեր ունի արվեստի` հատկապես գեղանկարչության նկատմամբ եւ բարձր է գնահատում այն: Մեր մշակույթի նախարարը եւս շատ ճիշտ է ընտրված: Կարծում եմ` համատեղ ուժերով մենք կկարողանանք ճիշտ զարգացում ապահովել մեր մշակույթի համար:

Էդուարդ Արծրունյան. «Սևանի կանայք», 1979 

Անահիտ Կորյուն

About the Author
  • google-share
Previous Story

Կամսար` բոլոր գույների և հույզերի նկարիչը …

Next Story

«Կրթյալ երիտասարդությունը» իբրև գեղեցիկ սեռի բռնաբարված իրավունքների պաշտպան». Րաֆֆի

Related Posts

0

Որմնանկարն էլ ապրելու իրավունք ունի

Posted On 13 Դկտ 2013
, By Christina Abrahamyan
0

That time it did not even enter my mind that Artsrunyan would become a dear and bosom friend of me. В то время никогда даже в голову не приходило бы, что Арцрунян станет очень дорогим и задушевным Человеком в моей жизниԱյն ժամանակ երբեք մտքովս չէր անցնի, որ Արծրունյանը դառնալու էր մի շատ թանկ ու հոգեհարազատ մարդ իմ կյանքում

Posted On 01 Նյմ 2013
, By Christina Abrahamyan
0

Դիտարկումներ և խոհեր Սարգիս Համալբաշյանի արվեստի շուրջ

Posted On 27 Հկտ 2013
, By Christina Abrahamyan
0

Քոչարի պարի ծիսական հենքը

Posted On 19 Հկտ 2013
, By Christina Abrahamyan

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ
  • ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ
  • ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»
  • ԽՈՆԱՐՀՈՒՄՍ, ՀԵՐՈՍԱՄԱՅՐ
  • ԼՈՒՍԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «Հայտնվել ենք բազում մարտահրավերների թիրախում, որը դատապարտված ենք հաղթահարել»
  • Կիլիկյան Հայաստանի նշանավոր Հռոմկլա բերդաքաղաքը
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 11)
  • ՍԻՐՈՒՆՅԱՆ ՄԵԾԱՐԵՆՑ
  • ՊԱՀՊԱՆԵՆՔ ԵՎ ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԱՅՐԵՆԻՆ
  • ԿԳՄՍՆ-ը պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն Հատիսի հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է օրենսդրությանը

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ

ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ

ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ
  • ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ
  • ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»
  • ԽՈՆԱՐՀՈՒՄՍ, ՀԵՐՈՍԱՄԱՅՐ
  • ԼՈՒՍԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «Հայտնվել ենք բազում մարտահրավերների թիրախում, որը դատապարտված ենք հաղթահարել»
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education food green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Պողոսյան Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ՝ Հանճարի և անճարի գուգահեռականներում գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան՝ «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com