• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՀՐԱՆՏ ԹԱԹՈՍԻ ՍԻՄՖՈՆԻԱՆ …
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ
ԼՈՒ՛ՅՍՆ Է ԱՌԱՎԵԼ
Մենուա Հովհաննիսյանին և բոլոր սրբազան Ռազմիկներին
Թատրոնը նրա համար հոգևոր տաճար էր,որին վերաբերվում էր հավատացյալի երկյուղածությամբ,ներկայացում արարելը՝ ծիսակատարություն
ԵԹԵ ՍԵՐԸ ԱՆՈՒՆ ՈՒՆԵՆԱՐ, ԿԿՈՉՎԵՐ ԱՐԵՆ

Այսօր Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է

Posted On 15 Մրտ 2014
Comment: 0
Tag: Այսօր Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է

1982124_656896371044625_1009090703_nԱղբյուրը` 168.am

 Լեոնիդ Ենգիբարյան. գրիմով և առանց գրիմի

Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտում Լեոնիդ Ենգիբարյանին առաջին անգամ հանդիպելիս` Վահրամ Փափազյանն ասել է. «Ուրեմն դո՞ւն ես ադ նոր աստղը: Լսել եմ, գիտեմ, մանչս: Ուրախ եմ, լավ սկսած ես, ճիշտ կերթաս: Հայերեն կհասկնա՞ս: Կարևորը` ոգիդ է հայ, բաց ու անհատակ: Դուն կրկեսում թատրոն կխաղաս»: Լեոնիդ Ենգիբարյանը, շոյված Փափազյանի խոսքերից, պատասխանել է. «Վարպետ, Ձեր ասածներն անպայման հաշվի կառնեմ: Իրոք որ, ոգին, դուխը շատ կարևոր է»գ Մոսկվայում հայազգի Գևորգ Ենգիբարյանի ընտանիքում 1935-ի մարտի 15-ին ծնված այդ նոր աստղը ծննդավայրի Մ.Ռումյանցևի անվան կրկեսային և էստրադային արվեստի պետական ուսումնարանն ավարտելուց հետո եկել էր Երևան և 1959թ. հաստատվել հայկական կրկեսի կոլեկտիվում: Եկել էր հայերեն մի քանի բառ իմանալով միայն: Եկել էր` իր հետ բերելով այն ոգին, որը հետո հայ և միջազգային իրականության մեջ կձևավորեր մի նոր մշակութային հասկացողություն` ենգիբարյանական արվեստ, մտածելաձև և արտիստիզմ: 1960-ականների սկզբներին Ենգիբարյանը հյուրախաղերով եղավ ԽՍՀՄ-ի տարբեր քաղաքներում: Սև, լայնեզր գլխարկով, տրիկոտաժե շերտավոր շապիկով, սև տաբատով ու անսահման անկեղծ ժպիտով այդ երիտասարդին արդեն ճանաչում էին: 1963թ. «Հայֆիլմ» կինոստուդիայում Հենրիկ Մալյանի և Լևոն Իսահակյանի համատեղ ջանքերով նկարահանվեց «Ճանապարհ դեպի կրկես» կինոնկարը: Անհավատալի է, սակայն իրողություն: Ենգիբարյանն այնքան ընդունելի էր իր կերտած կերպարով, որ էկրանին գլխավոր հերոսի դերն ինքն էր կատարում: 1964-ին Պրահայում կայացած ծաղրածուների միջազգային մրցույթում նա արժանացավ առաջին մրցանակին` Է. Բասի անվան գավաթին: Աննկարագրելի հաջողություն էր դա 29-ամյա արտիստի համար: Այն դեպքում, երբ ընդամենը մի քանի տարի առաջ նրա արվեստին քչերն էին լուրջ վերաբերվում: Հենց այդ ժամանակ չեխական թերթերն առաջին անգամ հրատարակեցին Ենգիբարյանի նովելները: Տարիներ անց, 1971թ., Լեոնիդ Ենգիբարյանը հիմնում է մնջախաղի էստրադային թատրոնը, այդտեղ ներկայացնում հայտնի «Աստղային անձրևը»: Վստահորեն կարելի է ասել, որ Լեոնիդ Ենգիբարյանը տիրապետում էր կրկեսային արվեստի գրեթե բոլոր ժանրերին: Նկարագրել Ենգիբարյանի կրկեսային մանրապատումները` անիմաստ է, դրանք տեսնել է պետք: Իմ սերնդակիցներից շատերն այդ մանրապատումները տեսել են Երևանի կրկեսում, Երևանի դրամատիկական թատրոնի, Հայֆիլհարմոնիայի համերգային մեծ դահլիճի (այժմ` Արամ Խաչատրյանի անվան) բեմահարթակներում: Տեսել են ու հիացել, ապրել պահի պարգևած կախարդանքը: Քանի որ Լեոնիդ Ենգիբարյանը, չարտասանելով ոչ մի բառ, հանդիսատեսի հետ խոսում էր մարդու հանդեպ հարգանքի, միայնության ու ունայնության, վերջապես` սիրո և ատելության մասին: Լինելով իմպրովիզացիայի` հանպատրաստից ստեղծագործելու մեծագույն վարպետներից մեկը, նա որակապես հարստացրել և նորովի է մեկնաբանել կրկեսային ծաղրածուի ավանդական կերպարը: Ապշեցուցիչ վարպետությամբ և աստվածատուր հմտությամբ կարողացել է պատկերել ողբերգական և կատակերգական տեսարաններ, մարդկային տարաբնույթ կերպարներ ու իրավիճակներ: Կարողացել է օգտագործել տառապագին դժվարությամբ իր իսկ արարած բարդ հնարքները: Խոսելով գրիմի մասին` ասել է. «Ծանրութեթև անելուց հետո հրաժարվեցի շպարվելու մտքից և որոշեցի իմ հերոսին կոչել Լեոնիդ Ենգիբարյան ու ներկայացնել ինձ»գ Լեոնիդ Ենգիբարյանի կյանքին ու գործին նվիրված ծովածավալ գրականություն կա: Դրանք մենագրություններ են, հոդվածներ, ակնարկներ, հուշագրություններ, կրկեսային արվեստին նվիրված ուսումնասիրություններ: Հիմնականում հայերեն ու ռուսերեն: Նրան նվիրված առաջին մենագրությունը Ռուդոլֆ Սլավսկու «Լեոնիդ Ենգիբարով» (Մոսկվա, 1989) գիրքն է: Ցայսօր Ենգիբարյանին նվիրված հայերեն գիրք դեռ չի գրվել: Լեոնիդ Ենգիբարյան արվեստագետն իր մեջ ներառում է երեք անձի: Կրկեսի, էստրադայի արտիստ, ծաղրածու, մնջկատակ: Կինոյի արտիստ: Բարձրաճաշակ և խիստ ինքնատիպ գրող` մանրաքանդակների ու կարճ նովելների անզուգական վարպետ: Բացի «Ճանապարհ դեպի կրկես» կինոնկարից` Ենգիբարյանը նկարահանվել է նաև Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները», Ռոլան Բիկովի «Այբոլիտ 66», Վասիլի Շուկշինի «Վառարան-նստարաններ», Թենգիզ Աբուլաձեի «Վզնոց իմ սիրելիի համար», Յուլի Ռայզմանի «Կոմունիստ» ֆիլմերում: Նկարահանվել է նաև Ենգիբարյանի կրկեսային ստեղծագործության մասին պատմող երկու ֆիլմ` «Ծանոթացեք, Լեոնիդ Ենգիբարովն է» և «2 Լեոնիդ 2»: Տաղանդաշատ գրողի նովելները և մանրապատումները տպագրվել են 1969 թվականից ռուսական «Վոլգա», «Մոսկվա» և «Ուրալ» ամսագրերում: Երևանում ռուսերենով լույս են տեսել Ենգիբարյանի «Առաջին ռաունդ» (1971) և «Վերջին ռաունդ» (1984) գործերը: 2010-ին Հովհաննես Այվազյանի թարգմանությամբ Երևանում լույս է տեսել Լեոնիդ Ենգիբարյանի «Ծաղրածուն աշունը սրտում» նովելների ժողովածուն: Ենգիբարյանի ստեղծագործություններից հայերեն թարգմանել է նաև Վարդան Ֆերեթեշյանը: Մահվանից մեկ տարի առաջ 1971 թվականին Լեոնիդ Ենգիբարյանին շնորհվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչում: Սա մեծ հաջողություն էր: 1971-ին Ենգիբարյանը 36 տարեկան էր: Քչերին էր վիճակված այդ տարիքում, այն էլ այն տարիներին, նման տիտղոսի արժանանալ: Հայտնի է, որ Լեոնիդ Ենգիբարյանը ռուսախոս էր (նրա մայրը ռուս էր), սակայն նրա ոգին և էությունը հայկական էին: Ինչպես վկայում է նրա աշակերտը` այժմ Երևանի Կրկեսի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Սոս Պետրոսյանը. «Ենգիբարյանը քաջածանոթ էր հայ գուսանների ու վարձակների (խնջույքներում պարող կին.- Ա.Փ.), հին հայկական մունջերի թատրոնի արվեստին, Պարոնյանի ու Սունդուկյանի, Թումանյանի ու Շիրվանզադեի թատերգությանը, Չմշկյանի ու Ադամյանի, Փափազյանի ու Ներսիսյանի դերասանական վարպետությանը»: Այս տեսակետը լավագույնս հաստատվում է Ենգիբարյանի խոստովանությամբ. «Ես ապրում եմ Արարատյան հարթավայրում: Այս հարթավայրը նման է թասի, որի եզրերը լեռներն են: Ես ապրում եմ երկրի ափի մեջ: Ես ապրում եմ Աբովյանի վերքերով ծածկված ափի մեջ»գ Վլադիմիր Վիսոցկին առանձնահատուկ սեր ու հոգածություն է ցուցաբերել Ենգիբարյանի նկատմամբ: Նրան է նվիրված Վիսոցկու «Ենգիբարովին` հանդիսատեսից» սրտառուչ բանաստեղծությունը, որ գրվել է 1972-ին` արվեստագետի վաղաժամ մահվան կապակցությամբ: Ռուսական արձակի հսկաներից մեկը` կինոբեմադրիչ և դերասան Վասիլի Շուկշինը, Ենգիբարյանին «հրաշալի գրող» է անվանել: Ֆրանսիացի հանրահռչակ դերասան, ծաղրածու Մարսել Մարսոն, ով Ենգիբարյանի ելույթը տեսել էր Լեհաստանում, ասել է. «Հոյակապ դերասան է: Նրա դիմախաղային գողտրիկ տեսարաններն առանց բառերի զարմանալի պատմվածքներ են մարդու ուրախության ու տխրության մասին: Ենգիբարյանը շարժման մեծ բանաստեղծ է: Նա հանճար է: Նրա անունը կմնա որպես լեգենդգ»: Լեոնիդ Ենգիբարյանը կրկեսի պատմության մեջ մտավ որպես փիլիսոփայական մնջկատակության վառ ներկայացուցիչ, մի արվեստագետ, ով կրկեսում ստեղծեց «տխուր ծաղրածուի» կերպարը: 1972-ին Երևանում հիմնվել է Ենգիբարյանի անվան կրկես-ստուդիան (հիմնադիր և ղեկավար` Սոս Պետրոսյան), կրկեսի շենքի առջև կանգնեցված է նրա արձանը (1995թ., քանդակագործ` Լևոն Թոքմաջյան):

Ասատուր Փաշայան

About the Author
  • google-share
Previous Story

«Նա ուրիշ դեր չի խաղում, նա ինքն իրեն է խաղում». Կարպ Խաչվանքյան

Next Story

Այսօր արվեստաբան Վիգեն Ղազարյանի ծննդյան օրն է

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • Օհաննա Էլոյան. «ԳՅՈՒՄՐՈՒ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»
  • ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. «Մենք պետք է ապրենք, որքան էլ երկնաքար ընկնի»
  • «ՀԱՐԱՏԵՎ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ԹՌՉՈՒՆ ԵՄ ԵՍ, ՈՒ ՄԻ ԹԵՎՍ ԽՐՎԱԾ Է ՆՐԱ ՄԵՋ…».ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ
  • ՀՐԱՆՏ ԹԱԹՈՍԻ ՍԻՄՖՈՆԻԱՆ …
  • Ինը թերլեմեզյանցի նկարիչ՝ «45 տարի անց» ցուցահանդեսում
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
  • «ՀԱՅԵՐԸ ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ. ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ» ԿԱՄ՝ ՀԱՅ ՀՈԳՈՒ ՑՈԼԱՆՔԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Օհաննա Էլոյան. «ԳՅՈՒՄՐՈՒ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»

ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. «Մենք պետք է ապրենք, որքան էլ երկնաքար ընկնի»

«ՀԱՐԱՏԵՎ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ԹՌՉՈՒՆ ԵՄ ԵՍ, ՈՒ ՄԻ ԹԵՎՍ ԽՐՎԱԾ Է ՆՐԱ ՄԵՋ...».ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • Օհաննա Էլոյան. «ԳՅՈՒՄՐՈՒ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»
  • ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. «Մենք պետք է ապրենք, որքան էլ երկնաքար ընկնի»
  • «ՀԱՐԱՏԵՎ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ԹՌՉՈՒՆ ԵՄ ԵՍ, ՈՒ ՄԻ ԹԵՎՍ ԽՐՎԱԾ Է ՆՐԱ ՄԵՋ…».ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ
  • ՀՐԱՆՏ ԹԱԹՈՍԻ ՍԻՄՖՈՆԻԱՆ …
  • Ինը թերլեմեզյանցի նկարիչ՝ «45 տարի անց» ցուցահանդեսում
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կարինե Ավագյան Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Պողոսյան Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ Օհան Դուրյան հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Ashot Manukyan՝ Քաղաքագիտության էթնիկական երանգները գրառման
  • Ashot Manukyan՝ Աշոտ Մանուկյան գրառման
  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com