• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Կիլիկյան Հայաստանի նշանավոր Հռոմկլա բերդաքաղաքը
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 11)
ՍԻՐՈՒՆՅԱՆ ՄԵԾԱՐԵՆՑ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 10)
…ԻՍԿ ԱՆՁՐԵՎԸ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐՆ ԷՐ ԾԵԾՈՒՄ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 9)
Ռուզան Հովասափյան. ԿԱՐՈՏՍ ԹՈՂ ՀԱԳԻԴ ՄՆԱ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 8)
ԶՈՒԽՐԱ ԵՐՎԱՆԴՅԱՆ. ՀՈՒՇԻ ՍԱՐՍՈՒՌՆԵՐ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 7)

Ամենայն Հայոց Հովհաննեսը

Posted On 10 Ապր 2014
Comment: 0
Tag: Հովհաննես Թումանյան

1623595_1424045301173738_2010545195_nԴսեղում Հովհաննես Թումանյանին դիմում էին՝ Հովհաննես Աղա: Լոռիում նույն կերպ ասում էին նրա պապին` բարձրահասակ, գեղեցկատես, մի շարք պատերազմների մասնակցին, նրան սիրում ու նրա խորհուրդներին ականջալուր էր ողջ Լոռին: Ինչպես գրում է բանաստեղծի դուստրը` «…ասում են` և՛ արտաքինով, և՛ բնավորությամբ Թումանյանը նման էր պապին»: Առավել մեծ հռչակ է վայելել մեծ պապը` Հովակիմ Յուզբաշին, Լոռու ամենախիզախ իգիթներից մեկը: Խ. Աբովյանը «Վերք Հայաստանի» վեպում նրա մասին էր գրում. «Միայն դսեղցի Հովակիմ Թումանյանի անունն արդեն ստիպում էր դղրդալ լեռները»:
Պապը հյուրասեր մարդ էր, սեղանի շուրջ ծավալվող խոսք ու զրույցի սիրահար: Այնքան էր սիրում տանը հյուր ընդունել, որ կարգադրել էր տան պատերի երկայնքով 12 տաշած սալաքար տեղադրել, որոնց վրա նստում էին գյուղացիները, ու նրանց հոգեպարար զրույցը ձգվում էր ժամերով:
Այդ ամենը կրկնվեց ու նույնիսկ ավելի մեծ թափ ստացավ մյուս «աղայի»` մեկի թոռան ու մյուսի ծոռի մոտ, ով համայն հայության համար «աղա» էր բոլոր իմաստներով: Թումանյանների գերդաստանը ճանապարհներ էր գցում Լոռվա անանցանելի կիրճերում, կառուցում կամուրջներ, մատուռներ, որոնց փլատակներն այսօր էլ դեռ կան: Գերդաստան, որը սկիզբ է առել Տարոնում: Ինչպես նշում էր բանաստեղծը` նրա նախնիները դեռևս 10-րդ դարում թողել են Տարոնն ու բնավորվել Դսեղում:
Հովհաննես աղա… Հայ նորագույն գրականության աղա:
Լոռի: Վայրեր կան, որոնք բարձր են աղոթքի հանգույն: Այդ երկրամասի բարձրուղեշ ուրվագծին Արարչի ձեռքն առավել նկատելի է: Այդ բարձունքից նայելով ամպերի անկրկնելի գեղեցկությանը` հասկանում ես, որ Աստված բանաստեղծ է: Լեռնաշխարհի ոգեշունչ մարմինը… Եվ արդեն չգիտես` մե՞նք ենք նայում այդ գեղեցկությանը, թե՞ գեղեցկությունը` մեզ: Թումանյանը սոսկ բարետես չէր, նա գեղեցի՛կ մարդ էր: Ես կասեի՝ շեշտված ազգային արտաքինով: Բնությունը նրանում կիզակետել էր ազգային հատկանիշների ամբողջական փունջը և այդ ամենը հարստացրել էր հանճարով: Չէ՞ որ բնությունը կարող է (երբ ուզում է) անասելի շռայլ լինել: Անասելի, բայց ոչ` չպատճառաբանված:
Ո՞րն է այս դեպքում պատճառաբանությունը: Երևի թե գեները ինչ-որ բան էին կուտակել: Տարոնի նախապապերի գեները: Ահա պատահականության խաղը, որը երբեք պատահական չի լինում: Կեցցե՛ս, տարոնցի գերդաստան, որը հետագայում դարձավ լոռեցի: Եվ ի՜նչ ծիլեր տվեց… Թումանյանը ժամանակից վաղ ճերմակող հայի տեսակից էր: Թեև, ո՞ր մի հայը շուտ չի ճերմակում… Ընդամենը 54 տարի: Ահա հայոց վիշտը: Բայց քիչ է ապրել միայն Հովհաննեսը, նրա պապերը երկարակյաց են եղել: Նրանցից մեկը ապրել է 108 տարի ու վերջին պահին հոգոց է հանել. «Արժե՞ր ծնվել մի երկու օր ապրելու համար»… Զարմանալի՞ է, որ այդ պապերը Բանաստեղծ թոռ պիտի ունենային:
Թումանյանը Դսեղում երկու տարի սովորել է ծխական դպրոցում, երեք տարի` Թիֆլիսի Ներսիսյան սեմինարիայում: Այսքանն է նրա ուսումնառությունը: Այնուհետև նա՛ է սովորեցրել: Կուզենայի, որ հիմա ինձ լսեին երկու-երեք բարձրագույն կրթության դիպլոմ ունեցողները: Նախնական կրթության ինչ-որ փշրանքներ,- և գրականության մեծագույն ժանրերից մեկի` քառյակների, ապշեցուցիչ գոհարներ: Իսկ դուք ասում եք` բոլոնյան դպրոց… Այդ քառյակները Թումանյանն անվանել է «իր հոգու կենսագրությունը», այդ ժանրը համարել է «նուրբ ճաշակ պահանջող բանաստեղծական մանրանկարներ»: Հանճարի ամենանվաճ միտքը… Ասենք, նրան հասու էր ամեն ինչ: Երբեմն գիրքը մակագրելն ավելի դժվար է, քան այն գրելը: Այդ արվեստը ամեն մեկին չի տրված: Եվ ի՞նչ… 1915 թ. մեծ դերասան Հովհաննես Աբելյանի 50-ամյակին կանաչ կազմով իր միհատորյակին մակագրել է. «Քո դարիկեսին` Հովհաննեսե Հովհաննեսին»: Ե՛վ հանգ, և՛ հանգախաղ…
Կյանքի վերջին երկու ամիսներին Թումանյանին տանջում էին լյարդի ցավերը, ու միայն քյամանչայի նուրբ հնչյուններն էին փոքր-ինչ մեղմացնում նրա տառապանքը, երբ գալիս էր Սաշա Օգանեզաշվիլին: «Աստվածային Սաշա»,- ասում էր Թումանյանը հայի ու վրացու զավակ, Թիֆլիսի ամենահայտնի քյամանչա նվագող Օգանեզաշվիլուն, ում նվագն իրոք աստվածային էր: Ի դեպ, դեռևս Ամիրդովլաթ Ամասիացին է խորհուրդ տվել երաժշտությունը օգտագործել որպես բուժական միջոց: Եվ հատկապես` լարային գործիքների կատարմամբ, որպես ամենամեղմն ու քնքուշը…

ՆԵԼԼԻ ՍԱՀԱԿՅԱՆ
(«Գրական թերթ» 2013)

Աղբյուրը՝

Լուսինե Զաքարյան Lousine Zaqaryan ֆեյսբուկյան էջ

About the Author
  • google-share
Previous Story

«Գիտեի, որ ամեն ինչից կարող եմ մահանալ, բայց չէի պատկերացնում, որ կմեռնեմ սովից». Համո Սահյան

Next Story

Խոսք, ավա՜ղ հիշատակի

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ
  • ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ
  • ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»
  • ԽՈՆԱՐՀՈՒՄՍ, ՀԵՐՈՍԱՄԱՅՐ
  • ԼՈՒՍԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «Հայտնվել ենք բազում մարտահրավերների թիրախում, որը դատապարտված ենք հաղթահարել»
  • Կիլիկյան Հայաստանի նշանավոր Հռոմկլա բերդաքաղաքը
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 11)
  • ՍԻՐՈՒՆՅԱՆ ՄԵԾԱՐԵՆՑ
  • ՊԱՀՊԱՆԵՆՔ ԵՎ ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԱՅՐԵՆԻՆ
  • ԿԳՄՍՆ-ը պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն Հատիսի հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է օրենսդրությանը

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ

ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ

ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ
  • ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ
  • ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»
  • ԽՈՆԱՐՀՈՒՄՍ, ՀԵՐՈՍԱՄԱՅՐ
  • ԼՈՒՍԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «Հայտնվել ենք բազում մարտահրավերների թիրախում, որը դատապարտված ենք հաղթահարել»
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education food green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Պողոսյան Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ՝ Հանճարի և անճարի գուգահեռականներում գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան՝ «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com