Սարյանի հետ միասին հավաքեցինք խաղողը, և ի՞նչ. չվերջացրած սկսում է անձրևախառն ձյուն, բուք

Պարտեզի հետ կապված հիշում եմ այս դեպքը. 1955, թե՞ 1956 թ. հոկտեմբերին Սարիկի հետ (Մարտիրոս Սարյանի որդին) նրանց տանը զբաղված էինք խմբագրական գործով: Աշխատում էինք «Եղիշե Չարենց» «Գրականության մասին» գրքի վրա, որը նրա ծավալուն առաջաբանով լույս տեսավ 1957-ին ԳԱ հրատարակությ...