ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ

Պատմվածք Ընտանիքն աչքի առաջ դանդաղ ու հիմնավորապես ծվեն-ծվեն է լինում: Մայրը որերորդ անգամ դա մտածեց ու որերորդ անգամ աշխատեց դիմախաղով կամ ավելորդ խոսքով ներսի տագնապները չմատնել: Դեբորայի ուսանող դառնալուց հետո քույր ու եղբայր տարբեր ժամերի են տանից դուրս գալիս, բնականա...